Սուրբ Ալեքսանդր Նևսկու եկեղեցի (Բլագոդարնի)

Սուրբ Ալեքսանդր Նևսկու եկեղեցի, Մոսկվայի պատրիարքության Ռուս ուղղափառ եկեղեցու Ստավրոպոլի և Նևիննոմիսկի թեմի ծխական եկեղեցին Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Բլագոդարնի քաղաքում։

Սուրբ Ալեքսանդր Նևսկու եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԲլագոդարնի
Դավանանքուղղափառություն
ԹեմStavropolk Eparchy? և Georgievsk Eparchy?
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ և ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Ճարտարապետական ոճէկլեկտիկ ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ

Սրբատոնի օրերը՝ սեպտեմբերի 12-ին և հոկտեմբերի 14-ին։

Պատմություն խմբագրել

Սուրբ բարեպաշտ իշխան Ալեքսանդր Նևսկու անունը կրող եկեղեցին Բլագոդարնի քաղաքում կառուցվել է 1894 թվականին՝ ի հիշատակ կայսր Ալեքսանդր II-ի թագավորության 25-ամյակի։ Տաճարի շինարարությունը հասարակության համար արժեցել է 57 000 ռուբլի։

Եկեղեցին առանձնացել է հարուստ ներքին ձևավորմամբ, ունեցել հինգ շարքով իկոնոստաս ավելի քան 60 սրբապատկերներով, սրբապատկերների բազմաթիվ փորագրված ու ոսկեզօծված պահարաններ, որտեղ պահվել են Ստավրոպոլի և Մոսկվայի սրբանկարիչների ստեղծած սրբապատկերներ։ Տաճարի զանգակատունն ունեցել է մի քանի զանգ։

Եկեղեցին ունեցել է քահանա, սարկավագ և սաղմոսող։ Քահանան ապրել է եկեղեցական տանը։ Եկեղեցին ունեցել է շուրջ 3 000 ծխական։ Եկեղեցու ծխական դպրոցը գտնվել է եկեղեցու պահակատնակում։

Կոլեկտիվացման շրջանում տաճարը բոլշևիկների կողմից օգտագործվել է որպես հացահատիկի պահեստ։ Վերաբացվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին։

Տաճարն ունի երկու սրբատոն։ Սեպտեմբերի 12-ը Սուրբ իշխան Ալեքսանդր Նևսկու՝ տաճարի երկնային հովանավորի մասունքների տեղափոխման օրն է, իսկ հոկտեմբերի 14–ը՝ Մարիամ Աստվածածնի հիշատակի օրը։

Տաճարին կից բացվել և գործում է անօթևանների օգնության կենտրոն[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել