Տրոտիլային համարժեք, բարձր էներգետիկ երևույթների էներգիայի անջատման չափ, արտահայտված տրինիտրոտոլուոլի (ՏՆՏ) չափով, որի պայթյունի ժամանակ անջատված էներգիային հավասար չափն է։ Տրոտիլը, տրինիտրատոլուոլ, տոլ, 2, 4, 6, եռնիարաաոլուոլ, օրգանական միացություն է, փշրտող պայթուցիկ նյութ։ Անգույն բյուրեղներ են, որոնք հնանալիս դեղնում են՝ չկորցնելով պայթելու ունակությունը։ Հալման ջերմաստիճանը՝ 80,85 °C, եռմանը՝ 290 °C, խտությունը՝ 1600 կգ/մ3։ Բռնկվում է 290 °C–ում, պայթման ջերմությունը՝ 4190 կՋ/կգ։ Վատ է լուծվում ջրում (0,013%), եթերում, ծծմբածխածնում, լավ՝ բենզինում, ացետոնում, քլորաֆորմում, խիտ ազոտական թթվում։ Քիմիապես կայուն է, սկսում է քայքայվել 150 °C–ից բարձր տաքացնելիս։ Ալկալիների հետ առաջացնում է անկայուն աղեր՝ տրոտիլատներ, որոնք պայթում են շփման և մեխանիկական այլ ազդակների ներգործությամբ։ Տրոտիլը ստանում են տոլուոլի նիտրմամբ։ Տրոտիլը և նրա խառնուրդները ամոնիումի նիտրատի, ալյումինի և այլ նյութերի հետ (ամոնիտներ, ամոնալներ, ամոտոլներ և այլն) օգտագործվում են ռազմական գործում և պայթեցման աշխատանքներում։ ՏՆՏ-ի պայթյունային քայքայման էներգիան, կախված պայթյունի պայմաններից փոփոխվում է 980—1100 կալ/գ։ Տարբեր տեսակի պայթուցիկ նյութերի համեմատության համար պայմանականորեն ընդունված է 1000 կալ/գ և 4184 Ջ/գ։

Միջուկային սնկի բարձրությունը կախված էներգիայի տրոտիլային համարժեքից։

Մեծությունների ածանցյալներ խմբագրել

  • 1 գրամ ՏՆՏ առաջացնում է 1000 թերմոքիմիական կալորիա կամ 4184 Ջ
  • 1 կգ ՏՆՏ = 4,184×106 Ջ = 4,184 ՄՋ
  • 1 տ ՏՆՏ = 4,184×109 Ջ = 4,184 ԳՋ
  • 1 կիլոտոննա ՏՆՏ = 4,184×1012 Ջ = 4,184 ՏՋ
  • 1 մեգատոննա ՏՆՏ = 4,184×1015 Ջ = 4,184 ՊՋ
  • 1 գիգատոննա ՏՆՏ = 4,184×1018 Ջ = 4,184 ԷՋ

Այս միավորներն օգտագործվում են միջուկային և քիմիական պայթյունների, աստերոիդների և գիսավորների ընկնելու, հրաբուխների պայթյունների էներգիայի չափը գնահատման համար։

Օրինակ, ի գրամ ուրան-235 կամ պլոտոնի-239 լրիվ տրոհման դեպքում, տալիս է 20000 տոննա տրատիլին համարժեք էներգիա։

1945 թվականի օգոստոսի 6-ին Հիրոսիմայի վրա պայթած միջուկային Մալիշ ռումբը համարժեք էր 13-ից 18 կիլոտոննա ՏՆՏ։ Դա համարժեք է 7 գր մատերիայի էներգիային։

E = mc2 = 0,0007 կգ · (3×108 մ/վ)2 = 63×1012 Ջ ≈ 15 կտ ՏՆՏ։

Պայթուցիկ նյութերի տրոտիլային համարժեք խմբագրել

Տրոտիլային համարժեքը ցույց է տալիս՝ քանի անգամ է ուժեղ կամ թույլ տրված պայթուցիկ նյութը տրոտիլից[1][2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Курс «БЖД:Защита в ЧС и ГО»
  2. John Pichtel, Terrorism and WMDs: Awareness and Response - CRC Press, 2011, ISBN 9781439851760, page 255-257 "Box 6.5 Relative effectiveness factor for explosives".

Արտաքին հղումներ խմբագրել