Հովիկ Հովեյան

հայ բանաստեղծ, թարգմանիչ

Հովիկ Վաչագանի Հովեյան (Հովհաննիսյան) (նոյեմբերի 23, 1956(1956-11-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ թարգմանիչ, բանաստեղծ։ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2011

Հովիկ Հովեյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 23, 1956(1956-11-23) (67 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունլրագրող, հրապարակախոս և սցենարիստ
ԱշխատավայրՀեռուստառադիոպետկոմ՝ գլխավոր խմբագիր, ՀԳՄ, Երևանի պետական համալսարան, Հայաստանի մշակույթի նախարարություն, Հայկական պետական մանկավարժական համալսարան և Ժողովրդական արվեստի թանգարան
ԱմուսինՎարդ Մանուկյան
Ծնողներհայր՝ Վաչագան Հովհաննիսյան, մայր՝ Լենա Հարությունյան
Զբաղեցրած պաշտոններմշակույթի նախարար
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՀԳՄ և Հայաստանի ժուռնալիստների միություն

Կենսագրություն խմբագրել

Հովիկ Հովեյանը ծնվել է 1956 թվականին Երևանում։ 1978 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։

Հեղինակ է բազմաթիվ հոդվածների, խոհագրությունների, ակնարկների, ռադիո և հեռուստատեսային հաղորդումների, փաստագրական ֆիլմերի սցենարների։

Հովեյանի բանաստեղծությունները տպագրվել են Գերմանիայում, Ռուսաստանում, Ռումինիայում, Լիտվայում, Բելառուսում, Ուկրաինայում, Իտալիայում, Սերբիայում, ԱՄՆ–ում, Իրանի Իսլամական Հանրապետությունում, Հունգարիայում և այլուր։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

1978 թվականից աշխատել է Հայաստանի հեռուստառադիոհաղորդումների պետական կոմիտեում, 1987-2004 թվականներին եղել է հեռուստառադիոհաղորդումների պետական կոմիտեի գրական-գեղարվեստական հաղորդումների գլխավոր խմբագրության գլխավոր խմբագիր։ 1991 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է, 1995 թվականից՝ Հայաստանի ժուռնալիստների միության անդամ։ 2001-2004 թվականներին եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը, 2001-2006 թվականներին` Երևանի պետական համալսարանի հեռուստառադիոժուռնալիստիկայի ամբիոնի դասախոս, 2004-2006 թվականներին` ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար։ 2007-2019 թվականներին դասավանդել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռուստառադիոժուռնալիստիկայի ամբիոնում։ 2009-2021 թվականներին եղել է Երևանի «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն»-ի տնօրեն։

Եղել է ՀԳԿ և Օրինաց Երկիր կուսակցության անդամ։ 2004-2006 թվականներին եղել է ՀՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար։ Նախարարիր պաշտոնից հրաժարական է տվել 2006 թվականի հունվարին[2]։

Գրական գործունեություն խմբագրել

Հեղինակել է տասնինը բանաստեղծական ժողովածու՝

  • «Տունը ծաղկաթերթիկի վրա» (1979), 
  • «Արահետ» (1990), 
  • «Աստղագուշակ» (1995), 
  • «Արեգակն արդար» (1997), 
  • «Թափառական ամառներ» (1999), 
  • «Ծես» (2000)
  • «Ժայռագրեր» (2003), 
  • մատենաշար «21-րդ դարի հայ  պոեզիա. Հ.Հովեյան - «Բանաստեղծություններ» (2004), 
  • «Կեսգիշերային լիբրետո» (2006),
  • «ՈՒրարտական անձրևներ» (2009), 
  • «Հիշողության կավ» (2011), 
  • «Քամիների վերադարձը» պարսկերեն (2013, Իրանի  Իսլամական Հանրապետություն), 
  • «Վրիպած ջրհեղեղ» (2014),
  • «Անժամանակություն» (2015),
  • «Նոյեմբերի ավերակները» (ռուսերեն, 2016),
  • «Անավարտ ցամաք» (2017),
  • «Բառի ալքիմիա» (ֆրանսերեն, 2018),
  • «Երկնաքեր դեպի ընդերք» (2019),
  • «Դրախտի շունը» (2023)։

Հովիկ Հովեյանի սցենարներով ու տեքստերով նկարահանվել են. 

  • «Ծաղկած քարեր»,
  • «Երևանյան շատրվաններ»,
  • «Նրա կյանքի ճանապարհը (գեղանկարիչ Հակոբ Հակոբյան), 
  • «Հայաստանի ազգային պատկերասրահ - եվրոպական կերպարվեստ» (1-ին, 2–րդ, 3–րդ  մասեր),
  • «Կրակե ծաղիկ» (Ցվետանա Պասկալևա),
  • «Կոչեմ ապրողաց» (Հայ-ամերիկյան համատեղ փաստագրական ֆիլմ, որը  պատմում է  ստալինյան  տարիներին Հայաստանում  կատարված  անցուդարձի մասին),
  • «Երևան» (ֆիլմը պատմում է այսօրվա Երևանի, երևանցու, հին  ու նորի, հազարամյակներ  առաջ  ստեղծվածի ու  այսօրվա  հայ  մարդու ձգտումների մասին), 
  • «Երևանի ամերիկյան համալ-սարան», 
  • «Հայկական դրամ»,
  • «Սուրբ ծեսերի երկիր»,
  • «Քարե վկաներ» և այլ փաստագրական կինոնկարներ։

Հովիկ  Հովեյանը կազմողն ու խմբագիրն է Վահագն Դավթյանի «Օրհնության  նվագներ», Լյուդվիգ  Դուրյանի  «Քարե  արցունք» բանաստեղծական ժողովածուների, հեղինակը՝ Աղասի  Այվազյանի «Դիպլիպիտո» թատերգության (բեմադրվել է Հայաստանում, Սանկտ-Պետերբուրգում) պերսոնաժների համար հատուկ գրված երգերի տեքստերի (հին թիֆլիսահայերի բարբառով), Հայկ Խաչատրյանի «Երկիր Հողածին, Հին Աստվածների» ռադիոպիեսի համար  գրված բանաստեղծությունների, կազմողն ու խմբագիրն է «Չորրորդ մուսա» համահավաք- ժողովածուների (գիրք 1–ին, գիրք 2-րդ) 2000-2002 թթ., որոնցում տեղ են գտել Հայաստանի հանրային ռադիոյի աշխատակիցների թարգմանական, արձակ, չափածո և երգիծական բնույթի ստեղծագործություններից։

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում

2011 թվականին Հովիկ Հովեյանի բանաստեղծական թարգմանությամբ հրատարակվել է ժամանակակից եգիպտացի բանաստեղծ Հուսամ Նասսարի «Մոլորված՝ փնտրում եմ երկիր» ժողովածուն։

«Գրական կամուրջներ» ծրագրի շրջանակներում 2013 թվականին Իրանի Իսլամական Հանրապետությունում թարգմանվել և «Հաֆրազ-Ապոլոն» հրատարակչությունում տպագրվել է Հովեյանի «Քամիների վերադարձը» բանաստեղծությունների ժողովածուն։

Թարգմանել է Սեդա Վերմիշևայի (Հայաստան), Նիլ Գիլևիչի (Բելառուս), Պավել Շուբինի (Ռուսաստան), Դայանա Տեր-Հովհաննիսյանի (ԱՄՆ), Ֆուադ Քահըլի (Սիրիա), Սերժ Վան Դույնհովենի (Հոլանդիա), Գեորգի Բորիսովի (Բուլղարիա) և այլոց ստեղծագործություններից։

Հովիկ Հովեյանի տեքստերով գրվելեն մի շարք խմբերգեր, ռոմանսներ, ջազային ստեղծագործություններ։

Պարգևներ խմբագրել

  • ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալ, 2016[3]
  • ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2011)[4],
  • «Վազգեն Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց» ոսկե մեդալ,
  • «Ֆրիտյոֆ Նանսեն» հուշամեդալ,
  • ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալ»,
  • ՀՀ Գրողների միության «Գրական վաստակի» համար մեդալ։

Ընտանիք խմբագրել

Հայ բանաստեղծ, մանկավարժ, լրագրող Վաչագան Հովհաննիսյանի որդին է։ Կինը՝ կոմպոզիտոր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վարդ Մանուկյան է։ Որդին՝ Վաչե Հովիկի Հովեյանը, ալտահար է, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվեստագիտության թեկնածու, միջազգային մրցույթների թափնեկիր։ Դուստրը՝ Շողեր Հովիկի Հովեյանը, դաշնակահար է, միջազգային բազմակի մրցույթների դափնեկիր։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Նախորդող
Թամարա Պողոսյան
ՀՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար
Հովիկ Հովեյան

3 մայիսի 20045 հունվարի 2006
Հաջորդող
Գևորգ Գևորգյան