Դեղատուն (հին հունարեն՝ 'αποθήχη - պահեստ), հիմնարկություն դեղորայքի պատրաստման, պահպանման և թողարկման համար։ Դեղորայքի պատրաստման լաբորատորիաներ եղել են դեռևս հին աշխարհի երկրներում (Չինաստան, Եգիպտոս, Հռոմ

Դեղատուն Բերդ քաղաքում

Դեղերի պատրաստումն ու թողարկումը, հսկումն ու պահպանումը իրականացվում են համաձայն տվյալ երկրի օրենսդրության։ Ներկայումս հայտնի են նաև "օնլայն դեղատուն" դեղատները, որոնք աշխատելով օնլայն հարթակում օգնում են մարդկանց ավելի հեշտ և արագ փնտրել և գտնել նախընտրած դեղորայքը։

Հայաստանում փաստացի առաջին դեղատունը բացվել է 1868 թվականին Պետրոս Աղաջանովի շնորհիվ և մինչ օրս գործում է ներկայիս Գյումրի քաղաքում։ Պաշտոնական դեղատուն բացվել է Երևանում, 1899 թվականին, դեղագործ Շահնազարովի միջոցներով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 338