Քննարկում:Մուհամմեդ Ալի

Latest comment: 9 տարի առաջ by Hayk.arabaget
Այս հոդվածը թարգմանվել է «Թարգմանչի անկյուն» նախագծի շրջանակներում։


Կարծում եմ ավելի գործածական է անվան Մուհամմեդ տարբերակը։ --Narek75 (քննարկում) 09:01, 3 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Համաձայն եմ Նարեկի հետ։ Մեկ ուրիշ հարց․ Նարեկ ջան, տեղեկաքարտը մարզիկի չի, անձի է :( --Լիլիթ (քննարկում) 09:10, 3 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ոչ, ես դեմ եմ: Նարեկ ջան, ես գուգլով նայեցի, մի աղբյուր կար, այն էլ՝ զլմ-ից: Իսկ Զլմ-ն, ինքդ էլ գիտես, այստեղից-այնտեղից լսած բաներ են: Մարդու անունը թե արաբերեն, թե անգլերեն Մուհամմադ ա, ինչի պետք ա լինի Մուհամմեդ մեզ մոտ? Որևէ գիրք կա՞, որ գրված է Մուհամմեդ? Բացի այդ, հաշվի առնելով ԵՊՀ լեզվաբանական ամբիոնի խորհուրդը, երբ գրվում էր Նիս, ու ոչ թե Նիցցա, այն է՝ գրել այն լեզվից, որից եկել է, ապա հերթական անգամ ապացույց ենք ունենում: Քննարկումներում եղել է Նիսի պատմությունը: Մենք ինչ իրավունքով ենք մարդու անունը փոխում?--Հայկ (արաբագետ) 09:12, 3 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Վիքիում գրվում է այն անունը, որը որ տարածված է։ Իսկ տարածված է այս դեպքում Մուհամմեդը։ --Լիլիթ (քննարկում) 09:15, 3 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Համաձայն եմ Լիլիթի վերջին գրառման հետ: Հայկ ջան, նույն այս ձևով մեր Վիքիում գրված է Քիմ Քարդաշյան տարբերակը (այնինչ պետք է Քարտաշյան լիներ): Պետք է նախապատվությունը տրվի առավել տարածված տարբերակին։ Լիլիթ ջան, մարզիկի տեղեկաքարտը դրել եմ «Պրոֆեսիոնալ կարիերա» բաժնում, տեղեկաքարտում նշված են Ալիի մասնագիտական կարիերայի ցուցանիշները: Իմիջիայլոց, այս կաղապարը կարելի է օգտագործել նաև քիքբռնցքամարտիկների, ըմբշամարտիկների և խառնամարտիկների հոդվածներում: --Narek75 (քննարկում) 09:28, 3 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Հաա, լավ, նոր տեսա, Նարեկ ջան :) --Լիլիթ (քննարկում) 09:38, 3 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ոչ մի նույն ձև էլ չկա, մարդու անձնագրի մեջ գրված է՝ Kim Kardashian, ոչ թե տ-ով: Այն, որ արևմտահայերեն գրում են դ, կարդում տ, և հակառակը, դա լրիվ ուրիշ հարց է: Նրա անունը գրվում է դ-ով: Նույն ձև Բեյրութը, որ գրում են Պեյրութ, և այլն: Իսկ ավելի տարածվածի հետ համաձայն չեմ: Բանավոր տարածումը, որ հիմք է դարձել ռուսերենից, չպետք է արտացոլվի: Մարդիկ սխալ գիտեն ե-ով, ու պետք է այս հանրագիտարանում լինի ա-ով, որպեսզի կարդան ու ճիշտն իմանան:--Հայկ (արաբագետ) 10:26, 3 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Հայկ ջան, որևէ տպագիր գրականություն կարո՞ղ ես նշել։ Կարծում եմ, եթե լինի, կարող ենք վերանվանել, որովհետև թեև Մուհամմեդ է տարածված, բայց ե տարբերակի համար ես էլ գրականություն չեմ կարողանում գտնել․․․ --Լիլիթ (քննարկում) 10:36, 3 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ստացվում է հետաքրքիր բան: Հոդվածը, առանց որևէ հիմքի գրել են ե, ու չունենալով որևէ հիմք, շարունակում են պաշտպանել այդ կարծիքը: Ես առաջնորդվում եմ նրանով, որ արաբերենում Մուհամմադ անուն չկա, և որ ավելի կարևոր է, մարդու անձնագրում ու իր պաշտոնական կայքում գրված է ա:--Հայկ (արաբագետ) 10:57, 3 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Կասիուս Կլեյը ընդունեց արաբական անուն محمد։ Կարդագվում է [mʊħɑmːæd]։ Լսել հնարավոր է այստեղ։ Հայերենում սովորաբար գրվում է կամ Մուհամմեդ, օրինակ այստեղ կամ Մուհամմադ այստեղ։ Ինչպես տեսնում եք նույն անձի անունը նույնիսք մեր նախագծերում գրված է երկու ձևով։ Այս թեման մենք արդեն շատ թե քիչ շոշափել ենք այստեղ։ Հանդիպում են նաև Մոհամմադ կամ Մոհամմեդ տեղական տարբերակներ։ Կամ հակառակը. մեզ մոտ թուրքական Mehmet տարբերակը գրած է Մուհամմեդ։ Կողմնակից եմ Լիլիթի տարբերակի։ Իսկ անգլերեն լեզվով սովորաբար գրվում է միայն a-յով, ինչպես Վիքիյում։ - Kareyac (քննարկում) 11:52, 3 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Այ ես զարմանում եմ, ոնց կարա ոչ մասնագետ մարդը մասնագետի հետ իր ոլորտում վիճի?? ոնց կարա լինի տենց բան?? Կարեյաց, Դուք նույնիսկ կատեգորիաներում անում եք ամենահետաքրքիր տիպի սխալներ, ուր մնաց արաբերենում ու արաբական լեզվաբանության ու տառադարձության մեջ?? Ուրեմն ասեմ, որ Մուհամմադ է արտասանվում արաբերեն, ու հայերեն էլ գրվում է Մուհամմադ, Մահմեդը հենց Մահմեդ էլ գրվում է, ու դա առանձին անուն է: Ինչ վերաբերում է Մոհամմադին, ապա դա անվան պարսկերեն տարբերակն է, ոնց որ Հովսեփ-Յուսուֆ-Ջոզեֆ և այլն: Արաբերեն բնօրինակը Մուհամմադն է ու վերջ: Դրա համար ես նույնիսկ գրականություն ներկայացնելու ցանկություն չունեմ:--Հայկ (արաբագետ) 12:36, 3 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Հարգելի Հայկ, շհորհակալություն ձեր կարձիք նորից արտասանելու համար։ - Kareyac (քննարկում) 12:42, 3 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Եթե չկա համապատասխան մասնագիտական գրականություն, որտեղ նշված է Հայկի առաջարկածը, պետք է առաջնորդվել մամուլում տարածված տարբերակով, քանի որ դրա վրա է հիմնված վիքիպեդիայի հոդվածանուններին վերաբերող կանոնակարգը։ — Ջէօ () 06:11, 4 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ու նույն տրամաբանությամբ հիմա մտի Նիկոլոզ Մուսխելիշվիլի, ու անունը փոխի Նիկոլայ, որովհետև դրա համար նույնիսկ կա աղբյուր՝ ՀՍՀ--Հայկ (արաբագետ) 07:21, 4 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Դեմ չեմ, եթե կա գրականություն։ — Ջէօ () 07:35, 4 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Կա գրականություն, ՀՍՀ-ի հոդվածը:--Հայկ (արաբագետ) 07:54, 4 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Return to "Մուհամմեդ Ալի" page.