Արթյուր Ադամով
Արթյուր Ադամով (ֆր.՝ Arthur Adamov, իսկական անունը՝ Հարություն Ադամյան, օգոստոսի 23, 1908[1][2][3][…], Կիսլովոդսկ, Պյատիգորսկի գավառ, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն[4][2] - մարտի 15, 1970[5], Փարիզ, Փարիզի շրջան[2]), ազգությամբ հայ, ֆրանսիացի արձակագիր և դրամատուրգ, աբսուրդի թատրոնի հիմնադիրներից մեկը։
Արթյուր Ադամով ֆր.՝ Arthur Adamov | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 23, 1908[1][2][3][…] |
Ծննդավայր | Կիսլովոդսկ, Պյատիգորսկի գավառ, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն[4][2] |
Վախճանվել է | մարտի 15, 1970[5] (61 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ, Փարիզի շրջան[2] |
Գերեզման | Cimetière parisien d'Ivry[6] |
Մասնագիտություն | դրամատուրգ, գրող, արձակագիր, թարգմանիչ, դերասան և radio playwright |
Լեզու | ֆրանսերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Լականալ լիցեյ |
Ամուսին | Ժակլին Օտրյուսո[7] |
![]() |
ՄանկությունԽմբագրել
Արթյուր Ադամովը ծնվել է 1908 թվականի օգոստոսի 23-ին Կիսլովոդսկում, շուշեցի նավթարդյունաբերող Սուրեն Ադամովի ընտանիքում։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Ադամովների ընտանիքը մեկնում է արտասահման շրջագայության։ Պատերազմը, իսկ ապա նաև հետագա իրադարձությունները խանգարում են նրանց վերադարձին։ Երկար դեգերումներից հետո ընտանիքը, ի վերջո, հաստատվում է Ֆրանսիայում, նախ գավառում, իսկ 1924-ից՝ Փարիզում[8]։
Հետագա կյանքԽմբագրել
Ադամովը ընդհատումներով սովորում է Շվեյցարիայում, Գերմանիայում ու Ֆրանսիայում։ Ապագա դրամատուրգին վիճակված էր ապրելու տարագրության բոլոր դառնություններն ու զրկանքները, որոնք էլ որոշիչ նշանակություն ունեցան նրա աշխարհայացքի ձևավորման գործում։ Եվ սյուռեալիզմի ոգով գրված առաջին բանաստեղծությունները երիտասարդ մտավորականի հոռետեսական ու անկումային տրամադրությունների արտահայտությունն էին։ 20-ականների ավարտին հարելով սյուռեալիստական ուղղությանը՝ Ադամովը բարեկամանում է Պոլ Էլուարի հետ։
30-ական թվականներին Ադամովը մասնակցում է Ֆրանսիայում գլուխ բարձրացրած ֆաշիստական խմբավորումների դեմ մղվող պայքարին։ Գերմանական օկուպացիայի տարիներին շուրջ կես տարի անցկացնում է Արժելեի համակենտրոնացման ճամբարում։ Հետագայում հրապարակված «Սոսկալի օրագիրը» (1943) և «Խոստովանություն» (1946) ինքնակենսագրական վիպակը կյանքի էին կոչված այդ շրջանի տպավորություններով։ 40-ականների ավարտը Ֆրանսիայի թատերական կյանքում նշանավորվեց ավանգարդիստական մի նոր ուղղության՝ աբսուրդի թատրոնի ստեղծմամբ։ 1953 թվականին Փարիզում ներկայացվեց ծագումով իռլանդացի Սեմյուել Բեքեթի «Գոդոյին սպասելիս» պիեսը։ Դրամատիկական այդ ստեղծագործության կենտրոնական հերոսները անհյուրընկալ ու թշնամի աշխարհում մոլորված Վլադիմիրն ու Էստրագոնն են, որոնք սպասում են Գոդոյին։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 15. — ISBN 978-2-221-06888-5
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Адамов Артюр // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #118500589 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://equipement.paris.fr/cimetiere-parisien-d-ivry-4504
- ↑ https://www.fnac.com/Arthur-Adamov/ia43785/bio
- ↑ XXդ. արտասահմանյան դրամատուրգիա, հատոր 1։ Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն։ 1983։ էջ 529
ԳրականությունԽմբագրել
- Մխիթարյան Ս., Ֆրանսերենով արտահայտվող հայ արվեստագետներ, Փարիզ, 1969։
- Թիլդյան Ն., Արթուր Ադամովի հետ, «Սովետական արվեստ», 1967, թիվ 8։
- Ներսիսյան Լ., Արթուր Ադամովի մի փորձը, «Սովետական արվեստ», 1962, թիվ 10։
Արտաքին հղումներԽմբագրել
- Արթուր Ադամովի պիեսները
- Արթյուր Ադամովը Էյ Վի Փրոդաքշն կայքում
- ԱԴԱՄՈՎԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ… / Արայիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ
- «Նախ և առաջ գիտեմ, որ ես կամ։ Բայց ո՞վ եմ ես». ԱՐԹՈՒՐ ԱԴԱՄՈՎ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 66)։ |