Բրազիլիայի ֆուտբոլի առաջնություն (բրազ.-պորտ.՝ Campeonato Brasileiro Série A) — Բրազիլիայի առաջատար ակումբների մրցաշար, որտեղ որոշվում է Բրազիլիայի չեմպիոնը։

Սերիա A (Բրազիլիա)
Երկիր Բրազիլիա
Հիմնվել է 1959 (Taça Brasil)
1967 (Ռոբերտաոյի գավաթ)
1971 (Սերիա Ա)
Ակումբների քանակ 20
Դուրս են մնում Սերիա Բ
Միջազգային առաջնություններ Լիբերտադորեսի գավաթ
Հարավամերիկյան գավաթ
Ներկայիս չեմպիոն Պալմեյրաս
Ամենատիտղոսավոր թիմ Պալմեյրաս (10)

Պատմություն խմբագրել

Բրազիլիա — դաշնային հանրապետություն։ Եվ այս կարգին երկրում հստակորեն հավատարիմ են մնում նաև սպորտի մեջ, և ֆուտբոլը բացառություն չէ։ 20-րդ դարի սկզբին պետության տարբեր նահանգներում սկսեցին կազմակերպել սեփական առաջնություններ, և ֆուտբոլային ասոցացիաների միջև փոխհարաբերությունները հաճախ բավականին լարված էին լինում, ինչը որոշակիորեն ազդում էր նաև ազգային հավաքականի կազմավորման գործընթացի վրա։ Նահանգների առաջնությունների հզորության մասին կարելի է դատել՝ ելնելով նրանից, որ 1970թ․ դրությամբ Բրազիլիայում, որը արդեն 3 անգամ նվաճել էր աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը, փաստացի պաշտոնական առաջնություն գոյություն չուներ։

Սկզբնական շրջանում առաջատար էին Սան-Պաուլո (Պաուլիստայի առաջնություն) և Ռիո դե Ժանեյրո/Գուանաբարա (Կարիոկայի առաջնություն) նահանգների մրցաշարերը։ 1950-ական թվականներից սկսած նրանց միացան նաև Ռիու Գրանդի դու Սուլ (Գաուշուի առաջնություն) և Բաիի (Բաիանոյի առաջնություն) նահանգները։ Այժմ վերջինս կորցրել է իր հեղինակությունը, իսկ 4-րդ տեղում է Մինաս Ժերայս նահանգի Մինեյրոյի առաջնությունը (1960-ական թվականներից)։

Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում հայտ ներկայացնելու համար պահանջվում էր միասնական առաջնություն ունենալ։ Սկզբում դրա դերը խաղում էր Բրազիլիայի գավաթը, որը պորտուգալերենով անվանվում էր Taça Brasil, հետո Ռոբերտաոյի առաջնություն (վերջինս Ռիո Սան Պաուլո նահանգի հին առաջնության ընդհանրացված տարբերակն էր ամբողջ Բրազիլիայի համար)։

1971թ․ սկսած Բրազիլիան վերջապես ունեցավ պաշտոնական առաջնություն։ Նահանգների նախընտրությունները բավարարելու համար Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան հաճախ փոխում էր առաջնության ձևաչափը և մասնակիցների քանակը։ Առաջնությունները երկար ժամանակ ուղեկցվում էին բազմաթիվ սկանդալներով։

1987թ․ սա հանգեցրեց Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից իրենց «Տասներեքի ակումբ» կոչող ակումբներին առանձին առաջնություն տեղափոխելուն, որն ավարտվեց «Ֆլամենգոյի» հաղթանակով (առաջնությանը մասնակցեցին Բրազիլիայի ամենահզոր և ամենահայտնի ակումբները և իր մակարդակով պաշտոնական առաջնությունը չէր կարող համեմատվել այս առաջնության հետ)։ Աստիճանաբար իրավիճակը հարթվեց, չնայած 2000թ․ առաջնությունը ընդհանրապես փլուզվեց․ դրա փոխարեն անցկացվեց Ժոաո Ավելանժայի գավաթը, բայց հաղթողը (Վասկո դա Գամա) համարվում է Բրազիլիայի լիակատար չեմպիոն։

Վերջապես, սկսած 2003 թվականից, չեղյալ հայտարարվեց մրցույթի օլիմպիական համակարգը, և մրցաշարը դարձավ լիակատար առաջնություն՝ հաղթողի որոշման երկշրջան սկզբունքով։

  • 2008թ․ առաջնության հաղթանակից հետո «Սան Պաուլոն» դարձավ առաջին ակումբը, որին հաջողվեց 6 անգամ դառնալ Բրազիլիայի չեմպիոն և առաջին ակումբը, որին հաջողվեց հաղթել այն 3 տարի անընդմեջ։

2010թ․ վերջին Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան հեղափոխական որոշում կայացրեց։ Բրազիլիայի գլխավոր ֆուտբոլային կազմակերպությունը հավասարեցրեց Բրազիլիայի հին գավաթը (Բրազիլիայի բաժակ) և Ռոբերտաոյի գավաթը Բրազիլիայի չեմպիոնի տիտղոսի հետ։ Այդպիսով, ընդհանուր բրազիլական մրցաշարերում տարած հաղթանակների թվով ամենատիտղոսակիր ակումբները դարձան «Սանթոսը» (Պելեի ժամանակաշրջանում 5 անգամ անընդմեջ հաղթելով Բրազիլիայի գավաթը և Ռոբերտաոյի մեկ գավաթ) և Պալմեյրասը (երկուական անգամ հաղթելով Բրազիլիայի «հին» գավաթը և Ռոբերտաոյի գավաթը․ հատկանշական է, որ 1967թ․ ակումբը երկու մրցաշարերում էլ հաղթանակ է տոնել[1][2]։

Ձևաչափ խմբագրել

Բրազիլիայի առաջնությանը մասնակցում են 20 ակումբներ։ Մրցաշրջանի ընթացքում (մայիսից դեկտեմբեր) յուրաքանչյուր ակումբ մյուսների հետ խաղում է երկու անգամ՝ մեկ անգամ սեփական դաշտում, մեկ անգամ մրցակցի, ընդհանուր առմամբ 38 հանդիպում։ Ակումբները մրցաշարարային աղյուսակում դասավորվում են ըստ հավաքած միավորների, հաղթանակների, գնդակների տարբերության և գոլերի քանակով։ Յուրաքանչյուր մրցաշարի ավարտին ակումբը, որը հավաքել է ամենաբարձր միավորները, նվաճում է առաջնության հաղթողի տիտղոսը։ Եթե երկու կամ ավելի ակումբների միջև միավորները հավասար են, կիրառվում են հետևյալ կանոնները[3]

Եթե միավորների քանակը երկու կամ ավելի ակումբների միջև հավասար է, ապա հորիզոնականի որոշման համար հաշվի են առնվում հետևյալ գործոնները․

  • Հաղթած խաղերի քանակ,
  • խփած և բաց թողած գոլերի տարբերություն,
  • խփած գոլերի քանակ,
  • անձնական ռեկորդ (արտագնա գոլերի գործող կանոններով, եթե հաշվի են առնվում միայն երկու ակումբներ).

Եթե բոլոր ցուցանիշները հավասար են, հաղթողը որոշվում է ըստ արդար խաղի․

  • նվազագույն քանակությամբ դեղին քարտեր,
  • նվազագույն քանակությամբ կարմիր քարտեր։

Եթե այսպիսի իրավիճակ առաջանում է այն ակումբների միջև, որոնք պայքարում են առաջնությունում մնալու կամ միջազգային մրցաշարի մասնակցելու համար արդար խաղը հաշվի չի առնվում․ չեզոք դաշտում տեղի ունեցող փլեյ-օֆֆ խաղը որոշում է հաղթողին, որը զբաղեցնում է մեկով բարձր հորիզոնական վերջնական մրցաշարային աղյուսակում։ Հակառակ դեպքում վիճակահանությունը կորոշի վերջնական դիրքերը։

Մրցաշրջանի արդյունքներով Սերիա Բ-ում առավելագույն միավորներ հավաքած 4 ակումբները փոխարինում են Սերիա Ա-ում վերջին 4 հորիզոնականը զբաղեցրած ակումբներին։

Միջազգային մրցաշարեր խմբագրել

Սկսած 2016թ․ մրցաշրջանից Սերիա Ա-ի 6 լավագույն ակումբները հաջորդ տարի մասնակցում են Լիբերտադորեսի գավաթին։ Առաջին 4 ակումբները միանգամից խմբային փուլ են անցնում։ 5-րդ և 6-րդ հորիզոնականները զբաղեցրած ակումբները մրցաշարը սկսում են 2-րդ փուլից և պետք է անցնեն որակավորման երկու փուլ, որպեսզի հայտնվեն խմբային փուլում։

Բրազիլական ակումբները նաև կարող են մասնակցել Լիբերտադորեսի գավաթին՝ հաղթելով հենց մրցաշարը, Բրազիլիայի գավաթը կամ Հարավամերիկյան գավաթը։ Եթե ակումբը, որը ավարտում է մրցաշրջանը առաջին վեցնյակում, դառնում է Բրազիլիայի գավաթի, Հարավամերիկյան գավաթի կամ Լիբերտադորեսի գավաթի հաղթող, ապա Լիբերտադորեսում մնացած տեղերը հատկացվում են մրցաշարային աղյուսակում հաջորդ լավագույն հորիզոնականները զբաղեցրած ակումբներին։ Այսինքն՝ 7-րդ, 8-րդ և 9-րդ տեղերը զբաղեցրած ակումբները նույնպես կարող են հնարավորություն ստանալ մասնակցելու մրցաշարի առաջին փուլին։

Բացի դրանից, սկսած 2016թ․ մրցաշրջանից, ակումբները, որոնք Սերիա Ա-ում զբաղեցնում են 7-րդից 12-րդ հորիզոնականները, իրավունք են ստանում հաջորդ տարի մասնակցելու Հարավամերիկյան գավաթին։ Բայց, ինչպես նշեցինք, կախված 3 գավաթների խաղարկությունների արդյունքներից՝ Հարավամերիկյան գավաթին կարող են մասնակցել 13-րդ, 14-րդ և անգամ 15-րդ հորիզոնականները զբաղեցրած ակումբները։ Այդպիսով, Սերիա Ա-ն կարող է մայրցամաքային առաջնություններին որակավորել 12-ից մինչև 15 ակումբներ։

Բրազիլիայի գավաթ (1959—1968) խմբագրել

Մրցաշրջան Հաղթող Եզրափակչի մասնակից Հաշիվ
1959 «Բաիա» «Սանթոս» 3:2; 0:2; 3:1
1960 «Պալմեյրաս» «Ֆորտալեզա» 3:1; 8:2
1961 «Սանթոս» «Բաիա» 1:1; 5:1
1962 «Սանթոս» «Բոտաֆոգո» 4:3; 1:3; 5:0
1963 «Սանթոս» «Բաիա» 5:0; 2:0
1964 «Սանթոս» «Ֆլամենգո» 4:1; 0:0
1965 «Սանթոս» «Վասկո դա գամա» 5:1; 1:0
1966 «Կրուզեյրո» «Սանթոս» 6:2; 3:2
1967 «Պալմեյրաս» «Նաուտիկո Ռեսիֆի» 3:1; 1:2; 2:0
1968 «Բոտաֆոգո» «Ֆորտալեզա» 2:2; 4:0

Ակումբների նվաճումներ խմբագրել

Ակումբ Հաղթանակներ Տարիներ Եզրափակիչ Տարիներ
«Սանթոս» (Սանթուս) 5 1961, 1962, 1963, 1964, 1965 2 1959, 1966
«Պալմեյրաս» (Սան-Պաուլո) 2 1960, 1967 - -
«Բաիա» (Սալվադոր) 1 1959 2 1961, 1963
«Բոտաֆոգո» (Ռիո-դե-Ժանեյրո) 1 1968 1 1962
«Կրուզեյրո» (Բելու-Օրիզոնտի) 1 1966 - -
«Ֆորտալեզա» (Ֆորտալեզա) - - 2 1960, 1968
«Ֆլամենգո» (Ռիո-դե-Ժանեյրո) - - 1 1964
«Վասկո դա Գամա» (Ռիո-դե-Ժանեյրո) - - 1 1965

Ռոբերտանի գավաթի հաղթողներ խմբագրել

Անցկացվել է Ռոբերտանի գավաթի (պաշտոնապես՝ Ռոբերտո Գոմես Պեդրոզի գավաթ) 4 խաղարկություն, որոնք այժմ համարվում են Բրազիլիայի առաջնության նախատիպերը։

Տարի Ակումբ Փոխչեմպիոն
1967 «Պալմեյրաս» «Ինտերնացիոնալ»
1968 «Սանթոս» «Ինտերնացիոնալ»
1969 «Պալմեյրաս» «Կրուզեյրո»
1970 «Ֆլումինենսե» «Պալմեյրաս»

Ակումբների նվաճումներ խմբագրել

Ակումբ Հաղթող Տարի Եզրափակիչ Տարի
«Պալմեյրաս» (Սան-Պաուլո) 2 1967, 1969 1 1970
«Սանթոս» (Սանթուս) 1 1968 - -
«Ֆլումինենսե» (Ռիո-դե-Ժանեյրո) 1 1970 - -
«Ինտերնացիոնալ» (Պորտու-Ալեգրի) - - 2 1967, 1968
«Կրուզեյրո» (Բելու-Օրիզոնտի) - - 1 1969

Սերիա Ա-ի հաղթողներ խմբագրել

Առաջնության անվանում Տարի Չեմպիոն Փոխչեմպիոն 3-րդ հորիզոնական Ակումբներ
Ակումբների ազգային առաջնություն
Campeonato Nacional de Clubes
1971 «Ատլետիկո Մինեյրո» «Սան-Պաուլո» «Բոտաֆոգո» 20
1972 «Պալմեյրաս» «Բոտաֆոգո» «Ինտերնացիոնալ» 26
1973 «Պալմեյրաս» «Սան-Պաուլո» «Կրուզեյրո» 40
1974 «Վասկո դա Գամա» «Կրուզեյրո» «Սանթոս» 40
Բրազիլիայի գավաթ
Copa Brasil
1975 «Ինտերնացիոնալ» «Կրուզեյրո» «Ֆլումինենսե» 42
1976 «Ինտերնացիոնալ» «Կորինտիանս» «Ատլետիկո Մինեյրո» 54
1977 «Սան-Պաուլո» «Ատլետիկո Մինեյրո» «Օպերարիո» 62
1978 «Գուարանի» «Պալմեյրաս» «Ինտերնացիոնալ» 74
1979 «Ինտերնացիոնալ»[4] «Վասկո դա Գամա» «Կորիտիբա» 94
Ոսկե գավաթ
Taça de Ouro
1980 «Ֆլամենգո» «Ատլետիկո Մինեյրո» «Ինտերնացիոնալ» 44
1981 «Գրեմիո» «Սան-Պաուլո» «Պոնտե-Պրետա» 44
1982 «Ֆլամենգո» «Գրեմիո» «Գուարանի» 44
1983 «Ֆլամենգո» «Սանթոս» «Ատլետիկո Մինեյրո» 44
Բրազիլիայի գավաթ
Copa Brasil
1984 «Ֆլումինենսե» «Վասկո դա Գամա» «Գրեմիո» 41
Ոսկե գավաթ
Taça de Ouro
1985 «Կորիտիբա» «Բանգու» «Գրեմիո Բրազիլ» 44
Բրազիլիայի գավաթ
Copa Brasil
1986 «Սան-Պաուլո» «Գուարանի» «Ատլետիկո Մինեյրո» 80
Միության գավաթ
Copa União
1987 «Սպորտ Ռեսիֆի» «Գուարանի» «Բանգու» 32
1988 «Բաիա» «Ինտերնացիոնալ» «Ֆլումինենսե» 24
Բրազիլիայի առաջնություն
Campeonato Brasileiro
1989 «Վասկո դա Գամա» «Սան-Պաուլո» «Կրուզեյրո» 22
1990 «Կորինտիանս» «Սան-Պաուլո» «Գրեմիո» 20
1991 «Սան-Պաուլո» «Բրագանտինո» «Ատլետիկո Մինեյրո» 20
1992 «Ֆլամենգո» «Բոտաֆոգո» «Վասկո դա Գամա» 20
1993 «Պալմեյրաս» «Վիտորիա Սալվադոր» «Կորինտիանս» 32
1994 «Պալմեյրաս» «Կորինտիանս» «Գուարանի» 24
1995 «Բոտաֆոգո» «Սանթոս» «Կրուզեյրո» 24
1996 «Գրեմիո» «Պորտուգեզա Դեսպորտոս» «Ատլետիկո Մինեյրո» 24
1997 «Վասկո դա Գամա» «Պալմեյրաս» «Ինտերնացիոնալ» 26
1998 «Կորինտիանս» «Կրուզեյրո» «Սանթոս» 24
1999 «Կորինտիանս» «Ատլետիկո Մինեյրո» «Վիտորիա» 22
Ժոաօ Հավելանժի գավաթ
Copa João Havelange
2000 «Վասկո դա Գամա» «Սան-Կաէտանո» «Կրուզեյրո» 116
Բրազիլիայի առաջնություն
Campeonato Brasileiro
2001 «Ատլետիկո Պարանաէնսե» «Սան-Կաէտանո» «Ֆլումինենսե» 28
2002 «Սանթոս» «Կորինտիանս» «Գրեմիո» 26
Բրազիլիայի առաջնություն-Սերիա Ա
Campeonato Brasileiro - Série A
2003 «Կրուզեյրո» «Սանթոս» «Սան-Պաուլո» 24
2004 «Սանթոս» «Ատլետիկո Պարանաէնսե» «Սան-Պաուլո» 24
2005 «Կորինտիանս»[5] «Ինտերնացիոնալ» «Գոյաս» 22
2006 «Սան-Պաուլո» «Ինտերնացիոնալ» «Գրեմիո» 20
2007 «Սան-Պաուլո» «Սանթոս» «Ֆլամենգո» 20
2008 «Սան-Պաուլո» «Գրեմիո» «Կրուզեյրո» 20
2009 «Ֆլամենգո» «Ինտերնացիոնալ» «Սան-Պաուլո» 20
2010 «Ֆլումինենսե» «Կրուզեյրո» «Կորինտիանս» 20
2011 «Կորինտիանս» «Վասկո դա Գամա» «Ֆլումինենսե» 20
2012 «Ֆլումինենսե» «Ատլետիկո Մինեյրո» «Գրեմիո» 20
2013 «Կրուզեյրո» «Գրեմիո» «Ատլետիկո Պարանաէնսե» 20
2014 «Կրուզեյրո» «Սան-Պաուլո» «Ինտերնացիոնալ» 20
2015 «Կորինտիանս» «Ատլետիկո Մինեյրո» «Գրեմիո» 20
2016 «Պալմեյրաս» «Սանթոս» «Ֆլամենգո» 20
2017 «Կորինտիանս» «Պալմեյրաս» «Սանթոս» 20
2018 «Պալմեյրաս» «Ֆլամենգո» «Ինտերնացիոնալ» 20

Առաջնությունում ակումբների նվաճումներ՝ սկսած 1971 թվականից խմբագրել

Ակումբ Տիտղոսներ
«Կորիթիանս» (Սան Պաուլո) 7
«Սան Պաուլո» (Սան Պաուլո) 6
«Պալմեյրաս» (Սան Պաուլո, գործող չեմպիոն) 6
«Ֆլամենգո» (Ռիո-դե-Ժանեյրո) 5
«Վասկո դա Գամա» (Ռիո-դե-Ժանեյրո) 4
«Ինտերնացիոնալ» (Պորտու-Ալեգրի) 3
«Ֆլումինենսե» (Ռիո-դե-Ժանեյրո) 3
«Կրուզեյրո» (Բելու-Օրիզոնտի) 3
«Սանթոս» (Սանթոս) 2
«Գրեմիո» (Պորտու-Ալեգրի) 2
«Ատլետիկո Մինեյրո» (Բելու-Օրիզոնտի) 1
«Ատլետիկո Պարանաէնսե» (Կուրիտիբա) 1
«Բաիա» (Սալվադոր) 1
«Բոտաֆոգո» (Ռիո-դե-Ժանեյրո) 1
«Գուարանի» (Կամպինաս) 1
«Կուրիտիբա» (Կուրիտիբա) 1
«Սպորտ Ռեսիֆի» (Ռեսիֆի) 1

Ընդհանուր արդյունք խմբագրել

Ակումբ Տիտղոսներ
«Պալմեյրաս» (Սան Պաուլո, գործող չեմպիոն) 10
«Սանթոս» (Սանթոս) 8
«Կորիթիանս» (Սան Պաուլո) 7
«Սան Պաուլո» (Սան Պաուլո) 6
«Ֆլամենգո» (Ռիո-դե-Ժանեյրո) 5
«Վասկո դա Գամա» (Ռիո-դե-Ժանեյրո) 4
«Ֆլումինենսե» (Ռիո-դե-Ժանեյրո) 4
«Կրուզեյրո» (Բելու-Օրիզոնտի) 4
«Ինտերնացիոնալ» (Պորտու-Ալեգրի) 3
«Գրեմիո» (Պորտու-Ալեգրի) 2
«Բաիա» (Սալվադոր) 2
«Բոտաֆոգո» (Ռիո-դե-Ժանեյրո) 2
«Ատլետիկո Մինեյրո» (Բելու-Օրիզոնտի) 1
«Ատլետիկո Պարանաէնսե» (Կուրիտիբա) 1
«Գուարանի» (Կամպինաս) 1
«Կուրիտիբա» (Կուրիտիբա) 1
«Սպորտ Ռեսիֆի» (Ռեսիֆի) 1

Գրականություն խմբագրել

  1. Daniel Costa e Silva (15 декабря 2010). «Campeonato Brasileiro: Unificação dos títulos alimenta polêmica» (պորտուգալերեն). globo.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 16-ին.
  2. Gian Amato (15 декабря 2010). «Fluminense reabre sala de troféus para exibir as três taças pela primeira vez» (պորտուգալերեն). globo.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 16-ին.
  3. Felipe Ferreira de Lara Responsabilidade Social Corporativa no Futebol do Brasil: Estudos de Caso com as Equipes do Campeonato Brasileiro Série A. // Podium Sport, Leisure and Tourism Review. — 2014-12-01. — В. 02. — Т. 03. — С. 01–11. — ISSN 2316-932X 2316-932X, 2316-932X. — doi:10.5585/podium.v3i2.49
  4. «Интер» стал чемпионом, не проиграв ни одного матча по ходу чемпионата
  5. Без учёта переигровок, связанных с судейским скандалом, чемпионом становился бы «Интернасьонал».

Արտաքին հղումներ խմբագրել