Ձյունանուշ կամ Ձյունանուշիկ (ռուս.՝ Снегурочка), ամանորյա հեքիաթային աղջկա կամ աղջնակի կերպար։ Համարվում է Ձմեռ պապի թոռնուհին և օգնականը։ Ներկայացվում է մերթ փոքրիկ աղջնակի, մերթ երիտասարդ աղջկա կերպարանքով։ Երեխաների կողմից սիրված հեքիաթային կերպարներից է և հաճախ, ամանորյա տոնական հանդիսություններին հանդես է գալիս որպես միջնորդ Ձմեռ պապի և երեխաների միջև[1]։

Վիկտոր Վասնեցով, «Ձյունանուշիկ», 1899։

Մշակույթում խմբագրել

Առաջին անգամ Ձմեռ պապը և Ձյունանուշը համատեղ հանդես են եկել 1937 թվականին՝ Մոսկվայի Միությունների տանը[1]։

Ըստ ռուսական բանահյուսության, Ձյունանուշը ծնվել կամ առաջացել է ձյունից և կենդանացել։ Ի սկզբանե Ձյունանուշի կերպարը ի հայտ է եկել ռուս ազգագրագետ և բանահավաք Ալեքսանդր Աֆանասևի աշխատություններում, այնուհետև ռուս դրամատուրգ Ալեքսանդր Օստրովսկու «Ձյունանուշը» դրամայում, որի հիման վրա ռուս կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը ստեղծել է իր հայտնի «Ձյունանուշիկը» օպերան։

Ձյունանուշի կերպարը իր արտացոլումն է գտել նաև խորհրդային և ռուսական բազմաթիվ մուլտֆիլմերում և գեղարվեստական կինոնկարներում։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Snowflake
  • «Снегурочка. Аудиосказка с текстом» (ռուսերեն). Сказка, рассказанная на ночь. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 1-ին.
  • Официальный сайт Костромской Снегурочки
  • Святая Люсия - западноевропейская сестра Снегурочки Արխիվացված 2015-04-03 Wayback Machine

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձյունանուշ» հոդվածին։