Մասնակցի քննարկում:Նազարյան Մնացական/Ավազարկղ
Արևմտահայ բժիշկները և դեղագործները եղեռնի տարիներին Թուրքիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլսում ապրում էր հայ մտավորականության մի մեծ ջոկատ, որոնց թվում էին 300 բժիշկներ և ատամնաբույժներ։ Բազմաթիվ բժիշկներ, դեղագործներ էին աշխատում Արևմտյան Հայաստանի նահանգներում, Օսմանյան կայսրության մյուս մարզերում։ Հայ բժիշկները և դեղագործները ջանք չէին խնայում օգնելու ո՜չ միայն հայ բնակչությանը, այլև` քրդերին, ասորիներին, արաբներին և օսմանյան բռնակալության տակ գտնվող մյուս ժողովուրդներին։ Օսմանյան բանակի հիմնական բժշկական կադրերը հայ բժիշկներն ու դեղագործներն էին։ 1915 թվականին ապրիլի 24-25-ի գիշերը Կոստանդնուպոլսում ձերբակալեցին 235 անվանի հայ մտավորականների։ Շուտով ձերբակալվածների թիվը հասավ 800-ի, որոնք խումբ-խումբ ուղարկվեցին Անատոլիայի խորքերը և գազանաբար սպանվեցին աքսորի ճանապարհին։ Նրանց թվում էին բժիշկ և բանաստեղծ Ռուբեն Չիլինկիրյանը (Սևակ` 30 տարեկան), բժիշկ, բանաստեղծ, հրապարակախոս Նազարեթ Տաղավարյանը, հանրային գործիչներ, բժիշկներ և դեղագործներ, բժշկական ընկերության նախագահ Խաչատուր Թորգոմյանը, Խաչիկ Պարտիզպանյանը, դեղագործ Ասատուր Արսենյանը և այլք։ Կատաղած «պանթուրքիզմի» հետադիմական գաղափարախոսությամբ` ոստիկանների հետ ձեռք-ձեռքի տված գործում էին նաև թուրք մտավորականները, մասնավորապես բժիշկները, որոնց ոճիրները ոգեշնչում էր Իթթիհադի ղեկավարներից մեկը` դոկտոր Բեհաէդդին Շաքիրը: Նրա կազմած ցուցակներով 1915 թվականին ապրիլին ձերբակալվեցին 58 ականավոր հայ բժիշկներ, որոնցից Մաքսուդ Աբիկյանը սպանվեց Սեբաստիայում, Նշան Աճեմյանը` Երզնկայում, Միքայել Ղարագյոզյանը` Տիգրանակերտի մոտերքում, Սուրեն Նշանյանը կախաղան հանվեց Կեսարիայում, Միսակ Փանոսյանը սպանվեց Եվդոկիայում և այլն: Կոստանդնուպոլսի «Հայ բժիշկներու միությունը» 1919 թվականին տեղի ունեցած իր 4-րդ նիստում որոշեց հարգել իր նահատակ անդամների հիշատակը, հավաքել և հրապարակել այն բոլոր փաստաթղթերն ու տեղեկությունները, որոնք վերաբերում էին տանջամահ եղած հայ բժիշկների և դե ագործների սպանության մանրամասնություններին։ Դրանք հիմնականում ջարդերից փրկված հայ և հույն բժիշկների, սպաների, ինչպես նաև անհայտ այլ մարդկանց տված տեղեկություններն էին։ «Հայ բժիշկներու միության» այս նիստի արձանագրության մեջ մասնավորապես նշվում էր, որ Թուրքիայում գտնվող Եվրոպական երկրների շատ քաղաքացիներ «թիկունք» չեղան բազմաչարչար հայությանը, դեռ ավելին` «Շատ ցավալի է, որ կարգմը գերման բժիշկներ ալ, գերման բարձրաստիճան սպաներու օրինակին հետևելով, իրենց մասնակցութիունը բերած են այս անպատվաբեր գործին»: Թուրքիայում կազմակերպված հայկակ անջարդերին զոհ դարձած բազմաթիվ դեղագործներից մեկն էր Խոսրով Քեշիշյանը, որը ծնվել է 1880 թվականին Մելիտինեում, նախնական կրթությունն ստացել է Խարբերդի ավետարանական ուսումնական հաստատությունում (Եփրատ կոլեջում – Հ. Մ.)։ 1900 թվականին Քեշիշյանը մեկնել է Բեյրութ, ավարտել տեղի Ամերիկյան համալսարանը և ստացել պրովիզորի կոչում։ Վերադառնալով Մելիտինե, այնտեղ կազմակերպել է դեղատուն, որի համար նրան նյութական օգնություն էր ցույց տվել եղբայրը` բժիշկ Միքայել Քեշիշյանը: Թուրքական իշխանությունները 1914 թվականին սրան հարյուրապետի աստիճանով ուղարկում են ռուսական ճակատ, որտեղ և նա կազմակերպում է 200 մահճակալանոց զինվորական հիվանդանոց։ Հայ բժիշկը թուրք վիրավորների հետ մեկտեղ բժշկական օգնություն էր ցույց տալիս նաև հայ վիրավոր զինվորներին։ Նրա ազդու միջամտությամբ մահից ազատվում են մի շարք հայ երիտասարդներ։ Բժշկի ազդու հայափրկիչ գործունեությունը հայտնի է դառնում զինվորական իշխանություններին։ Նրան մի քանի ամսով մեկուսացնում են, բայց նրա կարիքը շատ զգալով, ազատում են և նորից ծառայության նշանակում բանակում։ Կովկասյան ռազմաճակատի թուրքական բժշկական հիվանդանոցից նրան հաջողվում է փախչել և միանալ հայ ժողովրդի ազգային հերոս Անդրանիկի զորամասին։ Թուրքերը իմանալով այդ ամենի մասին, ձերբակալում են եղբորը` Խոսրովին։ Այդ մասին հիշատակում է Արշակ Ալպոյաճյանը: Նա գրում է. «… 1915 թվականին Մելիտինեի մէջ ալ առաջին անգամ ձերբակալութեան մտավորական առաջնորդներ, որոնց հետ էր Խոսրով Քեշիշեանը, որ դժոխքային տանջանքներ է յետոյ կացինահար սպանուած է թուրք ճիվաղներու կողմէ»: Թուրք ջարդարարները հաշվեհարդար տեսան նաև նրա ընտանիքի բոլոր անդամների հետ` կոտորելով նրանց։ Ամբողջ Թուրքիայով մեկ հռչակված էր պոլսաբնակ բժիշկ Թորոս Պեննեի անունը։ Նրան քաջ գիտեր նաև արաբական աշխարհը։ Պեննեն հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի անձնվեր մարտիկներից էր։ Նա երկար ժամանակ փակված էր Կոստանդնուպուլսի բանտի խցերից մեկում, նրան խոշտանգում էին, ստիպում, որ մատնի ազատագրական պայքարիմ ընկերներին, ընդունի մահմեդականությունը։ Բայց հայորդի բժիշկը չկորցրեց իր հոգու արիությունը, նա հայրենասեր մարդ էր և մինչև իր կյանքի վերջն էլ հավատարիմ մնաց բժշկի վեհ կոչմանը։ 1915 Թորոս Պեննե թվականին հունիսի 15-ին, Կոստանդնուպոլսի Սուլթան Բայազիդի հրապարակում 20 (ճիշտը` 19, ընդհանուր թիվը` 20 – Հ. Մ.) այլ մտավորականների հետ միասին թուրք դահիճները կախաղան հանեցին նաև Խարբերդի բժշկապետ դոկտոր Պեննեին` Պետրոս Թորոսյանին, որ մյուս հայրենասերների հետ գլուխը բարձր պահած հերոսաբար ընդունեց մահը. «… Այնտեղ ուր կախաղաններն են ճոճվում, ազատությունն է ման գալիս»: Կոստանդնուպոլսի Օսմանյան կայսերական բժշկական համալսարանն էր ավարտել խարբերդցի Լևոն Ասլանյանը, որ Տրապիզոնում աշխատում էր որպես թաղային բժիշկ։ Նա քաղաքի հայ, հույն և թուրք ընտանիքներում հոգատար և հմուտ բժշկողի մեծ համբավ էր ձեռք բերել։ 1915 թվականին մայիսին նա իր ընտանիքի մյուս անդամների, այդ թվում նաև 28 տարեկան եղբոր` բժիշկ Արտավազդ Ասլանյանի հետ տեղահան արվեց և այնուհետև թուրք ոստիկան Ալի Սայիբի հրամանով հոշոտվեց։ Բժիշկ Սարգիս Ադոյանը ծնվել է Ադանայում, ավարտել Բեյրութի Ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Լինելով բարձրկարգի մանկաբույժ, իր աշխատանքային 35 տարիների ընթացքում բուժել էր հարյուրավոր թուրք երեխաների, բայց չնայած այդ ամենին, 60-ամյա բժիշկը դաժանորեն սպանվեց Հալեպի մոտերքում։ Թուրք ստահակները չէին խղճում ու ափսոսում նաև այն բժիշկներին, որոնք գիշեր ու ցերեկ մաքառում էին թուրք հիվանդ և վիրավոր զինվորների կյանքի փրկության համար։ Այդ զոհերից էր Վան գավառի Սարայի զինվորական հիվանդանոցի բժիշկ Միքայել Ղարագյոզյանը: Նա ծնվել էր Կոստանդնուպոլսում, ավարտել տեղի բժշկական վարժարանը և զորակոչվել բանակ, որպես զինվորական բժիշկ, սակայն պարտականությունները կատարելու պահին, դեռ 25 տարին չբոլորած, դաժանորեն սպանվեց իր իսկ բուժած թուրք զինվորականի ձեռքով։ Մեզ իրեի զինվորական հիվանդանոցի բժշկական ծառայության գնդապետ, Տիգրանակերտից Արթին Հելվաճյանի ծառայությունը անգնահատելի էր, նրա հմուտ ձեռքերով վիրահատվել են հարյուրավոր թուրք և այլազգի հիվանդներու վիրավորներ։ Սակայն թուրք ջարդարարները չափսոսեցին իրենց փրկարար բժշկի կյանքը, և Արթին Հելվաճյանը չարանենգորեն սպանվեց իր աշխատանքի վայրում։ Թուրքական բանակի 153-րդ զորագնդի 3-րդ գումարտակի բժիշկն էր մարզ Վանցի 40 տարեկան Վահան Ղազարյանը, որը փայլուն գնահատականներով ավարտել էր Բեյրութի Ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Իր պարտականությունն եր ի կատարման պահին սպանվեց հենց իր թուրք օգնականի ձեռքով։ Բժիշկ Ներսես Շահբաղլյանը ծնվել է Վանում, ավարտել է Կոստանդնուպոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը, աշխատում էր Մուշի զինվորական հիվանդանոցում, միաժամանակ 1915 թվականին քաղաքի թաղապետ էր։ Նա ևս սպանվեց իր աշխատանքային ընկեր` թուրք բժիշկ Ասաֆի կողմից, 33 տարեկանում։ Խոստումնալից բժիշկ էր տիգրանակերտցի Նշան Պագգալյանը, որն աշխատում էր Խնուսի զինվորական հիվանդանոցում։ Նա թուրք վիրավոր զինվորներին օգնություն ցույց տալու հետ միաժամանակ հոգատար վերաբերմունք է ցույց տալիս հայ վիրավորներին և հիվանդներին, որը, սակայն, դուր չի գալիս թուրք բժշկապետին։ Վերջինս առանց խղճի խայթ զգալու հաշվեհարդար տեսավ իր պաշտոնակցի հետ։ 1915 թվականին կեսերին Խարբերդի բանտը լցրել էին խաղաղ ազգաբնակչությամբ և սպառն ում էին նրանց ողջ-ողջ այրել։ Գերվածների մեջ էր տեղի հիվանդանոցի բժիշկ Էդուարդ Թաշճյանը, որը փախուստ էր կազմակերպել, սակայն դառնում է բանտապան զինվորների գնդակի զոհը։ Կոտանդնուպոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանն էր ավարտել Պերճ Մինասյանը, աշխատում էր Բաղեշի 5-րդ բժշկարանում։ Հայերի տեղահանության ժամանակ նրան որ պես բժիշկ, տեղահանված բնակչության մեջ գտնվող հիվանդն եր ին բժշկակ անօգնություն ցույց տալու նպատակով ուղարկում են Երզնկա։ Ճանապարհին բուժարանի թուրք բժիշկների թելադրանքով, դեռ 28 տարին չբոլորած բժշկին սպանում են։ Փարիզի բժշկական համալսարանի շրջանավարտ Սարգիս Սերթլյանը ծնվել էր Կարինում և բժշկական կրթություն ստանալուց հե տո Երզնկայում ակնաբույժ էր աշխատում։ Տեղի ոստիկանները ձերբակալում են արդեն մեծ համբավ ձեռք բերած նշանավոր ակնաբույժին և սրախողխող անում 1915 թվականին հուլիսի 5-ին։ Ռուբեն Սևակը (1885-1915) 1905-1912 թվականներից սովորում և ավարտում է Լոզանի համալսարանի բժշկական ֆակուլտետը, որն այդ տարիներին բժշկագիտության խոշորագույն կենտրոններից մեկն էր Եվրոպայում։ Նա շատ մեծ ջանասիրությամբ նվիրվածություն է ցուցաբերում բժշկական մասնագիտությանը։ Նա մտադիր էր Կոստանդնուպոլսում բժշկական գործունեությանը զուգահեռ հիմնադրել բժշկագիտական գիտահանրամատչելի մի պարբերական։ Նրա «Բժշկին գիրքէն փրցուած էջեր»-ի պատմվ ածքներն ու ակնարկներն այդ ծրագրի որոշակի մարմնացումն են։ Նրա հիմնական նպատակն է եղել գեղարվեստական խոսք ի միջոցով ազգաբնակչության մեջ բժշկական անհրաժեշտ գիտելիքներ տարածել։ Անմահ են նրա գեղարվեստական բարձր մակարդակով, հոգեբանական խորը ընդհանրացումներով և պոռթկացող հումորով հագեցած արձակ էջերը։ Ռուբեն Սևակը մինչև վերջ հավատարիմ մնաց մտավորականի, բժշկի մարդասիրական կոչմանը, նահատակումից առաջ բուժեց թուրք գյուղապետի աղջկան, իմանալով, որ նրա հայրը պիտի դառնար իր կանխամտածված սպանության մասնակիցներից մեկը։ Նշան Տեր-Վահրամյանը ծնվել էր Խարբերդում և ավարտել Բեյրութի Ամերիկյանհամալսարանի բժշկական ֆակուլտետը։ Բժշկապետի իր պարտականությունները կատարելուց բացի նաև աշխույժ կերպով մասնակցում էր հասարակական-քաղաքական կյանքին։ Թուրք ոստիկաններն սկզբում բանտ նետեցին երիտասարդ բժշկին, այնուհետև հայ գործիչների հետ միասին ողջ-ողջ այրեցին։ Պողոս Փալաբըյըկյանը ծնվել և մեծացել է Կոստանդնուպոլսում, ավարտել տեղի բժշկական վարժարանը։ Մի քանի տարի նա աշխատել էր Վանում, այնուհետև կանչվել է բանակ և դարձել օսմանյան հեծելազորի բժիշկներից մեկը։ Գազազած թուրք հրամանատարը իմանալով, որ թուրք վիրավորների հետ միասին նա բժշկական օգնություն է ցույց տալիս նաև հայ վիրավորներին` 1915 թվականին Բաղեշի և Մուշի շրջակայքում գնդակահարում է նրան։ Ազիզիեի զինվորական հիվանդանոցի բժիշկն էր եվդոկիացի Մինաս Յարմանյանը։ Լինելով շնորհալի երիտասարդ, նա վայելում էր հիվանդների և զինվորների համակրանքը, որը դուր չէր գալիս հիվանդանոցի բժշկապետ թուրքհարյուրապետին։ Բուժվող հիվանդի հետ հիվանդանոցի այգում զրուցելիս, դարանակալած թուրք հիվանդապահներն սպանում են հայ բժշկին։ Ինչպես հայտնի է, Թուրքիայում բժիշկ և դեղագործ մասնագետների մեծ մասը հայեր էին։ Հայ երիտասարդները սովորելով Եվրոպական երկրների տարբեր բժշկական ուսումնական հաստատություններում, վերադառնում էին հայրենիք, կազմակերպում բժշկանոցներ և դեղատներ։ 1915 թվականին սկզբներին Թուրքիայում հաշվում էին հարյուրից ավելի բարձրագույն կրթությամբ դեղագործներ, որոնց մեծ մասը զոհ գնաց թուրքական յաթաղանին։ Ամբողջ Թուրքիայում հայտնի էր ճանաչված փաստաբան, որակյալ դեղագործ հաճընցի Հակոբ Թերզյանը, որը բժիշկ Ստեփան Միսքճյանի լավ բարեկամն էր։ Նա ավարտել էր Պոլսի բժշկական վարժարանը, և ունենալով սեփական դեղատուն, միաժամանակ կատարում էր փաստաբանի աշխատանք։ 1915 թվականի ապրիլի 24-ին հայ մտավորականներից շատերի հետ ձերբակալվեցին նաև 35-ամյա դեղագործ Թերզյանը ու բժիշկ Միսքճյանը։ Գաղթի ճանապարհին Չանղըրըի մոտ հարյուրավոր հայերի հետ միասին սրախողխող արին նաև նրանց։ Բեյրութի Ֆրանսիական համալսարանի բժշկական ֆակուլտետն էին ավարտել եղբայրներ Տիգրան և Արմենակ Սերայտարյանները։ Արմենակն ստացել էր բժշկի կոչում, իսկ Տիգրանը` դեղագործի։ Նրանք վերադառնալով Սեբաստիա, աշխատում են իրենց սիրած մասնագիտությամբ։ Երբ թուրքերը կազմակերպում են հայն ըտանիքների գաղթը, բոլորի հետ գաղթեցնում են նաև երկու եղբայրներին և նրանց սպանում Եվդոկիայի ճանապարհին, ընտանիքի անդամների հետ միասին։ Նույն ճակատագրին արժանացան նաև դեղագործ Վահան և բժիշկ Բաղդասար Վարդանյան եղբայրները։ Երկուսն էլ ավարտել էին Բեյրութի Ֆրանսիական համալսարանը, աշխատում էին հայրենի Սեբաստիայում։ 1915 թվականին գաղթի ճանապարհին թուրք ոստիկանները նրանց և ընտանիքի մյուս անդամներին սրախողխող արեցին։ Պոլսի բժշկական վարժարանի դեղագործական բաժինն էր ավարտել կարինցի Եղիշե Փափանեսյանը, որը Մելիտինեում սեփական դեղատուն ուներ։ 38 տարին չլրացած, Փափանեսյանը կացնահար եղավ թուրք խաժամուժի կողմից։ Մելիտինեում էին ապրում և գործում հայ դեղագործներ Խոսրով Քեշիշյանը, Խաչիկ Փաստրմաճյանը, Գարեգին Կեիճյանը, Հովհաննես Գույումճյանը, Տեր-Ստեփանյանը, Բրուտյանը, որոնք զոհ դարձան թուրք յաթաղանին։ Կիրասոնցի զույգ եղբայրներ Արամայիս և Եղիշ Պարոն-Վարդյաններն ավարտել էին Բեյրութի Ֆրանսիական համալսարանի դեղագործական բաժինը, ունեին սեփական դեղատուն, աշխատում էին միասին։ 1915 թվականին թուրքերը թալանի են ենթարկում դեղատունը, իսկ եղբայրներին սրախողխող անում։ Հայ դեղագործների մի զգալի մասը ծառայում էր թուրքական բանակում, որոնց ևս թուրքերը չարանենգորեն սպանեցին։ Նրանց թվում էին Բարունակ Աճեմյանը, Սիմոն Գոյունյանը, Էդուարդ Թաշճյանը, Արթին Լութֆյան, Նորայր Խաչատուրյանը, Գևորգ Գյուրճյանը, Եղիազար Մեսիայանը, Վահան Շիտանյանը, Էտուար Պեյազյանը, Խաչիկ Սերայտարյանը, Վրթանես Սյուրմելյանը,Բյուզանդ Տեր-Պապիկյանը, Հակոբ Քենդիրյանը և այլք։ 1917 թվականին թուրքական բանակը դեպի Կովկաս շարժվելու ժամանակ բանակի գլխավոր բժիշկ Քեմալն ու դեղագործ Մեհմեդ Ալին չարանենգորեն սպանեցին 11-րդ զորագնդի ատամնաբույժ սամսոնցի Բենիամինին։ Թուրքական զորքերի մեջ շատ տարածված էին վարակիչ հիվանդությունները` տիֆը, խոլերան, վեներական հիվանդությունները և այլն։ Այդ հիվանդությունների դեմ պայքարել ու համար թուրքական կառավարությունը ուղարկում էր հայ բուժաշխատողներին` բժիշկներին, դեղագործներին, ատամնաբույժներին, բուժքույրերին և մինչև անգամ բժշկական հաստատություններում սովորող հայ ուսանողներին: Հայ բժիշկներու միությունն իր նիստերից մեկում նշում է. «Այս առիթով պէտք է ըսել, թէ թուրք առողջ ապահական վարչութիւնը մասնավոր դիտումով ջանացած է վտանգավոր կացութեան մէջ դնել հայ բժիշկները, որոնք պատերազմական գերիներէն շատ ավելի վատթար դիրք ունեցած են թրքական բանակին մէջ: Հիվանդութիւն ներէն ազատուողները դեռ լրիվ չապաքինուած, շատ անգամ նույնիսկ առանց հանգիստի կամ օդափոխութեան, կըստիպէին աշխատիլ, այնպէս, որ վիճակագրութեամբ հաստատուած է, թէ հայ բժշկութիւնը իր թուին համեմատութեամբ ավելի շատ զոհ տուած է տարափոխիկ հիւանդութիւններէն»: Միայն բծավ որ տիֆից թուրքական բանակում գործող հայ բժիշկներից մահացան 41-ը, իսկ դեղագործներից` 15-ը։ 1915-1918 թվականների ընթացքում երիտթուրքական կառավարության ձեռնարկած հայաջինջ գործողությունների հետևանքով մոտ երկու միլիոն հայեր աքսորվեցին, որոնցից մեկուկես միլիոնից ավելի սպանվեց կամ զոհ գնաց սովին և համաճարակին Միջագետքի անապատներում, բռնի թուրքացման ենթարկվեցին ավելի քան երկու հարյուր հազար հայեր, առավելապես կանայք և երեխաներ։ Երիտթուրքերը գազանային եղանակով «լուծեցին» Հայկական հարցը։ Մեծ Եղեռնից հետո Թալեաթ Փաշան հայտարարեց` «Չկա այլևս Հայկական հարց, քանի որ չկան նաև հայեր»: Առաջին համաշխարհային պատերազմում երկրագնդի տարբեր մասերում իրագործված ոճիրներից որևէ մեկը չի կարող համեմատվել այս ողբերգության հետ, ինչպես զոհերի քանակությամբ, այնպես էլ նրանց հանդեպ գործադրված միջոցներով։ Հայերի այս սպանդ-ցեղասպանությունը պատմության մեջ հիշատակված բոլոր ջարդերից ամենասոսկալին էր։ Այդ ծրագրի իրագործմա նը լծվեցին նաև թուրքական բժշկական ծառայությունը և թուրք բժիշկները. «Այս վերջիններս շատ վայրերու մէջ եղած են առաջին ղեկավարները և կազմակերպիչները ջարդերու, տեղահանութեան և անձամբ նախագծած անթիվ ու անլուր վայրագութիուններ: Շատերը անձամբ իսկ գործած են ոճիրներ` իրենց հայ պաշտոնակիցներու վրայ, անոնց գոյքերը իրացնելու և նոյնիսկ ընտանեկան պատիվը բռնաբարելով»: Թուրք բժիշկները հալածեցին և սպանեցին իրենց պաշտոնակիցներից շատ շատերին, որոնցից այնքան բան էին սովորել։ Նրանք «բժշկութիւնը իրենց ձեռքին մէջ բարբարոսութեան եւ սպանդի գործիք մըըրին մարդկային մարմինը աւելի դաժանութեամբ չարչարելու եւ գործածեցին զայն իբրեւ փչացած միջոցմը մարդկային ցեղին»: Թուրք բժիշկների և դե ղագործների` հայ բնակ չության զանգվածային ջարդերին եռանդով մասնակցությունը թուրք մտավորականության ճնշող մեծամասնության հայաջինջ դիրքորոշման լավագույն ապացույցն է. «Հայ բժիշկը հաճախ զոհ գացած է, իր պաշտոնի կիրառման ատեն, ոչ թէ թշնամիէն եկած գնդակէն, այլ` իրեն հետ աշխատակից գտնուող թուրք դավաճան արհեստակցին, կամ թուրք կառավարության կողմէն այս նպատակի համար մասնաւորաբար կազմակերպուած հերոսներու եաթաղանին։ Կարելի է նոյն բանը թուրք բժիշկներու մասին ալըսել»: Պոլսի Օսմա նյան (Կայսերական – Հ. Մ.) բժշկական համալսարանի դոկտոր, Իթթիհադի ղեկավարներից սադիստ Բեհաէդդին Շաքիրը ավազակի կեցվածքով քարոզում էր Անատոլիայի և Հայաստանի հայերի կոտորածը։ Ինչպես հայտնի է, աշխարհի որևէ մեկ բժշկական կազմակերպություն և որևէ մեկ բժիշկ իրավունք չունի գիտական փորձեր կատարելու մարդկանց վրա, մինչև անգամ մահվան դատապարտվածների վրա։ Սակայն թուրք բժիշկները հաշվի չէին առնում միջազգային այդ մարդասիրական օրենքը։ Այդ մասին շատ լավ գիտեր ինքը` դոկտոր Շաքիրը։ 1915 թվականին թուրքական բանակում տիֆ հիվանդությունը մեծ չափերի հասավ, որի պատճառով չափազանց մեծացավ շիճուկի նկատմամբ եղած պահանջարկը։ Շաքիրը այն առաջին բժիշկն էր, որ շիճուկի առաջին նմուշները փորձարկեց հայերի վրա։ Դեռ ավելին, Թուրքական բժշկական խորհրդում ինքը առաջարկեց փորձերը կատարել հայ զինվորների և տարագիրների վրա։ Առաջին փորձերը կատար վեցին 1915 թվականին ձմռանը, 3-րդ զորաբանակի բժշկապետ Թևֆիք Սելիմի ենթակայության տակ գտնվող Երզնկայի քաղաքային հիվանդանոցի բժիշկ Համիդ Բեյի և մյուս թուրք բուժաշխատողների կողմից։ Այդ «գիտական» փորձի հետևան քով շատ հայ երեխաներ և զինվորներ զոհվեցին։ Նման չարագործությունների էին դիմում թուրք բժշկապետներ Թևֆիք Սելիմը, Մեհմեդ Ռեֆին, թուրքական զինվորական առողջապահության կազմակերպիչ Սուլեյման Նուուման փաշան։ Տրապիզոնի առողջապահական տեսուչ Ալի Սաիբի հանձնարարությամբ, որ բացած և հիվանդ երեխաներին ներարկել են ինչ-որ թունավոր դեղորայք և ոչնչացրել։ 1915 թվականին Երզնկայի Ազիզիեի հիվանդանոցում պաշտոնավարող հազարապետ Շևքեթը մտադրվել էր իրագործել նույն հիվանդանոցում աշխատող ութ հայ բժիշկների սպանությունը, սակայն զինվորական հիվանդանոցի ղեկավարները նրանց աշխատանքի տեղավորեցին զինվորական այն հիվանդանոցներում, որտեղ տիֆով վարակված բազմաթիվ թուրք զինվորներ կային։ Բոլոր ութ հայ բժիշկները շուտով վարակվեցին տիֆով և մահացան։ Թուրք բժիշկների կատարած ոճրագործությունների մասին մամուլումեր բեմն հանդես էին գալիս թուրք առաջադեմ բժիշկների առանձին ներկայացուցիչներ։ Այսպես,«Թյուրք ջե Ստամբուլ» օրաթերթի 1918 թվականին դեկտեմբերի 24-ի համարում բժիշկ Սելահէդ Դինը գրում էր. «1915 թուականին, հազար ու մէկ դժուար ութ իւններ ով Երզնկա ապաստանող հայերէն մաս մը ախոռէն ոչխար զատուե ու պէս սեւքիեաթէն (գաղ թականների կարավան – Հ. Մ.) առնելով Երզնկայի կեդրոնական հիվանդանոց կըղրկուին եւ հոն մանրէաբանության մէջ միայն հնդկախոզի եւ ճագարի պէս կենդանիներուն վրայ փորձելիք գործողութեանց ենթակայկըլլան: Այսպիսով շատմը հայեր մեռնելով հանդերձ, խնդիրն ալ բոլորովին անլուծելի մնացած է… Որևէ օգուտ չունեցող մէթոտիմը միայն հայերու հանդէպ կիրարկուիլը ի՞նչ կընշանակէ»: Նույն թվի դեկտեմբերի 23-ին վիրաբույժ Հայդար Ջեմալը գրում է Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթ փաշային. «1915 թվականի դեկտեմբերին Երզնկայի մէջ 2-րդ բանակի բժշկապետի` Թեւֆիք Սելիմի հրամանով, տիֆով վարակուած հիւանդներ էն առնուած արիւնը առանց (սրսկում) ընելու եւ բժշկակ անօրէն միայն փորձի կենդանիներուն վրայ ներելի եղող գիտական փորձերը` գաղթեցնելու սահմանուած անմեղ հայերուն կըներարկուին եւ այս պատճառով շատմը խեղճ հայեր հիւանդանալով կըմեռնին»: Ներարկումները կատարած ատեն` զոհերը խաբած են, հավատացնելով, որ հիվանդությունից զերծ մնալու համար էին արվում դրանք։ Այս փորձը կատարել է Օսմանյան կայսերական բժշկական վարժարանի ու սուցիչ Համիդ Սուադը, որ «Զինվորական բժշկական թերթին» հայտարարել է, թե «իր փորձերը կատարած է «սպանուելու դատապար տուածներու վրայ, իսկ իրա կանութան մէջ, փորձերուն ենթակաները հայ ըլլալէնզատ ուրիշ յանցանք չեն ունեցած…»: Ոչ լրիվ տվյալն եր ով` 1915-1918 թվականին Թուրքիայում սպանվել են 60 հայ բժիշկ, 30 դեղագործ, 8 ատամնաբույժ։ Բացի ուղղակի սպանվածներից, թուրքերը տիֆի շիճուկով սրսկել և սպանել են 43 բժշկի, 14 դեղագործի և բժշկական հաստատությունների 13 ուսանողների։ Թուրքական յաթաղանի զոհ դարձան ավելի քան 168 բուժաշխատողներ։ «Էջեր Հայաստանի դեղագործության պատմությունից» գրքից, Երևան, 1990