• (!) Մեկնաբանություն՝ Շնորհակալ եմ բոլոր մասնակիցներից, ովքեր հայտնեցին կարծիք և մասնակցեցին քվեարկությանը, անգամ դեմ քվեարկողներից։Սակայն ամենատխուրը և աբսուրդային փաստը այն է, որ շատ մասնակիցներ ուղղակի բոյկոտեցին, անգամ ադմիները, բոյկոտելը դա քաղաքական կատեգորիա է, տվյալ իրավիճակում կարելի է ուղղակի ձեռնպահ քվեարկել։--6AND5 (քննարկում) 07։33, 13 Մարտի 2013 (UTC)
  • (!) Մեկնաբանություն՝ Հարգելի 6AND5 ջան, պետք չէ էդպես կտրուկ որակումներ տալ։ ։) Պարզապես, երբեմն շատ դժվար է արտահայտել կարծիք, եթե այն չկա։ Կներես, բայց, գոնե ես, դեռևս շատ եմ դժվարանում Ձեր դիմումի մասով կարծիք հայտնելու, նույնիսկ Ձեռնպահ։ Ես ոչ միայն Ձեզ չեմ ճանաչում, կամ տեսել... այլ նաև չեմ էլ կարծում, որ կարելի է գնահատել Ձեր ներդրումը ընդամենը 4000+ խմբագրումներով և 130 ստեղծված հոդվածներով։ Էնպես, որ մնացեք ակտիվ, փորձեք ցույց տալ գործով, որ ադմին լինելը Ձեր համար է... Այդ ժամանակ կլինի ինչպես եղավ Երջանիկի դեպքում... ։) նրա ճակատին արդեն գրված էր ԱԴՄԻՆ... ու քվեարկությունը ավարտվեց փաստորեն դեռ չսկսած... (Երջանիկ ջան, կներես պատկերավոր խոսքերիս համար)։ Ձեզ հաջողություններ եմ մաղթում... ու չվհատվեք, որոշ ժամանակ անց նորից փորձեք։--Ahaik (քննարկում) 08։08, 13 Մարտի 2013 (UTC)
Անկեղծ ասած, ես ուզում էի քվեարկել, սակայն մտածում էի ժամանակ գտնել քվեարկությունից կից նաև տեսակետս հանգամանալի պարզաբանելու համար։ Ցավոք այդպես էլ չստացվեց (անցած ամիսը ինձ համար շատ լարված էր, շատ քիչ ժամանակ էի ունենում ՎՊ-ի համար)։ Ուղղակի հիմա մի երկու բան հավելեմ։ Նախ շատ ողջունելի է ադմին դառնալու ցանկությունն ինքնին։ Ես մանավանդ շատ ուրախանում եմ, երբ մասնակիցն ինքն է դիմում և ոչ թե ուրիշն է նրա փոխարեն դա անում (ինչպես օրինակ իմ դեպքում էր)։ Երկրորդ, ինձ համար շատ ցանկալի է, որ ադմինի թեկնածուն էական ներդրում կատարած լինի Վիքիպեդիա:X անվանատարածքում և քննարկման էջերում։ Այսինքն կանոնակարգերի ու ուղեցույցների քննարկում/մշակում, Խորհրդարան, պատկերների ու հոդվածների քննարկում։ Այդպես նաև պարզ է դառնում, թե ինչ տեսակետ ունի մասնակիցը տարբեր վիճահարույց խնդիրների վերաբերյալ և ինչ կարելի է նրանից սպասել, երբ լինեն խնդիրներ կամ անհամաձայնություններ։
Եվ վերջում 6AND5-ին խորհուրդ կտամ (ինչպես Ահայկն էլ ասում է), որոշ ժամանակ անց կրկին իր թեկնածությունը դնել։ --vacio 20:57, 28 Մարտի 2013 (UTC)[reply]