Մաթիլդա Մալլինգեր (գերմ.՝ Mathilde Mallinger, (ամուսնու կողմից՝ բարոնուհի Շիմմելպֆեննիգ), փետրվարի 17, 1847(1847-02-17)[1][2], Գրաց, Ավստրիական կայսրություն[3] - ապրիլի 19, 1920(1920-04-19)[1][2], Շարլոտենբուրգ[3]), խորվաթ օպերային երգչուհի (քնարական սոպրանո), երաժշտության ուսուցիչ։

Մաթիլդա Մալլինգեր
Ծնվել էփետրվարի 17, 1847(1847-02-17)[1][2]
Գրաց, Ավստրիական կայսրություն[3]
ԵրկիրԽորվաթիա
Մահացել էապրիլի 19, 1920(1920-04-19)[1][2] (73 տարեկան)
Շարլոտենբուրգ[3]
Մասնագիտությունօպերային երգչուհի և երաժշտության ուսուցիչ
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
 Mathilde Mallinger Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մաթիլդա Մալլինգերը ծնվել է խորվաթ հայտնի կոմպոզիտոր, երգչախմբի դիրիժոր և երաժշտության ուսուցիչ Վատրոսլավ Լիխտենեգերի ընտանիքում։ Երաժշտության և երգի իր առաջին դասերը ստացել է հորից։ Սովորել է Պրահայի կոնսերվատորիայում՝ Ջովաննի Բատիստա Գորդիջանիի մոտ, իսկ ավելի ուշ՝ Վիեննայում, Ռիչարդ Լեվիի մոտ։ Վիեննայում երգչուհին հանդիպել ու ծանոթացել է Ռիխարդ Վագների հետ, որը, լսելով Մաթիլդա Մալլինգերի երգը, նրան առաջարկել է հանդես գալ Բավարիայի օպերային թատրոնում։

1866 թվականին Մալլինգերն առաջին անգամ ելույթ է ունեցել Մյունխենում, Բավարիայի օպերայում։ Մեծ հաջողությամբ երգել է Վագների «Նյուրնբերգի մայսթերզինգերները», «Վալկիրիա», «Լոհենգրին», «Տանհեյզեր» օպերաներում։ 1869 թվականին տեղափոխվել է Բեռլին, որտեղ դարձել է Բեռլինի օպերայի առաջատար երգչուհիներից մեկը, որի բեմում հանդես է եկել մինչև 1882 թվականը։ Հետագայուն Մալլինգերը մեծ հաջողությամբ հանդես է եկել Բեռլինի, Դրեզդենի, Վեյմարի, Վիեննայի, օպերաներում, Պետերբուրգի Մարիինյան թատրոնում[4]։

Ընտյալ խաղացանկ խմբագրել

Վինչենցո Բելլինի

Ռիխարդ Վագներ

Լյուդվիգ վան Բեթհովեն

  • Ֆիդելիո - Ֆլորեստանի կինը՝ Լեոնորա, որը թաքնվում է Ֆիդելիոյի անվան տակ

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ

Ջակոմո Մեյերբեր

Կարլ Մարիա ֆոն Վեբեր

1890-1895 թվականներին Մալլինգերն աշխատել է որպես երգեցողության ուսուցիչ Պրահայի կոնսերվատորիայում, այնուհետև մինչ իր մահը Բեռլինի կոնսերվատորիայում։ Նա դաստիարակել է մի շարք տաղանդավոր օպերային երգիչների և երգչուհիների, մասնավորապես Քսենյա Դերժինսկայային, Լոտտա Լեմանին և այլոց։ Հաշվի առնելով նրա արժանիքները՝ կայսր Վիլհելմ Երկրորդը 1916 թվականին Մալլինգերին շնորհել է «Կամմերզենգեր» պատվավոր կոչում։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաթիլդա Մալլինգեր» հոդվածին։