Մանե Կացի թանգարան
Մանե Կացի թանգարան (եբրայերեն՝ מוזיאון מאנה-כץ), 1977 թվականին Հայֆայում (Իսրայել) բացված գեղարվեստա-կենսագրական թանգարան, որի ցուցադրությունները նվիրված են նկարիչ Մանե Լեյզերովիչ (Իմմանուել Լազարևիչ) Կացի ստեղծագործություններին[1]։
Մանե Կացի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Հայֆա |
Հիմնադրվել է | 1977 |
Հիմնադիր | Municipality of Haifa? |
![]() | |
![]() |
Թանգարանը տեղակայված է Եֆե-Նոֆ փողոցի վրա գտնվող շենքում, որի պատուհաններից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի քաղաք և Հայֆայի ծովածոց։ Տունը նկարչի համար ծառայում էր որպես բնակարան և արվեստանոց։
Թանգարանը հիմնադրվել է 1958 թվականին Հայֆայի քաղաքապետարանի և նկարչի միջև կնքված համաձայնագրի շնորհիվ, որով նա իր ողջ ունեցվածքը և հավաքածուն նվիրաբերում է քաղաքին։ Թանգարանի հավաքածուն բաղկացած է Կացի մի քանի հարյուր ստեղծագործություններից` յուղաներկ և ջրաներկ աշխատանքներ, գուաշով և մատիտով նկարներ։ Բացի այդ, թանգարանը ունի հուդայական իրերի, գիպսե և բրոնզե արձանիկների, անտիկ կահույքի, արևելյան գորգերի հարուստ հավաքածու։ Հավաքածուի մեծ մասը բերվել է Փարիզում գտնվող նրա բնակարանից։
2010 թվականին թանգարանը հանձնվեց Հայֆայի քաղաքապետարանի թանգարանների վարչությանը, որը հաստատեց վերակառուցման բյուջե և աշխատանքների ավարտից հետո այն վերաբացվեց 2011 թվականի ապրիլին։ Թանգարանի տնօրինությունը նախատեսում է ստեղծել մշտապես գործող ցուցահանդես թանգարանի հավաքածուներից[2][3]։
ՊատկերասրահԽմբագրել
- Թանգարանի շենք
- Ցուցադրություն
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Mané-Katz Museum
- ↑ «מאנה 3ץ מקים מוזיאו!בחיפה»։ jpress.org.il։ Վերցված է 2019-02-24
- ↑ «Дом-музей Мане Каца»։ Արխիվացված է օրիգինալից 2008-04-29-ին։ Վերցված է 2019-02-24
Արտաքին հղումներԽմբագրել
- ש. שחורי. «מאנה כץ מקים מוזיאון בחיפה»,18.08.1961
- Թանգարանի հավաքածու
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մանե Կացի թանգարան կատեգորիայում։ |