Ողջույն խմբագրել

     Ի՞նչ չէ Վիքիպեդիան Բարի գալուստ Վիքիպեդիա, Խմբագրող  
  Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

 
ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
 Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
 
 
 
 

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք {{Օգնեք ինձ}} և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ Ավետիսյան91 (քննարկում) 13:39, 31 Օգոստոսի 2023 (UTC)Պատասխանել

    Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
  Ինչպե՞ս գրել հայերեն
  Խմբագրման ուղեցույց
  Խուսափե՛ք տարածված սխալներից
  Վիքիպեդիայի մասին
  Հեղինակային իրավունքներ
  Գլոսարիում
  Հինգ սյուներ

Կատեգորիաների խմբագրում խմբագրել

Հարգելի՛ Խմբագրող, նկատեցի, որ մեծաքանակ խմբագրումներ եք կատարում կատեգորիաների ավելացման և հեռացման հետ կապված։ Ենթադրում եմ, որ հեռացվածը սխալ է կամ ոչ լիարժեք։ Առաջարկում եմ դիտարկել կատեգորիայի վերանվանման տարբերակը, որի դեպքում հարյուրավոր հոդվածներ ձեռքով չեք մտնի և անեք նույն գործողությունը, այլ այդ ամենը կանի գործիքը շատ ավելի կարճ ժամանակում և ընդամենը ձեր 1 գործողությամբ։ Ավետիսյան91 (քննարկում) 17:51, 22 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Ողջույն, Ավետիսյան91։ Այո, շատ են կրկնվող ու ամեն անգամ տարբեր բառերով բնութագրվող կատեգորիաները, հոդվածներում ևս շատ է այդ ամեն ինչը։ Մտածել եմ հնարավորինս մեխանիկական անելու ճանապարհը, բայց չեմ գտել։ Հիմա, օրինակ, կար Ռումինիայի եկեղեցիներ կատեգորիան, բայց Ռումինիայում կան և՛ առաքելական, և՛ կաթոլիկ, և՛ ավետարանական հայկական եկեղեցիներ։ Այս ամբողջը խճճված էր, և ուղղելուն զուգահեռ պետք էր ավելացվեր նաև դարաշրջանը, տեսակը, եկեղեցու ուղղությունը և այլն, ինչպես օրինակ այստեղ։ Եղածն ուղղում եմ՝ հիմք ընդունելով կառավարության որոշումը։ Նույն երկրում կարող են լինել առաքելական՝ ընդ որում՝ կիլիկիո կամ էջմիածնապատկան, կաթողիկե, ավետարանական եկեղեցիներ, և կիրառածս միակ գործիքը հոթքաթն է, իսկ կատեգորիայի վարպետին չեմ վստահում, քանի որ այս տեղեկությունը ներդրված չէ վիքիպեդիայում, որ մեխանիկորեն ավելանա։ Իսկ անվանափոխումն, այո, անում եմ, դրանից հետո հոթքաթով սեղմում պլյուսներին, ինքն իրեն փոխվում է։ Այլ ճանապարհներ կա՞ն, ավելի հեշտ։ --Խմբագրող (քննարկում) 18:02, 22 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Եթե անհրաժեշտություն կա յուրաքանչյուրը նաև անձամբ ստուգել, ինչպես նշեցիք, նաև ավելացնել պակասող այլ կատեգորիաներ, ապա Հոթքաթից արագ իքնս չգիտեմ։ Այս պարագայում նաև շատ կլինեն միջլեզվային հղում չունեցող կատեգորիաներ։ Իսկ եթե նկատեք, որ միջլեզվայինը ունեն և որևէ այլ լեզվում (հիմնականում enwiki-ում) որակով դասավորած է հոդվածները, ապա կարող եք օգտվել այս գործիքից՝ catcompleter: Սա էլ թողնեմ կատեգորիաների հետ կապված այլ խնդիրների համար միգուցե պետք գա՝ cil2։ Այս մեկն էլ կատեգորիայով պակասող հոդվածներ գտնելու համար թողնեմ՝ not-in-the-other-language։ Ավետիսյան91 (քննարկում) 18:18, 22 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Շատ շնորհակալություն, կփորձեմ դրանք ևս կարդալ ու ուսումնասիրել։ Անկեղծ ասած՝ ուզում էի բարելավել մի քանի հոդված սփյուռքի մասին, որոնք դրել եմ սևագրումս, իսկ բարելավումը ենթադրում էր դրանց դասավորվածություն ևս։ Տեսա՝ գործն ավելի շատացավ դրանից, ու ստիպված ուսումնասիրեցի կատեգորիզացիան։ Հիմա այս երեքն էլ նայեմ, չնայած զուտ հայկական թեմաները այլալեզու վիքիպեդիաներում շատ թույլ են կատեգորիզացված, միգուցե դրանք ևս օգնեն։ --Խմբագրող (քննարկում) 18:24, 22 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Ձեզ էլ շնորհակալություն այդ մեծածավալ գործն անելու համար։ Սկզբում անհանգիստ էի նոր մասնակցի կողմից խմբագրումների այդ քանակով, բայց արդեն տեսնում եմ, որ այդքան էլ նոր չեք և խորը մասնագիտական ներդրումներ եք ունենում։ Ավետիսյան91 (քննարկում) 18:30, 22 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Այո, այստեղ ևս ասել եմ, որ նոր չեմ։ --Խմբագրող (քննարկում) 05:21, 23 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Ողջույն, ԱշոտՏՆՂ։ Այս քննարկմանն ի շարունակություն, կարո՞ղ եմ մի բան խնդրել։ Եթե հնարավոր է, կարելի՞ է բոտով կատարել փոփոխություն՝ [[Կատեգորիա:Եկեղեցիներ]] փոխարինել [[Կատեգորիա:Եկեղեցիներ այբբենական կարգով]] այս կատեգորիայում, և [[Կատեգորիա:Վանքեր]] փոխարինել [[Կատեգորիա:Եկեղեցիներ այբբենական կարգով]] այս կատեգորիայում։ Եվ, եթե ինչ-որ կերպ հնարավոր է նաև {{DEFAULTSORT:}}-ը կարգավորել, մասնավորապես վերաբերում է այդ երկու կատեգորիաների «սուրբ» բառով սկսող հոդվածներում – Այս անստորագիր գրառման հեղինակն է Խմբագրող (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Քանի որ Աշոտը կարծես հիմա ակտիվ չէ, ERJANIK-ին էլ նշեմ։ Միգուցե իրեն հարմար լինի։--Ավետիսյան91 (քննարկում) 14:27, 25 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Beko՞, կարո՞ղ եմ օգնություն ապավինել։ --Խմբագրող (քննարկում) 15:03, 25 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Իհարկե կանեմ։ ԲեքոՔննարկում 15:25, 25 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
  Արված է, DEFAULTSORT-ի համար կփորձեմ, երբեք չեմ արել;--ԲեքոՔննարկում 16:09, 25 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
  Շնորհակալություն--Խմբագրող (քննարկում) 16:18, 25 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
«Սուրբ»-երի վրայով անցա, որոշ մասում ավելացրի , մնացին հիմնականում մեկական ամեն անունից, դրանք երևի ձեռքով անենք, ավելի հեշտ կլինի։ ԲեքոՔննարկում 17:06, 25 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Beko ջան, մի խնդրանք էլ, եթե կարելի է։ Այս կատեգորիայում կարո՞ղ ենք բոտով փոխել՝ [[Կատեգորիա:Ադրբեջանի նախկին շենքեր և կառույցներ]] փոխարինել [[Կատեգորիա:Եկեղեցիներ այբբենական կարգով]] եթե վերնագրում գրված է եկեղեցի, և [[Կատեգորիա:Ադրբեջանի նախկին շենքեր և կառույցներ]] փոխարինել [[Կատեգորիա:Վանքեր այբբենական կարգով]], եթե վերնագրում գրված է եկեղեցի։ Այդ կատեգորիաների ավելացումն անհրաժեշտ է, իսկ «Ադրբեջանի նախկին շենքեր և կառույցներ» կատեգորիան ավելորդ է, քանի որ նշված բոլորը արդեն իսկ «Կատեգորիա:Ադրբեջանում ոչնչացված հայկական հուշարձաններ» կատեգորիայում կան։ --Խմբագրող (քննարկում) 16:31, 26 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
  Արված է,--ԲեքոՔննարկում 17:29, 26 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Եվ, ի շարունակություն նախորդի, Ադրբեջանում ոչնչացված հայկական հուշարձաններում կատեգորիայում, եթե չկան [[Կատեգորիա:Վանքեր այբբենական կարգով]] կամ [[Կատեգորիա:Եկեղեցիներ այբբենական կարգով]] կատեգորիաները (ըստ վերնագրի), կարո՞ղ ենք ավելացնել։ --Խմբագրող (քննարկում) 16:33, 26 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
  Արված է, ԲեքոՔննարկում 17:46, 26 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
  Շնորհակալություն--Խմբագրող (քննարկում) 17:49, 26 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Beko ջան, հույս ունեմ վերջին անգամն է այս հարցով ու այս քննարկման մեջ։ Այստեղ ունենք կրկնակի կատեգորիա, նույն բանի մասին տարբեր անուններ են։ Կարո՞ղ ենք ջնջել այդ կատեգորիան բոլոր հոդվածներից։ Նույնը վերաբերում է այս և այս կատեգորիային, որն ավելորդ է, քանի որ եկեղեցիները կան շրջան առ շրջան։ Նախօրոք շնորհակալ եմ։ --Խմբագրող (քննարկում) 16:57, 27 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Վերջին կատեգորիաների հետ կապված. հոդվածների վերադասավորում այդ կատեգորիաներում կարող եք անել, սակայն չջնջել «հուշարձանների» կատեգորիան, որտեղ վանքեր և եկեղեցիներից բացի կան նաև այլ հուշարձաններ։ Ավետիսյան91 (քննարկում) 18:08, 27 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Լրիվ համաձայն եմ, որ վանքից ու եկեղեցուց բացի այլ հուշարձան կա, բայց դրանք մնում են կատեգորիայի մեջ, կատեգորիան մնում է որպես այդպիսին։ Ուղղակի հոդվածի մեջից այն հանվում է, որովհետև բոլոր հուշարձանատեսակները խմբավորված են այդ կատեգորիայում։ --Խմբագրող (քննարկում) 05:07, 28 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Խմբագրող ջան, կներես, երեկմեր կայքում ակտիվ չէի։ Եթե դեռ ակտուալ է, ապա կանեմ։ ԲեքոՔննարկում 06:18, 29 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Արդեն ձեռքով արեցի, շնորհակալ եմ արձագանքի համար։ Բարի կիրակի --Խմբագրող (քննարկում) 06:20, 29 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Անվանափոխումներ խմբագրել

Խմբագրող ջան, ողջույն։ Կուսանաց անապատ (Արցախ) անվանափոխմանը կողմ չեմ, քանի որ Կուսանաց անապատ կա նաև Արցախի Ավետարանոցում, Գետաշենում և Ոսկանապատում։ Ավետիսյան91 (քննարկում) 21:06, 31 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Ողջույն, Ավետիսյան91 ջան։ Ուշ ժամի էի փոխել, ուզեցի հետ վերանվանեմ՝ արդեն մոռացել էի։ Լրիվ համաձայն եմ։ Փոփոխությունն արված է։ --Խմբագրող (քննարկում) 05:20, 1 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Ավետիսյան91 ջան մի հարց այս թեմայի շուրջ։ Այստեղ բոլորն այբբենական կարգով դասավորված են, բացի առաջինից, ո՞րն է խնդիրը։ Ի դեպ, մնացին Հայաստանի թեմերի և Թուրքիայի եկեղեցիները, և կարծես արդեն համակարգված կլինեն բոլորը։ Եվ մեկ հարց էլ, եթե որևէ հոդված հայերեն վիքիպեդիայում չկար, կողքը գրում էինք [[:en:xxx|en]], և գրվում էր նշան, որը տանում էր այդ վիքիպեդիա։ Ինչու՞ նույն բանը այլ վիքիների հետ չի լինում։ Խնդրին առնչվել եմ, երբ այս երկու կատեգորիաների միջլեզվայինները փնտրելով գտել եմ նաև այլ հայկական պարբերականներ՝ գրված բուլղարերեն վիքիպեդիայում, և երբ փորձեցի կաղապարում ավելացնել բուլղարերենի հղումները, չստացվեց։ --Խմբագրող (քննարկում) 05:43, 1 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ, ինձ հետ էլ է պատահում։ Հարցերի մասով. այստեղ խնդիր չնկատեցի։ Եթե խոսքը Սուրբ Ալեքսանդր Նևսկու եկեղեցի (Բլագոդարնի) հոդվածի մասին է (առաջինը), ապա այն նույնպես այբբենական դասավորված է՝ ըստ {{DEFAULTSORT:ալե}}-ի։ Այլ վիքիի հոդվածին հղում անելու մասով՝ Տարոնի Արծիվ, Առողջապահություն, Պարտեզ։ Կարծես այստեղ էլ է ստացվում, եթե ճիշտ եմ հասկացել հարցը՝ [[:bg:Бардез|Պարտեզ]]։ Ավետիսյան91 (քննարկում) 11:24, 1 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Հետաքրքիր է։ Երկուսն էլ չէին ստացվում, նույնիսկ քեշը թարմեցնելուց հետո։ Երեկ ահագին փորձեցի, մտածեցի սխալ էի հիշում, հիմա արդեն ստացվեց --Խմբագրող (քննարկում) 13:22, 1 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Ողջույն, 23artashes ջան։ Կարո՞ղ եմ քեզ խնդրել անտեսանելի դարձնես այս մեկ խմբագրումը։ Նախապես շնորհակալ եմ։ --Խմբագրող (քննարկում) 17:19, 1 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Ողջույն, Խմբագրող ջան։   Արված է  ։ --23artashes (քննարկում) 18:17, 1 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել
  Շնորհակալություն--Խմբագրող (քննարկում) 18:18, 1 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Նաբիլ Բենտալեբ խմբագրել

Խմբագրող ջան, այս անվանափոխման դեպքում էլ առարկություն ունեմ. միգուցե անձի անվանումը բնօրինակում հենց այնպես է արտաբերվում, ինչպես որ վերահղումով արել ես (չգիտեմ, լեզվին չեմ տիրապետում), սակայն այդպես անձին նույնականացնել հնարավոր չէ. հեղինակավոր գրեթե բոլոր աղբյուրներում նախորդ տարբերակով է՝ transfermarkt, premierleague-ի պաշտոնական կայքում, անձի պաշտոնական էջը ինստագրամում, անձի պաշտոնական էջը x-ում։ --Ավետիսյան91 (քննարկում) 13:34, 7 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Ավետիսյան91 ջան, արի միասին հասկանանք։ Եթե կա մայրենի լեզվի արտասանություն, որին հղվում է հայերենի տառադարձումը՝ որպես լեզվաբանություն գիտություն, ինչու՞ ենք հիմք ընդունում այլ լեզուներով գրածները՝ լինի անգլերեն, ռուսերեն կամ ֆրանսերեն։ Չէ՞ որ տառադարձման կանոններ կան, և կա հստակ անունը։ Հակոբյանը Հակոբյան է, ոչ թե Հագոփյան, Ակոպյան, Ակոբով և այլն, եթե իհարկե տվյալ անձն ունի հայկական անձնագիր, որտեղ գրված է Հակոբյան։ Եթե Հակոբյանի մասով հոդված չի եղել, և հիշատակում չի եղել, և միայն կա իր մասին ռուսերեն հոդված՝ Акопян ազգանունով, մի՞թե պետք է Ակոպյան գրենք։ Դրա հարյուրավոր օրինակները վիքիպեդիայում կան, երբ մայրենի լեզվին ենք հղում հայերեն տառադարձումը՝ հայերի դեպքում, թե ուրիշների, անձանց դեպքում թե տեղանունների։ --Խմբագրող (քննարկում) 13:42, 7 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Փաստարկներին ամենևին դեմ չեմ։ Բայց ինչ անել աղբյուրների հետ։ Ոչ մի տեղ չես հանդիպի «իբն Տալիբ» ձևին, կամ Մուհամմադ ալ-Նանիի դեպքում ամենուրեք «Նենի» է։ Որտեղի՞ց են գալիս այս համատարած սխալները, եթե տառադարձումով պետք է այլ լիներ։ Մեծ անջրպետ ենք ունենալու։ Պետք է հասկանալ։ Կամ ibn Talib-ը ինչի՞ է իր պաշտոնական էջերում Bentaleb գրել։ Ավետիսյան91 (քննարկում) 13:50, 7 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել
էստեղ էլ է անձն իր անունը այլ կերպ գրել՝ Benalouane, փոխանակ գրեր ibn Aluan։ Մի բան էն չի այստեղ։ Պետք է հասկանալ ։Ճ Ավետիսյան91 (քննարկում) 13:54, 7 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Ավետիսյան91 ջան, ես մտածում եմ, որ սա հանրագիտարան է, և պետք է շարժվենք գիտությամբ։ Թույլ օրինակ եմ բերում՝ Ջերրի Թարխանյանը, որի անունն անգլերենում այլ է, որևէ գրականություն հայերենով չկա, միմիայն անգլերեն է, և այլ տառ կա։ Այլ օրինակ եմ բերում՝ Նիս, երբ ինտերնետը ողողված է Նիցցա տարբերակով՝ արդեն այլ տեսանկյունից՝ հայերենով, բայց այստեղ դնում ենք տառադարձման կանոնով, անկախ որևէ հանգամանքից։ Այդուհանդերձ, քեզ պես մարդու անձը և քեզ հետ ունեցած անձնական շփումը հաշվի առնելով՝ ասեմ ոչ հանրագիտարանային այլ բան՝ եթե քեզ հոգեհարազատ է դա, ես ինքս կփոխեմ բոլոր այն ֆուտբոլիստների անունները, որը սրտովդ չէ, որովհետ դրա փորձն արդեն ունեցել եմ Քննարկում:Մուհամմեդ Ալի հոդվածի դեպքում, երբ Kareyac-ը այլ կարծիքի էր, ու նույն հոդվածի ժամանակ երկու այլ քննարկման մեջ էլ դեմ էր 23artashes-ը կամ ուրիշներ։ Դա սխալ է, և 100 տոկոսով հիմնավորվող, բայց թող լինի Ձեր ուզածով։ Վիքիպեդիան խմբագրում ենք հաճույքով, չենք խմբագրում՝ օրերից մի օր դուրս ենք գալիս կամ կապված լինելով՝ էլի վերադառնում ենք։ Լավ լինենք   --Խմբագրող (քննարկում) 14:10, 7 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Ոչ մի խնդիր Խմբագրող ջան։ Այս անձանց դեպքում սկզբունքային հարցեր չկան իմ համար, եթե ճիշտ տարբերակն է դա, ավելի լավ, որ շտկվել է։ Ուզում էի այդ մեծաքանակ սխալների պատճառը հասկանալ կամ միգուցե սխալ էլ չեն, եթե հենց իրենք են այդպես կիրառում։ Նիսի դեպքում եթե սխալը պատմական ուղի է անցել, այլ լեզվից թափանցել, ապա այստեղ է զարմանալի, որ 20 տարեկան անձի անունը հենց սխալ է հայտնվում հայերենում։ Կուզեի համընդհանուր սկզբունք ունենայինք այս հարցում, որ անգամ եթե վաղը մենք չխմբագրենք, մյուսները այդ սկզբունքով առաջ գնան։ Ավետիսյան91 (քննարկում) 14:24, 7 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Հիմա մենք ի՞նչ ընդհանուր հայտարարի ենք եկել։ բնօրինակը՝ արաբերենը, ցանկացած տեքստում ունի իմ ուղղածը։ մնացածը դու ասա, ես դեմ չեմ 217.76.11.116 14:49, 7 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Իմ համար իդեալական լուծում կլիներ, եթե կանոնով տառադարձումը և տարածված անունը չտարբերվեին։ Իսկ հիմա մի դեպքում ունենք կանոնով տառադարձում, որով նույնականացման դժվարություն կա, իսկ մյուս դեպքում՝ տարածված, ընդունված անուն, որն, ինչպես ասում ես, սխալ է։ Խոսքը մեկ, երկու հոդվածի մասին չէ, համոզված եմ շատերն են։ Ուստի այս պահին կարող է մնալ, ինչպես կա (տառադարձված)։ Հետագայում տեսնենք լուծման ինչ առաջարկնեն կլինեն։ Շնորհակալ եմ քննարկման համար։ Ավետիսյան91 (քննարկում) 15:08, 7 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Արագ ջնջման կաղապար խմբագրել

Խմբագրող ջան, ողջույն։ Շնորհակալություն մեծածավալ ներդրումներիդ համար։ Մի խնդրանք. վերահղման էջերում արագ ջնջման կաղապարը դիր վերևում, այլապես հղումը սեղմելիս հայտնվում ենք հիմնական էջում, որը կարող է անուշադրության պատճառով ջնջենք վերահղման էջի փոխարեն։ --23artashes (քննարկում) 18:45, 4 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Ողջույն, 23artashes ջան։ Ես եմ շնորհակալ մշտապես աջակցելու համար։ Անպայման մյուս անգամները հաշվի կառնեմ։ --Խմբագրող (քննարկում) 18:50, 4 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Վերահղում խմբագրել

Ողջույն Խմբագրող ջան։ Հուսով եմ լավ ես։ Արգինայի եկեղեցու հարցում կարծում եմ, ըստ կանոնակարգի, պետք է ավելի վաղ ստեղծվածն անվանափոխվեր ներկա տարբերակով և բարելավվեր, այդպես չէ՞։ Ավետիսյան91 (քննարկում) 13:36, 26 Մարտի 2024 (UTC)Պատասխանել

Ողջույն, Ավետիսյան91 ջան, լավ, շնորհակալ եմ։ Դու՞  ։ Ուշ էի նկատել, որ կաթողիկեն ստեղծվել էր, եթե տեսնես, արդեն ստեղծել էի, հետո տեսա դա։ Ճիշտը կաթողիկոսարանն է, քանի որ կաթողիկեն ընդամենը երկու տարի է ծառայել։ Կամ՝ եթե գտնում ես, որ այդ փոքր հոդվածը ևս պետք է մնա, կարող ենք վերականգնել, ուղղակի այն մեկն ավելի տեղեկություններով հարուստ է։ Ի՞նչ ես առաջարկում։ --Խմբագրող (քննարկում) 13:47, 26 Մարտի 2024 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ, ես էլ եմ լավ։ Չնայած հոդվածի փոքր ծավալին, կարծում եմ, որ այն պետք է առանձին լինի։ Արգինայի կաթողիկոսարանը գոյություն է ունեցել 944 թվականից և միայն վերջին 2 տարիներին է կաթողիկեն ծառայել որպես նստավայր։ Կաթողիկոսարանի տեղափոխումից հետո էլ մինչև 20-րդ դարի երկրորդ կեսը կաթողիկե եկեղեցին կանգուն է եղել, ունեցել է իր առանձին պատմությունը։ Ավետիսյան91 (քննարկում) 14:14, 26 Մարտի 2024 (UTC)Պատասխանել
Համաձայն եմ, ուղղեցի։ --Խմբագրող (քննարկում) 15:05, 26 Մարտի 2024 (UTC)Պատասխանել

Անաղբյուր հոդված. «Թուրքական_սփյուռք» խմբագրել

 

Հարգելի Խմբագրող, Ձեր ստեղծած «Թուրքական_սփյուռք» հոդվածում նշված չեն դրանում ներկայացված տեղեկությունները հաստատող վստահելի աղբյուրները։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածում առկա տեղեկությունները հաստատող վստահելի, հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը պետք է հեռացվի համաձայն Վիքիպեդիայի կանոնների։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --ԲեքոՔննարկում 11:38, 1 Ապրիլի 2024 (UTC)Պատասխանել

Beko ջան, խնդրում եմ սպասես, ես ուշ եմ նկատել միամսյակը, ու տեսել եմ, որ վերջին օրն էր մնացել Թուրքիայի մասին հոդված գրելու, սկզբնական գրել եմ այդպես՝ բարելավելու համար։ Բնականաբար, այդպես չի մնալու։ Նույնն էլ տակինը։ --Խմբագրող (քննարկում) 17:55, 1 Ապրիլի 2024 (UTC)Պատասխանել
Դե , որ ավելացնես, կաղապարներն էլ հանիր։ Մեկ էլ ասեմ, որ այդքան խիստ չէ, ժամկետներ պահել, ինչպես տեսնում ես, մյուս մասնակիցները բավականին ազատ են այդ հարցում։--ԲեքոՔննարկում 18:37, 1 Ապրիլի 2024 (UTC)Պատասխանել
Չգիտեի, առաջին անգամ եմ այս նախագծում, մտածեցի խիստ է ոչ միայն երկիրն ու թեմատիկան, այլև ժամկետը։ Շնորհակալություն 2A00:CC47:4640:F001:0:0:0:C5D3 19:55, 1 Ապրիլի 2024 (UTC)Պատասխանել

Անաղբյուր հոդված. «Զմյուռնիայի_խաչակրաց_արշավանքներ» խմբագրել

 

Հարգելի Խմբագրող, Ձեր ստեղծած «Զմյուռնիայի_խաչակրաց_արշավանքներ» հոդվածում նշված չեն դրանում ներկայացված տեղեկությունները հաստատող վստահելի աղբյուրները։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածում առկա տեղեկությունները հաստատող վստահելի, հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը պետք է հեռացվի համաձայն Վիքիպեդիայի կանոնների։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --ԲեքոՔննարկում 11:42, 1 Ապրիլի 2024 (UTC)Պատասխանել

Կատեգորիա խմբագրել

Ողջույն, Հայկ ջան։ Գործիքը թույլ է տալիս կատեգորիաներից հեռացնել այն հոդվածները, որոնք ես եմ ընտրում, ինքնուրույն չի որոշում հեռացնել։ Թե ինչու է վատ աշխատում, չեմ պատկերացնում, կարող ես օրինակներով խոսել, քննարկենք։ Եթե օրինակներից մեկը սա է, ընդունում եմ, պետք է մնար։ Այլ օրինակներ կա՞ն։ GeoØ () 18:05, 8 Ապրիլի 2024 (UTC)Պատասխանել

Բարի երեկո, GeoØ ջան։ Հսկացանկումս մենակ այդ մեկն էր, որ սխալ է ցույց տալիս, այլ բան հսկացանկումս չկա, որ ասեմ։ Մնացածները որ արել ես, ու կան հսկացանկում, ճիշտ են։ Ուղղակի ժամանակին այս և մի քանի ուրիշ դեպքեր կան, չեմ հիշում արդեն հստակ, որ այդ գործիքները լավ չէին աշխատում։ --Խմբագրող (քննարկում) 18:08, 8 Ապրիլի 2024 (UTC)Պատասխանել
Բարի օր, GeoØ ջան։ խնդրեմ, էլի հերթական օրինակը, էլի էր լինում ընթացքում։ --Խմբագրող (քննարկում) 09:15, 21 Ապրիլի 2024 (UTC)Պատասխանել
Հայկ ջան, չեմ հասկանում՝ ինչ նկատի ունես։ Նշածդ հոդվածում ես կարծես թե որևէ խմբագրում չեմ արել։ GeoØ () 11:47, 21 Ապրիլի 2024 (UTC)Պատասխանել
Ճիշտ է, չես արել, երևույթն էի ասում՝ հարցին ի պատասխան, որ արդյոք գործիքը լավ է աշխատում։   Խմբագրող (քննարկում) 11:50, 21 Ապրիլի 2024 (UTC)Պատասխանել

Կատեգորիայի անվանափոխություն խմբագրել

Ողջույն, ի՞նչ է նշանակում Արցախի Հանրապետության զինվորական ծառայողներ (տես այս կատեգորիան), որտեղի՞ց այդ տերմինը։ Ինչո՞ւ չպետք է լինի Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայողներ, այլ որպես փոխարինող, պետք է լինի Արցախի Հանրապետության զինվորական ծառայողներ։ Գարդմանահայ (քննարկում) 12:33, 10 Ապրիլի 2024 (UTC)Պատասխանել

Ողջույն, բացատրում եմ իմաստն ու տարբերությունը։ Կան հանրային ծառայողների տեսակներ՝ զինվորական ծառայողներ, ոստիկանության ծառայողներ, փրկրարար ծառայողներ, քաղաքացիական ծառայողներ և այլն։ Զինվորականը այլ բան է, որի թվում կարող են լինել ազատամարտիկներ, ֆիդայիներ, այդ թվում՝ կարող են լինել նաև զինվորական ծաառայողներ։ Զինծառայող տերմին չկա, կա զինվորական ծառայող։ Իսկ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը առանձին կառույց է, ինչպես՝ Հայաստանի զինված ուժերը, բայց դրանք երկուսն էլ զինվորական ծառայությանն են վերաբերում։ Դրանում կան շարքայիններ՝ զինվորներ և եֆրեյտորներ, ենթասպաներ՝ կրտսեր և ավագ, սպաներ՝ կրտսեր և ավագ, գեներալներ՝ չորս աստիճանի, և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում առկա են ինչպես զինվորական ծառայողներ, այնպես էլ այլ զինվորականներ՝ ազատամարտիկ, ֆիդայի և մնացածը։ Այսինքն՝ Արցախի Հանրապետության զինվորական ծառայողը և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինվորականը տարբեր հասկացություններ են։ Փորձեցի բոլոր հնարավոր հարցերին պատասխանել։ --Խմբագրող (քննարկում) 14:29, 10 Ապրիլի 2024 (UTC)Պատասխանել
Բուն թեմային անդրադառնալուց առաջ մի քանի դրույթով արձագանքեմ։ Զինծառայող տերմին կա, որը բազմիցս օգտագործվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում։ Այդ օրենքում գրված է՝ «Զինծառայող են համարվում զինված ուժերում եւ այլ զորքերում պետական ծառայություն անցնող քաղաքացիներն ու ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները»։ Եթե այդպիսի տերմին չկա, ապա ինչպե՞ս է այն օրենքում կիրառվում։ Սա իհարկե հռետորական հարց էր։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը առնվազն մինչև 44-օրյա պատերազմը եղել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մաս/ենթակա կառույց, սա զուտ տեղեկություն։ Վերջին տեղեկությունը հատուկ գրեցի, որպեսզի քննարկենք ՀՀ ԶՈՒ-ին վերաբերող օրենքներով ԱՀ ՊԲ-ին առնչվող հարցը, այսինքն՝ կարելի է ասել մի քանի տասնամյակ դրանք գործել են նույն օրենսդրական հարթությունում։ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ներքին ծառայողական կանոնակարգում գրված է, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողներ են սպաները, ենթասպաները, ռազմական ուսումնական հաստատությունների ուսանողները, սերժանտները, ավագները և զինվորները, որոնք զինվորական ծառայություն են կատարում», իսկ «Զինվորական ծառայության և զինծառայողի մասին» օրենքում գրված է, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված կարգով զինվորական ծառայություն անցնող անձինք համարվում են զինծառայող»։ Այսինքն՝ 1․զինծառայող տերմին կա, կիրառվում է տարբեր օրենքներում, 2․Արցախի ՊԲ-ում կա/կար Պաշտպանության բանակի զինծառայողներ, Ազգային անվտանգության զինծառայողներ և այլն, 3․ եթե նույնիսկ վերցնենք ընդհանրական կատեգորիա, որի անունը Արցախի Հանրապետության զինվորական ծառայողներ է, ապա չի կարելի նույնկանացնել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայողներ կատեգորիան վերջինի հետ։ Ասածս այն է, որ եթե վստահ ես Արցախի Հանրապետության զինվորական ծառայողներ կատեգորիայի լինելու անհրաժեշտության համար, ապա պետք է լինի նաև Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայողներ։ Ուստի կատեգորիայի անվանափոխությունը սխալ է։--Գարդմանահայ (քննարկում) 12:44, 12 Ապրիլի 2024 (UTC)Պատասխանել
Սկսեմ հռետորական հարցից, նորից, «զինծառայող» տերմին չկա, կա «զինվորական ծառայող», որը կրճատ օգտագործվում է օրենքում այդպես՝ դա հայերենում կոչվում է խառը հապավում, երբ բառը և վանկը միանում են իրար։ Նույն շարքից են զինթղթակից, զինդատախազ, զինբաճկոն, զինծառայություն, զինգրքույկ, զինկոմիսարիատ բառերը։ Այլ օրինակներ են՝ «թ.», «բուժհաստատություն», «սոցաշխատող», «քաղծառայող» և այլ բառեր ու հապավումներ, որոնք լայնորեն կիրառվում են օրենքներում ու կառավարության որոշումներում։ Հանդիպում են նաև դեպքեր, երբ առհասարակ հնարավոր չէ բառեր կազմել՝ «հանրծառայող», «քաղպաշտոն» և այլն։ Վիքիպեդիան կրճատման և կրճատ գրելաոճի խնդիր չունի, ուստի մեկ միասնական մոտեցմամբ պետք է բոլորին դնել այն անունները, որոնք ընդհանուր կլինեն և սխալ չեն լինի։ Այն, որ Արցախի պաշտպանության բանակը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանում է կամ ենթակա կառույց, դա որտե՞ղ է ամրագրվել, ո՞ր իրավական ակտում։ Ես նման բան չեմ տեսել տրամաբանական մակարդակից բացի, քանի որ դա կնշանակի, որ Արցախը եղել է Հայաստանին ենթակա պետություն, այնինչ դա ինքնուրույն պետություն էր։ Ձևական մասով այո, քանի որ հայկական պետություն էր, բայց բովանդակային մասով ոչ, ինչպես օրինակ Թուրքիան ու Հյուսիսային Կիպրոսը և այլ օրինակներ ևս։ Եվ երրորդը, Արցախի Հանրապետության զինվորական ծառայողները չեն նույնացվել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայողների հետ ոչ իմ վերևի գրածում, ոչ էլ իմ ստեղծած կատեգորիաներում։ --Խմբագրող (քննարկում) 15:00, 12 Ապրիլի 2024 (UTC)Պատասխանել
«Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայողներ» կատեգորիան վերահղել ես դեպի «Արցախի Հանրապետության զինվորական ծառայողներ» կատեգորիան։ Իմ ասածն այն է, որ դրանք նույն կատեգորիան չեն, թե չէ քննարկել զինբաճկոնը զինվորական բաճկոնն է տրամաբանությունը լրիվ անիմաստ է, քանի որ ակնհայտ է, որ այդպես է։ Պետք է հանել վերահղումն ու «Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայողներ» կատեգորիան ավելացնել համապատասխան հոդվածներում և կատեգորիաներում։--Գարդմանահայ (քննարկում) 16:20, 14 Ապրիլի 2024 (UTC)Պատասխանել

«Զմյուռնիայի_խաչակրաց_արշավանքներ» հոդվածը տեղափոխվել է խմբագրել

 

Հարգելի՛ Խմբագրող, Ձեր ստեղծած «Զմյուռնիայի_խաչակրաց_արշավանքներ» հոդվածը տեղափոխվել է սևագրության էջ: Պատճառը՝ գոյություն ունեցող բազմաթիվ թարգմանական սխալներ։ Խնդրում ենք վերանայել հոդվածը և նոր միայն տեղափոխել հիմնական տիրույթ։--23artashes (քննարկում) 05:10, 13 Ապրիլի 2024 (UTC)Պատասխանել