Վարակում, վիճակ է, երբ օրգանիզմ ներթափանցում են կամ այն բնակեցվում է վնասակար օրգանիզմներով կամ մակաբույծներով[1]։ Սա կարող է վերաբերել նաև այն օրգանիզմներին, որոնք ապրում են տիրոջ մարմնի մակերեսին կամ ներսում[2]։

Վարակում
Ենթակատեգորիամակաբուծական հիվանդություն Խմբագրել Wikidata
Հետևանքpulicosis Խմբագրել Wikidata
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն Խմբագրել Wikidata

Տերմինաբանություն

խմբագրել

Ընդհանուր առմամբ, «վարակում» տերմինը վերաբերում է մակաբուծային հիվանդություններին, որոնք առաջանում են կենդանիների կողմից, ինչպիսիք են հոդվածոտանիները (այսինքն՝ տզեր, ոջիլներ) և որդերը), բայց բացառելով նախակենդանիների, սնկերի, բակտերիաների և վիրուսների առաջացրած վիճակները[3], որոնք կոչվում են ինֆեկցիա։

Արտաքին և ներքին վարակում

խմբագրել

Վարակումները կարող են դասակարգվել որպես արտաքին կամ ներքին՝ կախված տիրոջ նկատմամբ մակաբույծների տեղակայությունից։

Արտաքին կամ էկտոմակաբուծությունը վարակման վիճակ է, երբ օրգանիզմները հիմնականում ապրում են տիրոջ մարմնի մակերեսին (չնայած պորոցեֆալիազը կարող է ներս ներթափանցել)։ Ներառում է տզերով, գլխամաշկի ոջիլներով և անկողնային փայտոջիլներով վարակվելը[4]։

Ներքին կամ էնդոմակաբուծությունը վարակման վիճակ է, երբ օրգանիզմներն ապրում են տիրոջ ներսում։ Ներառում է որդերով վարակումը (չնայած շիստոսոմային դերմատիտը մնում է մակերեսին մոտ)։

Բժշկական առումով "վարակում" տերմինը հաճախ օգտագործվում է միայն արտաքին էկտոմակաբուծային վարակների համար[5], մինչդեռ "ինֆեկցիա" տերմինը վերաբերում է ներքին էնդոմակաբուծային վարակման վիճակներին[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «infestation» Դորլանդի բժշկական բառարանում
  2. «Infestation - Definition and More from the Free Merriam-Webster Dictionary».
  3. Harvard Medical School; Anthony L. Komaroff (2004 թ․ դեկտեմբերի 28). Harvard Medical School Family Health Guide. Simon & Schuster. էջեր 889–. ISBN 978-0-684-86373-3. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.
  4. «Bed Bug Information». 2013 թ․ մարտի 4.
  5. «Bedbugs». Skin Problems & Treatments Health Center. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.
  6. Leland S. Shapiro; Leland Shapiro (2005). Pathology and parasitology for veterinary technicians. Cengage Learning. էջեր 111-. ISBN 978-1-4018-3745-7.

Արտաքին հղումներ

խմբագրել
Դասակարգում