Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լյուտնյա (այլ կիրառումներ)
Լյուտնյա, վին, լարավոր կսմիթային երաժշտական գործիք։ Առաջացել է արաբա-իրանական ուդ նվագարանից։ Ունի ուռուցիկ ձվաձև իրան, կարճ, լայն վզիկ, ետ թեքված գլխիկ և 6—16 լար (երբեմն մինչև 24)։ Լյուտնյա նվագելու արվեստը կատարելության է հասել XVI-XVII դարերեում։ XVIII դարի 2-րդ կեսից փոխարինվել է կիթառով։ Լարվածքը փոփոխական է (տարբեր հաջորդականություն ունեցող կվարտաներ և տերցիաներ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 647)։
|