Մայա Հոուք
Մայա Ռեյ Թուրման Հոուք, (անգլ.՝ Maya Ray Thurman Hawke, հուլիսի 8, 1998[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասանուհի ու մոդել։
Մայա Հոուք Maya Hawke | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 8, 1998[1] (26 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2] |
Կրթություն | Ստելլա Ադլերի դերասանական ստուդիա |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի, հեղինակ-կատարող, մոդել, ֆոտոմոդել, երգերի հեղինակ, գործադիր պրոդյուսեր, երգերի հեղինակ և կոմպոզիտոր |
Ծնողներ | հայր՝ Իթան Հոուք, մայր՝ Ումա Թուրման |
mayahawkemusic.com | |
Դերասաններ Ումա Թուրմանի ու Իթան Հոուքի դուստրը։
Հայտնի է «Փոքրիկ տիկիններ» ֆիլմի 2017 թվականի ադապտացիայում ու «Տարօրինակ դեպքեր» հեռուստասերիալում իր դերերով։
Մանկություն ու կրթություն
խմբագրելՀոուքը ծնվել է 1998 թվականի հուլիսի 8-ին Նյու Յորքում[3]։ Նա ծնվել է դերասաններ Ումա Թուրմանի ու Էթան Հոուքի ընտանիքում։ Մայան նրանց երկու երեխաներից ավագն է։ Նրա ծնողները հանդիպել են Գաթթաքա ֆիլմի նկարահանումների ժամանակ, ամուսնացել են 1998 թվականի մայիսում ու բաժանվեցին 2005 թվականին[4]։ Հոուքի եղբայրը ծնվել է 2002 թվականին[5]։ Նա նաև ունի երկու խորթ քույր[5] իր հոր նոր ընտանիքից (ծնված 2008 և 2011 թվականներին) ու մի խորթ քույր (ծնված 2012 թվականին) մոր ընտանիքից[6][7]։
Իր հոր կողմից Հոուքը դրամատուրգ Թենեսի Ուիլյամսի ծոռդուստրն է[8]։
Հոուքը տառապում էր դիսլեքսիայով, ինչը բերեց նրան, որ նախնական կրթության ընթացքում նա հաճախ փոխում էր դպրոցները, մինչև որ չընդունվեց Սեն-Էնս՝ Նյու Յորքի մասնավոր դպրոց, որը կենտրոնանում է արվեստի վրա։ Գեղարվեստական իրավիճակը, ի վերջո, նրան հանգեցրեց դերասանության։
Հոուքը մասնակցում էր Լոնդոնի դրամատիկական արվեստի Թագավորական ակադեմիայի ու Ստելլա Ադլերի հայտնի դերասանական դասերին։
Նա մեկ տարի հաճախում էր Juilliard կատարողական արվեստների դպրոցը։ «Փոքրիկ տիկիններ» ֆիլմում դեր ստանալուց հետո նա ստիպված էր թողնել դպրոցը։
Կարիերա
խմբագրելՄոդելային կարիերա
խմբագրելԻր մոդելային կարիերան Հոուքը սկսեց Vogue-ից, ինչպես իր մայրն ու տատիկը[9][10]։ Նա ընտրվել է AllSaints's-ի 2016/2017 հավաքածուի դեմք։ 2017 թվականին նա մասնակցեց Calvin Klein-ի գովազդում, որի ռեժիսորն էր Սոֆյա Կոպպոլան[11]։
Դերասանական կարիերա
խմբագրել2017 թվականին Հոուքը առաջին անգամ նկարահանվել է «Փոքրիկ տիկիններ» մինի-սերիալում։ 2019 թվականին նա նկարահանվել է «Տարօրինակ դեպքեր» հեռուստասերիալում Ռոբինի դերում։ Հոուքը նկարահանվել է նաև «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում[12]։
Երաժշտական կարիերա
խմբագրել2019 թվականի օգոստոսին, Հոուքը թողարկել է իր առաջին երկու սինգլները՝ "To Love A Boy" և "Stay Open"[13]։ Երգերը գրել են Հոուքը և Գրեմմի մրցանակակիր երգիչ Ջեսի Հարիսը[14]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Անվանում | Դեր |
---|---|---|
2017 | Փոքրիկ տիկիններ | Ջո Մարչ |
2018 | Ladyworld | Ռոմի |
2019 | Մի անգամ Հոլիվուդում | Ֆլաուեր Չայլդ |
2019 | Տարօրինակ դեպքեր | Ռոբին Բաքլի |
2019 | Մարդկային կապիտալը |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 GeneaStar
- ↑ 2,0 2,1 2,2 English Wikipedia community Wikipedia — 2001.
- ↑ Chestang, Raphael (2017 թ․ փետրվարի 21). «Uma Thurman Opens Up About the 'Worst Decision' She's Made in Turning Down a Role». Entertainment Tonight. Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ Silverman, Stephen M. (2005 թ․ հոկտեմբերի 7). «Uma Calls Split from Ethan 'Excruciating'». People. Time Inc. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ 5,0 5,1 Mulkerrins, Jane (2017 թ․ դեկտեմբերի 22). «Maya Hawke, daughter of Hollywood royalty, on scaring men and making Little Women». Sydney Morning Herald. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «Ethan Hawke and wife welcome daughter Clementine». USA Today. Associated Press. 2008 թ․ հուլիսի 23. Վերցված է 2009 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Report: It's A Girl For Ethan Hawke». Access Hollywood. 2011 թ․ օգոստոսի 6. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Carr, David (2013 թ․ հունվարի 10). «In His Comfort Zone». The New York Times. Վերցված է 2013 թ․ մարտի 22-ին.
- ↑ Olivia Markes (2017 թ․ դեկտեմբերի 26). «Maya Hawke On Little Women And Following Her Parents Footsteps». Vogue. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «Norman Parkinson». The Daily Beast. 2009 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ Hannah Ongley (2017 թ․ ապրիլի 18). «sofia coppola explores first kisses and crushes for calvin klein's new underwear campaign». i-D. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ N'Duka, Amanda (2018 թ․ օգոստոսի 22). «Lena Dunham, Austin Butler, Maya Hawke, Lorenza Izzo Board Quentin Tarantino's 'Once Upon A Time In Hollywood'». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ Sawyer, Jonathan (2019 թ․ օգոստոսի 22). «Maya Hawke's Debut Singles: Stream Them Here». Highsnobiety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Nickolai, Nate (2019 թ․ օգոստոսի 18). «Maya Hawke Debuts Two Singles Ahead of Album Release». Variety (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայա Հոուք» հոդվածին։ |