Ասատուր Արսենյան

հայ բժիշկ

Ասատուր Արսենյան (1885, Հաճն, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1915), հայ բժիշկ։

Ասատուր Արսենյան
Ծնվել է1885
ԾննդավայրՀաճընի գավառակ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1915
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրԿոստանդնուպոլսի սբ. Փրկիչ ազգային հիվանդանոց

Կենսագրություն խմբագրել

Ասատուր Արսենյանը ծնվել է 1885 թվականին Ադանայի նահանգի Մարաշի գավառի Հաճընի գավառակում։ 1909 թվականին ավարտել է դեղագործական դպրոցը։ Դեղագործ է աշխատել։ 1910-1924 թվականներին դեղատան վարիչ է աշխատել Կոստանդնուպոլսի սբ. Փրկիչ ազգային հիվանդանոցում։ 1915 թվականի ապրիլի 24-25-ի գիշերը Կոստանդնուպոլսում ձերբակալված 235 անվանի հայ մտավորականների թվում է եղել նաև Ասատուր Արսենյանը։ Նրանց բանտարկել են Կոստանդնուպոլսի կենտրոնական բանտում, ապա խումբ-խումբ ուղարկել Անատոլիայի խորքերն ու գազանաբար սպանել։ Անունը փորագրվել է Չանղըրըի բանտում հավաքված համրիչի 99 հատիկներից մեկի վրա։ Այլ տվյալներով՝ 1915 թվականին նահատակվել է Դեյր-էլ-Զորի կողմերում՝ 30 տարեկանում։ Այլ տվյալով՝ վերապրել է։ 1930 թվականին վերամասնագիտանալով՝ դարձել է ատամնաբույժ։

Աղբյուրներ խմբագրել

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Գրականություն խմբագրել

  • Պալաքեան Գրիգորիս ծ. վրդ. «Հայ գողգոթան», Վիեննա, 1922
  • Հայրապետյան Վանիկ «Էջեր Հայաստանի դեղագործության պատմությունից», Երևան, 1990
  • Պալաքյան Գրիգորիս ծ. վրդ. «Հայ գողգոթան», Երևան, 1991
  • Յարման Արսեն «Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի» (թուրքերեն), Ստամբուլ, 2001
  • Ավագյան Կարինե «Եղեռ նահուշ մասունք կամ խոստովանողք և վկայք խաչի», Երևան, 2002
  • Ավագեան Կարինէ «Չանղըրըի 1915 թ. ապրիլի 11, Յիշատակ»… Թանգարա նային ցուցանմոյշը, «Հանդէս Ամսօրեայ», 2008, հ. 1-12