Մոնտաժ (այլ կիրառումներ)

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ
(Վերահղված է Մոնտաժից)

Մոնտաժ (ֆրանս․ montage — վերհանում, տեղակայում, հավաքում, monter - բարձրացնել), պատրաստի դետալներից կառույցների, կոնստրուկցիաների, տեխնոլոգիական սարքավորումների, ագրեգատների, մեքենաների, սարքերի և դրանց հանգույցների հավաքում և տեղակայում։

  1. Մոնտաժի շինարարական կոնստրուկցիաների՝ գործարանային արտադրության հավաքովի կոնստրուկտիվ տարրերից և դետալներից շենքերի և կառույցների կառուցման հիմնական պրոցես։ Կատարվում է շինարարական մոնտաժային կռունկների և մոնտաժային հարմարանքների օգնությամբ։ Մոնտաժը բաղկացած է հաջորդաբար կատարվող մի շարք գործողություններից (մոնտաժվող տարրերի միացում մոնտաժային միջոցների աշխատանքային մարմիններին, վերհանում, տեղափոխում, ուղղում, նախագծային դիրքում տարրերի կողմնորոշում և տեղակայում)։ Մոնտաժի արդյունավետությունը զգալիորեն բարձրանում է բլոկային մոնտաժի կիրառման շնորհիվ (տես Հավաքովի կոնստրուկցիաներ)։ Հեռանկարային է ծավաչային բչոկներից բնակելի շենքերի մոնտաժը։
  2. Մոնտաժը տեխնոլոգիական սարքավորումների՝ նոր արդյունաբերական ձեռնարկությունների կառուցման և գործող ձեռնարկությունների վերակառուցման պրոցեսում կատարվող մոնտաժային աշխատանքներ։ Մոնտաժը ներառնում է նախագծային դիրքում տեխնոլոգիական սարքավորման տեղակայումը և ամրացումը, վերահսկման ու ավտոմատիկայի միջոցների, ինչպես նաև հումքի, ջրի, գոլորշու, սեղմված օդի, էլեկտրաէներգիայի մատուցումն ապահովող հաղորդակցումների միացումը տեխնոլոգիական սարքավորմանը, վերջինիս բերումը շահագործման վիճակի, արտադրական մնացուկների հեռացումը։
  3. Մոնտաժը ռադիոէլեկտրոնային սարքավորման՝ առանձին էլեկտրա և ռադիոտարրերից (ԷՌՏ), էլեկարամեկուսացնող դետալներից, կրող կոնստրուկցիաներից և միացնող էլեկտրական լարերից (ԷԼ) սարքավորման հավաքման պրոցես։ Որպես կրող կոնստրուկցիաներ օգտագործում են դրոշմահարթակները և շասսիները։ Դրոշմահարթակների կիրառումը հնարավորություն ընձեռեց ավտոմատացնելու ԷՌՏ-ի միջև միացումների նախագծումը և ԷԼ֊ի միջոցով ԷՌՏ-ի միացման տեխնոլոգիական պրոցեսը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 15