Արշակ Ալպոյաճյան

հայ բանասեր, խմբագիր, պատմաբան

Արշակ Ալպոյաճյան Աստվածատուրի (հունիսի 17, 1879(1879-06-17)[1][2], Սկյուտար, Ստամբուլի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - հունիսի 24, 1962(1962-06-24)[2], Կահիրե, Եգիպտոս[2]), հայ բանասեր, պատմաբան։

Արշակ Ալպոյաճյան
արմտ. հայ.՝ Արշակ Ալպոյաճեան
Ծնվել էհունիսի 17, 1879(1879-06-17)[1][2]
Սկյուտար, Ստամբուլի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էհունիսի 24, 1962(1962-06-24)[2] (83 տարեկան)
Կահիրե, Եգիպտոս[2]
Բնակության վայր(եր)Եգիպտոս[1]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Եգիպտոս
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան, բանասեր, ուսուցիչ և հասարակական գործիչ
Հաստատություն(ներ)Կյանք և գիր[1]
Ալմա մատերՊերպերյան վարժարան[1], Կեդրոնական վարժարան (1899)[1] և Գալուստյան ազգային վարժարան
Տիրապետում է լեզուներինհայերեն

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Կ. Պոլսում, Սկյութար թաղամասում։ Նախնական կրթությունը ստացել է Պերպերյան վարժարանում, ապա ուսումը շարունակել է Կենտրոնական վարժարանում, ավարտել 1899 թվականին։ 1901 թվականին «Բազմավեպում» տպագրել է վիպասանուհի Սրբուհի Տյուսաբի մասին մի հետազոտություն, որը լույս է ընծայել նաև առանձին գրքույկով։ Այդ տարիներից աշխատակցել է «Մասիս», «Ծաղիկ», «Բյուզանդիոն» պարբերականներին, գերազանցապես պատմա-բանասիրական հոդվածներով։

Նրա գրիչը առավել բեղմնավոր է դարձել օսմանյան սահմանադրությունից հետո։ 1910 թվականին լույս է ընծայել ընդարձակ ուսումնասիրություն, նվիրված Ազգային սահմանադրության 50-ամյակին։ Առաջին համաշխարհային պատերազմի շրջանում և նրան հաջորդող տարիներին, մինչև 1922 թվականը պաշտոնավարել է Եսայան վարժարանում որպես պատմության ուսուցիչ։ 1922 թվականին մեկնել է Հունաստան, աշխատել Քորֆուի ամերիկյան որբանոցում, միաժամանակ աշխատակցել է Կ. Պոլսի «Վերջին լուր» թերթին, որպես նրա շրջիկ թղթակիցը։ 1923 թվականին մեկնել է Եգիպտոս, պաշտոնավարել Կահիրեի Գալուստյան վարժարանում որպես ուսուցիչ։

Հրատարակել է ծավալուն մենագրություններ, որոնցից հիշատակության արժանի են մասնավորապես հետևյալները «Սրբուհի Տյուսաբ» (Վենետիկ, 1901), «Գրիգոր Զոհրապ - իր կյանքը և իր գործը», (Կ. Պոլիս, 1919), «Մինաս Չերազ» (Կահիրե, 1927), «Պատմություն հայ Կեսարիո» (Ա-Բ հատորներ, Կահիրե, 1937), «Գրիգոր Կեսարացի պատրիարք և իր ժամանակը» (Երուսաղեմ, 1936), «Թորգոմ պատրիարք Գուշակյան» (Կահիրե, 1940), «Պատմություն հայ գաղթականության» (Ա. հատ., Կահիրե, 1941, Բ հատ., 1955, Գ հատ., 1961), «Պատմություն Եվդոկիո հայոց» (Կահիրե, 1952), «Պատմություն հայ դպրոցին» (Ա հատ., Կահիրե, 1947), «Պատմական Հայաստանի արտաքին և ներքին սահմանները» (Կահիրե, 1950), «Արաբական միացյալ հանրապետության Եգիպտոսի նահանգը և հայերը» (Կահիրե, 1960), «Հուշամատյան Կուտինահայերու» (Բեյրութ, 1960) և այլն։

1936-1937 թվականներին Կահիրեում հրատարակել է «Ազատ միտք» շաբաթաթերթը[3]։ Օգտագործել է Ա., Ա. Ա., Ա. Ա. Ա., Ա. Ալպ., Արշ. Ալպոյաճի, Անգեղացի, Անգեղյա, Արմեն Արմենյան, Արշակ, Գրիչ, Իրազեկ, Հայ մարդ մը, Մեհեկան, Շառայլ, Շավարշ, Պերճ, Վ.,Փավստոս Բյուզանդացի, Քրոնիկոն ծածկանունները[4]։

Աշխատություններ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 53-54.
  4. Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 553։

Գրականություն

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 190  
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշակ Ալպոյաճյան» հոդվածին։