Տեսարան (թատրոն)
Տեսարան (տեսիլ), թատրոնում` պիեսի կամ ներկայացման ամենափոքր բաղկացուցիչ մասը։
Էությունը
խմբագրելՊիեսը և ներկայացումը բաժանվում են արարների (արարվածների, գործողությունների), արարները` պատկերների (որոնք կարող են և չլինել, եթե ամբողջ արարը ներկայացնում է միայն մեկ վայր) և տեսարանների, որոնք որոշվում են որևէ գործող անձի մուտքով բեմ կամ հեռանալով։ Ժամանակակից պիեսներում այդ պարագան հատուկ չի նշվում, մինչդեռ դասական պիեսներում նշվել է։
Տեսիլ
խմբագրելԳաբրիել Սունդուկյանի, Հակոբ Պարոնյանի, Ալեքսանդր Շիրվանզադեի պիեսներում «տեսարան» բառը նշվում է «տեսիլ» հոմանիշ բառով։
Հայ միջնադարյան գրականության մեջ «տեսիլ» բառը կիրառվել է նաև հանդես, ցուցք նշանակությամբ։ Օրինակ. «Տեսիլ եղեաք աշխարհի և հրեշտակաց և մարդկան», «Ազդի ազգի տեսիլք մոլեգինք լինին ի քաղաքս բազումս»[1]։
Տես նաև
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Լևոն Հախվերդյան, «Թատերագիտական բառարան», Երևան, «Հայաստան», 1986 թ., 208 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Նոր բառգիրք հայկազեան լեզուի, հ. 2, էջ 869