Նիևե կերկ (Դելֆտ)
Նիևե կերկ (հոլ.՝ Nieuwe Kerk, «Նոր եկեղեցի»), եկեղեցի Նիդեռլանդներ Դելֆտ քաղաքում[2]: Տեղակայված է քաղաքի գլխավոր հրապարակում՝ քաղաքապետարանի դիմաց:
Նիևե կերկ | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Դելֆտ |
Հասցե | Markt 80 |
Դավանանք | բողոքականություն |
Կազմված է | Tomb of William the Silent? |
Ժառանգության կարգավիճակ | Նիրեռլանդների մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
Նվիրված | Saint Ursula? և Մարիամ Աստվածածին |
Անվանված | Saint Ursula? |
Ճարտարապետական նկարագրություն | |
Ճարտարապետական ոճ | Գոթական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1496 |
Առաջին հիշատակում | 1351 |
Կոորդինատներ: 52°0′43.700400099992″ հս․ լ. 4°21′36.6984001″ ավ. ե. / 52.01213900002777279° հս․. լ. 4.360194000028° ավ. ե. | |
oudeennieuwekerkdelft.nl |
Բովանդակություն
ՊատմությունԽմբագրել
Եկեղեցու առաջին փայտե շենքը կառուցվել է 1351 թվականին և նվիրված էր Մարիամ Աստվածածնին: Քարե եկեղեցու կառուցումը սկսվել է 1396 թվականին, 1420 թվականին կառուցվել է եկեղեցին, իսկ զանգակատան շինարարությունը տևել է մինչև 1496 թվականը: Եկեղեցու նոր հովանավորյալն է դարձել Սուրբ Ուրսուլան։
Եկեղեցու նախագիծը համապատասխանում է ավանդական քրիստոնեական խորհրդանշական կանոններին. խաչաձևը Քրիստոսի խորհրդանիշն է, երգչախմբի տաղավարիի 12 սյուները խորհրդանշում են 12 առաքյալներին, 4 քառակուսի սյուները` չորս ավետարանչականներին, իսկ կենտրոնական նավի 16 սյուները` 16 մարգարեներին:
1536 թվականի մայիսի 3-ին կայծակը հարվածել է եկեղեցական աշտարակին, ինչի արդյունքում ուժեղ հրդեհ է բռնկվել, որի հետևանքով երգեհոնը, զանգերը և վիտրաժներով պատուհանները ավերվել են, իսկ վերին նավի տանիքը՝ փլուզվել։ 1654 թվականի հոկտեմբերի 12-ին վառոդի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով եկեղեցին շատ վնասներ է կրել, սակայն հաջորդ տարվա գարնանն արդեն վերականգնվել է և գործել։ 1872 թվականին կայծակը ոչնչացրել է եկեղեցական աշտարակի սայրը: Ներկայիս աշտարակն ունի 108,75 մետր բարձրություն և բարձրությամբ համարվում է երկրորդը՝ Ուտրեխտի մայր տաճարից հետո։ Վերականգնողական աշխատանքները կատարվել են 1920-ական, 1960-ական և 1980-ական թվականներին: 1930-ականներին տեղադրվել են նոր վիտրաժներ։ Վիտրաժային պատուհանների մեծ մասը Վիլեմ Կոնեյնենբյուրգի աշխատանքն է։
Ժամանակակից երգեհոնն ունի 48 ձայն և շուրջ 3000 խողովակ: Այն ստեղծվել է Ուտրեխտի «Յ․ Բեց և գործընկերներ» ընկերության վարպետների կողմից և տեղադրվել 1839 թվականին: Զանգակատան զանգերը թվագրվում են 1660-ական թվականներին: Դրանք ձուլվել են քաղաքապետարանի զանգերի մնացորդներից, որոնք խիստ տուժել էին 1618 թվականի հրդեհի արդյունքում։
Ներկայումս եկեղեցին գործածվում է և որպես հոգևոր շինություն (պատարագներն իրականացվում են կիրակի օրերին և քրիստոնեական տոների ժամանակ) և որպես թանգարան: Այստեղ նաև անցկացվում են երգեհոնային երաժշտության համերգներ:
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Նիդեռլանդների հուշարձանների ցուցակ
- ↑ Делфт հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում