GgGevorg/ավազարկղ Բ

Կոկորդի ստրեպտոկոկային բորբոքումը կամ սուր ըմպանաբորբը մի հիվանդություն է, որի հարուցիչը “«Ա» խմբի ստրեպտոկոկ” կոչվող բակտերիան է։[1] Սուր ըմպանաբորբն ախտահարում է կոկորդը և նշագեղձերը։ Նշագեղձերը բերանի խորքում՝ կոկորդում գտնվող երկու գեղձերն են։ Սուր ըմպանաբորբը կարող է ախտահարել նաև բկանցքը՝ (կոկորդը)։ Բնորոշ ախտանշաններն են include բարձր ջերմությունը, կոկորդի ցավը (որը կաև անգինա են կոչում) ևայտուցված վզում գտնվող գեղձերը (որոնք կոչվում են ավշային հանգույցներ)։ Սուր ըմպանաբորբով է պայմանավորված երեխաների ի մոտ անգինայի առաջացման դեպքերի 37%։[2]

Սուր ըմպանաբորբը տարածվում է հիվանդ անձի հետ ուղղակի շփման ճանապարհով։ Սուր ըմպանաբորբի առկայությունը ստուգվում է հատուկ թեստի օգնությամբ, որը կոչվում է կոկորդի կուլտուրայի հետազոտություն։ Բայց նույնիսկ առանց թեստի սուր ըմպանաբորբի հավանական առկայությունը կարելի է ստուգել ախտանշանների օգնությամբ։Հակաբիոտիկները կարող են օգնել սուր ըմպանաբորբի դեպքում։ Հակաբիոտիկները այնպիսի բեկտերիաներին սպանող դեղեր են։ Դրանք ավելի շուտ օգտագործվում են հնարավոր բարդությունները, օրինակ՝ ռևմատիզմը կանխելու, քան հիվանդության տևողությունը կրճատելու նպատակով։[3]

Նշանները և ախտանշանները խմբագրել

Սուր ըմպանաբորբի բնորոշ ախտանշաններն են կոկորդի ցավը, 38°C-ից (100.4°F-ից) բարձր բարձր ջերմությունը, նշագեղձերի վրա գոյացած թարախը (մեռած բակտերիաների և արյան սպիտակ մարմնիկների կողմից արտադրվող դեղին կամ կանաչ հեղուկը) և ավշային հանգույցների այտուցումը։[3]

Կարող են նաև այլ ախտանշաններ լինել, օրինակ՝

Սուր ըմպանաբորբով վարակված անձի մոտ ախտանշաններն ի հայտ են գալիս հիվանդ անձի հետ շփվելուց հետո մեկից երեք օր անց։[3]

Պատճառը խմբագրել

Սուր ըմպանաբորբի հարուցիչը բետա-հեմոլիտիկ ստրեպտոկոկ (GAS) կոչվող բակտերիան է։[6]Այլ բակտերիաներ կամ վիրուսներ նույնպես կարող են սուր ըմպանաբորբ առաջացնել։[3][5] Սուր ըմպանաբորբն առաջանում է հիվանդ անձի հետ ուղղակի, սերտ շփման մեջ մտնելու հետևանքով։ Հիվանդությունն ավելի հեշտ է տարածվում այն դեպքում, երբ մեծ թվով մարդիկ են հավաքված լինում մի տեղում։[5][7] Դրա օրինակ կարող են ծառայել բանակը կամ դպրոցը։ GAS բակտերիան կարող է չորանալ փոշու մեջ, բայց այդ դեպքում այն դադարում է վարակիչ լինելուց։ Խոնավ միջավայրում բակտերիաները մինչև 15 օր կարող են պահպանել վարակելու ուժը։[5] Խոնավ բակտերիաները կարող են բնակվել օրինակ՝ ատամի խոզանակի վրա։ Դրանք կարող են նաև սննդամթերքի մեջ բնակվել, բայց դա խիստ հազվադեպ կարող է պատահել։ Նման մթերք ուտողը կարող է վարակվել։[5] Սուր ըմպանաբորբի ախտանշաններ չունեցող երեխաների տասներկու տոկոսի բերանում GAS կա։[2]

Ախտորոշումը խմբագրել

Սենթորի փոփոխված հաշվարկը
Միավորները Ստրեպտոկոկի հավանականությունը Բուժումը
1 or less <10% Հակաբիոտիկ կամ կուլտուրա անհրաժեշտ չէ
2 11–17% Հակաբիոտիկ՝ հիմնված կուլտուրայի կամ RADT-ի վրա
3 28–35%
4 or 5 52% Հակաբիոտիկ՝ առանց կուլտուրայի

«Սենթորի փոփոխված հաշվարկ» կոչվող մի ցուցակի օգնությամբ բժիշկները որոշում են, թե ինչպես բուժեն անգինան։ Սենթորի հաշվարկը բաղկացած է հինգ կլինիկական չափումներից կամ քննություններից։ Այն ցույց է տալիս, որ որքան մեծ է տվյալ անձի մոտ սուր ըմպանաբորբի առկայության հավանականությունը։[3]

Ստորև նշված յուրաքանչյուր չափանիշ մեկ միավոր է ավելացնում.[3]

  • հազի բացակայություն.
  • այտուցված կամ հպումից ցավող ավշային հանգույցներ.
  • 38°C-ից (100.4°F-ից) բարձր ջերմություն
  • թարախակալված կամ այտուցված նշագեղձեր.
  • մինչև 15 տարեկան (44 տարեկանն անց անձանց դեպքում մեկ միավոր հանվում է)։

Լաբորատոր հետազոտությունները խմբագրել

Սուր ըմպանաբորբի հայտնաբերման հիմնական եղանակը կոկորդի կուլտուրայի հետազոտություն կոչվող թեստն է[8]։ Թեստի արդյունքները 90-ից 95 տոկոս ճշգրտություն ունեն։[3] Կա նաև մեկ այլ թեստ, որ կոչվում է ստրեպտոկոկի արագ թեստ կամ RADT։ Ստրեպտոկոկի արագ թեստն ավելի արագ է կատարվում, քան կոկորդի կուլտուրայի հետազոտությունը, սակայն միայն 70 տոկոսով է ճիշտ հայտնաբերում հիվանդությունը։ Երկու թեստերն էլ հաջողությամբ ցույց են տալիս, երբ տվյալ անձը սուր ըմպանաբորբ չունի։ Այս առումով դրանց ճշգրտությունը 98 է։[3]

Երբ մարդը հիվանդ է, ապա կոկորդի կուլտուրայի հետազոտությունը կամ ստրեպտոկոկի արագ թեստը կարող են ցույց տալ, թե արդյոք նա հիվանդ է սուր ըմպանաբորբով։[9] Ախտանշաններ չունեցող անձինք չպետք է կոկորդի կուլտուրայի հետազոտություն կամ ստրեպտոկոկի արագ թեստ անցնեն, քանի որ ոմանց կոկորդում ստրեպտոկոկի բակտերիան բնակվում է առանց որևէ վնաս հասցնելու։ Եվ այդ մարդիկ բուժման կարիք չունեն։[9]

Համանման ախտանշանների պատճառները խմբագրել

Սուր ըմպանաբորբի որոշ ախտանշաններ նման են այլ հիվանդությունների ախտանշաններին։ Այդ պատճառով, առանց կոկորդի կուլտուրայի հետազոտության կամ ստրեպտոկոկի արագ թեստի, կարող է դժվար լինել պարզելը, թե արդյոք տվյալ անձը սուր ըմպանաբորբ ունի։[3] Եթե առկա են բարձր ջերմություն և կոկորդի ցավ, որոնք ուղեկցվում են հազով, քթից արտադրությամբ, փորլուծությամբ և կարմրած ու քոր եկող աչքերով, ապա ավելի հավանական է, որ հիվանդը վիրուսի հետևանքով առաջացած կոկորդաբորբ ունի։[3] Վարակիչ մոնոնուկլեոզից կարող են վզի ավշային հանգույցներն այտուցվել, կոկորդը՝ բորբոքվել, ջերմությունը բարձրանալ, իսկ նշագեղձերը՝ մեծանալ։[10] Ախտորոշումը կարելի է արյան հետազոտության միջոցով կատարել։ Սակայն վարակիչ մոնոնուկլեոզից հատուկ բուժում գոյություն չունի։

Կանխարգելումը խմբագրել

Ոմանք ավելի հաճախ են հիվանդանում սուր ըմպանաբորբով, քան ուրիշները։ Նման անձանց համար նշագեղձերը հեռացնելը սուր ըմպանաբորբը կանխելու եղանակներից մեկը կարող է լինել։[11][12] Տարեկան երեք անգամ կամ ավելի հաճախ սուր ըմպանաբորբով հիվանդանալը կարող է նշագեղձերը հեռացնելու հիմնավոր պատճառ լինել։[13] Կարելի է նաև սպասել։[11]

Բուժումը խմբագրել

Չբուժվելու դեպքում սուր ըմպանաբորբը սովորաբար մի քանի օր է տևում։[3] Հակաբիոտիկներով բուժվելու դեպքում ախտանշանները սովորաբար 16 ժամով ավելի շուտ են վերանում։[3] Հակաբիոտիկներով բուժվելու հիմնական պատճառն ավելի լուրջ հիվանդության առաջացման հավանականությունը նվազեցնելն է։ Նման բարդություններ են, օրինակ՝ ռևմատիզմ կոչվող սրտի հիվանդությունը կամ թարախի կուտակումը կոկորդում, որը կոչվում է ետըմպանային թարախակույտ.[3] Հակաբիոտիկները լավ են ազդում, եթե տրվում են ախտանշանների ի հայտ գալուց հետո 9 օրվա ընթացքում։[6]

Ցավամոքիչ դեղերը խմբագրել

Ցավը մեղմացնող դեղերի օգնությամբ կարելի է մեղմացնել սուր ըմպանաբորբի ցավերը։[14] Սովորաբար նման դեղերի թվում են NSAID կամ պարացետամոլը որը հայտնի է որպես acetaminophen։ Օգնում են նաև Ստերոիդներն [6][15] ու հեղուկ ցավազրկողները՝ լիդոկայինը։[16] Չափահասները կարո են ասպիրին ընդունել։ Երեխաներին խորհուրդ չի տրվում ասպիրին տալ, քանի որ այն կարող է մեծացնել «Ռեյի համախտանիշ» կոչվող հիվանդության առաջացման հավանականությունը նրանց մոտ։[6]

Հակաբիոտիկ դեղերը խմբագրել

Սուր ըմպանաբորբի դեպքում Միացյալ Նահանգներում օգտագործվող ամենատարածված դեղը պենիցիլին V-ն է։ Այն շատ են օգտագործում, քանի որ ապահով է, լավ է ներգործում և շատ փող չարժե։[3] Ամոքսիցիլինը սովորաբար Եվրեպայում է օգտագործվում։[17] Հնդկաստանում ռևմատիզմի առաջացման հավանականությունն ավելի մեծ է։ Այդ պատճառով այնտեղ հիմնականում այս հիվանդությունը բուժվում է բենզաթինին պենիցիլին G կոչվող դեղի injectedով։[6] Հակաբիոտիկները կրճատում են ախտանշանների միջին տևողությունը։ Միջին տևողությունը երեքից հինգ օր է։ Հակաբիոտիկները մոտ մեկ օրով կրճատում են այդ ժամանակը։ Այդ դեղերը նաև նվազեցնում են հիվանդության տարածման հավանականությունը։[9] Դեղերի օգտագործման նպատակը հիմնականում հազվագյուտ բարդությունները նվազեցնելն է։ Դրանց թվում են ռևմատիզմը, ցանը կամ վարակումները։[18] Հակաբիոտիկների օգուտը հարկավոր է հավասարակշռել հնարավոր կողմնակի ազդեցությունների հետ։[5] Հնարավոր է, որ հակաբիոտիկներով բուժումն անհրաժեշտ չլինի այն առողջ չափահասների համար, որոնց մոտ հակազդեցություն է եղել դեղերի նկատմամբ։[18] Հակաբիոտիկներն ավելի հաճախ են օգտագործվում սուր ըմպանաբորբի բուժման համար, քան կարելի էր սպասել՝ հաշվի առնելով հիվանդության լրջությունը և դրա տարածման արագությունը։[19] Այն անձինք, ովքեր ալերգիաներ են ունեցել պենիցիլինի նկատմամբ, պետք է բուժվեն էրիթրոմիցին դեղով (և այլ դեղերով, որոնք կոչվում ենմակրոլիդներ)[3]Ավելի թեթև ալերգիաներ ունեցողները կարող են ցեֆալոսպորիններով բուժվել։[3] Ստրեպտոկոկային վարակումները կարող են նաև երիկամների այտուցման (սուր գլոմերուլոնեֆրիտի) պատճառ դառնալ։ Հակաբիոտիկները չեն նվազեցնում այս հիվանդության առաջացման հավանականությունը։[6]

Ընդհանուր նկարագրություն խմբագրել

Սուր ըմպանաբորբի ախտանշանները սովորաբար թեթևանում են մոտ երեքից հինգ օրից՝ բուժում ստանալով կամ չստանալով։[9]Հակաբիոտիկներով բուժումը նվազեցնում է ավելի վատ հիվանդությունների առաջացման վտանգը։ Այն նաև դժվարացնում է հիվանդության տարածումը։ Սովորաբար հակաբիոտիկների առաջին ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում երեխաները կարող են դպրոց գնալ։[3]

Սուր ըմպանաբորբը կարող է ստորև նշված շատ վատ խնդիրների պատճառ դառնալ.

Հավանականությունը խմբագրել

Սուր ըմպանաբորբը մտնում է կոկորդաբորբի կամ ըմպանաբորբի ավելի լայն խմբի մեջ։ Ամեն տարի Միացյալ Նահանգներում մոտ 11 միլիոն մարդ հիվանդանում է կոկորդաբորբով։[3] Կոկորդաբորբը մեծ մասամբ վիրուսների կողմից է հարուցվում։ Երեխաների մոտ կոկորդաբորբի առաջացման դեպքերի 15-ից 30 տոկոսն է հարուցվում «Ա» խմբի բետա-հեմոլիտիկ բակտերիայի կողմից։ Չափահասների մոտ կոկորդաբորբի 5-ից 20 տոկոսն է այս բակտերիայի հետևանքով առաջանում։[3] Հիվանդության ժամանակը սովորաբար ձմռան վերջը և գարնան սկիզմն է։[3]

Գրականություն խմբագրել

  1. «streptococcal pharyngitis» Դորլանդի բժշկական բառարանում
  2. 2,0 2,1 Shaikh N, Leonard E, Martin JM (2010). «Prevalence of streptococcal pharyngitis and streptococcal carriage in children: a meta-analysis». Pediatrics. 126 (3): e557–64. doi:10.1542/peds.2009-2648. PMID 20696723. {{cite journal}}: Unknown parameter |month= ignored (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 Choby BA (2009). «Diagnosis and treatment of streptococcal pharyngitis». Am Fam Physician. 79 (5): 383–90. PMID 19275067. {{cite journal}}: Unknown parameter |month= ignored (օգնություն)
  4. 4,0 4,1 4,2 4,3 Brook I, Dohar JE (2006). «Management of group A beta-hemolytic streptococcal pharyngotonsillitis in children». J Fam Pract. 55 (12): S1–11, quiz S12. PMID 17137534. {{cite journal}}: Unknown parameter |month= ignored (օգնություն)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Hayes CS, Williamson H (2001). «Management of Group A beta-hemolytic streptococcal pharyngitis». Am Fam Physician. 63 (8): 1557–64. PMID 11327431. {{cite journal}}: Unknown parameter |month= ignored (օգնություն)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Baltimore RS (2010). «Re-evaluation of antibiotic treatment of streptococcal pharyngitis». Curr. Opin. Pediatr. 22 (1): 77–82. doi:10.1097/MOP.0b013e32833502e7. PMID 19996970. {{cite journal}}: Unknown parameter |month= ignored (օգնություն)
  7. Lindbaek M, Høiby EA, Lermark G, Steinsholt IM, Hjortdahl P (2004). «Predictors for spread of clinical group A streptococcal tonsillitis within the household». Scand J Prim Health Care. 22 (4): 239–43. doi:10.1080/02813430410006729. PMID 15765640.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  8. Smith, Ellen Reid; Kahan, Scott; Miller, Redonda G. (2008). In A Page Signs & Symptoms. In a Page Series. Hagerstown, Maryland: Lippincott Williams & Wilkins. էջ 312. ISBN 0-7817-7043-2.
  9. 9,0 9,1 9,2 9,3 Bisno AL, Gerber MA, Gwaltney JM, Kaplan EL, Schwartz RH; Gwaltney (2002). «Practice guidelines for the diagnosis and management of group A streptococcal pharyngitis. Infectious Diseases Society of America». Clin. Infect. Dis. 35 (2): 113–25. doi:10.1086/340949. PMID 12087516. {{cite journal}}: Missing |author2= (օգնություն); Unknown parameter |month= ignored (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  10. Ebell MH (2004). «Epstein-Barr virus infectious mononucleosis». Am Fam Physician. 70 (7): 1279–87. PMID 15508538.
  11. 11,0 11,1 Paradise JL, Bluestone CD, Bachman RZ; և այլք: (1984). «Efficacy of tonsillectomy for recurrent throat infection in severely affected children. Results of parallel randomized and nonrandomized clinical trials». N. Engl. J. Med. 310 (11): 674–83. doi:10.1056/NEJM198403153101102. PMID 6700642. {{cite journal}}: Explicit use of et al. in: |author= (օգնություն); Unknown parameter |month= ignored (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  12. Alho OP, Koivunen P, Penna T, Teppo H, Koskela M, Luotonen J (2007). «Tonsillectomy versus watchful waiting in recurrent streptococcal pharyngitis in adults: randomised controlled trial». BMJ. 334 (7600): 939. doi:10.1136/bmj.39140.632604.55. PMC 1865439. PMID 17347187. {{cite journal}}: Unknown parameter |month= ignored (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  13. Johnson BC, Alvi A (2003). «Cost-effective workup for tonsillitis. Testing, treatment, and potential complications». Postgrad Med. 113 (3): 115–8, 121. PMID 12647478. {{cite journal}}: Unknown parameter |month= ignored (օգնություն)
  14. Thomas M, Del Mar C, Glasziou P (2000). «How effective are treatments other than antibiotics for acute sore throat?». Br J Gen Pract. 50 (459): 817–20. PMC 1313826. PMID 11127175. {{cite journal}}: Unknown parameter |month= ignored (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  15. «Effectiveness of Corticosteroid Treatment in Acute Pharyngitis: A Systematic Review of the Literature». Andrew Wing. 2010; Academic Emergency Medicine.
  16. «Generic Name: Lidocaine Viscous (Xylocaine Viscous) side effects, medical uses, and drug interactions». MedicineNet.com. Վերցված է 2010-05-07-ին.
  17. Bonsignori F, Chiappini E, De Martino M (2010). «The infections of the upper respiratory tract in children». Int J Immunopathol Pharmacol. 23 (1 Suppl): 16–9. PMID 20152073.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  18. 18,0 18,1 Snow V, Mottur-Pilson C, Cooper RJ, Hoffman JR (2001). «Principles of appropriate antibiotic use for acute pharyngitis in adults» (PDF). Ann Intern Med. 134 (6): 506–8. PMID 11255529. {{cite journal}}: Unknown parameter |month= ignored (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  19. Linder JA, Bates DW, Lee GM, Finkelstein JA (2005). «Antibiotic treatment of children with sore throat». J Am Med Assoc. 294 (18): 2315–22. doi:10.1001/jama.294.18.2315. PMID 16278359. {{cite journal}}: Unknown parameter |month= ignored (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  20. 20,0 20,1 «UpToDate Inc».
  21. Stevens DL, Tanner MH, Winship J; և այլք: (1989). «Severe group A streptococcal infections associated with a toxic shock-like syndrome and scarlet fever toxin A». N. Engl. J. Med. 321 (1): 1–7. doi:10.1056/NEJM198907063210101. PMID 2659990. {{cite journal}}: Explicit use of et al. in: |author= (օգնություն); Unknown parameter |month= ignored (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  22. 22,0 22,1 Hahn RG, Knox LM, Forman TA (2005). «Evaluation of poststreptococcal illness». Am Fam Physician. 71 (10): 1949–54. PMID 15926411. {{cite journal}}: Unknown parameter |month= ignored (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)