Խոսրով Համբարձումի Քեշիշյան (1879 կամ 1880, Մալաթիա, Թուրքիա - հունիսի 15, 1915(1915-06-15), Մալաթիա, Թուրքիա) հայ դեղագործ, գրող, հասարակական և քաղաքական գործիչ։

Խոսրով Քեշիշյան
Ծնվել է1879 կամ 1880
ԾննդավայրՄալաթիա, Թուրքիա
Մահացել էհունիսի 15, 1915(1915-06-15)
Մահվան վայրՄալաթիա, Թուրքիա
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
ԿրթությունԵփրատ քոլեջ և Բեյրութի ամերիկյան համալսարան (1902)
Մասնագիտությունգրող, բժիշկ, հասարակական գործիչ և քաղաքական գործիչ
ԿուսակցությունՀՅԴ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1879/1880 թվականին, Խարբերդի նահանգի Մելիտինեի գավառի կենտրոն Մելիտինե քաղաքում։ Բժիշկ Միքայել Քեշիշյանի եղբայրն է։ Կրթությունն ստացել է ամերիկացի մի­սի­ո­ներ­նե­րի Խարբերդի Եփրատ քոլեջում։ 1900-1902 թվականներին ուսանել է Բեյրութի ամերիկյան համալսարանում և դեղագործի կոչում ստացել։ Վերադառնալով Մելիտինե՝ եղբոր՝ Միքայելի նյութական աջակցությամբ բացել է սեփական դեղատուն և դեղագործ աշխատել։ Դավանանքով ավետարանական է։ Եղել է ՀՅԴ գործիչ, գրող։

1915 թվականին թուրքերը, իմանալով բժիշկ եղբոր՝ Միքայելի՝ օսմանյան բանակից փախուստի ու Զորավար Անդրանիկի բանակին միանալու մասին, անմիջապես ձերբակալել են Խոսրովին։ Թշնամու ձեռքով չսպանվելու համար Խոսրովը Մելիտինեի բանտում թույն է խմել։ Սակայն թուրք դահիճները նրան շտապ դեղաթափ են արել, և ի պատիժ այդ հանդգնության, դաժանաբար կացնահար արել 1915 թվականի հունիսի 15-ին՝ 36 տարեկանում։ Այդ մասին Արշակ Ալպոյաճյանը գրում է. «…1915 թվականին Մե­լի­տի­նեի մէջ ալ առա­ջին ան­գամ ձեր­բա­կա­լո­ւե­ցան մտա­ւո­րա­կան առաջ­նորդ­ներ, որոնց հետ էր Խոս­րով Քե­շի­շե­ա­նը, որ դժո­խա­յին տան­ջանք­նե­րէ յե­տոյ կա­ցի­նա­հար սպան­նո­ւած է թուրք ճի­ւաղ­նե­րու կող­մէ»[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ար­շակ Ալ­պօ­յա­ճե­ան, Պատ­մու­թիւն Արաբ­կի­րի հա­յոց, Պէյ­րութ, 1915։

Գրականություն խմբագրել

  • Ալպօյաճեան Արշակ, Պատմութիւն Արաբկիրի հայոց, Պէյրութ, 1915։
  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
  • Թէոդիկ, Գողգոթայ հայ հոգեւորականութեան, Նիւ Եորք, 1985։
  • Հայրապետյան Վանիկ, Էջեր Հայաստանի դեղագործության պատմությունից, Երևան, 1990։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
  • Խաչատրյան Լ., Բաբլումյան Ա., Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923), հ. 2, Խարբերդի նահանգ, Երևան, 2004։
  • Քէստենեան Հրաչ, Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն Շրջանաւարտ Եւ Մեծ Եղեռնին Նահատակուած Հայ Բժիշկներ, «Ազ­դակ», 01-11-2012։

Աղբյուր խմբագրել

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։