Բացել գլխավոր ցանկը

Մանուել Լանսինի

արգենտինացի ֆուտբոլիստ

Մանուել Լանսինի (իսպ.՝ Manuel Lanzini, փետրվարի 15, 1993(1993-02-15)[1], Ituzaingó, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Վեստ Հեմ Յունայթեդի և Արգենտինայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի դիրքում[2]։

Football pictogram.svg
Մանուել Լանսինի
Manuel Lanzini
Hertha BSC vs. West Ham United 20190731 (147).jpg
Լանսինին Վեստ Հեմի կազմում 2019 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 15, 1993(1993-02-15)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Ituzaingó, Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 167 սմ
Քաշ 59 կգ
Դիրք հարձակվողական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Վեստ Հեմ Յունայթեդ
Համար 10
Պատանեկան կարիերա
2002-2010 Արգենտինա Ռիվեր Փլեյթ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2010-2014 Արգենտինա Ռիվեր Փլեյթ 93 (13)
2011-2012   Բրազիլիա Ֆլումինենսե 28 (3)
2014-2016 ԱՄԷ Ալ-Ջազիրա 24 (8)
2015-2016   Անգլիա Վեստ Հեմ Յունայթեդ 26 (6)
2016-ներկա Անգլիա Վեստ Հեմ Յունայթեդ 72 (14)
Ազգային հավաքական
2013 Արգենտինա Արգենտինա Մ20 5 (2)
2017-ներկա Արգենտինա Արգենտինա 4 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 13-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 13-ի, 2019

Ակումբային կարիերաԽմբագրել

Ռիվեր ՓլեյթԽմբագրել

Լանսինին Ռիվեր Փլեյթի ակադեմիայի սան է[3]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2010 թվականի օգոստոսի 8-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Տիգրեի դեմ խաղում[4][5]։ 2011 թվականի հուլիսի 19-ին Լանսինին 1 տարվա վարձավճարով միացավ Ֆլումինենսեին[6][7]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց օգոստոսի 17-ին՝ Ֆիգեյրենսեի դեմ խաղում[8][9]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց օգոստոսի 31-ին՝ Սան Պաուլուի դեմ խաղում[10][11]։ Մայրցամաքային առաջնություններում իր դեբյուտը արգենտինացին նշեց 2012 թվականի մարտի 14-ին՝ Լիբերտադորեսի գավաթի Սամորայի դեմ խաղում[12]։ Ֆլումինենսեի կազմում Լանսինին անցկացրեց 42 հանդիպում՝ դառնալով 5 գոլի հեղինակ։

2012 թվականի հունիսի 30-ին Լանսինին վերադարձավ Ռիվեր Փլեյթ։ Իր առաջին գոլը Արգենտինայի առաջնությունում խփեց օգոստոսի 6-ին՝ Բելգրանոյի դեմ խաղում[13]։ 2013 թվականի ապրիլի 7-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռասինգ Ավելյանեդայի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[14]։ Մայիսի 5-ին՝ Բոկա Խունիորսի դեմ խաղում Լանսինին գոլի հեղինակ դարձավ հանդիպման 43-րդ վայրկյանին[15]՝ խփելով Սուպերկլասիկոյի պատմության ամենաարագ գնդակը։ 2012-13 մրցաշրջանում արգենտինացին անցկացրեց 32 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

2013 թվականի սեպտեմբերի 8-ին Լանսինին դուբլ ձևակերպեց Տիգրեի դեմ խաղում[16]։ Թիմի ավագի թևկապով նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ սեպտեմբերի 16-ին՝ Արսենալ Սարանդիի դեմ խաղում[17]։ Սեպտեմբերի 27-ին արգենտինացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հարավամերիկյան գավաթի ԼԴՈՒ Լոխայի դեմ խաղում՝ օգնելով Ռիվեր Փլեյթին հաղթել 2-0 հաշվով[18]։ 2014 թվականի փետրվարի 16-ին Լանսինին գոլ խփեց Ռոսարիո Սենտրալի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[19]։ Մարտի 30-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բոկա Խունիորսի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[20][21]։ Ռիվեր Փլեյթի կազմում Լանսինին անցկացրեց 91 հանդիպում՝ դառնալով 13 գոլի ու 14 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով ակումբին 2014 թվականին հաղթել Արգենտինայի առաջնությունը[22]։

Վեստ Հեմ ՅունայթեդԽմբագրել

 
Լանսինին Վեստ Հեմի կազմում 2015 թվականին

2014 թվականի օգոստոսի 8-ին Լանսինին տեղափոխվեց արաբական Ալ Ջազիրա[23][24][25][26]։ Ակումբի կազմում 1 մրցաշրջան հանդես գալուց հետո՝ 2015 թվականի հուլիսի 22-ին արգենտինացին վարձավճարով միացավ Վեստ Հեմ Յունայթեդին[27][28][29][30]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 6-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի Աստրա Ջուրջուի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[31][32]։ Առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում անցկացրեց օգոստոսի 15-ին՝ փոխարինման մտնելով Լեսթեր Սիթիի դեմ խաղում[33][34]։ Պրեմիեր Լիգայում իր առաջին գոլը խփեց օգոստոսի 29-ին՝ Լիվերպուլի դեմ խաղում[35][36]։ Հոկտեմբերի 17-ին Լանսինին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Քրիսթալ Փելասի դեմ խաղում[37]։ 2016 թվականի մարտի 19-ին արգենտինացին գոլ խփեց Չելսիի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[38]։ Մարտի 24-ին Վեստ Հեմը գնեց Լանսինիի լրիվ տրանսֆերը 9 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց[39][40]՝ ֆուտբոլիստի հետ կնքելով 4 տարվա պայմանագիր[41][42][43]։ Իր առաջին մրցաշրջանում նա անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[44]։

2016 թվականի հոկտեմբերի 15-ին Լանսինին խփեց Քրիսթալ Փելասի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Վեստ Հեմ Յունայթեդին[45][46]։ 2017 թվականի հունվարի 21-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Միդլսբրոյի դեմ խաղում[47]։ 2017 թվականի փետրվարի 11-ին Լանսինին գոլի հեղինակ դարձավ Վեստ Բրոմվիչ Ալբիոնի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[48]։ Մայիսի 5-ին արգենտինացին գոլ խփեց Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 1-0 հաշվով[49][50]։ 2016-17 մրցաշրջանում Լանսինին անցկացրեց 35 հանդիպում առաջնությունում[51]՝ դառնալով 8 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ և թիմի ֆուտբոլիստների կողմից ճանաչվելով Վեստ Հեմ Յունայթեդի տարվա լավագույն ֆուտբոլիստ[52]։

2017 թվականի հոկտեմբերի 25-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղում Լանսինին դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Վեստ Հեմին հաղթել 3-2 հաշվով և անցնել մյուս փուլ[53]։ Դեկտեմբերի 16-ին արգենտինացին 3 գոլային փոխանցում տվեց Ստոկ Սիթիի դեմ խաղում՝ 3-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[54]։ 2018 թվականի հունվարի 13-ին Լանսինին դուբլի հեղինակ դարձավ Հադերսֆիլդ Թաունի դեմ խաղում[55][56]։ Մայիսի 13-ին նա դուբլ ձևակերպեց Էվերթոնի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով[57][58]։ 2017-18 մրցաշրջանում Լանսինին անցկացրեց 29 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ[59]։

2018 թվականի հունիսին Լանսինին ստացավ խաչաձև կապանների վնասվածք՝ բաց թողելով 9-10 ամիս[60][61][62]։ Իր առաջին հանդիպումը վնասվածքից ապաքինվելուց հետո անցկացրեց 2019 թվականի փետրվարի 22-ին՝ փոխարինելով Ֆելիպե Անդերսոնին Ֆուլհեմի դեմ խաղում[63][64]։

Միջազգային կարիերաԽմբագրել

2016 թվականի հուլիսի 7-ին Լանսինին ընդգրկվեց Արգենտինայի՝ ամառային Օլիմպիական խաղերի համար վերջնական կազմում[65][66][67], սակայն հրաժարվեց մասնակցությունից ծնկի վնասվածքի պատճառով[68][69]։ Արգենտինայի ազգային հավաքական նա առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի մայիսի 20-ին՝ Բրազիլիայի և Սինգապուրի դեմ խաղերի համար[70][71][72]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց հունիսի 9-ին փոխարինելով Էվեր Բանեգային Բրազիլիայի դեմ խաղում[73][74]։ Հավաքականի մեկնարկային կազմում առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ հունիսի 13-ին Սինգապուրի դեմ ընկերական խաղում[75][76][77]։ Իր առաջին գոլը Արգենտինայի հավաքականի կազմում Լանսինին խփեց 2018 թվականի մարտի 23-ին՝ Իտալիայի դեմ խաղում[78][79]։

2018 թվականի մայիսի 23-ին Լանսինին ընդգրկվեց աշխարհի առաջնությանը համար 23-հոգանոց կազմում[80][81][82][83], սակայն մարզումների ժամանակ ստացավ ծանր վնասվածք՝ չմասնակցելով առաջնությանը[84][85][86][87]։

Կարիերայի վիճակագրությունԽմբագրել

Ակումբային վիճակագրությունԽմբագրել

2019 թվականի օգոստոսի 13-ի դրությամբ[88]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռիվեր Փլեյթ 2010–11 Պրիմերա Դիվիզիոն 22 0 0 0 22 0
2012–13 26 8 0 0 0 0 26 8
2013–14 36 4 1 0 6 1 43 5
Ընդհանուր 84 12 1 0 6 1 0 0 91 13
Ֆլումինենսե (վարձավճար) 2011 Սերիա A 22 2 0 0 0 0 0 0 22 2
2012 6 1 0 0 5 0 9 2 20 3
Ընդհանուր 28 3 0 0 5 0 9 2 42 5
Ալ Ջազիրա 2014–15 ԱՄԷ Պրո Լիգա 24 8 4 0 1 0 29 8
Վեստ Հեմ Յունայթեդ 2015–16 Պրեմիեր Լիգա 26 6 3 0 1 1 1 0 31 7
2016–17 35 8 1 0 0 0 3 0 39 8
2017–18 27 5 1 0 1 0 29 5
2018–19 10 1 0 0 0 0 10 1
2019–20 1 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 99 20 5 0 1 1 5 0 110 21
Կարիերայի ընդհանուր 235 42 10 0 13 2 14 2 272 46

Միջազգային վիճակագրությունԽմբագրել

2019 թվականի օգոստոսի 13-ի դրությամբ[88]

Արգենտինա
Տարի Խաղեր Գոլեր
2017 2 0
2018 2 1
Ընդհանուր 4 1

Միջազգային գոլերԽմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1 Մարտի 23, 2018 Սիթի օֆ Մանչեսթեր, Մանչեսթեր, Անգլիա   Իտալիա 2–0 2–0 Ընկերական խաղ

ՆվաճումներԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

Ֆլումինենսե
Ռիվեր Փլեյթ

ԱնհատականԽմբագրել

  • Վեստ Հեմի ֆուտբոլիստների տարվա լավագույն ֆուտբոլիստ. 2016–17[52]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Argentina - M. Lanzini - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com։ Վերցված է 2019-08-13 
  3. «Manuel Lanzini - Ten Fast Facts | West Ham United»։ www.whufc.com։ Վերցված է 2019-08-13 
  4. «Club Atlético River Plate - Club Atlético Tigre, Aug 8, 2010 - Torneo Inicial - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13 
  5. Olé։ «Falta un tiempo»։ www.ole.com.ar (իսպաներեն)։ Վերցված է 2019-08-13 
  6. «Lanzini fue cedido a préstamo al Fluminense - River Plate - La Pagina Millonaria»։ www.riverplate.com։ 2014-08-17։ Վերցված է 2019-08-13 
  7. «Futebol Argentino » Conheça Manuel Lanzini, novo reforço do Fluminense » Arquivo»։ globoesporte.globo.com։ Վերցված է 2019-08-13 
  8. «Fluminense Football Club - Figueirense Futebol Clube, Aug 17, 2011 - Campeonato Brasileiro Série A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13 
  9. «No Rio, Fluminense vence Figueirense por 3 a 0 e alivia crise no clube - Esportes»։ Estadão (pt-BR)։ Վերցված է 2019-08-13 
  10. «São Paulo Futebol Clube - Fluminense Football Club, Aug 31, 2011 - Campeonato Brasileiro Série A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13 
  11. «Lanzini marcó su primer gol con la camiseta del Fluminense»։ www.riverplate.com։ 2013-10-13։ Վերցված է 2019-08-13 
  12. «Fluminense Football Club - Zamora FC, Mar 14, 2012 - Copa Libertadores - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13 
  13. «Club Atlético River Plate - Club Atlético Belgrano, Aug 6, 2012 - Torneo Inicial - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13 
  14. «Racing Club - Club Atlético River Plate, Apr 7, 2013 - Torneo Final - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13 
  15. «Club Atlético Boca Juniors - Club Atlético River Plate, May 5, 2013 - Torneo Final - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13 
  16. «Club Atlético River Plate - Club Atlético Tigre, Sep 8, 2013 - Torneo Inicial - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13 
  17. «Arsenal Fútbol Club - Club Atlético River Plate, Sep 16, 2013 - Torneo Inicial - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13 
  18. «Club Atlético River Plate - LDU de Loja, Sep 27, 2013 - Copa Sudamericana - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13 
  19. «Club Atlético Rosario Central - Club Atlético River Plate, Feb 16, 2014 - Torneo Final - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13 
  20. «Club Atlético Boca Juniors - Club Atlético River Plate, Mar 30, 2014 - Torneo Final - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13 
  21. «River Plate win Superclasico»։ www.aljazeera.com։ Վերցված է 2019-08-13 
  22. 22,0 22,1 «River Plate regain Argentine title»։ www.bbc.com։ Վերցված է 2019-08-13 
  23. «Al Jazira reach for youthful injection with 21-year-old Lanzini»։ The National (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13 
  24. «Confirmado: Lanzini deja River para jugar en el Al Jazira»։ www.nexofin.com (es-AR)։ Վերցված է 2019-08-13 
  25. «Manuel Lanzini jugará en el Al-Jazira de Emiratos Árabes»։ www.losandes.com.ar (es-AR)։ Վերցված է 2019-08-13 
  26. «Confirmado: Lanzini se va de River para jugar en un club de Abu Dhabi»։ www.lanacion.com.ar (իսպաներեն)։ 2014-08-07։ Վերցված է 2019-08-13 
  27. «Hammers snatch ‘The Jewel’ | West Ham United»։ www.whufc.com։ 2015-07-24։ Վերցված է 2019-08-13 
  28. «Manuel Lanzini: West Ham sign Argentine midfielder» (en-GB)։ 2015-07-22։ Վերցված է 2019-08-13 
  29. «West Ham sign Al-Jazira's Lanzini on loan»։ ESPN.com (անգլերեն)։ 2015-07-22։ Վերցված է 2019-08-13 
  30. «Manuel Lanzini joins West Ham on season-long loan»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13 
  31. «Astra Giurgiu - West Ham United, Aug 6, 2015 - Europa League Qualifying - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13 
  32. «Astra Giurgiu 2-1 West Ham (agg 4-3)» (en-GB)։ 2015-08-06։ Վերցված է 2019-08-13 
  33. «West Ham United - Leicester City, Aug 15, 2015 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13 
  34. «West Ham United 1-2 Leicester City» (en-GB)։ 2015-08-15։ Վերցված է 2019-08-13 
  35. «Liverpool FC - West Ham United, Aug 29, 2015 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13 
  36. «Liverpool hammered by West Ham as Coutinho sent off»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13 
  37. «Crystal Palace - West Ham United, Oct 17, 2015 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13 
  38. «Chelsea FC - West Ham United, Mar 19, 2016 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13 
  39. Association Press (2016-03-22)։ «Manuel Lanzini signs permanent deal with West Ham in £9m move»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-08-13 
  40. «Manuel Lanzini to permanently sign for West Ham on four-year deal»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13 
  41. «Hammers complete Lanzini deal | West Ham United»։ www.whufc.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13 
  42. «West Ham sign midfielder Manuel Lanzini on four-year deal» (en-GB)։ 2016-03-24։ Վերցված է 2019-08-13 
  43. «West Ham sign Lanzini on permanent deal»։ Reuters (անգլերեն)։ 2016-03-23։ Վերցված է 2019-08-13 
  44. «Manuel Lanzini | Football Stats | West Ham | Season 2015/2016 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-08-13 
  45. «Crystal Palace - West Ham United, Oct 15, 2016 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13 
  46. «Crystal Palace 0-1 West Ham United» (en-GB)։ 2016-10-15։ Վերցված է 2019-08-13 
  47. «Middlesbrough FC - West Ham United, Jan 21, 2017 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13 
  48. «West Ham United - West Bromwich Albion, Feb 11, 2017 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13 
  49. «West Ham United - Tottenham Hotspur, May 5, 2017 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13 
  50. «West Ham derail Tottenham’s title bid with Manuel Lanzini’s goal»։ The Guardian (en-GB)։ 2017-05-05։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-08-13 
  51. «Manuel Lanzini | Football Stats | West Ham | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-08-13 
  52. 52,0 52,1 «Ginge and Manu win acclaim | West Ham United»։ www.whufc.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13 
  53. «Tottenham Hotspur - West Ham United, Oct 25, 2017 - EFL Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13 
  54. «Stoke City - West Ham United, Dec 16, 2017 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13 
  55. «Huddersfield Town - West Ham United, Jan 13, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13 
  56. «Huddersfield Town 1-4 West Ham United» (en-GB)։ 2018-01-13։ Վերցված է 2019-08-13 
  57. «West Ham United - Everton FC, May 13, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13 
  58. «West Ham United 3-1 Everton» (en-GB)։ 2018-05-13։ Վերցված է 2019-08-13 
  59. «Manuel Lanzini | Football Stats | West Ham | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-08-13 
  60. «Manuel Lanzini injury: West Ham ace to miss ENTIRE season and faces 15 months on sidelines»։ Dailystar.co.uk (անգլերեն)։ 2018-06-25։ Վերցված է 2019-08-13 
  61. «Manuel Lanzini Set to Miss Entire 2018/19 Season With Knee Injury Sustained Prior to World Cup»։ 90min.com (անգլերեն)։ 2018-06-25։ Վերցված է 2019-08-13 
  62. Roberts Sophie (2018-06-08)։ «Manuel Lanzini INJURED: What's anterior cruciate ligament rupture? Will he miss World Cup?»։ Dailystar.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13 
  63. «West Ham United - Fulham FC, Feb 22, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13 
  64. «West Ham United 3-1 Fulham: Controversial Hernandez goal helps hosts to victory» (en-GB)։ 2019-02-22։ Վերցված է 2019-08-13 
  65. «Lanzini named in Argentina Olympic squad | West Ham United»։ www.whufc.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13 
  66. «Argentina name Olympic team amid doubts»։ ESPN.com (անգլերեն)։ 2016-07-07։ Վերցված է 2019-08-13 
  67. «Rio Olympics 2016: Argentina announce 18 man squad for the Games»։ www.sportskeeda.com (անգլերեն)։ 2016-07-08։ Վերցված է 2019-08-13 
  68. «Lanzini pulls out of Argentina Olympic team»։ ESPN.com (անգլերեն)։ 2016-07-26։ Վերցված է 2019-08-13 
  69. «Injury rules Argentina's Lanzini out of Games»։ Reuters (անգլերեն)։ 2016-07-26։ Վերցված է 2019-08-13 
  70. Reuters (2017-05-20)։ «Icardi, Lanzini named by Argentina for June friendlies»։ MARCA in English (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13 
  71. «Sergio Romero and Manuel Lanzini named in Argentina squad»։ Mail Online։ 2017-05-20։ Վերցված է 2019-08-13 
  72. «Icardi earns Argentina recall for Brazil friendly, Aguero omitted»։ FourFourTwo (անգլերեն)։ 2017-05-19։ Վերցված է 2019-08-13 
  73. «Brazil - Argentina, Jun 9, 2017 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13 
  74. «Argentina beat Brazil on coach Jorge Sampaoli's debut»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13 
  75. «Singapore - Argentina, Jun 13, 2017 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13 
  76. «West Ham star Lanzini makes first start for Argentina»։ Evening Standard (անգլերեն)։ 2017-06-15։ Վերցված է 2019-08-13 
  77. «Manuel Lanzini starts as Argentina thrash Singapore | West Ham United»։ www.whufc.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13 
  78. «Argentina - Italy, Mar 23, 2018 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13 
  79. «Lionel Messi watches from stands as Argentina edge Italy»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13 
  80. «Lanzini selected for Argentina's World Cup squad | West Ham United»։ www.whufc.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13 
  81. «Argentina’s 2018 World Cup squad: Who joins Aguero and Messi in Russia? | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-08-13 
  82. FIFA.com։ «2018 FIFA World Cup™ - News - Sampaoli names 23-man provisional squad - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2019-08-13 
  83. «World Cup 2018: Messi and Aguero in Argentina squad but Icardi out» (en-GB)։ 2018-05-21։ Վերցված է 2019-08-13 
  84. «World Cup 2018: Argentina star Manuel Lanzini to miss out with knee ligament injury | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-08-13 
  85. «Manuel Lanzini out of World Cup after rupturing anterior cruciate ligament with Argentina»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13 
  86. «West Ham star Manuel Lanzini out of World Cup after rupturing cruciate ligament»։ The Sun (en-GB)։ 2018-06-08։ Վերցված է 2019-08-13 
  87. «Lanzini ruled out of World Cup after rupturing ACL»։ Evening Standard (անգլերեն)։ 2018-06-08։ Վերցված է 2019-08-13 
  88. 88,0 88,1 «Manuel Lanzini»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-08-13 
  89. «Fluminense win Brasileiro league title for fourth time | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-08-13 

Արտաքին հղումներԽմբագրել