Մասնակցի քննարկում:Nimeru23/2012-2013 Հունիս

Ողջույն խմբագրել


  Բարի գալո՜ւստ։
  Welcome message in English
Ողջույն Nimeru23, բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։
Վիքիպեդիան ազատ ու հանրամատչելի հանրագիտարան է, որը կառուցվում է բոլորիս մասնակցությամբ և միասնական ջանքերով։ Հուսով ենք ձեզ դուր կգա այս վայրը, և դուք կդառնաք հայերեն վիքի-հանրության անդամ։
Նախքան շարունակելը, առաջարկում ենք ծանոթանալ հետևյալ էջերին.
  Ինչպես խմբագրել
Օգնություն սկսնակներին
  Սևագրություն
Փորձերի և սևագրությունների ձեր անձնական էջը
  Ինչպես գրել հայերեն
Որպեսզի ձեր մուտքագրած նյութն ընթեռնելի լինի բոլորի համար
  Որոնել
Նախքան որևէ նոր հոդված ստեղծելը
  Տարածված սխալներից խուսափելը
Ինչպես խուսափել Վիքիպեդիայում ամենատարածված սխալներից
  Խորհրդարան
Այլ մասնակիցների հետ խորհրդակցելու և հարցերի համար։

 
Քննարկման էջերում սեղմեք այս կոճակի վրա՝ ձեր ստորագրությունը տեղադրելու համար

Հիշեք, որ Վիքիպեդիայի ավելի փորձառու խմբագիրները պատրաստ են ամեն պահ ձեզ օգնել։ Ձեր հարցերը կարող եք տեղադրել այս էջում, մենք սիրով կպատասխանենք դրանց։ Լավագույն ցանկություններով Bekoքննարկում 07:23, 14 Փետրվարի 2012 (UTC)

Կատեգորիա գրողներ խմբագրել

Ողջույն Arman musikyan, շնորհակալություն խմբագրումների համար: Մեկ դիտողություն՝ եթե գրողի մասին էջում կա օրինակ՝ անգլիացի գրող կատեգորիան, ապա դա ի վերջո հղվելու է գրողներ կատեգորիային և մեկը մյուսի ենթակատեգորիան է: Կարիքը չկա և ավելորդ է ավելացնել գրողներ կատեգորիան:--Bekoքննարկում 08:39, 16 Փետրվարի 2012 (UTC)

Հայ գրողներ խմբագրել

Ողջույն Arman musikyan, ստորև ներկայացնում եմ գրողներ կատեգորիան, խնդրում եմ հետևեք թե ինչպես է այն կառուցված: Կատեգորիան ունի իր ենթակատեգորիաները, նրանք իրենց հերթին իրենց ենթակատեգորիաները և սխալ է նույն էջում տեղադրել ենթազկատեգորիան և նրա կատեգորիան: Կոնկրետ արկածային գրողի կողքին պետք չէ գրողը ըստ ժանրի և առավել ևս գրող կատեգորիաները:

Հարգանքներով--Bekoքննարկում 14:18, 17 Փետրվարի 2012 (UTC)

Հարգելի Arman musikyan, միանալով Beko–ին խնդրում եմ ձեզ զերծ մնալ ավելորդ կատեգորիաների ավելացումից։ Դրանով Դուք անիմաստ աշխատանք եք ստեղծում այլ խմբագիրների համար, որոնք ստիպված են հեռացնել ձեր սխալ խմբագրումները։ --Rob 14:44, 17 Փետրվարի 2012 (UTC)

Նորից կատեգորիաների մասին խմբագրել

Հարգելի Arman musikyan, նորից խնդրում եմ ուշադրություն դարձնել կատեգորիաների վրա և ամեն անգամ չավելացնել կատեգորիայի ծառի վերևում գտնվող կատեգորիան, որի մեջ են մտնում բուն հոդվածին պատկանող կատեգորիաները: Կատեգորիան համախմբում է նույն նյութին վերաբերող և որոշակի նմանությամբ հոդվածներ: Ժյուլ Վեռնի հոդվածի Ֆրանսիացի գրողներ, Արկածային գրողներ,Գիտաֆանտաստիկ գրողներ կատեգորիաները ի վերջո մտնում են գրողներ կատեգորիայի մեջ և պետք չէ այն ավելացնել:--Bekoքննարկում 11:55, 18 Փետրվարի 2012 (UTC)

Դրոշների կաղապարներ խմբագրել

Ողջույն Arman musikyan, որ ավելորդ աշխատանք չկատարեք զգուշացնեմ, դրոշների կաղապարներ ունենք ահա նրանք՝ Կատեգորիա:Դրոշների կաղապարներ: Օգտվեք սրանցից, ես ձեր ստեղծածները ջնջում եմ, որպես կրկնօրինակ: Հարգանքներով--Bekoքննարկում 07:57, 20 Փետրվարի 2012 (UTC)--Bekoքննարկում 07:57, 20 Փետրվարի 2012 (UTC)

Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու դրոշների անվանումները հայերեն չեն: Օրինակ ռասական օրինակը ավելի հեշտ է օգտագործել` (դրոշ + երկիր), քան ընկնել համապասխան դրոշը ժամերով տնտղել ցանկից:
Ահա կա նաև հայերեն տարբերակով՝ {{Ֆրանսիա}} {{ԱՄՆ}}, բայց եթե շատ երկրների կաղապարներ ես ուզում, ապա իմ տված ցուցակն է:
Ի դեպ, քննարկման էջում պատասխանելու համար գրածիցդ առաջ, լատինատառի երկու կետը դիր, ամեն պատասխանի դեպքում մի-մի հատ ավելացնելով:--Bekoքննարկում 08:46, 20 Փետրվարի 2012 (UTC)
Հա ի դեպ մոռացել էի երրորդ հեշտ տարբերակը {{դրոշավորում|Իսպանիա}}, այսպես կարծեմ բոլոր երկրներինն էլ աշխատում է:--Bekoքննարկում 08:50, 20 Փետրվարի 2012 (UTC)
Շնորհակալ եմ պատասխանի համար: Ձեր առաջին տարբերակով եմ ավելացնում: Մասնագիտություններիցս մեկով ծրագրավորող եմ, և հասկանում եմ թե ինչի կհանգեցնի իմ ուզած փոթոխությունը: Դրա համար էլ կօգտվեմ եղածից: Ճիշտ է, սկզբում մի փոքր անհարմար է:

Կաղապար:Տեղեկաքարտ Դերասան խմբագրել

Ողջունում եմ հարգելի Arman musikyan որպես Վիքիփեդիայի նոր մասնակից և կինոաշխարհին վերաբերվող հոդվածների ստեղծող: Կաղապար:Տեղեկաքարտ Դերասանը փոփոխել ես, բայց գործդ կիսատ է, քանի որ կոնկրետ Քո փոփոխությունները չի կարող հեշտ օգտագործվել: Կաղապարում փոփոխություն անելուց հետո պետք է համապատասխան փոփոխություն անես նաև կիրառվող էջում տվյալ դեպքում` Կաղապար:Տեղեկաքարտ Դերասան/doc-ում: Կարծում եմ հասկացար: Եթե հարցեր լինեն կարող ես դիմել ինձ իմ քննարկման էջում: Շնորհակալություն: ERJANIK 11:37, 1 Մարտի 2012 (UTC)Պատասխանել

 
Ողջույն, Nimeru23: Դուք ունեք նոր հաղորդագրություն Beko մասնակցի քննարկման էջում:
Հաղորդագրությունն ավելացվել է մարտի 2, 2012‎ (UTC)-ին: Դուք կարող եք հեռացնել այս հաղորդագրությունը, երբ ցանկանաք՝ հեռացնելով {{Արձագանք}} կամ {{Աձ}} կաղապարները:

Հարգելի Arman musikyan կեցցեք Վիքիփեդիայում կատարած կինոաշխարհի Ձեր ներդրումների համար, բայց մի բան հարցնեմ, ինչու՞ եք անընդհատ չարչարվում ու դերասանների Կաղապար:Տեղեկաքարտ Անձ-ը փոխարինում Կաղապար:Տեղեկաքարտ Դերասան-ով, սա մեկ, և երկրորդ. այդ կաղապարում տեղադրել եք մրցանակների բաժին, սակայն մրցանակների հայերեն անուններ չեք գրել, այլ օտար անուններ եք գրել, որոնց հղումները չկան, ու կա նրանց հայերեն անվանումները, որոնք ես գրել եմ, օրինակ Օսկար և Ոսկե Գլոբուս: Ես ցանկանում եմ դերասանի կաղապարում փոխել անգլերեն անվանումները հայերենով, կարող եմ հեշտությամբ փոխել նաև բոլոր դերասանների հոդվածներում: Ինչ կասե՞ք: Սպասում եմ արձագանքիդ: Շնորհակալություն: ERJANIK 13:30, 6 Մարտի 2012 (UTC)Պատասխանել

Ստացած պարգևները ավելորդ է քանի որ ներքևում ժամանակին տեղեկաքարտ ռեժիսորի նման ստեղծված Պարգրները բացվում են և միայն հարկավոր է դրանք թարգմանել:--Bekoքննարկում 13:34, 6 Մարտի 2012 (UTC)Պատասխանել
Հարգելի ERJANIK ես փորձում եմ դերասանների մասին հոդվածները բերել նույն տեսքի: Տեղեկաքարտ Անձ-ը ավելի հարմար է գրողների համար, իսկ դերասաններին վերաբերվող շատ ինֆորմացիա դուրս են մնում: Ես նկատել եմ, որ դերասաններ կան, որ Տեղեկաքարտ Երգիչ կաղապարով են ստեղծվել, իսկ նրանք ոչ մի կապ չունեն երգարվեստի հետ: Համենայն դեպս եթե կա Կաղապար:Տեղեկաքարտ Դերասան, ապա այն ավելի հարմար է օգտագործել դերասանների համար: Իսկ ես միայն չեմ փոխում կաղապարները, այլ հնարավորինս թարմացնում եմ ինֆորմացիան:
Հարգելի Beko, ես նկատելի էի, որ Կաղապար:Տեղեկաքարտ Դերասանը ունի պարգևների բաժին, բայց նրա մեջ պարգևներից շատերը չկային ի դեմս հենց Օսկարի: Եվ բացի այդ շատ այլ ավելորդ դաշտեր ունի: Ես չհամարձակվեցի փոփոխել այն: Իսկ զուտ այլ լեզվի մրցանակի անուն բերել եմ "MTV"-ն, որը հապավում է, և թարգմանության կարիք չունի: Ես պարգևների բաժինը բաց կթողնեմ մյուս անգամ և կսպասեմ ձեր արձագանքներին: Ես ուզում եմ մի շարք դերասանների կենսագրություն բերել ավարտուն տեսքի, հիմք ընդունելով իմ ստեղծած Քեյթ Բեքինսեյլ ձևաչափը: Այդ հոդվածը դեռ չեմ ավարտել: Կարող եք դուք առաջարկեք մի ընդհանուր ձև դերասանների հոդվածների համար: Բայց ես կարծում եմ, որ գեղեցիկ կլինի, եթե հոդվածները միաձև լինեն և ոչ թե ինչպես պատահի:
Հարգանքներով` Arman musikyan

Հասկացա Քեզ Arman musikyan ջան, դե եթե նկատել ես դերասանների մասին ամենաշատ հոդված ստեղծողներից մեկը ես եմ, ու համաձայն եմ Քեզ հետ, այսուհետև դերասանի նոր հոդված ստեղծելուց կօգտվեմ դերասանի տեղեկաքարտից, իսկ մրցանակների ոչ հայերեն անունները կթարգմանեմ ու կուղղեմ դերասանների հոդվածներում: Շնորհակալություն գրագետ արձագանքիդ համար: ERJANIK 15:03, 6 Մարտի 2012 (UTC)Պատասխանել

Շատ բարի, ERJANIK ջան: Սպասում եմ ձեր փոփոխությանը տեղեկաքարտում: Ձեզ էլ եմ շնորհակալություն հայտնում դերասանների հոդվածները ստեղշելու և վերանայելու համար: Բայց իրոք որ մեր մոտ շատ դերասանների մասին դեռ ոչ մի ինֆորմացիա չկա:
Համաձայն եմ շատ կիսատ բաներ կան, և խոսքը միայն դերասանների մասին չի իհարկե, ընդհանուր մեր հայերեն Վիքիփեդիայի: Փոփոխությունների մի մասը արել եմ, մնացածը հետո: ERJANIK 06:57, 7 Մարտի 2012 (UTC)Պատասխանել

Ջնջման ենթակա ֆայլ. Emmy award on black screen.jpg խմբագրել

 

Հարգելի Nimeru23։ Շնորհակալություն Պատկեր:Emmy award on black screen.jpg ֆայլը բեռնելու համար, սակայն հեղինակային իրավունքների մասին տվյալները ամբողջական չեն։ Մասնավորապես բացակայում է/են.

  1. հեղինակի անունը
  2. աղբյուրը (նշել հրատարակության ամբողջական տվյալները կամ կայքէջի հղումը)
  3. արտոնագիր (ի՞նչ արտոնագրի ներքո է հեղինակը հրապարակել իր աշխատանքը)
  4. ամսաթիվը (ստեղծման ամսաթիվը կամ տարեթիվը)

Եթե մեկ շաբաթվա ընթացքում այս տվյալները չլրացվեն, ապա ֆայլը առանց զգուշացման ենթակա է ջնջման: Բարեկամական ողջույններով։ --vacio 16:05, 8 Մարտի 2012 (UTC)Պատասխանել

Հարգելի Vacio, զարմանալի է, բայց ես նոր նկատեցի, որ մրցանակաբաշխության արձանիկի նկարը հատուկ թույլատվություն է պահանջում: Ինչ ասեմ, ես google.com կայքում որոնելով եմ գտել նկարը, բայց կարող եմ միայն այդ սայտի անունը տալ, ուրիշ ոչինչ: Ուստի և նկարը ջնջեք, թող գնա: Իմ հոդվածը թող առանց նկար լինի, ոչինչ:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Arman musikyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Գուցե այստեղ փոխարինող պատկեր գտնեք։ --vacio 17:19, 8 Մարտի 2012 (UTC)Պատասխանել
Հարգելի Vacio, ավաղ արտոնագրերի մասին ես տեղեկություն չեմ կարող իմանալ: Մնում է ուղղակի հրաժարվել, որ Էմմի էջը նկար ունենա:
Հարգանքներով` Arman musikyan

Kate Beckinsale in Van Helsing.jpg խմբագրել

Հարգելի Nimeru23, ցավոք ստիպված էի ջնջել ձեր բեռնած Պատկեր:Kate Beckinsale in Van Helsing.jpg պատկերը։ Պատճառն հետևյալն է. թեև դուք բարեխղճորեն նշել եք բոլոր տեղեկությունները, սակայն այս պատկերը հեղինակային իրավունքներով պաշտպանված է (կայքի ներքևում գրված է. Copyright © 2000-2012. Использование материалов сайта возможно только с разрешения редакции)։ Ոչ ազատ ֆայլերը կարելի է օգտագործել մի քանի դեպքերում միայն, մասնավորապես, եթե պատկերված են առարկաներ և արդեն մահացած անձինք և եթե նկարը բեռնվում է շատ փոքր չափով։ Ինչևէ, հուսով եմ չեք տխրի, քանի որ Վիքիպահեստում Քեյթ Բեքինսեյլի 22 ազատ պատկեր կա, որոնք կարող եք օգտագործել Ձեր ստեղծած հոդվածում։ Ի դեպ, եթե նկատեցիք, Էմմի հոդվածում պատկեր ավելացվել է։ Հարգանքով. --vacio 21:30, 8 Մարտի 2012 (UTC)Պատասխանել

Հարգելի vacio շնորհակալություն էջի թաջմացման և նախազգուշացման համար:
Հարգելի vacio, իսկ եթե ես Բեքինսեյլի ֆիլմերից մեկից մի կադր կտրեմ հանեմ համակարգչային ծրագրի միջոցով, այդ ֆայլն ինչ արտոնագրի տակ կլինի՞:
Ես էլ եմ փորձել այդպիսի նկարներ հանել Արման ջան, բայց Վիքիպահեստից ջնջել են: Չնայած այստեղ նայիր մեկ երկուսը մնացել են: Դե այդ նկարները համարվում են այդ ֆիլմը ստեղծող կինոընկերության սեփականությունը ու արտոնագիրը այդ ընկերությանն է պատկանում: Պարզապես իմ ֆիլմից հանած պատկերները 1946 թվականի ֆիլմից էին, իսկ Քեթի Բեքինսեյլի ֆիլմերը նոր ֆիլմեր են ու դրանց վրա ավելի շատ է ուշադրությունը: Փորձիր մի նկար փոքր չափերով (մինչև 300 px) բեռնել Վիքիպահեստ, գուցե չջնջեն Վիքիպահեստի մասնակիցները: Հա, մի բան էլ, ստորագրի քո գրածներից հետո տեղադրելով չորս թիլդա` ~~~~: Այսքանը, իսկ եթե ինչ-որ տեղից ավելի շատ բան իմանաս, խնդրում եմ ինձ էլ ասես: ERJANIK 06:53, 9 Մարտի 2012 (UTC)Պատասխանել
Ես էլ եմ նույնը առաջարկում, փորձեք բեռնել կադրը փոքր չափով, իսկ ես կփորձեմ ճշտել թե ֆիլմի կադրերը ի՞նչ արտոնագրի ներքո կարող ենք օգտագործել։ --vacio 09:11, 9 Մարտի 2012 (UTC)Պատասխանել
Հարգելի Մասնակից:Vacio ես մի կայք եմ գտել, որտեղ ոնց-որ թե ամեն ինր առաջին հայացքից «Free» է: Մի հատ կնայեիք, թե նրա նյութը կարելի է օգտագործել, թե ոչ: http://www.fanimages.com/Hollywood/Hollywood%20Actor/index.html

Arman musikyan (talk) 14:12, 12 Մարտի 2012 (UTC)Պատասխանել

Հարգելի Vacio, մեկ էլ այս կայքը նայեք` http://www.tvguide.com/celebrities/martin-lawrence/photos/164894 Ուզում եմ Մարտին Լոուրենսի մասին հոդված գրել, բայց վիկիփեդիայում ոչ մի նկար չկա այդ դերասանից: Սպասում եմ ձեր արձագանքին:

Arman musikyan (talk) 14:19, 12 Մարտի 2012 (UTC)Պատասխանել

Հարգելի Արման, կներեք ուշադրությունիցս վրիպել էր ձեր հարցը։ Ցավոք նշված երկու կայքերն էլ հեղինակային իրավունքներով պաշտպանված են (առաջինում նշված է. All Rights Reserved to www.fanimages.com, երկրորդում՝ © 2011 TV Guide Online Holdings, LLC. All rights reserved.). Մեկ այլ տարբերակ առաջարկեմ, մտեք Ֆլիկր, բացեք «ընդլայնված որոնում» պատուհանը և ներքում նշեք «Only search within Creative Commons-licensed content» դաշտը և տակի երկու մյուս դաշտերը. այդ դեպքում կբերի միայն այն պատկերները, որոնք ազատ կարող ենք օգտագործել Վիքի նախագծում։ Ահա մեկ օրինակ։ Խնդրում եմ այդ դեպքում, պատկերը բեռնեք ոչ թե Հայերեն Վիքիպեդիա, այլ Վիքիդարան (Wikipedia Commons)։ Քանի որ նախ կխուսափենք կրկնօրինակ ֆայլերից (Ֆլիկրի ազատ պատկերները հաճախ են բեռնվում Վիքիդարան), երկրորդը այն կարելի կլինի օգտագործել բոլոր Վիքինախագծերում։ Հաջողություն եմ մաղթում։ --vacio 14:44, 26 Մարտի 2012 (UTC)Պատասխանել
Ահա, օրինակ Ֆլիկրից գտա Էմմի մրցանակի նույն պատկերը, որը ձեզ պետք էր և այն բեռնեցի Վիքիդարան։ Այժմ այն կարող ենք օգտագործել Էմմի մրցանակ հոդվածում։ --vacio 07:47, 27 Մարտի 2012 (UTC)Պատասխանել
Հարգելի Vacio, շհնորհակալություն պատասխանի և գտնված նկարի համար: Հարգանքներով` Arman musikyan (talk) 08:25, 27 Մարտի 2012 (UTC)Պատասխանել

Կիանո Ռիվզ և Քրիստեան Բեյլ ու Ստիվեն Սոմերս և այլն խմբագրել

Արման ջան, նայիր այստեղ ու այստեղ, քննարկումների կարիք կա, քո կարծիքն է պետք: ERJANIK 07:36, 10 Մարտի 2012 (UTC)Պատասխանել

Համաձայն եմ ERJANIK ջան: Լավ է, որ վրիպակները նկատել եք և արձագանքել: Ես ուղղեցի արդեն: Arman musikyan (talk) 07:43, 10 Մարտի 2012 (UTC)Պատասխանել

Շնորահակալություն արձագանքի համար Արման ջան: ERJANIK 08:03, 10 Մարտի 2012 (UTC)Պատասխանել

Արման ջան, էջումդ գրել էս, որ կուզեիր որ յուրաքանչյուր մասնակից լրջորեն հսկեր իր հոդվածները, բայց քո հոդվածների քննարկման էջում այս էլ 3-րդ անգամ է գրում եմ, չես արձագանքում, երևի ուշադրություն չէս դարձրել: Ախպերս, սյս անգամ խոսքս Ստիվեն Սոմերս-ի մասին է, կարծում է պետք է լինի Սթիվեն, և ոչ թե Ստիվեն: Ի՞նչ կասես: ERJANIK 11:50, 14 Մարտի 2012 (UTC)Պատասխանել

Հարգելի Երջանիկ, դուք իրոք որ ճիշտ եք նկատել: Ես քննարկումների էջերից ինֆորմացիա չեն ստանում: Ես ահագին լավ եմ տիրապետում հայերենին, բառերի մեջ սխալներ չեմ անում, եթե չհաշվեմ վրիպակները (համենայն դեպս գրքիս օնլայն տարբերակով կարող եք համոզվել, բայց այնտեղ էլի մի փոքր վիճելի է գլխավոր հերոսի ազգանունը` Հեվարի, ինչպես ես եմ օգտագործել, թե Հևարի): Չորս հայերեն գրքի հեղինակ եմ` մոտ 1000 տպագրական էջ ծավալով: Իսկ անուների հարցում ընդունում եմ, որ սխալվում եմ: Հիմնականում ռուսերեն եմ ընթերցում, քանի որ հայերեն նոր բաներ չեն թարգմանում: Այնպես որ Սթիվեն բառը աչքիս հայերեն չի ընկել վերջերս: Նոր ձեր ասածից հետո հիշեցի Սփիլբերգին: Կրկին շնորհակալություն եմ հայտնում արձագանքման համար: Ես հիմա կուղղեմ այն, ERJANIK ջան: Arman musikyan (talk) 15:21, 14 Մարտի 2012 (UTC)Պատասխանել
Ես էլ եմ շնորհակալ լավ խոսքերի համար Արման ջան, բայց ինչպե՞ս չես ստանում քննարկումներից ինֆորմացիա: Երբ սեղմում ես իմ հսկացանկը լինքին չի՞ գալիս: Ապա փորձիր: ERJANIK 18:02, 14 Մարտի 2012 (UTC)Պատասխանել
Հարգելի ERJANIK, ես նոր իմացա, թե ինչի համար է "իմ հսկացանկը": Մինչ այդ դրան ուշադրություն չեմ էլ դարձրել:

Արման ջան, ես Վիքիփեդիայում ահագին ֆիլմերի անուններ եմ գրել ու օգտագործել, գուցե դրանցից շատերը սխալ են, բայց հավատա շատերն էլ ճիշտ են: Դու գրում ես ֆիլմերի նոր անուններ, որոնք ես արդեն գրել եմ, իսկ քո գրածները ախպերս ես ոչ մի տեղ չեմ հանդիպել, ասենք օրինակ Ռոբերտ Դե Նիրոյի հոդվածում գրել ես «Մոլեգին ցուլը», որտեղ ե՞ս հանդիպել այդ ֆիլմի նման անունով թարգմանությունը: Ասա, եթե ոչ, ապա առաջարկում եմ ուշադիր լինես, որովհետևս օրինակ այդ ֆիլմի անվանումը ես մոտ 6-7 հոդվածում եմ գրել եմ «Կատաղած ցուլ», որը հանդիպել եմ և հեռուստատեսությամբ և մամուլում, և այլ կայքերում: Հասկանում ես չէ ախպերս խոսքը ինչի մասին է, դու ֆիլմի անվանումը միանգամից բառացի թարգմանում ես, բայց ուշադիր չէս լինում թե այդ անվանումը օգտագործվել է որևե տեղ թե ոչ: Առաջարկում եմ նոր անվանումներ ու մանավանդ հղումներ օգտագործելիս որոնես այդ անվանումը Վիքիփեդիայում կամ ուղղակի Գուգլում, գուցե արդեն ինչ-որ մեկը գրել է այդ ֆիլմի մասին, այդպիսով ավելի ճշգրիտ կգրես: Սպասում եմ արձագանքիդ: ERJANIK 06:30, 16 Մարտի 2012 (UTC)Պատասխանել

Հարգելի ERJANIK, համաձայն եմ, որ ստեղծագործության կամ հեղինակի անունը բոլոր տեղերում պետք է լինի միևնույնը: Ես ուշադիր չէի եղել, որ հոդվածում ֆիլմն ուրիշ անունով է: Ես հոդվածները գրելիս նախ ինֆորմացիան փնտրում եմ ռուսալեզու վիկիփեդիայում և, եթե հայերեն էջ կա, ապա ըստ այդ էլ անունը ճշտում եմ: Հիմա դրա համար աշխատում եմ իմ ծավալուն հոդվածների ենթահղումները գոնե բացել: Նույն դերասանի անունը տարբեր հոդվածներում տարբեր կերպ է օգտագործված, անգամ http://hy.wikipedia.org/wiki/%D4%B2%D6%80%D5%B5%D5%B8%D6%82%D5%BD_%D5%88%D6%82%D5%AB%D5%AC%D5%AB%D5%BD հոդվածում, որ նայեք, ֆիլմագրության մեջ 3 դերասանի անուն սխալ է արդեն` Մեթյու Փերի և Մեթյու Պերի, իսկ Մոնիկա Բելուչչի և Ջոշ Հարթնետ դերասաններն արդեն կան սայթում: Այս խառնաշփոթը, իհարկե, չէր լինի եթե դերասանների մասին գոնե մի փոքր ինֆորմացիա լիներ: Այդ դեպքում հղղումներն ուղղակի չէին լինի և անունները կճշգրտվեին խմբագրման ժամանակ: Իսկ ինչ վերաբերվում է ֆիլմի թարգմանական անունին, ապա մի՞թե կա այդ ֆիլմի հայերեն տարբերակը: Կարծեմ վերջերս Լուի դը Ֆիլմերից են որոշ մաս հայերեն թարգմանել, բայց համացանցում որևիցե ինֆորմացիա չեմ կարողացել գտնել այդ մասին: Arman musikyan (talk) 08:01, 16 Մարտի 2012 (UTC)Պատասխանել
Արման ջան իրար ճիշտ հասկացանք, այո անունների հետ կապված ավելի շատ են մանր-մունր բաները, դրանք ոչինչ, եթե գտնում ես ինչ-որ հոդվածի անուն սխալ է, կարող ես ներկայացնել քննարկման, անկախ նրանից ով է հոդվածի հեղինակը, իսկ ֆիլմերի անունները կոնկրետ մեծամասամբ կարծում եմ ճիշտ են, ինչի եմ այդ մասին խոսում, որովհետև ֆիլմերի մասին ամենաշատ տվյալներ այս պահին ես եմ գրել: Պաշտոնապես ես չգիտեմ որտեղ կան կամ պետք է լինեն արդյոք ֆիլմի անվան հայերեն թարգմանություններ, բայց այնուամենայնիվ մամուլում, հեռուսատցույցով կամ ինտերնետով կան տվյալներ քիչ էե շատ հայտնի ֆիլմերի մասին: Ուղղակի առաջարկում եմ Քեզ և իհարկե բոլորին, որևէ անուն գրելուց փնտրել թե կա արդյոք այդ անունը Վիքիփեդիայում կամ Գուգլւմ որն է ավելի շատ օգտագործբվող կամ եթե շատ լավ տիրապետում եք թարգմանության ու հայոց լեզվի կանոններին ինքներդ վստահ ուղղեք սխալները, կամ փորձել հարցնել ծանոթ մասանգետի: Այսքանը: Շնորհակալություն արձագանքի համար: ERJANIK 10:24, 16 Մարտի 2012 (UTC)Պատասխանել

Տեղեկաքարտ:Դերասան խմբագրել

Հարգելի Arman musikyan, ինչքանով է օբյեկտիվ {{Տեղեկաքարտ Դերասան}} կաղապարում ընտրանի բաժինը, կարծում եմ այն ավելորդ է, քանի որ այնտեղ չկա հստակ չափանիշ, այն շատ սուբյեկտիվ է:

Արման ջան, այս հարցի շուրջ որոշ քննարկումներ կան արդեն նաև մյուս մասնակիցների էջերում, կուզեինք լսել քո կարծիքը: ERJANIK 18:42, 17 Մարտի 2012 (UTC)Պատասխանել

Հարգելի ERJANIK, ընտրանի բաժնում գրված ֆիլմերն այնքան էլ սուբյեկտիվ չեն: Համաձայն եմ, որ Ընտրանի բառը մի փոքր թյուրիմացության մեջ է գցում: Ես սկզբում ուզում է գրել Ժողովրդականություն վայելող ֆիլմեր, բայց դա շատ երկար կլինի: Համենայն դեպս Ընտրանի բաժնում ընդգրկվում են տվյալ դերասանի մասնակցությամբ հայտնի ֆիլմերը: Շատերը դերասաններին այնքան էլ անունով չեն ճանաչում, բայց գիտեն որպես «Վան Հելսինգի» դերասան, «Ուրիշ աշխարհի» կամ «Վան Հելսինգի» դերասանուհի, «Ֆանտոմասի» և «Ժանդարմների» դերասան: Այս ամենն ավելի ակտուալ է նոր դերասանների համար, որոնց մի մասի անունը ես էլ լավ չեմ հիշում` Քրիստիան Բեյլ, Ջերարդ Բաթլեր, Կլեր Դենս և այլն: Ես առաջարկում եմ թողնել ընտրանի բաժինը և եթե պետք է ավելի հարար անուն տանք այդ բաժնին: Իսկ փոփոխություներն ուղղելն այնքան էլ դժվար գործ չի: Տեղեկաքարտ Դերասան շաբլոնով օգտագործվող ֆիլմերը կան "Կատեգորիա:Կինոգործիչներ այբբենական կարգով" էջում: Սպասում եմ ձեր արձագանքին, հարգելի Երջանիկ: Arman musikyan (talk) 04:07, 18 Մարտի 2012 (UTC)Պատասխանել

Արման ջան շնորհակալություն արձագանքի համար, նորից եմ ասում դա միայն ես չեմ ասում այլ մի քանի այլ մասնակիցներ են ասում: Իմ կարծիքը ուղղակի այս է, որ
  1. Ընտրանի բաժնում գրված ֆիլմերը, եթե այդ հոդվածը մի քիչ ունի պարունակություն գրվելու է հոդվածի մեջ այդ ֆիլմերի մասին: Չնայած խնդիր չի ֆիլմերի անունը հոդվածի մեջ 2 տեղ գրելը:
  2. Կոնկրետ քո օրինակները Դու լավ օրինակ ես բերել, այդ դերասանները առավել հայտնի են 2-3 ֆիլմից, որոնք կարելի է համարել ընտրանի, ու էլի կան դերասան-դերասանուհիներ ովքեր ունեն առավել հայտնի ընդամենը մի քանի ֆիլմ, ու այդ դեպքում ընտրանի փաստը տեղին է լրացնել:
  3. Կոնկրետ ընտրանի բառը լավ է, դա խնդիր չի:
  4. Բայց ասենք Ռոբերտ Դե Նիրոյի դեպքում շաաաատ դժվար է գրել մի քանի ֆիլմ, որոնք կարելի է ընտրանի համարել, դա խիստ սուբյեկտիվ է: Եվ ոչ միայն Դե Նիրոյի այլև առավել նշանավոր դերասանների դեպքում առաջարկում եմ չլրացնես ու չլրացվի ընտրանի բաժինը, ուղղղակի թող դատարկ մնա: Կարծում եմ դրանով այս հարցը կփակվի:

Եթե ունես այլ լավ առաջարկ կամ հարգելի մասնակիցներ ունեք, ապա գրեք, կքննարկենք: Այսքանը: ERJANIK 06:51, 18 Մարտի 2012 (UTC)Պատասխանել

Համաձայն եմ ձեր ասածների հետ, ERJANIK ջան: Իրոք կան դերասաններ, որոնք փայլում են իրենց դերերով և շատ լայն ֆիլմերի ցանկ ունեն: Ուրեմն հայտնի դերասանների դեպքում կարելի է այն չգրել, նամանավանդ եթե դերասանի մասին ահագին ինֆորմացաիա լինի հոդվածում: Arman musikyan (talk) 07:07, 18 Մարտի 2012 (UTC)Պատասխանել

Ավելի ճիշտ խմբագրել

Բարև Արման, տեսա հոդվածի ֆիլմոգրաֆիա բաժինը, ավելի ճիշտ կլիներ, եթե ֆիլմերի անգլերեն անվանումները վերահղվեին ֆիլմի հոդվածին, քանզի սովորական ընթերցողը դժվար որոնի <<ուրիշ աշխարհ>> արտահայտությունը, նա միանգամից կգրի underworld, հարգանքներով --Michael Born (talk) 23:38, 6 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել

Հարգելի Թաթուլ, ես որ ավելի ճիշտ եմ գտնում ֆիլմի բնօրինակի անվանումը հղել բնօրինակին` կոնկրետ այս դեպքում անգլիալեզու կայքին, քանի որ դա ավելի խելքին մոտ է: Ձեր ասացով դուրս կգա, որ ֆիլմերի մասին հոդվածներ պետք է ստեղծվեն բնօրինակ անվանումով, իսկ դա այդքան էլ լավ միտք չէ: Համենայն դեպս ովքեր ֆիլմերը փնտրում են ըստ բնօրինակի անվանման, կարող են փնտրել (օրինակ այս դեպքում) անգլիալեզու կայքում, իսկ հետո վերահղվել հայերենին: Ինձ թվում է, թե ավելի փորձառու մասնակիցներն ինձ հետ կհամաձայնվեն:
հայտնեմ անհաձայնությունս այս հարցում, այստեղ հարցը նրանում չէ, որ մարդիկ ցանկանում են կարդալ հայերեն, Ձեր իրավունքն է ստեղծել հայերեն անվանումով, բայց պետք է գիտակցենք, որ լավից-վատից մարդիկ առաջինը որոնելուց գրում եմ օրիգինալ անվանումը, և շատ հաճելի կլիներ, եթե անգլերեն վերահղումներ ստեղծվեին, որոնք կտանեին հայերեն հոդվածի--Michael Born (talk) 02:19, 7 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել
Հարգելի Թաթուլ ես ոչինչ չունեմ ձեր առաջարկի դեմ: Բայց նմանատիպ կայքը մեծ հավանականությամբ կփակեն: Կարող եք դուք բացել և համոզվել դրանում: Հարգելի Երջանիկ (Մասնակից:ERJANIK) դուք ինչ կասեք Թաթուլի առաջարկի համար:
Մինչ այժմ ֆիլմերի անվանումները ստեղծվել են հայերեն, հասկացա թե ինչ ի նկատի ունի Թաթուլը, կարծում եմ ֆիլմերի դեպքում հայերեն անվանումները ճիշտ են, (իսկ երգերի դեպքում մի քիչ այլ է, դրա մասին խոսվել է խորհրդարանում, սա գրում եմ, քանի որ գիտեմ հարգել Թաթուլ, որ ավելի շատ երգաշխարհի մասին ես գրում) օրիգինալ անվանումների հետ կապված կարելի է ասել, որ միանշանակ չի խնդիրը, քանի որ ասենք ռուսական կամ ֆրանսիական կամ ասենք ճապոնական ֆիլմերի անվանումների դեպքում նույն ձևով չի կարելի մտածել: Ամեն դեպքում, եթե ցանկանում ես հարգելի Թաթուլ, կարող ես ստեղծել հոդված ասենք underworld անունով ու այն վերահղել Ուրիշ աշխարհ հոդվածին, (բայց ոչ հակառակը): -- ERJANIK 04:30, 7 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել
ասածս բան ինչա? նույն բաննեք ասում--Michael Born (talk) 05:32, 7 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել
հա, ուղղակի ես ավելացրեցի որ ոչ բոլոր լեզուներով ֆիլմերի դեպքում է հնարավոր կամ ճիշտ դա անել: -- ERJANIK 05:38, 7 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել

Ոճական չնչին ուղղումներ խմբագրել

Հարգելի Արման։ Շնորհակալություն ձեր ակտիվ ներդրումների համար։ Մի խնդրանք. խնդրում եմ ուշադրություն դարձրեք այն ոճական փոփոխություններին, որոնք անում եմ ձեր ստեղծած հոդվածներում և խնդրում եմ հետևեք այդ սզբունքներին (անհամաձայնության դեպքում քննարկեք)։ Մասնավորապես է օժանդակը բայը առաջին նախադասության մեջ, դերանունները և այլն։ Հարգանքով։ --vacio 08:00, 7 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել

Հարգելի Vacio ես ի նկատի կունենամ ձեր ասածը: Խոստովանում եմ, որ անձանց առաջին ակնարկը լավ չի ստացվում մոտս: Կառաջնորդվեմ Ալիսիա Սիլվերսթոունի ձեր ասածով: Համ էլ երեք նկատեցի, որ Քեյթ Բեքինսեյլի հոդվածի վրա էլ դեռ աշխատանքի կարիք կա: Ժամանակձևերի վրա պետք է ավելի հետևողական լինեմ` աշխատեմ գրել անցյալով: Arman musikyan (talk) 13:36, 7 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել

Թրեյլեր խմբագրել

Arman musikyan, ինչ իմաստ ունի ավելացնել հղումը YouTube-ին տեղեկաքարտում:--David1992 (talk) 16:02, 7 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել

Հարգելի Դավիթ, ես արդեն ձեր քննարկման էջում գրել եմ (երևի դեռ չեք հասցրել ընթերցել), որ տեսողական ինֆորմացիան ավելի գերադասելի է ու ինֆորմատիվ: Այն իրականում հնարավորություն է տալիս ավելի կենդանի աչքերով դիտել դերասանների խաղը, ռեժիսորի վարպետությունը: Arman musikyan (talk) 16:07, 7 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել
Հղումը YouTube-ին, այն էլ ինֆոբոքսում, իմ կարծիքով ավելորդ է: Դրա փոխարեն ավելի ճիշտ կլինի ավելացնել հղումը պաշտոնական սայթին, որտեղ կլինի ֆիլմի թրեյլերը:--David1992 (talk) 16:13, 7 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել
Օրինակ` sonypictures.com սայթում կան մի քանի ֆիլմերի թրեյլերներ: Բայց հղումը ավելացրեք ոչ թե ինֆոբոքսում այլ հղումների բաժնում:--David1992 (talk) 16:17, 7 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել
Հարգելի Դավիթ, ես հարմար եմ գտնում իմ կայքերում պահել այդ հղումները: Իսկ ձեր ստեղծած կայքերի վերաբերյալ բան ավելացնել չեմ կարող: Ուղղակի որքան մարդ, այնքան կարծիք: Հարգանքներով` Arman musikyan (talk) 16:24, 7 Հուլիսի 2012 (UTC):Պատասխանել

Բեռնված պատկերներ խմբագրել

Ներողություն, որ ստիպված էի դարձյալ ձեր բեռնած պատկերները ջնջել։ Քանի որ այստեղ խնդիրը իրավաբանական հարթության վրա է գտնվում, այլընտրանք չունենք։ Ամեն դեպքում այս պահին զբաղբվում եմ այդ հարցով։ Շնորհակալություն համբերության համար։--vacio 12:46, 8 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել

Հարգելի Vacio, ինձ համար միևնույն է արդեն: Ես սիրում եմ նորմալ հոդվածներ ստեղծել, բայց միշտ ոնց որ իմ գլխին խնդիրներ եմ հավաքում: Գիտեմ, որ դուք անմիջականորեն մեղավոր չեք, բայց շատ ցավալի է, երբ ջնջում են այն, ինչ փչացնում: Ուստի և ես հարմար եմ գտնում որոշ ժամանակով չմասնակցել հայկական Վիքիպեդիայի թարմացմանը: Թեև ճիշտն ասաց սիրտս ցավում է, որ հայերենով համացանցում ոչ մի բանի մասին նորմալ ինֆորմացիա գտնել հնարավոր չէ: «Իմ նյարդերս ավելի թանկ է» :) (իսկ ես ճիշտն ասած զայրանում եմ, որ իմ գրվածը պետք է ջնջվի), դրա համար էլ լավ է ես կենտրոնանամ իմ վեպերիս վրա: Ձեզ հաջողություն եմ մաղթում ձեր դժվարին գործում: Իրոք մեծ բան արած կլինեք, որ գոնե ամեն մի անձի և իրի մասին կոնկրետ մի նկար գոնե լինի: Ես ձեր ջնջած նկարների քննարկումներում գրել էի, որ Ռուսաստանում իմ սարքած օրինակի պես նկարներ են ավելացրել և լավ էլ օգտագործում են:Arman musikyan (talk) 13:05, 8 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել
Հենց բանն այն է, որ ոչ ազատ պատկերներ օգտագործելու համար որոշակի հիմնավորում է պետք ելնելով ՀՀ օրենսդրությունից։ Ռուսերեն Վիքիպեդիայում դա վաղուց արված է (ՌԴ օրենսդրության հիման վրա), մեզ մոտ տարիներ շարունակ բարձիթողի վիճակում էր, կանոնակարգ չկար, դրա համար վերջերս խնդիրներ ծագեցին։ Դուրս է գալիս, որ տարիների ընթացքում հազարավոր պատկերներ են բեռնվել՝ ուղղակիորեն օրենքի խախտմամբ։ Այն ժամանակ ես դեռ Վիքիպեդիայում ներդրումներ չէի, կատարում, սակայն հիմա ստիպված եմ մյուս մասնակիցների հետ լուծել այդ խնդիրը։
Ձեր բեռնած վերջին պատկերները կարելի կլինի օգտագործել կանոնակարգի ի մի բերելուց հետո (ես ինքս կաշխատեմ վերականգնել այդ պատկերները)։ Մինչ այդ պատկերների բեռնումը օրենքի խախտում է և ես իմ ընտրությամբ չէ, որ դրանք ջնջում։
Ամեն դեպքում, շատ շնորհակալություն ձեր ակտիվ ներդրումների համար հուսով եմ հանգստից հետո կրկին կաջակցեք նախագծին։ --vacio 13:15, 8 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել
Ես էլ եմ, եթե նկատել եք պասիվացել ահավոր: Պատկերների բեռնման արգելքի պաճտառով, արդեն համարյա հոդվածներում բան չեմ անում: Հնարավոր չէ աշխատել: Ինչքա՞ն կարելի է արդեն: Hovhannes (talk) 07:31, 11 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել
Հա, իրոքից որ դա շատ վատ է: Գեղեցիկ հոդվածներ առանց այն էլ չէինք կարող սարքել, իսկ հիմա հոդվածներն ընդհանրապես առանց նկարի են, իսկ եղածներից շատերի նկարները սկսել են ջնջվել: Դա քչացնում է աշխատանքի նկատմամբ ունեցած ակտիվությունը, հատկապես այն մասնակիցների մոտ, որոնք հնարավորինս փորձում են գեղեցկացնել հոդվածը: Իսկ նկարներ միշտ պետք են գալիս, հակառակ դեպքում թերթերում նկարներ չէր լինի: Arman musikyan (talk) 07:57, 11 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել

Քեյթ Բեքինսեյլ խմբագրել

Բարի օր Arman musikyan: Ձեր կողմից ստեղծված Քեյթ Բեքինսեյլ էջը համապատասխանում է «ընտրյալ հոդվածի» չափանիշներին: Առաջարկում եմ ձեզ և մյուս հետաքրքրված մասնակիցներին ավելացնել հղումները և առաջադրել այն: Ինչ կասեք:--David1992 (talk) 15:14, 9 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել

Հարգելի David1992, այդ հոդվածի կեսի վրա դեռ պետք է աշխատեմ, որպեսզի քերականական ու ուղղագրակ սխալները վերացնեմ: Իսկ հղումներն ավելացնելու համար պետք է մոտ 10 ֆիլմի մասին հոդված ստեղծել և ճիշտն ասած առանց ֆիլմի շապիկի հոդված ստեղծելը հեչ իմ սրտով չի: Համ էլ ես ինձ իրավունք չեմ վերապահում իմ ստեղծած հոդվածները անձամբ ներկայացնելու: Հարգանքներով` Arman musikyan (talk) 15:29, 9 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել
Հարգելի David1992, ես հոդվածս ազատեցի ուղղագրական ու քերականական սխալներից, որքան որ կարող էի: Ջեզ շնորհակալ եմ ներդրման համար: Ճիշտն ասաց այսօր նոր հասկացա, թե ինչպես կարելի է ավելացնել հղումները հոդվածի վրա: Հարգանքներով` Arman musikyan (talk) 16:46, 9 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել
Հարգելի Արման, ողջույն: Անձամբ ես, շատ եմ կարևորում Ցուցափեղկի և ընտրյալ հոդվածների հարցը: Շատ կուզեյի, որ Ցուցափեղկ նորանոր հոդվածներ ավելացվեյին, սակայն մեր նախագծում, այդ մի բանը դեռ չի զարգացել նորմալ և առաջընթաց չկա: Ինչ վերաբերվում է ձեր խոսքերին, որ չեք համարձակվում, ձեր կողմից ստեղծած հոդվածն առաջադրել, ապա մոռացեք դա: Ձեր փոխարեն դա ոչ ոք չի անի: Ամեն տեղ մասնակիցն ինքը պետք է առաջադրի իր խմբագրած հոդվածը, այնպես որ առաջադրելու հետ խնդիր չկա, առաջադրեք: Հոդվածը լավն է: Իսկապես արժե այն փորձել ընտրյալ դարձնել: Բայց պետք է հեղինակային աղբյուրներ, հղումներ տեղադրեք հոդվածում, որոնք կապացուցեն յուրաքանչյուր հոդվածում ներկայացված փաստը, թե չէ քվեարկությանը մի բանի կկպչեն: Ինչքան հնարավոր է շատ մտցրեք: Ամեն մի կարևոր փաստի մոտ աղբյուր դրեք: Այն կաղապարներով ձևավորեք և վերջ: Հոդվածը ծավալուն է, հանրագիտարային ոճով է շարադրված, լավ է: Ամեն մի մասնակից կուզենար ընտրյալ հոդված ունենալ, դուք էլ ունեցեք: Խորհուրդ եմ տալիս, անպայման առաջ քաշել այս հոդվածը: Ես էլ եմ ուզում Ցուցափեղկ տանել որոշ հոդվածներս, օրինակ՝ Դաշնակահարը, որը կարծում եմ արժանի է դառնալ ընտրյալ: Եկեք երկուսով տանենք: Hovhannes (talk) 16:25, 10 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել
Ձեր ասածն ի նկատի կունենամ Հոնվաննես ջան: Դուք էլ իրոք ծավալուն հոդված եք գրել: Հղումների հետ կապված եսվերջերս մի բան նկատեցի: Վիքիփեդիայի գրվածները հղվում են որոշ կայքերը, իսկ նրանցից որոշը ժամանակի ընթացքում փակվում են: Ես օրինակ Բեքինսեյլի հոդվածի շարադրվածքը թարգմանել եմ անգլիալեզու տարբերակից: Իսկ այդ նույն հոդվածի մեջ կան հղումներ, որոնք մեռած են: Թե ինչ ճակատագիր է ունենալու հետագայում նման պարբերությունը, ինձ շատ է հետաքրքրում: Հարգանքներով` Arman musikyan (talk) 16:38, 10 Հուլիսի 2012 (UTC):Պատասխանել
Դե այդպիսի վտանգ միշտ էլ կա ինչ որ չափով, Արման ջան: Ուղղակի պետք է հաճախականորեն հետևես և գրես, որ ամսի, որ օրն ես վերջին անգամ ստուգել: Ինչը դու տեսա արել էլ: Միակ բարդությունն այս հոդվածի հետ այն է, որ անձը, որի մասին գրված է, շարունակական (կենդանի), գործող դեմք է և անընդհատ նոր իրադարձություններ կլինեն նրա կենսագրության մեջ, ինչին պետք է հետևես և գրես: Այդ բանը կարծում եմ չի դժվարացնի քո աշխատանքը: Հարգանքներով: Hovhannes (talk) 04:50, 11 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել
Մերսի Հովհաննես ջան: Իհարկե, նա իմ ամենասիրելի դերասանուհիներից մեկն է և ես կաշխատեմ թարմ պահել նրա կենսագրությունը: Հարգանքներով` Arman musikyan (talk) 04:58, 11 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել
Շատ բարի: Hovhannes (talk) 07:31, 11 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել

ռեժիսոր թե դերասան խմբագրել

ողջույն Արման ջան, ապրես, մեծածավալ աշխատանքներ ես կատարել արդեն հայերեն Վիքիպեդայում կինեմատոգրաֆի հետ կապված, շատ ապրես: Նկատեցի որ ռեժիսորների հոդվածի տեղեկաքարտերում օգտագործում ես դերասանի կաղապարը, ունենք Կաղապար:Տեղեկաքարտ Ռեժիսոր-ը, կարող ես այն օգտագործել, իսկ եթե այդ կաղապարի հետ կապված կունենաս հարցեր կամ բոտային փոփոխություններ, ասա, քննարկենք ու հարկ եղած դեպքում ավելի լավը դարձնենք: Ի դեպ ունենք նաև Կաղապար:Տեղեկաքարտ Կինեմատոգրաֆիստ-ը, որը կարելի է օգտագործել այլ մասնագիտությունների համար: Սպասում եմ արձագանքիդ: Հարգանքներով` --ERJANIK քննարկում: 19:02, 26 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել

Ողջույն Երջանիկ ջան: Ճիշտն ասած, ձեռքս չի գնում Ռեժիսոր կամ Կինոմատոգրաֆիստով տեղեկաքարտերը փոխելու: Ես կարծում էի, թե շատ խղճուկ վիճակում է մեր մոտ այդ երկու տեղակաքարտերը, բայց նոր նկատեցի, որ դու ահագին թարմացրել ես Ռեժիսորներին վերաբերվող տեղեկաքարտը: Ճշմարիտ ես ասում, Սփիլբերգը, Բեսոնը և Լուկասը առավել հայտնի են որպես ռեժիսոր: Ես հետո կճշգրտեմ նրանց տեղակաքարտերը: Հարգանքներով` Arman musikyan (talk) 19:11, 26 Հուլիսի 2012 (UTC):Պատասխանել
Համաձայն եմ ու փաստորեն հասկացանք իրար: --ERJANIK քննարկում: 19:15, 26 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել
Իհարկե: Arman musikyan (talk) 19:18, 26 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել

Յուվովիչ, թե Յովովիչ խմբագրել

Բարև Arman, դու վերջերս ստեղծել ես Միլա Յուվովիչ հոդվածը և անվան մեջ Յուվովիչ ես գրել, ոչ թե Յովովիչ: Իմ հարցն է, արդյոք Հայերենում Յուվովիչ են գրում, թե դա տառասխալ է քո կողմից: --Crzycheetah (talk) 07:11, 3 Օգոստոսի 2012 (UTC)Պատասխանել

Ողջույն, հարգելի Crzycheetah: Ճիշտն ասած ես էլ եմ միշտ Յովովիչ լսել, բայց արդեն գոյություն ունեցող հոդվածներում` կար Յուվովիչ տարբերակը: Համենայն դեպս ես հոդվածը բացելուց հետո սպասում էի մյուս մասնակիցների կարծիքներին, որ այն ճշգրտեմ: Շնորհակալություն դիտողության համար: Հարգանքներով` Arman musikyan (talk) 07:24, 3 Օգոստոսի 2012 (UTC)Պատասխանել

Ջեսսիկա, թե Ջեսիկա խմբագրել

Ջեսսիկա Ալբա, թե Ջեսիկա Բիլ: Ես կնախնտրեի երկու էջերն մի ս-ով լինեն, բայց դուք որոշեք:--Crzycheetah (talk) 02:31, 8 Օգոստոսի 2012 (UTC)Պատասխանել

Հարգելի Crzycheetah, ես էլ եմ կողմնակից, որ մեր Վիքիում ամեն ինչ լինի գրագետ ու միանման: Դրա համար էլ արդեն շուրջ 4-5 ամիս է, գտնում եմ դերասաններին մեր Վիքիից և հոդվածները բերում մի տեսքի: Հայերենով ես գտնում եմ, որ ավելի ճիշտ կլինի մի ս-ն, բայց կուզենայի իմանալ Chaojoker-ի Մասնակից:Chaojoker և Երջանիկի Մասնակից:ERJANIK-ի կարծիքները:

Ըստ այդմ էլ անունները կշգրտենք: Հարգանքներով` Arman musikyan (talk) 02:47, 8 Օգոստոսի 2012 (UTC)Պատասխանել

ընդհանրապես կողմ եմ (պետք է որ հայերենում այդպես ընդունված լինի) որ անուններում կրկնակ բաղաձայնները գրվեն մի բաղաձայնով, եթե ասենք այդ անունը շաաաաատ հանրահայտ չի ու չի օգտագործվում կրկնակով, ասենք օրինակ Աննա անվան դեպքում պարզ է, որ սխալ է գրել մի ն-ով: Իսկ տվյալ դեպքում կարծես թե այնքան էլ միանշանակ չի, այնպես որ կառաջարկեի մի ս-ով գրել (մի անգամ արդեն քննարկել ենք Բերիմորների հետ կապված): --ERJANIK քննարկում: 05:35, 8 Օգոստոսի 2012 (UTC)Պատասխանել
Հարգելի Crzycheetah ես արդեն Ջեսիկա Ալբա հոդվածի վերափոխել եմ մի "ս"-ով: Arman musikyan (talk) 07:36, 8 Օգոստոսի 2012 (UTC)Պատասխանել
Բայց ավելի շատ տարածված է «Ջեսսիկա» ձևը, վերանվանելուց առաջ դա էլ է պետք հաշվի առնել:--David1992 (քննարկում) 15:31, 12 Օգոստոսի 2012 (UTC)Պատասխանել
Հարգելի Դավիթ, շատ տարածված լինելը, դեռ չի նշանակում, որ ճիշտ է: Դրա համար էլ մենք փորձում ենք կարգի բերել: Ես վերջերս անընդհատ "Պենելոպե"-ն դարձնում էի "Պենելոպա", բայց արի ու տես, որ հայերենում այդ անունը "Պենելոպա" էր, որքան էլ որ մեզ համար խորթ է: Հարգանքներով` Arman musikyan (քննարկում) 15:56, 12 Օգոստոսի 2012 (UTC):Պատասխանել
Google-ը «Ջեսսիկա»-ին տալիս է 1 400 արդյունք, իսկ «Ջեսիկա»-ին 43 500: Կասկածներ չեմ տեսնում, թե որն է ավելի տարածված:--Crzycheetah (քննարկում) 19:00, 12 Օգոստոսի 2012 (UTC)Պատասխանել

Օրվա հոդված – Վան Հելսինգ (ֆիլմ) խմբագրել

 

Հարգելի՛ Nimeru23։ Շնորհավորում եմ, ձեր խմբագրած/առաջարկած Վան Հելսինգ (ֆիլմ) հոդվածն ընտրվել է 2012 թ. օգոստոսի 22-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն ձեր ներդրման համար։ --Արամ 14:40, 12 Օգոստոսի 2012 (UTC)Պատասխանել

Օրվա հոդված – Քեյթ Բեքինսեյլ խմբագրել

 

Հարգելի՛ Nimeru23։ Շնորհավորում եմ, ձեր խմբագրած/առաջարկած Քեյթ Բեքինսեյլ հոդվածն ընտրվել է 2012 թ. օգոստոսի 28-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն ձեր ներդրման համար։--Արամ 16:36, 15 Օգոստոսի 2012 (UTC)Պատասխանել

Օրվա հոդված – Ժյուլ Վեռն խմբագրել

 

Հարգելի՛ Nimeru23։ Շնորհավորում եմ, ձեր խմբագրած/առաջարկած Ժյուլ Վեռն հոդվածն ընտրվել է 2012 թ. սեպտեմբերի 5-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն ձեր ներդրման համար։--Արամ 08:55, 26 Օգոստոսի 2012 (UTC)Պատասխանել

Օրվա հոդված – Ուրիշ աշխարհ. Էվոլյուցիա խմբագրել

 

Հարգելի՛ Nimeru23։ Շնորհավորում եմ, ձեր խմբագրած/առաջարկած Ուրիշ աշխարհ. Էվոլյուցիա հոդվածն ընտրվել է 2012 թ. սեպտեմբերի 9-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն ձեր ներդրման համար։--Արամ 12:46, 30 Օգոստոսի 2012 (UTC)Պատասխանել

Օրվա հոդված – Ուրիշ աշխարհ (ֆիլմ) խմբագրել

 

Հարգելի՛ Nimeru23։ Շնորհավորում եմ, ձեր խմբագրած/առաջարկած Ուրիշ աշխարհ (ֆիլմ) հոդվածն ընտրվել է 2012 թ. սեպտեմբերի 26-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն ձեր ներդրման համար։--Արամ 15:47, 16 Սեպտեմբերի 2012 (UTC)Պատասխանել

Անավարտ բաժիններ խմբագրել

Հարգելի Արման, արդյո՞ք այն դատարկ ենթաբաժինները, որոնց մի քանի հոդվածներում ավելացրել ես (ինչպես այստեղ), ինքդ լրացնելո՞ւ ես։ Հարցնում եմ, որովհետև «անավարտ բաժին» պիտակների մասին նախկինում քննարկում է եղել, որի ժամանակ մասնավորապես բարձրացվել է այն հարցը, որ անցանկալի է դրանք «լռելայն» (by defailt) ավելացնել հոդվածներ, եթե ինքդ 100% չես լրացնելու։ Հարգանքներով։ --vacio 08:37, 30 Սեպտեմբերի 2012 (UTC)Պատասխանել

Ողջույն, հարգելի Vacio: Ես այդ մասին չգիտեի, բայց ասեմ, որ ես եմ հոգալու այդ ֆիլմերի հետագա բաժինների ավելացմանը: Դա այն բաժիններն են, որ ամեն մի ֆիլմի մասին ինֆորմացիա հավանաբար ունենում է (մոտ 99 % հավանականությամբ): Համենայն դեպս ես ավելացրել եմ իմ բոլոր սիրած ֆիլմերի մասին նվիրված հոդվածները և անկասկած հոգ կտանեմ նրանց պատշաճ մակարդակի բերելու համար: Մինչև նոյեմբերի 15-ը ես համեմատաբար պասիվ եմ աշխատելու վիքիում, իսկ հետո կվերադառնամ ամբողջ թափով: (Ուզում եմ գիրքս ավարտին հասցնել և ներկայացնել Orange-ի հայտարարած մրցույթին:) 3 բաժիններից 2-ը շատ հեշտ է լրացնելը, իսկ մյուսն էլ (սյուժեն), որ մի պարբերություն էլ գրեմ, "անավարտը" կհանեմ: Ես դեռ ձեռքի հետ էլ դերասանների ֆիլմագրություներն էլ եմ թարգմանում: Հարգանքներով` Arman musikyan (քննարկում) 10:35, 30 Սեպտեմբերի 2012 (UTC):Պատասխանել
Շնորհակալ եմ բացատրության համար։ Հաջողություն եմ մաղթում ձեր բոլոր գործերում :) --vacio 09:31, 1 Հոկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Մերսի, հարգելի Vacio: Հարգանքներով` Arman musikyan (քննարկում) 09:36, 1 Հոկտեմբերի 2012 (UTC):Պատասխանել

Արման ջան ողջույն, նորից նույն հարցի մասին եմ ուզում խոսել, նախ շատ շատ ապրես որ այսքան հարստացրիր մեր Վիքիպեդիան ֆիլմերի մասով, շատ մեծ աշխատանք ես տարել ու շնորհակալություն եմ հայտնում իմ և ինչու չէ ամբողջ Վիքիհամայնքի կողմից Քո մեծ ջանքերի համար, ուղղակի առաջարկում եմ ֆիլմերի մասին նոր ստեղծված հոդվածներում մշտապես չավելացնես անավարտ բաժիններ մասերը, քանի որ փորձը ցույց է տալիս որ դրանց մեծ մասը այդպես էլ մնում է անավարտ, ինքս առաջարկում եմ որ հոդվածը կազմված չլինի այդ մասերից, որոնք փաստորեն դառնում են այդպես էլ անավարտ ու կարծես հոդվածի ընդհանուր տեսքը այսպես ասած գցում են, գրի այնքանը, ինչքան որ կարող ես ու ուզում ես, կարծում եմ այդքանն էլ բավական է: Մի քանի ամիս առաջ գրել էիր, որ ավելացնելու ես, պարզապես շաաաաաաատ դժվար կլինի Քո համար հետ գնալ հոդվածների վրայով ու այդքան ավելացումներ կատարել, հաշվի առնելով նաև որ դրանք ավտոմատ կամ կիսաավտոմատ չի արվելու փաստորեն (մասնավորապես հետաքրքիր փաստեր) բաժինը, դրա համար առաջարկում եմ վերանայես այդ տեսքը: Արման ջան, հանկարծ սխալ չհասկանաս, մեծ խնդիր չի սա ու սխալ էլ չի Քո արածը, ուղղակի իմ կարծիքով ավելի դիտվում են այն հոդվածները, որոնցում չկան այդ մանր-մունր ասյպես ասած անավարտիկները: Հարգանքներով` --ERJANIK քննարկում: 10:32, 5 Մարտի 2013 (UTC)Պատասխանել

Ինչպես կամենաք, Երջանիկ ջան: Իրոք "հետաքրքիր փաստեր" բաժինը ահագին զգալի է ֆիլմերի մեծամասնության համար: Օրինակ միայն մի 50 հետաքրքիր փաստ եմ գտել Անկախության օրը ֆիլմի համար: Իրականում սյուժեն էլ է բավականին աշխատատար: Հաջորդ ֆիլմերը կստեղծեմ առանց անավարտ բաժինների: Բայց իմ նախորդ ստեղծածները աստիճանաբար կլավացնեմ: Հիմա "Դերերում" բաժինն եմ հիմնականում անում: Ուղղակի վերջերս շատ եմ ծանրաբեռնված, թե չէ ավելի ինտենսիվ կաշխատեի: Հաջորդ անգամ ֆիլմերը ստեղծելիս "Սյուժեն" և "Հետաքրքիր փաստեր" բաժինը նախօրոք չեմ ստեղծի: Դերերումը կարող եմ ավտոմատ հանել, բայց չեմ ուզում միանգամից մի 100 ֆիլմի դերերում բաժին լրացնել առանց վերանայելու: Հետագայում հաստատ կհոգնեմ դրանից: Հարգանքներով` Արման Մուսիկյան (քննարկում) 11:06, 5 Մարտի 2013 (UTC):Պատասխանել

Վիճակագրություն խմբագրել

Հարգելի Արման։ Դուք ինչ-որ տեղից կարողանում եք ստանալ դիտումների տվյալները։ Ես կարծում եմ, որ ավելի նպատակահարմար կլինի այդ տվյալները տեղադրել վիքիպեդիայում, օրինակ, Վիքիպեդիա:Վիճակագրություն/Էջադիտումներ էջում։ Դա, իհարկե, ձեռքով անելն ու ամեն անգամ թարմացնելը փոքր ինչ ծանր աշխատանք է։ Դրա համար ես առաջարկում եմ միացնել իմ և Ձեր կողմից ստեղծած ծարգրերն իրար, որպեսզի կարողանանք ստեղծել բոտերի միջոցով թարմացվող այդպիսի մի էջ։ --Hamlet Muradyan քնն. 18:41, 6 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել

Շուտով այդ էջը պատրաստ կլինի :) --vacio 20:11, 6 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Ողջույն, Համլետ ջան: Ես ամեն ինչ-ով կաջակցեմ, եթե խնդիր լինի: Ես էլ եմ ուզում, որ ավտոմատ ձևով մեզ համար անհրաժեշտ ինֆորմացիան ստանանք: Թող բոտերը մեր փոխարեն աշխատեն: Այն կարող ես գտնել իմ մասնակցային էջում: Եթե կարող ես ավտոմատացնել, ապա արա: Հարցերի դեպքում կարող եմ օգնել: Բայց ծրագիրը աշխատեցնելուց առաջ նախ և առաջ կարևոր է համզվել, որ http://stats.grok.se կայքն աշխատում է: Վաչոյի ասած գործիքն ավելի մեծ հնարավորություններ է տալիս: Կարելի է դրա միջոցով նույնիսկ տարեկամ դիտարկման ցուցանիշներ ստանալ: Եվ կարևորն այն է, որ այն նույնիսկ orange-ի կապով կարողացա բացել: Արման Մուսիկյան (քննարկում) 21:46, 6 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Շատ լավ։ Ես աչքի անցկացրի կոդը։ Ես Perl լեզվից գլուխ չեմ հանում, բայց, որքանով հասկացա, Դուք ունեք Հայերեն Վիքիպեդիայի բոլոր էջերի ցանկը և այդ ցանկի յուրաքանչյուր հոդվածի համար առանձին ստանում եք դիտումների քանակը։ Այնուհետև այդ տվյալները դասավորում եք նվազման կարգով և ունենում եք էջերի այցելությունների քանակները։ Իսկ ո՞րտեղից եք ստանում բոլոր էջերի հասցեները։ Մի՞գուցե API-ի այս մեթոդով։
P.S. ՀայԼայնի կապով հնարավոր է Ձեր ասած կայքը բացել հատուկ անոնիմայզերի կիրառմամբ։ Ահա հղումը։ --Hamlet Muradyan քնն. 13:02, 7 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Ցանկերի ամբողջական տվյալները միանգամից կարելի է վերցնել այստեղից: Արման Մուսիկյան (քննարկում) 13:24, 7 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել

Կիսաավտոմատացում խմբագրել

Մերսի --Ahaik (քննարկում) 09:07, 14 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել

Ես այսօր մի փոքր ուսումնասիրեցի այդ ցանկերը և իրոք կարելի է ահագին շատ ինֆորմացիա քաղել: Ամենաուշը երեքշաբթի ծրագիրը պատրաստ կլինի: Ասեմ, որ եթ պարզապես էջը save as տաս, շատ հիանալի արդյունքով htm կհիշվի, որտեղ մի որոշ տեղից արդեն ամեն մի տողն իրենից ներկայացնում է կոնկրետ մի սյուն: Պարզապես ուզում եմ մի քանի Infobox-եր իրար հետ զուգահեռ նայեմ, որ մի անգամ ծրագիրը գրեմ, ինքն աշխատի առանց որևիցե խնդրի: Արման Մուսիկյան (քննարկում) 09:21, 14 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Հերոսը դու ես Արման ջան, ինչպես որ ճիշտն ես համարում ենպես էլ արա :)--Ahaik (քննարկում) 10:09, 14 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Հայկ ջան, առաջին 1000 հատի համար exel-ի տվյալ սարքել եմ: Ի՞նչպես կարող եմ փոխանցել: Արման Մուսիկյան (քննարկում) 17:18, 18 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Կարող ես google drive գցել ու ինց share անել... :): Իմ հասցեն է: ahaykaz@gmail.com: Մերսի--Ahaik (քննարկում) 06:26, 19 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Հայկ ջան, ճիշտն ասած google drive-ն ինձ ծանոթ չէ, բայց հավաքածս տվյալներն ուղարկել եմ էլեկտրոնային փոստիդ: Արման Մուսիկյան (քննարկում) 06:45, 19 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել

Պորտալ:Կինո խմբագրել

Արման ջան համաձայն այս քննարկման Քո առաջարկի ավելացրել եմ Պորտալ:Կինոյի մեջ ավելացրել եմ Նորություններ բաժինը, կարող ես խմբագրել այն` Պորտալ:Կինո/Նորություններ: Հարգանքներով` --ERJANIK քննարկում: 15:42, 21 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել

Արման ջան նորությունների բաժնում Քո գրվածները 2012 թվականի են, կարող է ուղղակի շփոթել ես, 2013 թվական պետք է լինի: --ERJANIK քննարկում: 05:06, 22 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Ուղղեցի, Երջանիկ ջան: Դրանք մյուս ամիս լույս տեսնող ֆիլմերն են: Արման Մուսիկյան (քննարկում) 05:10, 22 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել

Տարվա հոդված խմբագրել

Հարգելիս, այստեղ հարկավոր է ընդամենը մեկ ձայն տալ, մեկ հոդվածի համար: Խնդրում եմ կողմնորոշվել, թե ում եք տալիս ձեր ձայնը և ջնջեք ձեր ավելորդ քվեները: Հարգանքներով: Hovhannes 10:15, 7 Հունվարի 2013 (UTC)

  Արված է
Շնորհակալություն: Hovhannes 16:26, 7 Հունվարի 2013 (UTC)

Օգնություն գետերի տեղեկաքարտերի փոխակերպման հարցում խմբագրել

Բարի երեկո Արման ջան։ Քո օգնությունն է հարկավոր։ Կարո՞ղ ես այս տեղեկաքարտերը xml-ից excel տեղափոխել։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 19:36, 13 Հունվարի 2013 (UTC)

Ողջույն, Լիլիթ ջան: Իհարկե կարող եմ: Երեկոյան կանեմ և կուղարկեմ քեզ, եթե էլեկտրոնային փոստի հասցեդ տաս: Իմ փոստի հասցեն arman_musikyan@mail.ru է: Կարող ես փոստիս նամակ գրել, ես excel-ը կուղարկեմ: Արման Մուսիկյան (քննարկում) 04:22, 14 Հունվարի 2013 (UTC)
Շնորհակալություն, հիմա կուղարկեմ։ --Lilitik22 (քննարկում) 06:12, 14 Հունվարի 2013 (UTC)
Հենց excel-ը սարքեմ, անպայման կուղարկեմ փոստիդ:Արման Մուսիկյան (քննարկում) 06:55, 14 Հունվարի 2013 (UTC)
Հարգելի Լիլիթ, windows-ի տակ չկարողացա անհրաժեշտ ֆայլը ստանալ: Պատճառն այն է, որ windows-ում տեքստ ավտոմատորեն հիշվում է որպես UTF-8, իսկ մեզ պետք է Unicode. Ես այն փորձեցի ավտոմատ դարձնել, բայց դրանով էլ exel-ը փչացավ: Ես դեռ վաղը այն կփորձեմ linux-ով դուրս բերել: Այնտեղ ֆայլը հիշվում է այնպես, ինչպես որ գրում է: Պետք է, որ ստացվի: Հիմա նյութն ունեմ ամբողջովին դուրս բերախ, իրարից ստորակետներով անջատած, բայց դա exel չէ: Հարգանքներով` Արման Մուսիկյան (քննարկում) 17:34, 14 Հունվարի 2013 (UTC)
Լավ, Արման ջան, շնորհակալություն։ --Lilitik22 (քննարկում) 17:48, 14 Հունվարի 2013 (UTC)
Լիլիթ ջան, արդեն ուղարկել եմ: Որ անգլերեն տարբերակից ստանալիս լինեի, նման խնդիր չէր լինի: Անգլերենից ստանալը ավելի հեշտ է: Արման Մուսիկյան (քննարկում) 07:33, 15 Հունվարի 2013 (UTC)
Մերսի Արման ջան։ Ստացել եմ, երեկոյան կնայեմ։ --Lilitik22 (քննարկում) 12:21, 15 Հունվարի 2013 (UTC)
Խնդրեմ Արման Մուսիկյան (քննարկում) 12:22, 15 Հունվարի 2013 (UTC)

շնորհակալություն խմբագրել

հարգելի Արման, շնորհակալ եմ պարգևի համար, կփորձեմ շարունակել նույն տեմպերով: --ERJANIK քննարկում: 10:45, 22 Հունվարի 2013 (UTC)

Խնդրեմ, Երջանիկ ջան:Արման Մուսիկյան (քննարկում) 10:46, 22 Հունվարի 2013 (UTC)

Խոստացել էիր... խմբագրել

Արման ջան, մեր օֆֆ-լայն հանդիպման ժամանակ խոսք տվեցիր, որ կուղարկես ինձ քո պատրաստած «ֆայլերը»: Հիշեցնում եմ ու խնդրում, ուղարկիր: --Ahaik (քննարկում) 03:00, 8 Փետրվարի 2013 (UTC)

Հայկ ջան, գետերի հետ կապված csv ֆայլը ես ուղարկել եմ էլեկտրոնային փոստով դեռևս հունվարի 28-ին և' քեզ, և' Լիլիթին: Այդ մասին դեռ գրել եմ Խորհրդարանի "Գետերի մասին կիսաավտոմատացված հոդվածներ" բաժնում, բայց ոչ-ոք չի արձագանքել:Արման Մուսիկյան (քննարկում) 03:59, 8 Փետրվարի 2013 (UTC)
Հայկ ջան, իսկ եթե խոսքը վերաբերվում է գրքիս, ապա այն դեռ լուրջ հղկման կարիք ունի: Խոսքը ֆենտեզի ժանրով վեպերիս մասին է: Արդյունքում այն չորս անգամ կլավանա և ավելի դինամիկ կլինի, հերոսներն էլ ավելի վառ: Թե չէ նախնական տարբերակը կա այստեղ: Արման Մուսիկյան (քննարկում) 04:14, 8 Փետրվարի 2013 (UTC)
Հենց դրա մասին էլ ասում էի, մերսի կկարդամ, ու քեզ կասեմ կարծիքս, եթե հետաքրքիր է--Ahaik (քննարկում) 07:24, 8 Փետրվարի 2013 (UTC)
Իհարկե հետաքրքիր է, Հայկ ջան: Բայց ասեմ, որ սյուժեն ահագին փոխելու եմ: Արման Մուսիկյան (քննարկում) 07:28, 8 Փետրվարի 2013 (UTC)
Մի հատ էլ ենպես կկարդանք... :) --Ahaik (քննարկում) 11:06, 8 Փետրվարի 2013 (UTC)
:) OK Արման Մուսիկյան (քննարկում) 12:35, 8 Փետրվարի 2013 (UTC)

Emijrp/List of Wikipedians by number of edits խմբագրել

Ողջույն, հարգելի Արման։ Վաչիօն ասաց, որ կարող եմ Ձեզ դիմել այս հարցով։ Այստեղ գտնվում են Հայերեն Վիքիպեդիայի մասնակիցների ընդհանուր խմբագրումների քանակը, սակայն իմ մասնակցային խմբագրումները չկան ցավոք։ Փորձեցի «ձեռքի հետ» ուղղել, սակայն Վաչիօն ասաց, որ «արհեստական» խմբագրումը կարող է թյուրիմացություն ստեղծել։ Հարց. հանարավո՞ր է ավտոմատացված կերպով թարմացնել։ Եթե այո, կարո՞ղ եք օգնել։ Ծրագրավորմանը, մեղմ ասած, այնքան էլ չեմ տիրապետում։ --  ջեօ 12:27, 12 Փետրվարի 2013 (UTC)

Բարև Ջեօ ջան: Եթե ինձ ասես բոլոր Հայ Վիքիի userner-ի անունները կամ նրանց ցուցակը տաս, խնդիր չկա: Ես այդ ցուցակը չունեմ, չեմ էլ կարող ստանալ: Արման Մուսիկյան (քննարկում) 12:48, 12 Փետրվարի 2013 (UTC)
Արման ջան, ամենաակտիվ խմբագրողները այդ ցանկում են։ Գրանցված բայց որևէ շոշափելի խմբագրում չարած մասնակիցներին, կարծում եմ, պետք չի ընդգրկել։ --  ջեօ 15:13, 12 Փետրվարի 2013 (UTC)
Ջեօ ջան փաստորեն առաջարկո՞ւմ ես բոլորինը թարմացնեմ և ավելացնեմ նաև քոնը: Կարող է էլի մասնակիցներ լինեն, որ պետք է տեղ գրավեն: Կա ևս մի ցուցակ ակտիվ մասնակիցների, բայց այդտեղ ընդամենը 70 հոգի են ընդգրկված: Լավ, կփորձեմ Վաչագանից ճշտել, կա արդյոք նմանատիպ ցուցակ, թե ոչ:Արման Մուսիկյան (քննարկում) 15:41, 12 Փետրվարի 2013 (UTC)
Եթե ցուցակ չլինի, կարո՞ղ ես ուղղակի թարմացնել և իմ օգտատունը ավելացնել, Արման ջան։ Շատ շնորհակալ կլինեմ։ --  ջեօ 15:51, 12 Փետրվարի 2013 (UTC)
Վերջին տարբերակով կթարմացնեմ բոլորը և կավելացնեմ քո անունը: Բայց հիմա Վաչագանի արձագանքին եմ սպասում:Արման Մուսիկյան (քննարկում) 16:04, 12 Փետրվարի 2013 (UTC)

Խնդրանք խմբագրել

Ողջույն Arman , ազատ ժամանակ ունենալու դեպքում խնդրում եմ կարծիք հայտնիր այստեղ.Վիքիպեդիա:Ադմինիստրատորի իրավունքների դիմումներ/6AND5----6AND5 (քննարկում) 09:02, 3 Մարտի 2013 (UTC)Պատասխանել

Քրիստոս հարյավ ի մեռելոց խմբագրել

շաբաթվա հոդված - Ժան Ռենո խմբագրել

 

Հարգելի՛ Nimeru23։ Շնորհավորում եմ, ձեր խմբագրած Ժան Ռենո հոդվածն ընտրվել է 2013 թ. 15-րդ շաբաթում որպես Շաբաթվա հոդված Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն ձեր ներդրման համար։ Հարգանքներով` --ERJANIK քննարկում: 16:23, 7 Ապրիլի 2013 (UTC)։Պատասխանել

Շնորհակալություն գնահատականի համար, Երջանիկ ջան: Որ մի փոքր ժանանակ ունենայի, հոդվաշն ամբողջական տեսքի կբերի: Մի փոքր դեռ պակասող բաներ կան: Արման Մուսիկյան (քննարկում) 17:28, 7 Ապրիլի 2013 (UTC)Պատասխանել
տես, ժամանակ ունենաս արա, ոնց հարմար է քեզ Արման ջան։ --ERJANIK քննարկում: 17:57, 7 Ապրիլի 2013 (UTC)Պատասխանել
Հիմա որ չհասցնեմ էլ հետո կանեմ: Այն կարելի է Լավ Հոդվածի կարգավիճակի բերել:Արման Մուսիկյան (քննարկում) 18:45, 7 Ապրիլի 2013 (UTC)Պատասխանել

Խնդրանք խմբագրել

Ողջույն Arman, ազատ ժամանակ ունենալու դեպքում խնդրում եմ մասնակցիր այս հետաքրքիր վիքիհետազոտությանը.Մասնակից:6AND5/վիքիմարքեթինգային հետազոտություններ---6AND5 (քննարկում) 12:31, 15 Ապրիլի 2013 (UTC)Պատասխանել

Հարգելի Արման, այս կաղապարը սարքել եմ, բայց ինչ-որ չի աշխատում, եթե դժվար չի, խնդրում եմ ասեք` ինչն է խնդիրը: --Hayk S. Margsryan   M.D. 17:59, 5 Հունիսի 2013 (UTC)Պատասխանել

Ողջույն հարգելի Հայկ: Տեղեկաքարտը կազմելու համար անհրաժեշտ է նաև ծրագրային մասը գրել, իսկ ձեր մոտ միայն փաստաթղթայինն է: Լավ տեղեկաքարտի օրինակ է իմ շատ սիրած Կաղապար:Տեղեկաքարտ Դերասան կաղապարը: Կարող ես կոդային մասը նրա հիման վրա կառուցել: Եթե հանկարծ չկարողանաս, վաղը ժամանակ կգտնեմ և տեղեկաքարտի նախնական տեսքը կկազմեմ: Արման Մուսիկյան (քննարկում) 18:57, 5 Հունիսի 2013 (UTC)Պատասխանել
Ես մասնակի շտկուներ արեցի, մնացածը հեշտ է: Բացի այդ արժե առանձին սյունակով նկարագրել տեղեկաքարտի պարամետրերը: Ձեր նկարագրությունը հենց կոդի հատվածում է: Իսկ ծրագրային մասը շտկելու դեպքում դա կկորի: Արման Մուսիկյան (քննարկում) 03:06, 6 Հունիսի 2013 (UTC)Պատասխանել
Մերսի Արման ջան --Hayk S. Margsryan   M.D. 18:00, 6 Հունիսի 2013 (UTC)Պատասխանել

Պարգև խմբագրել

  Վիքիմեդալ
Հարգելի Արման, պարգևատրում եմ Քեզ Հայերեն Վիքիպեդիան զարգացնելու մեծ ավանդի համար։ --Mishukdero (քննարկում) 22:18, 18 Ապրիլի 2013 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ գնահատման համար, հարգելի Mishukdero: Արման Մուսիկյան (քննարկում) 03:13, 19 Ապրիլի 2013 (UTC)Պատասխանել

Պարի օր խմբագրել

ստորագրություն խմբագրել

Արման ջան քննարկման մեջ, են որ նեռվերիտ վրա ազդում ա, էտ 6-րդ գլխում չպիտի + դնեիր, այլ 5-րդում, ուշադիր կարդա ու + տեղը փոխի, նեռվերտ էլ խնայիՃՃ--Tatul (քննարկում) 14:50, 29 Ապրիլի 2013 (UTC)Պատասխանել

  1. «2 Ստանդարտից տարբեր գույների օգտագործման սահմանափակում» Արման այստեղ պատասխանել ես որ եթե ճղճիմ դեղին չէ, մենք չենք կարող ամեն գունի համար առանձին քվեարկություն անել, խնդրում եմ կողմնորոշվես կամ բոլոր գույները՝ճղճիմ դեղին, փայփլուն վառ կանաչ և այլն, կամ հասարակ գույներ--Tatul (քննարկում) 17:59, 29 Ապրիլի 2013 (UTC)Պատասխանել
  2. «2 Ստանդարտից տարբեր գույների օգտագործման արգելում» Արամ ջան այս վերնագրում կեղմ ես քվեարկել , սակայն 6-րդում դեմ, եթե քվեարկել ես 6-րդում, ապա խնդրեմ այս վերնագրից հանի ստորագրույունտ, քանի 6-րդի համաձայն դու դեմ ես քվեարկել ողջ արդ ու զարդին --Tatul (քննարկում) 05:09, 30 Ապրիլի 2013 (UTC)Պատասխանել
Թաթուլ ջան, լուրջ ասած այս ստորագրությունների պատմությունից արդեն հոգնեցի: :) Ես դեմ չեմ, որ ստորագրությունը լինի այլ գույնով, եթե այն հաճելի երանգ ունի: Բացի այդ ես հիշում եմ, որ նախորդ անգամ առաջարկել էի ժամանակավոր արգելափակում մտցնել ստորագրության մեջ, իսկ հիմա այդ գրածս անհայտացել է: Այնպես որ ես այլևս ոչ մի բան չեմ ուզում փոփոխել այդ ստորագրությունների էջում:

Համագործակցության հրավեր խմբագրել

Հարգելի մասնակից, հրավիրում ենք Ձեզ Համագործակցության շրջանակներում մասնակցել հայկական թեմաներով հոդվածների ստեղծմանն ու բարելավմանը։ Եթե Դուք հետաքրքրված եք այս հրավերով և ցանկանում եք Ձեր ներդրումն ունենալ այս նախագծում, ապա խնդրում եմ Ձեր մասնակցությունը հայտնել Համագործակցության էջում՝ «Մասնակիցներ» բաժնում ստորագրելով։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 19:24, 7 Մայիսի 2013 (UTC)Պատասխանել

Ողջույն, Լիլիթ ջան: Հայկական թեմայով որևիցե բան գրելը ինձ համար դժվար է, քանի որ աղբյուրներ չկան, որոնցից կարող եմ օգտվել: Իսկ այնպես, եթե ինչ-որ բանով կարողանամ օգնել, կօգնեմ: Թերևս Հայաստան հոդվածի պատմության բաժնի մեջ կարող եմ որոշակի ներդրումներ կատարել, որովհետև ձեռքիս տակ բավականին լավ գիրք ունեմ: Արման Մուսիկյան (քննարկում) 03:42, 8 Մայիսի 2013 (UTC)Պատասխանել
Մերսի Արման ջան։ Պատմության բաժնի պակասող մասերը, եթե լրացնես, շատ լավ կլինի։ Ճիշտն ասած, ես փնտրեցի, բայց չգտա որևէ հարմար հոդված, որ թարգմանեմ։ --Lilitik22 (քննարկում) 04:31, 8 Մայիսի 2013 (UTC)Պատասխանել
Return to the user page of "Nimeru23/2012-2013 Հունիս".