Դիալեկտիկական մատերիալիզմ, մարքսիզմի փիլիսոփայությունը՝ նրա աշխարհայացքային հիմքը, մարքսիզմի բաղկացուցիչ մասերից մեկը՝ նրա տնտեսական ուսմունքի և գիտական կոմունիզմի հետ մեկտեղ։ Դիալեկտիկական մատերիալիզմ ստեղծել են Կառլ Մարքսը և Ֆ․ էնգեչսը XIX դԱՐՈՒՄ 40-ական թվականներին, հետագայում այն զարգացրին Վլադիմիր Իլյիչ Լենինը և մարքսիստ այլ տեսաբաններ։ Դիալեկտիկական մատերիալիզմն իր էական հատկանիշներով որակապես տարբերվում է փիլիսոփայական մյուս ուսմունքներից, ուստի և նրա առաջացումը նշանավորեց հեղաշրջում փիլիսոփայական պատմության մեջ։ Դիալեկտիկական մ-ում մատերիալիզմի և դիալեկ–տիկայի օրգ․ զուգորդումը կատարվեց դրանց քննական վերլուծության և յու–րացման միջոցով։ Դ․ մատերիալիզմի, ինչպես և ընդհանրապես մատերիալիզմի ելակետը աշխարհի մատերիականության գաղափարն է։ Ըստ դիալեկտիկական մատերիալիզմի, բնության բազմազանությունով՝ իր բացատրման համար նա կարիք չունի արտաբնական, վերբնական (ոգեկան) նախասկզբի ու պատճառների ենթադրության։ Դիալեկտիկական մատերիալիզմի ըմբռմամբ բնությունը՝ իր վերացականության ու ընդհանրականության մեջ, ինքնաբավ է, ինքն իրենով պայմանավորված և այս իմաստով «բացարձակ», «առաջնային» է, այսինքն մատերիական է։ Գիտակցությունն ինքը (իդեալականը) մատերիայի բնականոն զարգացման արգասիք է և այս առումով ներդաշնակված է նրա հետ։ Մատերիան և գիտակցությունը հակադրվում են միայն փիլսոփայուրյան հիմնական հարցի սահմաններում՝ որպես առաջնային և ածանցյալ, օբյեկտ և սուբյեկտ, մատերիական և իդեալական, օբյեկտիվ իրականություն ու դրա արտացոլում ևն։ Մատերիալիզմի դիալեկտիկական վերըմբռնումը հնարավորություն ընձեռեց հաղթահարելու նախորդ մատերիալիզմի մետաֆիզիկական ու մեխանիստական սահմանափակությունները և դրա շնորհիվ բացատրելու աշխարհի ինքնաշարժումը, նրա որակական բազմազանությունը, որակական անցումները մատերիայից գիտակցության՝ ինչպես պատմականորեն, այնպես և տրամաբանորեն, այսինքն՝ հաղթահարելու դժվարությունները այն հարցերում, որոնցում նախորդ մատերիալիզմը խոցելի էր իդեալիզմի կողմից։ Դիալեկտիկայի մատերիալիստական վերըմբռնմամբ դիալեկտիկան ազատագրվեց ծայրահեղ մտահայեցողականությունից (որը նրան հատուկ էր հատկապես Տեգելի ուսմունքում) և ներկայացավ իբրև իրական,պատմական ընթացքի տրամաբանական արտապատկերում։ Տեգելյան դիալեկտիկայի մտահայեցողական բնույթի և իդեալիստական ելակետի հաղթահարումով մատերիալիստական դիալեկտիկան կամրջվեց փորձնական բնագիտության հետ։ Դիալեկտիկական մատերիալիզմի կազմավորման համար վճռական նշանակություն ունեցավ պատմության մատերիալիստական ըմբըռնումը (տես Պատմական մատերիալիզմ) դրանով ոչ միայն վերացվեց նախորդ մատերիալիզմի էական սահմանափակությունը, այլև պայմանավորվեցին դիալեկտիկական,մատերիալիստական ուսմունքի որոշիչ առանձնահատկությունները: Մարդու և հատկապես նրա գիտակցության ու ճանաչողության սոցիալական էության բացահայտումը, դրանց խարսխումը մարդու հասարակականՙ, պատմական վերափոխիչ գործունեության վրա (որպես իմացության հիմքի, նպատակի ու ճշմարտության չափանիշի) և, միաժամանակ, մարդկային մտածողության ակտիվության մատնանշումն ու իմացության (մասնավորապես գիտության) հարաբերական ինքնուրույնության բացահայտումը։ Ուստի, դիալեկտիկական մատերիալիզմի իր խնդիրն է համարում ոչ միայն աշխարհի բացատրումը և դրա համար փիլիսոփայության մեթոդի մշակումը, այլև աշխարհի վերափոխումը։ Դիալեկտիկական մատերիալիզմի տեսան–կյունից էապես փոխվում է փիլիսոփայական հարաբերությունը բնագիտության և հասարակական գիտությունների նկատմամբ։ Դիալեկտիկական մատերիալիզմը մերժում է նախորդ փիլսոփայական,բանափիլիսոփայական նկրտումները (տես Բանափիլիսոփայություն, Գոյաբանություն)։ Ըստ դիալեկտիկական մատերիլիզմի, փիլիսոփայության տեսություն է աշխարհի (բնության, հասարակության և իմացության) զարգացման առավել ընդհանրական օրինաչափությունների մասին և անմիջականորեն մասնակցում է աշխարհի գիտական պատկերի ստեղծմանն ու արժեքավորմանը։ Նրա հետ համագործակցելով և նրա իսկ կոնտեքստում ձևավորվում են հիմնական գիտությունների աշխարհայացքային, իմացաբանական և մեթոդաբանական ընդհանրական նախադրյալներն ու սկզբունքները (զարգացման, դետերմինիզմի, ամբողջականության սկզբունքները, հարաբերականության, լրացումայնության գաղափարներն են), մշակվում են ընդհանրական բնույթի տեսությունները՝ տարածության ու ժամանակի, համակարգ-կառուցվածքային, սեմիոտիկական են։ Աշխարհայացքային, իմացաբանական ու մեթոդաբանական այս ֆունկցիաների իրականացմանն են ծառայում փիլիսոփայական կատեգորիաների ու սկզբունքների համակարգը, հատկապես մատերիալիստական դիալեկտիկայի օրենքները (տես քանակական փոփոխություններից որակականին անցնելու օրենքՙՙ, հակադրությունների միասնության և պայքարի օրենք, Բացասման բացասման օրենք) և կատեգորիաները։ Հիշյալ առանձնահատկությամբ դիալեկտիկական մատերիլիզմը շարունակում է դասական փիլիսոփայական լավագույն ավանդույթները և տարբերվում է նույնպես XIX դարի կեսերին ասպարեզ իջած պոզիտիվիզմից ու նեոկանտականությունից, ինչպես և արդի գիտաբանական փիլիսոփայական ուղղություններից, որոնք, հռչակելով «կոպեռնիկոսյան հեղաշրջում»՝ նույն–պես ընդեմ մտահայեցողական փիլիսոփայական ու բնափիլիսոփայության, միաժամանակ մերժեցին փիլիսայական աշխարհայացքայինՙ,իմացաբանական խնդիրները և այն սահմանափակեցին նրա մեթոդաբանական տրամաբանական և արժեբանական ֆունկցիաներով։ Դիալեկտիկական մատերիազմի իմացաբանությունը արտացոլման տեսություն է, որը, սակայն, ընդգծում է ճանաչող սուբյեկտի ակտիվությունը, ինչպես և իդեալականի որակական յուրահատկությունը, աբստրակցիաների միջնորդված բնույթը, որ հնարավորություն է ընձեռում հաղթահարելու սենսուալիզմի սահմանափակությունները զգայությունների ըմբռնման հարցում և խուսափելու իմացության տրամաբանական միջոցների ռացիոնալիստական գերագնահատումից։ Դիալեկտիկական մատերիալիզմի համաձայն, օբյեկտիվ ճշմարտությունը հասանելի է, այսինքն՝ աշխարհը ճանաչելի է, մարդկային գիտելիքներն ունեն օբյեկտիվ բովանդակություն, աշխարհն այնպիսին է, ինչպես այն տրված է աշխարհի գիտական պատկերում՝ նրա պատմական զարգացման ու հեռանկարի մեջ։ Այս թեզի հաստատումը և ագնոստիցիզմի հերքումը, ըստ դիալեկտիկական մատերիալիզմի, տեսության հարց չէ, այլ պրակտիկայի:Մարդու հասարակական֊ արտադրական գործունեությունը՝ իբրև հատկապես վերափոխիչ գործունեություն, որում առարկայանում է մարդկային իմացությունը, պատմականորեն վկայում է մարդու գիտելիքների օբյեկտիվ բովանդակությունը։ Այս առումով ճշմարտությունը ընթացք է, փորձնական նյութի տեսական֊ տրամաբանական վերլուծություն, վերացարկումների և ընդհանրացումների մի ամբողջ շղթա, որի մեջ «փորձտեսություն» հարաբերությունը փոխադարձ է։ Պատմականության սկզբունքի հայեցակետից ի հայտ են գալիս օբյեկտիվ ճշմարտության հարաբերականության և բացարձակության պահերը։ Արդի դիալեկտիկա-մատերիալիստական գրականության մեջ, իմացության պրոցեսի դիալեկտիկայի ուսումնասիրությունների հետ միասին, նշանակալի են գիտության մեթոդաբանությանը և տրամաբանությանը նվիրված հետազոտությունները։ Ինչպես ամեն փիլիսոփայություն, դիալեկտիկական մատերիալիզմն ունի կուսակցական, դասակարգային բնույթ։ Այն բանվոր դասակարգի գիտական փիլիսոփայական աշխարհայացքն է, կոմունիստական կուսակցության ծրագրի, ստրատեգիայի և տակտիկայի փիլիսոփայական հիմքը (տես նաև Մարքսիզմ Չենինիզմ հոդվածը)։ Գյւկ․ Մարքս Կ․, Քաղաքատնտեսու–թյան քննադատության շուրջը, Ե․, 1948։ Ն ու յ ն ի, Թեզիսներ Ֆոյերբախի մասին։ Մարքս Կ․, Էնգելս Ֆ․, Ընտիր երկ․, հ․ 1, Ե․, 1972։ Էնգելս Ֆ․, Անտի-Դյու- րինգ, Ե․, 1967։ Նույնի, Բնության դիա–լեկտիկա, Ե․, 1969։ Ն ու յ ն ի, Լյուդվիգ Ֆոյերբախը և գերմանական կլասիկ փիլիսո–փայության վախճանը, Ե․, 1972։ М а р к с К․ и Энгельс Ф․, Немецкая идеология, Соч․, 2 изд․, т․З; Լենին Վ․ Ի․, Մատե–րիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ, Երկ․, հ․ 14։ Ն ու յ ն ի, Փիլիսոփայական տետրեր, Երկ․, հ․ 38։ Ն ու յ ն ի, Կարլ Մարքս, Երկ․, հ․ 21։ Ն ու յ ն ի, Մարքսիզմի երեք աղբյուրները և երեք բաղկացուցիչ մասերը, Երկ․, հ․ 19։ Ն ու յ ն ի, Դարձյալ պրոֆմիությունների, ըն–թացիկ մոմենտի և Տրոցկու ու Բուխարինի սխալների մասին, Երկ․, հ․ 32։ Պ լ և խ ա ն ո վ Գ․ Վ․, Materialusmus militans, Փիլիսոփայա–կան ընտիր երկ․, հ․ 3, Ե․, 1964։ Ленин и современное естествознание, М․, 1969; Копнин П․ В․, Диалектика, логика, наука, М․, 1973; Основы марксистско-ленин–ской философии, 2 изд․, М․* 1973․ Տես նաե Դիաչեկւոիկա հոդվածի գրականու–թյունը։ Համ․ Գևորգյան ԴԻԱԼԵԿՏԻԿԱԿԱՆ ՄԵԹՈԴ, տես Դիա- չե կտիկ ական մատերիաչիզմ, Դիաչեկտի- կա։