Սուրեն Նշանյան (1882 - սեպտեմբերի 5, 1915(1915-09-05), Կեսարիա, Թուրքիա), բժիշկ։

Սուրեն Նշանյան
Ծնվել է1882(1882)
ԾննդավայրԱն­կա­րա­յի նա­հան­գ
Մահացել է1915 թվականի սեպ­տեմ­բե­րի 5-ին
Մահվան վայրԿեսարիա
Ազգությունհայ
ԿրթությունԲեյ­րու­թի Սեն Ժո­զեֆ Ֆրան­սի­ա­կան հա­մալ­սա­րա­նի բժշկա­կան ֆա­կուլ­տե­տ
ՄասնագիտությունԲժիշկ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1882 թվականին, Ան­կա­րա­յի նա­հան­գի Կեսարիայի գավառի Կերմիր գյուղում։ Նախնական կրթությունն ստացել է Կեսարիայի ազգային վարժարանում, միջնակարգը՝ Կեսարիայի Սուրբ Կարապետի վանքում։ 1907 թվականին ավարտել է Բեյրութի Սեն Ժոզեֆ Ֆրանսիական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1909-1911 թվականներին օգնական վիրաբույժ է աշխատել Կ. Պոլ­սի սուրբ Փրկիչ հայոց ազգային հիվանդանոցում։ 1911 թվականից հետո ևս շարունակել է բժիշկ աշխատել։ Աշխատակցել է հայկական մամուլին, հրապարակային բժշկական դասախոսություններ կարդացել։ Եղել է ՀՅԴ գործիչ։ 1914 թվականին, Առա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ և Ան­կա­րա­յում զինվորական բժիշկ ծառայել։ 1915 թվականի ապրիլին, Անկարայում, ծառայության ընթացքում ծանրորեն հիվանդացել է և անտանելի հոդացավերի պատճառով գամվել հիվանդանոցային մահճակալին։ Զեղծարարության զրպարտանքով, Անկարայում, ծանր հիվանդ վիճակում ձերբակալվել է Իթթիհադի ղեկավարներից դոկտոր Բե­հա­էդ­դին Շա­քի­րի կազմած 58 ականավոր հայ բժիշկների ցուցակով։ 1915 թվականին Անկարայից ծանր հիվանդ, անդամալույծ, կիսամեռ վիճակում Կե­սա­րիա է տարվել։ 1915 թվականի սեպտեմբերի 5-ին, շաբաթ գիշերով, Կեսարիայում, առանց դատ ու դատաստանի, մեծ դժվարությամբ կախաղան է բարձրացվել՝ 33 տարեկանում։

Գրականություն խմբագրել

  • Ղազարեան Վահան, Բժշկական եւ առողջապահական տարեցոյց, Կ. Պօլիս, 1914։
  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրւած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Ալպօյաճեան Արշակ, Պատմութիւն հայ Կեսարիոյ, Ա. հատոր, Գահիրէ, 1937։
  • Ալպօյաճեան Արշակ, Պատմութիւն հայ Կեսարիոյ, Բ. հատոր, Գահիրէ, 1937։
  • Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատ գամները), Պոսթոն, 1957։
  • Սահակյան Լիլիկ, Ոճրագործները չխնայեցին նույնիսկ մարդ ու կյանք ը փրկողներին, «Առող­ջա­պա­ հու­թյուն», Երևան, 1965, թվական 4։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատ րաստեց Գերսամ Ահարոնե ան, Պէյրութ, 1965։
  • Տէր Յովհաննէսեան Գրիգոր, Պատմագիրք Սիվրի-Հիսարի հայոց, Պէյրութ, 1965։
  • Թէոդիկ, Յուշարձաննահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
  • Հին եւ նոր Կեսարիա։ Յուշամատեան, Փարիզ, 1989։
  • Հայրապետյան Վանիկ, Էջեր Հայաստանի դեղագործության պատմությունից, Երևան,1990, 221 էջ։
  • Շահբազյան Հասմիկ և Միրզոյան Անահիտ (կազ մողներ), Ցուցակ Հայոց ցեղասպանությանզոհերի (1915-1923 թվական), հ. 3, Անկարայի նահանգ, Երևան, 2006։

Աղբյուրներ խմբագրել

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։