Սպիտակապոչ նապաստակ
Սարգսյան Նարե/Ավազարկղ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կենդանիներ
Կարգ Նապաստակներ
Ընտանիք Ճագարներ
Տեսակ Սպիտակապոչ նապաստակ
Լատիներեն անվանում
Lepus townsendii
(Bachman, 1839)
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Սպիտակապոչ նապաստակ[1][2] (լատին․՝ Lepus townsendii) նապաստակների տեսակ, ապրում են Հյուսիսային Ամերիկայում: Տեսակը այդպես է անվանել ամերիկացի բնաբան Ջոն Կերկ Թաունսենդը (1809-1851)[3]:

Բնութագիր խմբագրել

Մարմնի երկարոությունը 56,5 - 65,5 սմ է, քաշը 2,75-3,6 կգ է: Արուն սովորաբար էգից ավելի խոշոր է: Բրդի գունավորումը վերևից դեղնա-շականակագույնից մինչև մոխրա-շականակագույն է: Այլ տեսակների համեմատ այս տեսակների պոչը սպիտակ է դեղնա-շականակագույն կամ մոխրագույն գծերով:

Տարածվածություն խմբագրել

Այս տեսակը տարածված է Կանադայում (Ալբերտա, Բրիտանական Կոլումբիա, Մանիտոբա, Սասկաչևան), ԱՄՆ (Կալիֆորնիա, Կոլորադո, Այդահո, Իլլինոյս, Այովա, Կանզաս, Միննեսոտա, Միսսուրի, Մոնտանա, Նեբրասկա, Նևադա, Նյու-Մեքսիկո, Հյուսիսային Դակոտա, Օրեգոն, Հարավային Դակոտա, Վաշինգտոն, Վիսկոնսին): Այս տեսակին հանդիպում էին Կոլումբիայի դաշտում 30 մ բարձրության վրա և Կոլորադոյի Բրոս լեռան վրա՝ ծովի մակարդակից 4319 մ բարձրության վրա: Հիմնական բնակավայրը բաց տափաստաններն ու հարթավայրերն են:

Կենսակերպ խմբագրել

Հիմնականում վարում է գիշերային միայնակ կյանք: Սնվում է հիմնականում խոտաբույսերով, ձմեռային թփերով: Օրվա ընթացքում այն ​​թաքնվում է հողային անցքերի կամ խիտ բուսականության մեջ: Գիշատիչներից արագ թաքնվելու համար ձյան մեջ արահետներ է ստեղծվում, ձյան տակ՝ թունելներ: Արագությունը հասնում է մինչև 55 կմ/ժ: Հղիության շրջանը միջինը 42 օր է, սերնդի չափը 1-ից 11 ձագ է, միջինը՝ չորսից հինգ, և կախված է շրջակա միջավայրից: Կաթով կերակրումը շարունակվում է մեկ ամիս: Բնական թշնամիներն են աղվեսը, կոյոտը և գիշատիչ թռչունները:Մարդիկ որսում են այս նապաստակները մորթու և մսի համար:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Гуреев А. А. 1964. Зайцеобразные (Lagomorpha) // Фауна СССР. Млекопитающие. Т. 3, Вып. 10. C. 190.
  2. В словаре В. Е. Соколова назван бесхвостым зайцем, что следует рассматривать как очевидную опечатку. В данном издании преобладают переводы английских или латинских названий, английское название этого вида - White-tailed jackrabbit.
  3. Bo Beolens, Michael Watkins, and Mike Grayson The eponym dictionary of mammals. — Baltimore: The Johns Hopkins University Press, 2009. — P. 416. — 574 p. — ISBN 978-0-8018-9304-9

Գրականություն խմբագրել