Ստալկեր

Ռաննա/Ավազարկղ2
ԵրկիրԽՍՀՄ
Ժանրֆանտաստիկա
Թվական1969թվական
Պրեմիերա25մայիսի 1969թվական
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱնդրեյ Տարկովսկի
Սցենարի հեղինակՍտրուգացկի եղբայրներ
ԴերակատարներԱլիսա Ֆրեյնդլիխ,Ալեքսանդր Կայդանովսկի,Անատոլի Սոլոնիցին, Նիկոլայ Գրինկո
ՕպերատորԱլեքսանդր Կնյաժինսկի,Գեորգիի Ռեռբերգ
Կինոընկերություն<<Մոսֆիլմ>> կինոստուդիա
Երկրորդ ստեղծագործական ասոցիացիա
Տևողություն163րոպե
Բյուջե1 մլն ռուբլի[1]

Սովետական ֆանտաստիկ ֆիլմ-առակ ռեժիսոր Անդրեյ Տարկովսկի, նկարահանվել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում 1979 թվականին, ըստ Ստրուգացկի եղբայրների բնօրինակ սցենարի, գրված «Պիկնիկ ճամփեզրին» պատմվածքի հիման վրա [2]:

Անդրեյ Տարկովսկու աշխատության մեջ ամենանշանակալից գործերից մեկն է[3]: Ֆիլմի արտադրությունը ուղեկցվել է բազմաթիվ հիմնախնդիրներով և տևել մոտ երեք տարի: Ֆիլմը 1980թվականի Կաննի կինոփառատոնին արժանացել է ժյուրիի էկումենյան մրցանակին:

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում երևակայական ժամանակի և տարածության մեջ, որտեղ հերոսներն անուններ չունեն` միայն մականուններ: Ֆիլմի գլխավոր հերոսը վերջերս ազատ արձակված բանտարկյալն է, որին կոչում են «Ստալկեր»[Կ 1] (Ալեքսանդր Կայդանովսկի): Նա ապրում է աղքատության մեջ` կնոջ և հիվանդ դստեր հետ: Ստալկերը վաստակում է ապօրինի արշավախմբեր կազմակերպելով դեպի Գոտի` չնայած կնոջ բողոքներին: Ըստ Ստալկերի` Գոտին այն վայրն է, որտեղ ֆիլմից մոտավորապես 20 տարի առաջ երկնաքար է ընկել, որի հետևանքով այդտեղ տեղի են ունենում անոմալ երևույթներ` մարդիկ անհետանում են: Տեղն անվանել են «Գոտի», և լուրեր են տարածել մի խորհրդավոր սենյակի մասին, որտեղ ամենանվիրական, ամենանկեղծ, ամենատառապալից ցանկությունները կարող են իրականանալ: Գոտին նախ պատել են փշալարերով, այնուհետև` ռազմական լարերով: Սենյակ մուտք գործելու համար Պրոֆեսորն ու Գրողը Ստալկերին վարձում են որպես ուղեցույց: Ֆիլմը սկսվում է սև ու սպիտակ գույներով, որտեղ երեք հերոսներ, փախչելով ռազմական պարեկներից, ներթափանցում են Գոտի: Այնուհետև պատկերը դառնում է գունավոր: Ճանապարհորդները տեղափոխվում են Գոտու կենտրոն` դեպի Սենյակ: Պարզվում է, որ դրա մուտքը գտնվում է ուղղու սկզբից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Ստալկերը պահանջում է, որ ուղեկիցները անխտիր ենթարկվեն իր ցուցումներին՝ բացատրելով, որ դեպի Գոտի տանող ճանապարհը կարճը չէ: Պրոֆեսորը համաձայն է, բայց Գրողը, ով գնացել է Գոտի ՝ ստեղծագործական ճգնաժամից ելք փնտրելու համար, թերահավատորեն է վերաբերվում Ստալկերի սպառնալիքներին և նախազգուշացումներին Գոտու վտանգի մասին: Եռյակը մեկնում է երկար շրջանցման ճանապարհով: Թե ինչումն է թակարդների վտանգը, ֆիլմում չի բացահայտվում, բայց ճանապարհորդության ավարտին Գրողը, բախվելով որոշ անոմալիաների հետ, այլևս չի վիճում Ստալկերի հետ: Հմտորեն խուսափելով Գոտու բոլոր թակարդներից` ներառյալ «մսաղաց» կոչվող ամենավտանգավորից, հերոսները հասնում են Սենյակ: Ինչպես հետագայում պարզվում է Պրոֆեսորի նպատակը ոչ թե ցանկություն պահելն էր, այլ` Սենյակը քանդելը: նա իր հետ ուսապարկով բերել է գործընկերների հետ ստեղծած 20 կիլոտոննա պայթուցիկը: Իր մտադրությունը նա մեկանաբանում է այսպես` կանխել վտանգավոր ենթագիտակցական ցանկությունների իրականացումը, որոնք կարող են հանգեցնել մարդկության ոչնչացմանը: Ստալկերը համոզում է նրան, որ չի կարելի ոչնչացնել Սենյակը, հակառակ դեպքում մարդիկ կկորցնեն իրենց հույսը, որը և Ստալկերն է Գոտի տանելիս տալիս նրանց: Գրողը հրաժարվում է ցանկություն պահելուց՝ դա բացատրելով այն փաստով, որ ոչ ոք ի զորու չէ լիովին հասկանալ և ընդունել իր ամենանվիրական երազնքները, և հետևաբար, ոչ ոք չի կարող նպատակին ծառայեցնել Սենյակը:Հասկանալով, որ ինչպես Գոտի գնալն է անիմաստ, այնպես էլ սենյակը քանդելը, պրոֆեսորը հավաքում և նետում է ռումբը: Սենյակի նախաշեմից առանց ցանկություն պահելու հերոսները վերադառնում են: Ստալկերը տուն է վերադառնում կնոջ և աղջկա մոտ: Նա իր կնոջը ասում է, որ մարդկանց մեջ չկա հավատ, որն անհրաժեշտ է ինչպես Գոտի գնալու, այնպես էլ ապրելու համար: Եզրափակիչ մենախոսության մեջ Ստալկերի կինը ասում է, որ իր ամուսինը օրհնյալ է: Դիտողի համար տպավորությունն է ստեղծվում, որ Գոտու բոլոր վտանգները Ստալկերի երևակայության արդյունքն է: Ֆիլմի վերջին դրվագում ցույց է տալիս, որ Ստալկերի դուստրը աժտված է հոգեբանական կարողություններով:

Դերերում խմբագրել

Դերասան Կերպար
Ալեքսանդր Կայդանովսկի Ստալկեր
Ալիսա Ֆրեյնդլիխ Ստալկերի կինը
Նիկոլայ Գրինկո Պրոֆեսոր(կարդում է Սերգեյ Յակովլևը)
Անատոլի Սալոնիցին Գրող
Նատաշա Աբրամովա Մարտիշկա (Ստալկերի դուստր)
Ֆայմեր Յուրնո 13 րոպե, կաբրիոլետ վարող տիկին, որին վռնդում է Ստալկերը
Ե.Կոստին Լուգեր, բաֆետի աշխատող
Ռայմո Ռենդի պարեկային ոստիկան
Վլադիմիր Զամանսկի Պրոֆեսորի հեռախոսային զրուցակից (ձայնը)

Ստեղծագործական խումբ խմբագրել

Ֆիլմի ստեղծումը խմբագրել

Նախապատմություն խմբագրել

1973 թվականին` դեռ «Հայելի» կինոնկարի վրա աշխատելու ժամանակ, Անդրեյ Տարկովսկին իր օրագրում գրում է, որ իրեն հետաքրքրում է Ստրուգացկի եղբայրների նոր պատմվածքը` «Պիկնիկ ճամփեզրին»: 1974-ին նա կապ է հաստատում գրող եղբայրների հետ և ասում, որ ցանկանում է նկարահանել ֆիլմ "Պիկնիկ ճամփեզրին»[Կ 2][4]: Այդ ժամանակ Տարկովսկին նաև ծրագրեր էր կազմում ֆիլմ նկարահանել Դոստոևսկու «Ապուշ»ի և Տոլստոյի «Իվան Իլյիչի մահը "գրքերի հիման վրա: Ստանձնել էր գրել սցենար` «Արիէլ» վեպի հիման վրա: Բայց 1975 թվականին նա վերջնականապես որոշում է, որ աշխատելու է Ստրուգացկի եղբայրների գրած պատմվածքի սցենարի վրա[5]. 1976-ի փետրվարին Տարկովսկին պաշտոնապես ԽՍՀՄ Գոսկինոյի Ֆիլիպպ Երմաշից նկարահանման համար համաձայնություն է ստանում: Այդ ժամանակ գրողները ավարտել էին սցենարի երկրորդ տարբերակը` «Ցանկությունների մեքենա» աշխատանքային վերնագրով, որը ռեժիսորին չէր գոհացնում: Տարկովսկին այդ առաջին էսքիզները համարեց շատ «խճճված» և «խայտաբղետ»: Գրողները համբերատար էին վերաբերվում սցենարի անվերջ փոփոխություններին[6]:

«Մեզ բախտ է վիճակվել աշխատել հանճարի հետ », -ասացինք միմյանց: Սա նշանակում է, որ մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք այնպիսի սցենարի ստեղծման համար, որը հնարավորինս սպառիչ կերպով բավարարի մեր հանճարին:
                                                                                       Արկադի և Բորիս Ստուգացկիներ[1]

Չնայած նրան, որ Տարկովսկին որպես սցենարի հեղինակ մակագրերում չէր երևում, նա համարվում էր երեք համահեղինակներից մեկը, և նրա դերը հիմնականում նյութը մշակելու մեջ էր: Բորիս Ստրուգատսկին հիշում է, որ «Ցանկությունների մեքենա»-յի սցենարի համեմատ, ոչ մի այլ աշխատանքի վրա նրանք այդքան ջանք չեն գործադրել և այդ աշխատանքը անվանել է «սիրտմաշուք»: Ստալկերի պատճառով «Բզեզը մրջնաբնում» պատմությունը անընդհատ հետաձգվել է [7]: Ֆիլիպ Երմաշը նախքան վերջնական հաստատումը նախազգուշացրեց Տարկովսկուն, որ եղբայրները ունեն «չէկրանավորված» լինելու հեղինակություն, հատկապես վերջին Դժոխքից տղան պատմվածքի էկրանավորման ձախողումից հետո: Սակայն Տարկովսկին իր որոշումը չփոխեց [8]:

Ֆիլմի մեկնարկը կարող էր ավելի երկար տևել, և Տարկովսկին ստիպված էր նամակ գրել XXV ԽՄԿԿ-ի համագումարին: 1976-ի հոկտեմբերին ընտրվեց դերասանական կազմը և նկարահանման վայրը: Նկարահամնման անձնակազմում ընդգրկվում են այնպիսի դերասաններ, ովքեր Տարկովսկու հետ հաճախ են աշխատել` Գեորգիի Ռեռբերգ, Էդուարդ Արտեմև, Լյուդմիլա Ֆեյգինովա, Նիկոլայ Գրինկո, Անատոլի Սալոնիցին[8]:

Նկարահանում խմբագրել

Նկարահանումները պետք է սկսվեր 1977 թվականին, բայց Իսֆարա տարածքում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով առաջացավ հերթական ուշացումն, ուստի ստիպված էին որոնել նոր բնություն[9]: 1977-ի փետրվարի 15-ին նկարահանվեց ֆիլմի առաջին տաղավարի տեսարանը` նախնական դրվագներում Ստալկերի տունը: Իսկական նկարահանումները սկսվեցին մայիսին Էստոնիայում [10]: Առաջին նյութերը երևակումից պարզվեց, որ անորակ են, և ռեժիսորը, դադարեցնելով նկարահանումները, 40 օր հեռացավ Մոսկվա այն տեսակավորելու: Հուլիսին նկարահանումները վերսկսվեցին, և օգոստոսին պատրաստվեց ֆիլմի նախագծի տարբերակը, որտեղ, ըստ Ստրուգացկու,Կայդանովսկին խաղում էր կոպիտ տղայի և խարդախ Ալլանի (մտերիմ Պիկնիկ ճամփեզրին հերոսի` Ռեդ Շուխարտի ոգով)[8]: Մշտական ​​փոփոխությունների պատճառով ֆիլմը սկսեց դուրս գալ բյուջեի սահմաններից, սցենարը վերաշարադրվեց հենց նկարահանման ընթացքում, որոնք դանդաղ և ծանր էին ընթանում: Տարկովսկին լիովին անբավարարված էր արդյունքներից, նա բողոքեց Բորիս Ստրուգացկուն, որ «ամեն ինչ սխալ է և ոչ այնպես»: Ռեժիսորի պահանջկոտությունը հոգնեցնում էր խմբին: Էկրանին մի քանի վայրկյան տևող տեսարանի շուրջ նկարիչները աշխատում էին մի քանի օր: Տարկովսկին պահանջում էր, որ առվակը, որը պետք է ընկնի կադր, միայն կանաչ գույն լինի: Սխալ գույնի խոտը անհապաղորեն հանվեց խոտի շեղբի երկայնքով[11]. Ֆիլմը նկարահանվել է Կոդակ կինոժապավենի վրա, որը խորհրդային տարիներին դիֆիցիտ էր և տալիս էին միայն ընտրված ռեժիսորներին[12]: Գեորգի Ռեռբերգը փորձ ուներ Կոդակ Կինոժապավենով աշխատելու, և նա խորհրդային ամենահեղինակավոր օպերատորներից մեկն էր: 1977-ի օգոստոսի 9-ին ֆիլմի երևակման ընթացքում մի քանի հազար մետր կադրեր անուղղելիորեն վնասվել են «Մոսֆիլմի» լաբորատորիաներում[13] Այս առիթով մի շարք վարկածներ եղան՝ սկսած կինոժապավենի փոխելուց մինչև Տարկովսկու մարտավարական քայլը, որն այդպիսով ցանկանում էր ամբողջովին վերափոխել իրեն չհագեցրած ֆիլմը: Պատմությունը մեծ հրապարակայնություն ստացավ, և նույնիսկ լրագրողները հետաքննությունները կատարեցին: Այնուամենայնիվ, գրող Անտա Սկալանդիսի կարծիքով, պատճառն անձնակազմի սովորական անփութությունն էր[14]: Այդ ամենը ավարտվեց Տարկովսկու և Գեորգի Ռեռբերգ լուրջ տարաձայնությամբ: Համաձայն Պավել Խատտախուտդինովի հուշագրերի. «Նրանց միջև Մաշա Չուգունովան միջնորդ էր,ով Տարկովսկու սիրված և նվիրված ասիստենտն էր: Անդրեյ Արսենիևիչը ասում էր. «Մաշա, ասա՛ օպերատորին, որ որ նա պետք է անի սա և սա»: Մաշան լռում էր, և Ռեռբերգը, կարծես դիմելով նրան, ասում էր. «Մաշա, ասա ռեժիսորին, որ ես դա չեմ անի»[15].»: Արդյունքում, օպերատորը հեռացվեց աշխատանքից, չնայած նրա կողմից նկարահանված նյութի մի փոքր ծավալը տեղ գտավ ֆիլմում[16]. Ֆիլմի անձնակազմը ենթադրում էր, որ նկարահանումները կարող են դադարեցվել, բայց դեռ 1977-ի հուլիսին, Տարկովսկին կարողացավ թույլտվություն ստանալ Գոսկինոյից որպեսզի բյուջեն ավելացնեն մինչև երկսերիանոց ֆիլմի[17]: Համաձայն Ալլա Լատինինայի, Ֆիլիպպ Երմաշը համակրում էր Տարկովսկուն և միայն այդպես կարելի է բացատրել բյուջեն բարձրացնելու անսպասելի թույլտվությունը[18]:1977 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին նկարահանումները շարունակվեցին նոր օպերատորով (Լեոնիդ Կալաշնիկով) և բեմադրող նկարիչ Շավկատ Աբդուսալամով, որը փոխարինեց Ալեքսանդր Բոյմին: Այնուամենայնիվ, այս ամբողջ նյութը Տարկովսկին խոտանեց: Սկսվեց ձմեռը և բնությունը այլևս չէր տեղավորվում ֆիլմի իրադարձությունների սցենարի ընթացքին[14]: 1977-ի հոկտեմբերին սցենարը, որը Տարկովսկուն դեռ դուր չէր գալիս, վերաշարադրվեց ութերորդ թե իններորդ անգամ:Մեթոդի փորձ և սխալ, երբ ռեժիսորը ընդհանրապես չէր կարողանում բացատրել հեղինակներին սցենարը և ինչ է ուզում ինքը, ի վերջո տվեց իր արդյունքը: Ինչպես հիշում է Բորիս Ստրուգացսկին, նա և իր եղբայրը հասան հուսահատության շեմին մինչև հորինեցին Ստալկեր-խելագարին: Տարկովսկուն դուր եկավ այդ տարբերակը, բայց ձմեռը դադարեցրեց նկարահանումները: 1978-ի ապրիլին Տարկովսկին տարավ սրտի կաթվածը և նորից սկսեց աշխատանք արդեն հաշվով երրորդ խմբի հետ: Հայեցակարգը փոխվել էր` գիտաֆանտաստիկ սկիզբն ամբողջությամբ անհետացել էր և էկրանին Կայդանովսկին մարմնավորում էր նոր կերպար: Երրորդ վարկածում օպերատորը դարձավ Ալեքսանդր Կնյաժինսկին: Ի վերջո, 1978 թվականի հունիսից դեկտեմբեր ամիսներին ֆիլմը ամբողջությամբ նորից նկարահանվեց[19]: Նկարահանումներն ավարտվեցին 1978-ի դեկտեմբերի 19-ին: Արդյունքում, ֆիլմի բյուջեն գերակատարվել էր 300 հազար ռուբլով և գերազանցել էր 1 միլիոն ռուբլին[20][21].

Նկարահանման վայրը խմբագրել

Սկզբնական նկարահանման վայրը Տարկովսկին գտել էր Տաջիկստանի մոտակայքում գտնվող Իսֆարա քաղաքը, բայց 1979 թ. Հունվարի 31-ին քաղաքը ավերվեց երկրաշարժի հետևանքով: Այս հանգամանքը չէր խանգարել նկարահանումներին, բայց նկարահանող խումբն ապրելու տեղ չուներ: 1977-ի ապրիլին կատարված երկարատև որոնումից հետո Գեորգի Ռեռբերգը գտավ նոր բնություն Էստոնիաում, Տալլինում ինչպես նաև Տալլինից 25 կմ հեռավորության վրա, Յագալա գետի վրա ՝ հին քանդված էլեկտրոկայանի տարածքում[16]: Գոտու ապոկալիպսիս լանդշաֆտները հարմար էին նաև այն պատճառով, որ վայրից ոչ հեռու գտնվող ցելյուլոզային և թղթե ֆաբրիկայի թափոնները լցվում էին գետը՝ այն մեծապես աղտոտելով: Այնտեղ, որտեղ նկարահանվել է ՄԱԿ-ի դրվագը, Տալլինի Ռոտերմանն թաղամասում գտնվող հին կաթսայատան խողովակի վրա մինչև հիմա դեռ մնում է «ՄԱԿ» մակագրությունը: 2006-ին խողովակի վրա էստոներեն և անգլերեն լեզուներով գրված հուշատախտակ փակցվեց, որ այս վայրում նկարահանվել է «Ստալկեր» ֆիլմը:[22]. Առանձին տեսարաններ նկարահանվել են Լենինգրադ-ից ոչ հեռու, իսկ տաղավարի նկարահանումները տեղի են ունեցել «Մոսֆիլմ» կինոստուդիայում: Եզրափակիչ տեսարանում, երբ Ստալկերը ուսերին տանում է դստերը, ինչպես նաև բարի բաց դռնից երևում են արդյունաբերական տեսարանները նկարահանվել են Մոսկվայում ՝ Загородное шоссе տարածքում: Հետին մասում տեսանելի են նաև ՀԷԿ-20 խողովակները [23][24]:

Ֆիլմի ճակատագիրը պրեմիերիայից հետո խմբագրել

Ֆիլմը բավականին երկար ժամանակ թույլ չէին տալիս վարձույթի: Սակայն, ի տարբերություն Տարկովսկու մյուս շատ ֆիլմերի, «Ստալկերը» գործնականում համարյա չի ենթարկվել գրաքննության, և ԽՍՀՄ-ում ունեցել է բավականին հաջող վարձույթի ճակատագիր[1]: 1979 թ.-ի մայիսի 25-ին «Մոսֆիլմ» կինոստուդիայում տեղի ունեցավ առաջին փակ ցուցադրությունը «յուրայինների համար»: Ֆիլմի պրեմիերան հեռուստադիտողի համար տեղի ունեցավ 1979-ի հուլիսին Տոմսկի երեք կինոթատրոններում[25]: Մոսկվայի պրեմիերան տեղի է ունեցել միայն 1980-ի մայիսին «Միր» կինոթատրոնում ցվետնոյ բուլվարի վրա [26]: Մոսկվայում ֆիլմը ցուցադրվել է ընդամենը երեք կինոթատրոններում, իսկ ամբողջ երկրում ֆիլմի 196 պատճեններ են տարածվել: Պրեմիերայից հետո առաջին երեք ամիսների ընթազքում սովետական ​​մամուլում չի նշվել Տարկովսկու ֆիլմի թողարկման փաստի մասին: Եվ ընդամենը 1981թվականին Կաննի կինոփառատոնում ներկայացված ֆիլմի ցուցադրությունից հետո հայտնվեցին առաջին ակնարկներն ու հոդվածները «Պռավդա (թերթ)» և «Գրական թերթ»-ում[27]: 1980-ին Տարկովսկին ստացավ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստի կոչում, բայց «Ստալկերը» ԽՍՀՄ-ում նկարահանված նրա վերջին ֆիլմն էր, այնուհետև նա շարունակում է աշխատել արտասահմանում: Ֆիլմի նկատմամբ հետաքրքրությանն ևս մեկ մեծ ալիք բարձրացավ՝ Չեռնոբիլի աղետից և 1986-ին Տարկովսկու մահից հետո: Ֆիլմը հաճախ ճակատագրական են անվանել իր ստեղծողների համար:

Քննադատություն խմբագրել

Նման ծանր պայմաններ հաղթահարած ֆիլմը ռեժիսորի յոթ խոշորագույն գործերից հինգերորդն է, որը բացում է հանդիսատեսի առջև ավելի հասուն Տարկովսկուն: Ֆիլմը քննադատողների կողմից գնահատվեց որպես նրա ամենանշանակալի գործերից մեկը և առհասարակ համաշխարհային կինոյի ուշագրավ երևույթներից մեկը:: Մայա Տուրովսկայան գրել է, որ «ֆիլմն ամփոփում է ռեժիսորի կողմից կուտակված բոլոր հմտությունները»: Քննադատ The New York Times Վինսենտ Կենբին նրան նկարագրում էր որպես «վառ գեղեցկություն» և առանձին նշում է օպերատորի գերազանց աշխատանքը[28][29]: Առաջին ակնարկներում, 1980-ականների սկզբի արևմտյան քննադատները ֆիլմը դիտում էին այդ ժամանակ ԽՍՀՄ-ի կյանքի քաղաքական և պատմական ենթատեքստի պրիզմայով: Մեկ այլ տեսակետով ֆիլմը այսպես կոչված էկոլոգիական թեմային կապելու փորձ է, որն կանխատեսում է Չեռնոբիլի պատմությունը: Հետագայում վերլուծությունները բացահայտեցին ֆիլմի բազմաչափ և խորը փիլիսոփայական համատեքստը[30][31][32]: Տարկովսկին «Ստալկերում» շեղված է սիմվոլիզմից, որը տարածված է նախորդ ժապավեններում՝ թռիչքի շարժառիթը, մանկության պատկերներ, մոր և հոր պատկերներ, կենդանիներ (հատկապես ձիեր), այնքան սիրելի անձրև: Իր կարիերայի վերջին փուլում Տարկովսկին գալիս է մինիմալիզմի: Ֆիլմը ավելի հակիրճ և ամբողջական է՝ հեռուստադիտողին մղելով «մաքուր կինոյի» ավանդույթներին: Ասկետիկ սցենարի հաջորդականությունը, ուղիղ հեռանկար է հիմնական կադրերի, գունային սանդղակ օգտագործելով մոնոխրոմի - ամեն ինչ ենթակա է մեկ նպատակին[33]: Գործողությունների անընդհատությունը՝ չշտապող, պարադոքսալ անվերջ, ընդգծվում է Ստալկերի խոսքերով, որ Գոտու ուղիղ ճանապարհը ամենակարճը չէ: Էդուարդ Արտեմևի երաժշտությունը, ընդգծում է սյուժեի առանձնացված մոտիվները դարձնելով էկրանին էկզիստենցիալիզմը գործողության կարևոր բաղադրիչ[34]:

«Ստալկերի» առօրեական աշխարհի սակավությունը, բացառումը բերվում է միասնության և լարվածության այն աստիճանի, երբ այն գրեթե դադարում է լինել «արտաքին» աշխարհ և խոստովանությունից հետո հայտնվում է որպես հոգու բնապատկեր: Նույնիսկ թվում է, որ մշտական ​​թեմաների և պատկերագրական դրդապատճառների բարդույթ, որը երկար տարիներ ճնշել է ռեժիսորին, իր կողմից մինչև վերջ գիտակցված, սպառված և էկրանին տրված, հանվել է Ստալկերից: Դրա շնորհիվ «Ստալկեր»-ը շատ ավելի ամբողջական, համապարփակ և համախմբված տեսք ունի, քան «Հայելին»:
                                                                                               -Մայա Տուրովսկայա[35]

Սցենարի առաջին տարբերակներում տեղի է ունեցել միջուկային պայթյուն, ժամանակի հանգույց և սենյակի փոխարեն ոսկե գունդ[6]: Սցենարի հետ երկար աշխատելուց հետո Տարկովսկին հետևողականորեն ճզմել է դրանից այն բոլորը գիտա-ֆանտաստիկական սկիզբը, որը հասանելի էր «Պիկնիկ ճամփեզրում»[36]: Հերոսների ճանապարհորդությունը Գոտում արկածախնդրությունից դառնում է փիլիսոփայական վեճ` վերածվելով ապոկալիպսիս հուսահատության: Սովորական աշխարհից դեպի Գոտու փոխաբերական աշխարհը շարժվում է՝ իրականից դեպի իդեալական, և ի վերջո, ուղղու նպատակին` Սենյակ և ցանկությունների իրականացում ահա ամբողջ ֆիլմի իմաստը: Հերոսների անցման ուղղու նույնականացումը և ինքն իրեն որոնելը` նկարի հիմնական փիլիսոփայական հաղորդագրություններից մեկն է[37][38]. Ֆիլմի հենց սկիզբը երկաթուղային ճանապարհ է, նկարահանված որպես այլ ճանապարհորդություն` սյուրռեալիզմական աշխարհ: Գոտում բոլոր ծանոթ կողմնորոշումները փլուզվում են` այն ինչ վտանգավոր է սովորական կյանքում, այստեղ անիմաստ մետաղակույտ է: Գոտու դաժան «թակարդներ»-ը ոչ թե ֆիզիկական թակարդներ են,այլև հոգևոր և հոգեբանական[39][40].

 
Հատված Հովհաննես Մկրտչի` Գենտական խորանի նկարի: նկարում Քրիստոնեական պատկերապատման տարրերից մեկը[41]

Տարկովսկուն հետազոտողները առանձնացնում են մի տեսակ եռերգություն`«Սոլյարիս», «Հայելի» և «Ստալկեր»: Ամբողջ երեքը` սեփական անձի և ներքին աշխարհի որոնում է: Այս կամ այլ ​​կերպ, նրանց մեջ հերոսները ունեն հնարավորություն իրենց ամենանվիրական ցանկությունները կատարելու: Այս բոլոր նկարները ուսումնասիրում են մի կողմից իրատեսություն և գիտություն, մյուս կողմից` հավատք: Սարտորիուսի կերպարը «Սոլյարիս»-ից շատ մոտ է Ստալկերի Պրոֆեսորին, ով որոնում է այն երևույթների բանական բացատրությունը, որին նա ստիպված է հետևել[30]: Քրիստոնեության սիմվոլիզմը և հոգևոր դրդապատճառները, որոնց Տարկովսկին բազմիցս դիմել է, հստակ դրսևորվում է նաև «Ստալկեր»-ի սյուժեի մեջ: Այն վայրում, երբ հերոսները հատում են ջրվեժը, կինոքննադատներ Ջոնսոնը և Պետրիեն բացահայտ ակնարկ տեսան Ղուկասի ավետարանի Էմմաուսի իրադարձություններին, որտեղ երկու առաքյալները չճանաչեցին Հիսուսին, երբ հանդիպեցին նրան: Հաճախակի հերոսները կամ կադրից դուրս ձայնը ցիտում է բիբլիական տեքստեր: Ջրի վրա տեսախցիկի երկար թռիչքի ժամանակ հեռուստադիտողը կարող է տեսնել Խուբերտ Վան Էյկի Գենտական խորանը: Սակայն ինքը Տարկովսկին չի կարծում, որ ֆիլմում այդքան կարևոր են քրիստոնեական թեման և սկիզբը: Ըստ նրա շատ ավելի նշանակալից է ռացիոնալի և իռացիոնալի, նյութականի և հոգևորի բախումը, որն ակնհայտորեն դրսևորվում է Ստալկերի և նրա երկու ուղեկիցների բախման մեջ[10][39]: Ֆիլմի սյուժեն հիմնականում կենտրոնանում է երեք հերոսների շուրջ, նրանց վեճերի ու գործողությունների: Նրանց կերպարներից յուրաքանչյուրն ունեն իրենց փիլիսոփայական սկիզբը: Պրոֆեսորը - գիտական ​​մատերիալիզմ, Գրողը - նկարչի աշխարհայացք, վերակերպված ցինիզմի, իսկ ինքը` Ստալկերը, հավատն է [42]: Երեք հիմնական հերոսների հավատքը ենթարկվում է դաժան փորձության: Եվ նրանք, կանգ առնելով սենյակի նախաշեմին, չեն պահում նրան: Ստալկերը հիասթափված մարդկանցից Գոտուց վերադառնում է կնոջ և հիվանդ դստեր մոտ[43]: Նկարում դերասանական աշխատանքը այնքան էլ նկատելի չէ և երկրորդական իմաստ է ստանում. հեռուստադիտողին ավելի շատ գրավում է տեսողական բաղադրիչը: Ֆիլմում Տարկովսկին նկարահանել է իր սիրված դերասաններին ՝ Գրինկոյին և Սոլոնիցինին, բայց քննադատները առանձին նշել են նոր դեմք ՝ Ալեքսանդր Կայդանովսկի, ով այնքան համոզիչ է թվում «սուրբ հիմար» Ստալկերի դերում: Ռեժիսորի օգնական Եվգենի Ցիմբալը հիշում է, որ համարյա բոլոր դերասաններն իրենց դերի նկատմամբ պետք է գտնեին բոլորովին անբնական մոտեցում, ստիպեն իրենց տարբերվել: Դա հատկապես վերաբերում էր Կայդանովսկուն, ով կյանքում իրեն տեսնում էր Ստալկերի կերպարի լրիվ հակառակը` հետևողական, ամուր և կոշտ անձնավորություն[44][45]:

Ինքը՝ Տարկովսկին հարցազրույցի ժամանակ ֆիլմի մասին ասել է. «Ինչ վերաբերում է «Ստալկերի» գաղափարին, այն չի կարող բանավոր ձևակերպվել: Ես ասում եմ ձեզ անձամբ, որ սա այն մարդու ողբերգությունն է, որը ցանկանում է հավատալ, ցանկանում է ստիպել իրեն և մյուսներին հավատալ ինչ-որ բանի: Դրա համար նա գնում է Գոտի: Հասկան՞ում ես: Այս պրագմատիկ աշխարհում նա ուզում է ստիպել ինչ-որ մեկին ինչ-որ բանի հավատալ, բայց դա նրա մոտ չի ստացվում: Նա ոչ մեկին պետք չէ, և այդ վայրը` Գոտին, նույնպես ոչ մեկին պետք չէ: Այսինքն՝ ֆիլմը նյութապաշտության հաղթանակ է ... »

                                                                                            Տարկովսկի[21].

Մեկ այլ հարցազրույցում նա բնութագրում է ֆիլմի հիմնական գաղափարը հետևյալ կերպ` [46]:

Ինձ համար կարևոր է այս ֆիլմում հիմնել մասնավորապես մարդկայինը, անլուծելին, անթափանցելին, որը բյուրեղանում է բոլորի հոգում և կազմում արժեք: Չնայած այն ամենի, որ հերոսները կարծես թե ձախողվում են, բայց իրականում նրանցից յուրաքանչյուրը ձեռք է բերում անգնահատելի մի բան, որն ավելի կարևոր է` հավատք, ամենակարևորի զգացողություն: Այն գլխավորը, որ ապրում է յուրաքանչյուր մարդու մեջ:

Մշակութային ազդեցություն խմբագրել

«Ստալկերը» դարձավ Տարկովսկու կարիերայի կարևոր հանգրվանը և մեծապես ազդեց այն մարդկանց վրա, որոնց հետ միասին աշխատել է, կինեմատոգարֆիական լեզվին, հիմնադրեց յուրօրինակ ավանդույթներ: «Ստալկերի» նկարահանման հրապարակում Տարկովսկու կողքին սովորում էին ապագա ռեժիսորներ Եվգենի Ցիմբալը և Կոնստանտին Լապուշանսկին: Ստալկերի դերը արմատապես փոխեց Ալեքսանդր Կայդանովսկու կյանքը և ստեղծագործական ճակատագիրը: Տարկովսկու մոտ նկարահանվելուց հետո նա ընդունվեց ռեժիսուրայի դասընթացների, բայց համատեղ աշխատել հետագայում չհաջողվեց[47]. «Թիկնապահ» ֆիլմը նկարահանվել է որպես «Ստալկեր» ֆիլմի տիպիկ նմանակում և շատ առումներով նույն թիմի կողմից, բայց ամբողջությամբ իրականացնել մտահղացումը չի ստացվել: 1981-1982 թվականներին Արկադի Ստրուգացսկին և Անդրեյ Տարկովսկին բազմիցս հանդիպել են, միասին գրել «Զգուշացե՛ք: Օձեր!» ֆիլմի սցենարը, կազմել ծրագրեր «Բզեզը մրջնաբնում» ֆիլմի էկրանավորման համար: Ըստ Ստրուգացկի եղբայրների կենսագիր Անտա Սկալանդիսի, Տարկովսկու վերջին « Զոհաբերություն» ֆիլմի սցենարը հիմնականում Տարկովսկու և Արկադի Ստրուգացկու համատեղ աշխատանքն է[48][45]. Ֆիլմի վիզուալ լուծումը կեղտոտ ու ձանձրալի բնապատկերներն են, խալխլված տները, ինքը Գոտին սովետական ​​և ռուս ռեժիսորներից շատերը փորձել են նմանակել: «Ստալկերի» ազդեցությունը կրում են այնպիսի ֆիլմեր ինչպիսիք են` «Երրորդ մոլորակ», «Ռոյ», «Կին-դզա-դզա!» և այլն [49]. Ֆիլմը մեծապես ազդել է եվրոպական և համաշխարհային կինոյի վրա: Քննադատները խոստովանում են, որ Տարկովսկու ֆիլմի մթնոլորտը և ազդեցությունը զգացվում են այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Հանցագործության տարրեր» Լարս ֆոն Թրիերի 1984 թվական և Օսի Մամորիի հայտնի ֆանտաստիկ «Ավալոն» ֆիլմում[50][51]Լ: Որպես կինեմատոգարֆիկական, մշակութային և փիլիսոփայական երևույթ բազմաթիվ գիտական ​​աշխատություններ են նվիրվել ֆիլմին[52]: Բրիտանական հայտնի երաժիշտ Բրայն Ուիլյամսը (Lustmord), ոգեշնչված Տարկովսկու ֆիլմով, 1995 թվականին Ռոբերտ Ռիչի հետ միասին ձայնագրեց «Ստալկեր» ալբոմը»[53]. Հայտնի դիջեյ Ռիչի Խոտինը «We (All) Search» տեսահոլովակում օգտագործել է այն հատվածը, որտեղ Ստալկերը աղջկա հետ է[54]. Տեսահոլովակը «The Tunnel» Ռիչիի մասնակցությամբ նույնպես հիշեցնում է նշված հատվածը աղջկա մասնակցությամբ: Ի հիշատակ Տարկովսկու ֆիլմի՝ որպես համաշխարհային մշակույթի երևույթի, 1995 թվականից ի վեր Մոսկվայում անցկացվում է կինոփառատոն «[[[Ստալկեր (կինոփառատոն) | Ստալկեր]]»[55].

Մրցանակներ խմբագրել

Գրականություն խմբագրել

ուրիշ լեզուներով

Արտաքին հղումներ խմբագրել

Առանձնահատկությունները խմբագրել

Ի տարբերություն գրքի խմբագրել

Իրականում Պիկնիկ ճամփեզրին գրքից ֆիլմում մնացել է միայն Գոտին (նույնպես Տարկովսկու կողմից յուրովի մեկնաբանված) և Ստալկեր հասկացությունը, որպես Զոնայի ուղեկցող:

Գոտին մահացու թակարդների շատ բարդ համակարգ է: Այստեղ չեն վերադառնում նույն ճանապարհով, ինչով գնացել են: Ամեն ինչ այստեղ ամեն րոպե փոխվում է: Տեսական կառույցներ գոտում չեն գործում, պետք է հույսը դնել միայն ինտուիցիայի վրա: Գոտին ընդունում է միայն նրանց, ովքեր կորցրել են հույսը:

Որպես հիմնական ծուղակ, ինչպես նաև «Պիկնիկ ճամփեզրին», նշվում է «մսաղացը»: Այն անցնելու համար, իբր, անհրաժեշտ է զոհաբերել մարդու կյանքը: Թակարդների թվում հանդիպում են բարձր գրավիտացիայով վայրեր: Նրանց հայտնաբերելու համար Ստալկերն օգտագործում է վիրակապով կցված մանեկներ: Այս տեխնիկան օգտագործում է նաև «Ռեդ Շուխարտը»՝ «Պիկնիկի» գլխավոր հերոսը: Սկզբնական եղանակով սցենարը ուներ «կանաչ լուսաբաց» Գոտում - ծուղակը, որը կապված էր ժամանակի հետ, բայց վերջնական սցենարին նրանք չկային[36]:

Մեջբերումներ խմբագրել

Ֆիլմում մեջբերում են`

Ծանոթագրություններ խմբագրել

Մեկնաբանություններ
  1. Ստալկեր-ից «Հետապնդել գողին»
  2. պատմվածքի հիման վրա, որը ծանր ճակատագիր է ունենում: 1972-ին պատմվածքը տպագրվել է ամսագրային տարբերակով, իսկ 1980-ին թողարկվել է որպես առանձին հրատարակություն՝ էականորեն վերանայվելով խորհրդային գրաքննության կողմից
Սկզբնաղբյուր
  1. 1,0 1,1 Johnson, Petrie, 1994, էջ 139
  2. Ֆիլմի տիտրերը «Ստալկեր» (1:08)
  3. Սկալանդիս, 2008, էջ 487
  4. [http://www.pryamaya.ru/dmitriy_bykov_strugatskie_piknik_na_obochine__vsya_pravda_ob_sssr_video «Ստրուգացկիներ „Պիկնիկ ճամփեզրին“ — ՍՍՀՄ-ի մասին ամբողջ ճշմարտությունը» Դմիտրի Բիկով (Ստուգված է 24 փետրվարի 2017)
  5. Սկալանդիս, 2008, էջ 486
  6. 6,0 6,1 Սկալանդիս, 2008, էջ 491
  7. Բորիս Ստրուգացկի. Անցածի մեկնաբանություն: Արկադի և Բորիս Ստրուգացկիներ:Պաշտոնական կայք: «Ռուսական ֆանտաստիկա» (1985—1990): 21 մարտի 2011.
  8. 8,0 8,1 8,2 Սկալանդիս, 2008, էջ 492
  9. Սկալանդիս, 2008, էջ 498
  10. 10,0 10,1 Johnson, Petrie, 1994, էջ 146
  11. Սկալանդիս, 2008
  12. «Կինոժապավենի պակասը դառնում է ավելի սուր». Հայրենական կինոյի էնցիկլոպեդիա. ՕՕՕ «Սեանս». Արխիվացված է օրիգինալից 2011-08-24-ին. Վերցված է 2011-03-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. Ստրուգացկու նամակում հաստատում է, որ 6հազար մետրը նկարահանված 10հազար մետրից անորակ է(դիտել Անտ Սկալանդիս Ցանկությունների մեքենա // Կինոարվեստ : ամսագիր. — 2008. — № 2.)Ստրուգացկու օրագրում ուրիշ թիվ է`2հազար մետր անորակ ժապավեն(դիտել Օլգա Սուրկովա Տարկովսկու տարեգրություն «Ստալկեր» // Կինոարվեստ : ամսագիր. — 2002. — № 10.).
  14. 14,0 14,1 Սկալանդիս, 2008, էջ 504
  15. http://www.kultpro.ru/item_432/
  16. 16,0 16,1 Սերգեյ Ֆիլատով Երկու հանճարներ մեկ վայրում // Կոմերսանտ Weekend : Ամսագիր. — 2008. — № 23 (69).
  17. Սկալանդիս, 2008, էջ 502
  18. Աննա Լատինինա «Հասնել ամենաբարձրին…»: Անդրեյ Տարկովսկու օրագիրը // Նոր աշխարհ : Ամսագիր. — 2008. — № 8. — С. 157—164. — ISSN 0130-7673.
  19. Տուրկովսկայա, 1991, էջ 126
  20. Johnson, Petrie, 1994
  21. 21,0 21,1 Օլգա Սուրկովա. «Տարկովսկու տարեգրություն: Ստալկեր: Գլուխ «1978 թվականի օգոստոսի սկիզբ»». Անդրեյ Տարկովսկի —նախագիծ ռուսական կինոյի հայտնի ռեժիսորի մասին. Ալեքսանդր Կազարմշիկով. Վերցված է 2011-03-21-ին.
  22. Իգոր Արխիպով Պատմական կոլորիտով // Էքսպերտ Հյուսիս -արևմուտք : Ամսագիր. — Մ.: Խումբ«Էքսպերտ», 2010. — № 22 (468).
  23. Լուսանկար —Ստալկերը Մոսկվայում «Կանատչիկովո ամառանոց»ի մոտ — Հին Մոսկվայի լուսանկար
  24. Ջեյմս Նորտոն: James Norton Stalking the Stalker Vertigo Արխիվացված է Փետրվար 28, 2010 Wayback Machine-ի միջոցով:, 2006, vol.3, № 3; Ստալկերին հետևելով / Թարգմանությունը անգլերենից Նինա Ցիրկուն
  25. Տարկովսկին Տոմսկում էր: Ինչպես դա եղավ
  26. Սկալանդիս, 2008, էջ 510
  27. Johnson, Petrie, 1994, էջ 140
  28. Johnson, Petrie, 1994, էջ 143
  29. Տուրովսկայա, 1991, էջ 131
  30. 30,0 30,1 Johnson, Petrie, 1994, էջ 142
  31. Ստաս Տիռկին: (23 մարտի 2001). «<<Ստալկերում>> Տարկովսկին գուշակեց Չեռնոբիլը». Մշակույթ. Կոմսոմոլսկայա պռավդա. Վերցված է 2011-03-21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  32. Ա.Վ.Ֆեոդորով (11 փետրվարի 2007). «Բնապահպանական թեման ռուսական գեղարվեստական ​​կինեմատոգրաֆիայում `ձայնային շրջանի` խնդիրներ և միտումներ:». Կինոյի պատմություն. Վերցված է 2011-03-21-ին. {{cite web}}: zero width space character in |title= at position 44 (օգնություն)
  33. Johnson, Petrie, 1994, էջ 155
  34. .Egorova, Tatyana, “Edward Artemiev: He has been and will always remain a creator…”, Electroshock Records, Վերցված է 2009-06-07-ին
  35. Տուրովսկայա, 1991, էջ 129
  36. 36,0 36,1 Տուրովսկայա, 1991, էջ 127
  37. Johnson, Petrie, 1994, էջ 145
  38. Ակոշ Սիլադի, Անդրաշ Բալինտ Կովաչ Երկու աշխարհների միջև: անհատականություն:Տարկովսկու հոգևոր ուղին // ԿԻնոքննադատների գրություններից : Պատմական և տեսական ամսագիր. — 2002. — № 56.
  39. 39,0 39,1 Տուրովսկայա, 1991, էջ 134
  40. Ս. Լ. Շումակով Կորած բառի որոնման համար: Տարկովսկու գեղագիտության մեջ տեսողական և բառային խնդրի վերաբերյալ «Ստալկեր» ֆիլմի օրինակով // ԿԻնոքննադատների գրություններից : Պատմական և տեսական ամսագիր. — 1989. — № 3.
  41. Տուրովսկայա, 1991, էջ 138
  42. Johnson, Petrie, 1994, էջ 150
  43. Տուրովսկայա, 1991, էջ 137
  44. Սկալանդիս, 2008, էջ 507
  45. 45,0 45,1 Շավկատ Աբդուսալամով Հիշողություններ Ալեքսանդր Կայդանովսկուց // ԿԻնոքննադատների գրություններից : Պատմական և տեսական ամսագիր. — 2000. — № 47.
  46. Անդրեյ Տարկովսկին կինոարվեստի մասին // Անդրեյ Տարկովսկու աշխարհը և ֆիլմերը. — Մ.: Արվեստ, 1991. — С. 322. — 50 000 экз экз. — ISBN 5-210-00150-4
  47. «Ալեքսանդր Կայդանովսկի` կենսագրություն և ֆիլմագրություն». Կինոմագ. Արխիվացված է օրիգինալից 2011-10-17-ին. Վերցված է 2011-03-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  48. Սկալանդիս, 2008, էջ 513
  49. Ֆեդորով Ա. Ստալկերիադա?Կամ ինչու մեր մոտ չկան Սփիլբերգներ... // Վիդեո-Ասս Էքսպրես : Ամսագիր. — 1993. — № 21. — С. 4.
  50. «Avalon (2001 film)» (անգլերեն). NationMaster. Արխիվացված է օրիգինալից 2011-08-24-ին. Վերցված է 2011-03-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  51. Տոդդ Խարբոր. «Stalker» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011-08-24-ին. Վերցված է 2011-03-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  52. Իգոր Եվլամպիեվ. «Հիսուս Քրիստոսի կերպարը Անդրեյ Տարկովսկու ֆիլմերում». Մարդաբանության խնդրահարույց դաշտը. Ռուսական քրիստոնեական հումանիտար ակադեմիա. Արխիվացված է օրիգինալից 2011-12-24-ին. Վերցված է 2011-03-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  53. Robert Rich & B. Lustmord. «Stalker». Valley Entertainment. Արխիվացված է օրիգինալից 2012-04-28-ին.
  54. Richie Hawtin. «Richie Hawtin». We (All) Search.
  55. «Կինոփառատոնի պատմություն». «Ստալկեր» միջազգային կինոփառատոն. Ռուս կինոգործիչների գիլդիա. Արխիվացված է օրիգինալից 2011-11-14-ին. Վերցված է 2011-03-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  56. David «Luchino Visconti» Andrej Tarkovskij Արխիվացված է Հոկտեմբեր 21, 2013 Wayback Machine-ի միջոցով: (Ստուգված է 20 Մարտի 2011)
  57. Stalker movie awards // imdb data (Ստուգված է 20 Մարտի 2011)
  58. Ե. Ա. Տորչինով Դաոսիզմ: «Դաո Դե Ցզին» Արխիվացված է Նոյեմբեր 16, 2017 Wayback Machine-ի միջոցով: СПб., 1999

Կատեգորիա:Ռուսական կինո Կատեգորիա:Կինոնկար 1979թվական Կատեգորիա:Ֆանտաստիկ ֆիլմեր ըստ ժանրի Կատեգորիա:Անդրեյ Տարկովսկու ֆիլմեր Կատեգորիա:«Մոսֆիլմ» ստուդիայի ֆիլմեր