Մասնակից:Ալինա Վարդանյան/Ավազարկղ

Երեխաների խաղը Սուրբ Ծնունդը ներկայացնող բեմադրությունում

Պիես, գրականության ժանր` գրված դրամատուրգի կողմից: Սովորաբար դրա մասն են կազմում հերոսների երկխոսություններն ու երգերը, որոնք հիմնականում նախատեսված են ոչ թե պարզապես ընթերցման, այլ թատերական բեմադրությունների համար: Հազվադեպ են հանդիպում դրամատուրգներ, ովքեր առանձնահատուկ նախընտրություն չունեն պիեսի բեմադրման կամ ընթերցման հարցում: Նրանց շարքերում հատկապես հայտնի է Ջորջ Բեռնարդ Շոուն: Ներկայացումների բեմադրությունները կարող են տարբերվել իրենց վարկանիշով: Համայնքային ու տարածաշրջանային թատրոններից դրանք կարող են հասնել մինչև Բրոդվեյ: Խաղ (թատերախաղ) եզրույթը կարող է վերաբերել և՛ գրված ստեղծագործությանը, և՛ դրա ամբողջական բեմադրությանը: [1]

Ժանրեր խմբագրել

 
Թատրոնի խորհրդանիշը

Պիեսն ունի տարբեր ժանրեր, որոնցից շատերը քննարկվում են հոդվածում։

Կատակերգություն խմբագրել

Կատակերգական ժանրի պիեսներն ունեն հումորային բնույթ: Դրանք հաճախ լի են սրամիտ մեկնաբաննություններով, անսովոր հերոսներով ու տարօրինակ իրավիճակներով: Որոշ կատակերգություններ ունեն տարիքային ուղղվածություն: Կատակերգությունն ու ողբերգությունը եղել են պիեսի երկու սկզբնական ժանրերը Հին Հունաստանում: Կատակերգության օրինակ է Ուիլյամ Շեքսպիրի «Միջամառային գիշերվա երազ» պիեսը: Ավելի արդիական օրինակներ «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում»-ի հումորային կարճ բեմադրություներն են: [2][3]

Աբսուրդի գրականություն խմբագրել

Անհեթեթ գրականությունը կամ աբսուրդի գրականությունը սովորաբար պարունակում է անհեթեթ ու անիմաստ տարրեր: Այս ժանրի ստեղծագործությունները պարունակում են նաև կատակերգական տարրեր և հաճախ բեմադրվում են: Աբսուրդի գրականության օրինակներ են Ուիլյամ Շեքսպիրի «Սխալների կատակերգություն» և Մարկ Տվենի «Նա մեռա՞ծ է» պիեսները:

Երգիծանք խմբագրել

Երգիծական պիեսներում դրամատուրգը ժամանակակից մարդկանց ու իրադարձությունները ներկայացնում է հումորային համատեքստում՝ միաժամանակ հեգնելով քաղաքական կամ սոցիալական այնպիսի խնդիրներ, ինչպիսին է կաշառակերությունը: Երգիծական պիեսի օրինակ է Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր»-ը և Արիստոփանեսի «Լիսիստրատե»-ն: Կատակերգական ժանրում երգիծական պիեսները ամենտարածված ստեղծագործություններից են: Շատ հաճախ երգիծական պիեսները կազմավորում են առանձին՝ կատակերգականից ամբողջովին անկախ ժանր:

Վերականգնող կատակերգություն խմբագրել

Վերականգնող կատակերգությունն ուղղված էր բացահայտելու տղամարդու և կնոջ հարաբերությունները: Այս ժանրում ստեղծագործելը համարվում էր համարձակ քայլ: [4] Վերականգնող կատակերգության գրեթե բոլոր պիեսներում հանդիպում են տարբեր տեսակի կարծրատիպեր ու շատ հաճախ դառնում հերոսների ամենահատկանշական բնութագրիչները: Սա է պատճառր, որ այս ժանրի ստեղծագործությունները հիմնականում ունեն միմյանց նման բովադակություն ու գաղափարախոսություն: Սակայն հաշվի առնելով այն փաստը, որ այս ժանրի պիեսներում ներկայացվում էր հարաբերությունների չբարձրաձայնված կողմերը, հեղինակին ի վերջո հաջողվում էր բեմադրության միջոցով անկեղծ ու անձնական կապ ստեղծել հանդիսատեսի հետ:

Սովորաբար ընդունված է վերականգնող կատակերգություն ժանրի ծագումը կապել Մոլիերի՝ կատակերգության տեսությունների հետ՝ չնայած վերջիններիս բնույթի ու ոճական հատկանշական տարբերություններին: [5] Այս ժանրի ստեղծագործությունները սկզբնական շրջանում մեծ հաջողություններ գրանցեցին, սակայն տասնյոթերորդ դարում այդպես էլ երկար կյանք չունեցան: Հավանաբար պատճառը նրանում էր, որ ժանրի բարոյախոսությունը շատ դեպքերում չէր համընկնում այդ ժամանակշրջանի բարոյախոսության հետ: Այս խնդիրը գրեթե միշտ անմասն չի մնացել ժանրի մասին քննարկումներից: Այնուամենայնիվ, վերջին տարիներին այն նորից ուշադրության կենտրոնում է հայտնվել թատրոնի այն տեսաբանների կողմից, ովքեր փնտրում են բեմադրության առանձնահատուկ ոճ ունեցող ժանրեր: [6]

Ողբերգություն խմբագրել

Թատերախաղի այս ժանրում իրադարձությունները ողբերգական են՝ լի մռայլ ու կործանարար անկումներով: Ողբերգական պիեսները ստեղծում ու փոխանցում են հարուստ էմոցիոնալ դաշտ և լի են սուր հակասություններով: Հին Հունաստանում ողբերգությունը թատերախաղի երկու սկզբնական ժանրերից մեկն է եղել: Այս ժանրը ներկայացնող պիեսներ են Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ»-ը և Ջոն Ուեբստերի «Դքսուհի Ամալֆի»-ն[2]։

Պատմական խմբագրել

 
Հալիկառնասոսի դամբարանում դերասանուհին խաղում է ներկայացում երկու արձանների առաջ։ Բրիտանական թանգարան, Լոնդոն, սրահ 21
 
Դերասանի և դերասանուհու խաղը Ներեիդայի հուշարձանի առաջ, Բրիտանական թանգարան, Լոնդոն, սրահ 17

Այս ժանրի թատերախաղերը ներկայացնում են իրական հիմք ունեցող պատմական իրադարձություններ: Պատմական պիեսները կարող են լինել և՛ ողբերգական, և՛ կատագերկական, բայց հաճախ դրանից ոչ մեկին էլ չեն համապատասխանում: Այն որպես առանձին ժանր հատկապես հայտնի է դարձել Ուիլյամ Շեքսպիրի շնորհիվ: Յոհան Ֆրիդրիխ Շիլլերի «Դեմետրա» և Շեքսպիրի «Ջոն Արքա» պիեսները գրաված են հենց պատմական ժանրում[7]։

Երաժշտական ներկայացում խմբագրել

Բալլադային օպերաները բավականին հայտնի են եղել իրենց ժամանակաշրջանում: Ամերիկյան գաղութացված տարածաշրջաններում դրանք հանդիսանում էին երաժշտական ներկայացումների առաջին ձևաչափը: «Հիասթափությունը» կոչվող ամերիկյան ծագման առաջին երաժշտական ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել 1767 թվականին Ֆիլադելֆիայում, սակայն այս ներկայացման ճանապարհը կանգ է առել հենց այդտեղ: 1920-ական թվականներին էլ ավելի ընդգծվեցին թատերախաղի առանձին ժանրերը, ինչն էլ օգնեց երգահաններին ընդարձակելու իրենց հնարավորությունները: Նրանք իրավունք ստացան գրելու երաժշտական ներկայացումներում հնչող յուրաքանչյուր երգ, ու նաև ցուցաբերել նոր մոտեցումներ երաժշտության ստեղծման գործընթացին: Մեծ ճգնաժամի տարիներին շատերը լքեցին Բրոդվեյը՝ տեղափոխվելով Հոլիվուդ, ինչն էլ մեծ ազդեցություն ունեցավ Բրոդվեյի երաժշտական ներկայացումների ստեղծած մթնոլորտի փոփոխման վրա: Նմանատիպ իրավիճակ ստեղծվել էր նաև 1960-ականներին, երբ երգահանների սակավաթվությունը զրկել էր ներկայացումները մշտապես փոխանցող դրական լիցքերից ու էներգիայից:

Մինչ 1990-ական թվականները Բրոդվեյի ծագման ընդամենը մի քանի նոր երաժշտական ներկայացում է ավելացել սկզբնական ցանկին, քանի որ շատ ներկայացումներ ֆիլերի և նովելների վերարտադրված տեսակներն էին[8]։

Այս ժանրի ներկայացումներն ուղեկցվում են երաժշտության ու պարերի առկայությամբ: Դրանք զարգացնում են հերոսների մտքերն ու օգնում են հանդիսատեսին հասկանալ ներկայացման գաղափարը: Երաժշտական ներկայացման օրինակներ են «Չարիք»-ը (Wicked ) ու «Ջութակահարը տանիքին» (Fiddler on the Roof)։

Դաժանության թատրոն խմբագրել

Թատերախաղի այս ժանրը առաջացել է 1940-ականներին, երբ Անտոնեն Արտոն սկիզբ դրեց իր տեսությանը: Այն ուսումնասիրում էր մարմնի միջոցով մտքերն արտահայտելու ազդեցությունն ու հետևանքները. մի բան, որ դեմ էր հասարակության կողմից ընդունված նորմերին: 1946 թ.-ին Արտոն իր ստեղծագործությունների նախաբանում բացատրել է, թե ինչպես է որոշում ինչի մասին գրել ու ինչ ձևով ներկայացնել:

Ըստ նրա՝ լեզուն հաղորդակցվելու լավագույն տարբերակը չէ: Այս ժանրում գրված պիեսները ունեն աբստրակտ բովանդակություն ու մատուցման ձև: Արտոն ցանկանում էր գրել հաջողված ու ազդեցիկ պիեսներ: Քանի որ, ըստ նրա՝ լեզուն չէր կարող արդյունավետ լինել հաղորդակցվելիս, նրա նպատակն էր ներկայացնել ու սիմվոլի վերածել մարդու ենթագիտակցությունը՝ օգտագործելով մարմինը որպես արտահայտման միջոց: Արտոն համարում էր, որ իր պիեսների դեպքերը տեղի են ունենում իրական կյանքում, ու դերասանները ոչ թե խաղում են ներկայացման մեջ այլ զգում ու ապրում են իրականության մեջ:

Նրա պիեսներում արծարծվում էին այնպիսի բարդ ու խճճված խնդիրներ, ինչպիսին են հոգեբուժարանների հիվանդներն ու նացիստական Գերմանիան: Այս ամենն իր թատերախաղերում ներկայացնելով նա նպատակ էր հետապնդում այդ հաստատությունների կարգերի հետևանքով տառապող մարդկաց ցավը դարձնել լսելի: Սակայն սկզբնական շրջանում այս տեսակ ներկայացումները հանդիստեսի կողմից բուռն ու ջերմ արձագանքի չարժանացան, քանի որ դրանք արթնացնում էին անցյալի տհաճ հիշողություններ: Այդ ժամանակաշրջանում իր ստեղծագործություններից շատերի ներկայացումը արգելվեց Ֆրանսիայում:

Արտոն գիտեր, որ այդ ժամանակների ավանդական թատրոնը հնարավոր չէր դարձնելու մարդկանց հոգեբանական վերականգնումն ու Համաշխարհային երկրորդ պատերազմից մնացած վերքերի սպիացումը: Այդ պատճառով էլ նա որոշեց իր գործունեությունը շարունակել ռադիոյի միջոցով գործող թատրոնում, որի շնորհիվ մարդիկ կարող էին օգտագործել իրենց երևակայությունը՝ բառերն ու մարմնի լեզուն միմյանց կապելու համար: Այս ամենն իր ստեղծագործությունները դարձնում էին ավելի անձնական ու անհատական, որն էլ ըստ Արտոյի ավելի ազդեցիկ էր դարձնում տառապանքի ներկայացումը[9]։

Աբսուրդի թատրոն խմբագրել

Այս ժանրն ընդգրկում է գոյություն ունեցող հարցերի մետաֆիզիկական ներկայացումը: Աբսուրդի թատրոնը մերժումէ ռացիոնալությունն ու սահմանում մարդկային անդունդն ընկնելու անխուսափելիությունը: Սակայն աբսուրդի թատրոնը ոչ թե քննարկում, այլ ուղղակի ներկայացնում է այս խնդիրները: Սա հնարավորություն է տալիս հանդիսատեսին քննարկել ու վերլուծել ներկայացման բովանդակությունն ու գաղափարը՝ հիմնված իրենց սեփական կարծիքի վրա:

Այս ժանրի հատկանշական բնութագրիչներից է լեզվի ու ֆիզիկականի հակադրումը: Երբեմն հերոսների երկխոսությունը ուղղակիորոն հակասում է նրանց գործողություններին:

Այս ժանրում հայտնի դրամատուրգներ էին Բեքեթը, Սարտրը, Իոնեսկոն, Ադամովը և Ժենեն[10]։

Տերմինաբանություն խմբագրել

Խաղ (թատերախաղ) եզրութը կարող է ունենալ ընդհանուր բնույթ կամ մասնակիորեն վերաբերվել ոչ-երաժշտական բնութի ներկայացումներին: Հաճախ թատերախաղ եզրույթը օգտագործվում է ընդգծելու համար դրա ու երաժշտական ներկայացման միջև եղած տարբերությունները: Վերջինս հիմնված է հերոսների կողմից կիրառվող երաժշտության, երգի ու պարի հիման վրա: Ավելի կարճ պիեսների համար օգտագործվում է «փոքրիկ պիես» եզրույթը:

«Սցենար»-ը պիեսի գրված տեքստն է: Առաջնամասից հետո, որը ներառում է հեղինակի անունն ու պիեսի վերնագիրը, ներկայացվում է մեկ այլ հատված՝ գործող անձինք: Այստեղ ներկայացվում են հերոսների անուններն ու կարճ բնութագրություն նրանց մասին: Օրինակ՝ Ստեֆանո, հարբած սեղանապետ:

Երաժշտական ներկայացումների սցենարի համար հաճախ օգտագործվում է լիբրետո եզրութը:

Ինչպես վեպը սովորաբար բաժանվում է գլուխների, այնպես էլ պիեսն է բաժանվում  գործողությունների: Ծավալով կարճ պիեսները կարող են բաղկացած լինել ընդամենը մեկ գործողությունից. Գործողություններն իրենց հերթին բաժանվում են տեսարանների: ԵՎ՛ գործողությունները, և՛ տեսարանները համարակալված են: Տեսարանների համարակալումը սկսվում է նորից ամեն նոր գործողության հետ: Օրինակ՝ «Գործողություն 4, Տեսարան 3»-ին կարող է հաջորդել «Գործողություն 5, Տեսարան 1»-ը: Ամեն տեսարանում դեպքերը զարգանում են հատուկ տեղադրության վայրում, որը նշվում է սցենարում տեսարանի սկզբում: Օրինակ՝ «Տեսարան 1. Պրոսպերոյի խուցի առաջ»: Դեպքերի վայրը կարող է փոխվել միայն, երբ փոխվում է տեսարանը: Այս գործընթացը ժամանակ է պահանջում, նույնիսկ եթե ուղղակի հիշողություն է:

Սցենարում հերոսների խոսքերի կողքին իրենց տեղն են ունենում բեմում դերասաններին ուղղություն ցույց տվող արտահայտություները: Ամենատարածված տեսակը վերաբերում է դերասանների բեմ մտնելուն ու դուրս գալուն: Այլ տեսակի արտահայտություններ կարող են վերաբերել դերասաննների՝ տեսքստը արտաբերելու եղանակներին կամ ընդգրկել լրացուցիչ հնչյունային հավելումներ:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Play": Dictionary.com website. Retrieved on January 3, 2008.
  2. 2,0 2,1 «THE ANCIENT GREEK DRAMA & THEATRE HISTORY PAGE». anarchon.tripod.com. Վերցված է 2008-06-16-ին.
  3. «Origin of Comedy». www.theatrehistory.com. Վերցված է 2008-06-16-ին.
  4. Vernon, P.F. (1962). «Marriage of Convenience and the Moral Code of Restoration Comedy». Essays of Criticism: 370–387.
  5. The Ornament of Action. Cambridge University Press. 1979.
  6. Styan, J.L. (1986). Restoration Comedy in Performance. Cambridge University Press.
  7. The Three Richards: Richard I ... - Google Book Search. books.google.co.uk. 2006. ISBN 978-1-85285-521-5. Վերցված է 2008-06-17-ին.
  8. Bordman, Gerald (1978). American Musical Theatre (3 ed.). New York, NY: Oxford University Press.
  9. Finter, Helga; Griffin, Matthew (1997). Antonin Artaud and the Impossible Theatre: The Legacy of the Theatre of Cruelty. MIT Press. էջեր 15–40.
  10. Esslin, Martin (2001). Theatre of the Absurd. ISBN 1-4000-7523-8.