Գրիգորի Մարտիրոսյան (պետական գործիչ)

Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գրիգորի Իգորի Մարտիրոսյան (նոյեմբերի 14, 1978(1978-11-14), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Արցախի Հանրապետության պետական նախարար։

Գրիգորի Մարտիրոսյան
ԱՀ պետական նախարար
 06.06.2018
ԱՀ ֆինանսների նախարար
2017 - 2018
ԼՂՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
2015 - 2017
ԼՂՀ ֆինանսների նախարարի տեղակալ
2008 - 2015
 
Կուսակցություն՝ անկուսակցական
Կրթություն՝ Արցախի պետական համալսարան և Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճան՝ տնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ տնտեսագետ
Ծննդյան օր նոյեմբերի 14, 1978(1978-11-14) (45 տարեկան)
Ծննդավայր Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Արցախ
Զավակներ 3
 
Պարգևներ
Անանիա Շիրակացու մեդալ

Կենսագրություն խմբագրել

Գրիգորի Մարտիրոսյանը ծնվել է 1978 թվականի նոյեմբերի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (նախկինում՝ ԼՂԻՄ) Ստեփանակերտ քաղաքում։ 1995 թվականին ավարտելով Ստեփանակերտ քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցն ընդունվում է ԱրՊՀ։ 1999 թվականին գերազանցությամբ ավարտում է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի բակալավրիատը։ 2001 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի մագիստրատուրան։ 2004 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ասպիրանտուրան։ Նույն թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։

Կարիերա խմբագրել

Գ. Մարտիրոսյանը 1998-1999 թվականներին աշխատել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությունում՝ որպես առաջին կարգի տնտեսագետ։ 2000-2005 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալությունում՝ որպես առաջատար մասնագետ։ 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում՝ որպես գլխավոր մասնագետ։ 2007 թվականին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի տեղակալ։ 2008 թվականին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։ 2010 թվականից դասավանդում է Արցախի պետական համալսարանում։ 2015 թվականին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ։ 2017 թվականի սեպտեմբերի 25 -ին Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ ֆինանսների նախարար[1]։ 2018 թվականի հունիսի 6-ին Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար՝ ազատվելով Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնից[2]։

Պարգևներ և շքանշաններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Բակո Սահակյանը սահմանել է կառավարության կառուցվածքը և նշանակել նախարարներին». www.tert.am. 25.09.17. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին.
  2. «Նախագահ Սահակյանն ստորագրել է մի շարք հրամանագրեր». www.president.nkr.am. 2018 թ․ հունիսի 6.