Դայանա Տեր-Հովհաննիսյան

հայ թարգմանիչ, բանաստեղծ

Դայանա Տեր-Հովհաննիսյան (անգլ.՝ Diana Der-Hovanessian, մայիսի 21, 1934(1934-05-21), Վուստեր, Մասաչուսեթս, ԱՄՆ - մարտի 1, 2018(2018-03-01)[1], Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկահայ բանաստեղծուհի, թարգմանչուհի, լրագրող։

Դայանա Տեր-Հովհաննիսյան
անգլ.՝ Diana Der Hovanessian
Ծնվել էմայիսի 21, 1934(1934-05-21)
ԾննդավայրՎուստեր, Մասաչուսեթս, ԱՄՆ
Վախճանվել էմարտի 1, 2018(2018-03-01)[1] (83 տարեկան)
Վախճանի վայրՔեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մասնագիտությունբանաստեղծուհի, թարգմանչուհի և գրող
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան, Բոստոնի համալսարան և Բոստոնի համալսարանի արվեստի և գիտությունների քոլեջ
Ժանրերպոեզիա
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան, Բոստոնի համալսարան, Բարդ Քոլեջ և Կոլումբիայի համալսարան
Պարգևներ
Изображение автографа
Կայքdianaderhovanessian.com
Դայանա Տեր-Հովհաննիսյան Վիքիքաղվածքում

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Բոստոնի և Հարվարդի համալսարաններում։ Դասավանդել է Բոստոնի ուսումնական հաստատություններում։ Որպես լրագրող աշխատել է ամերիկյան թերթերում։ Լույս է ընծայել բանաստեղծությունների ժողովածուներ՝ «Ինչպես ընտրես քո անցյալը» (1978), «Ժամանակի մասին» (1987), «Հացի երգը, աղի երգը» (1990)։ Եղել է Նոր Անգլիայի բանաստեղծների միության նախագահը։

Առաջին թարգմանությունները կատարել է հոր՝ հասարակական գործիչ, գրող Հովհաննես Դատունու հետ։ Անգլերեն է թարգմանել Դանիել Վարուժանի, Եղիշե Չարենցի, Գևորգ Էմինի, Նահապետ Քուչակի, Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններից։ Հիմնել է Դանիել Վարուժանի անվան մրցանակ։ 1985 թվականին Երևանում Գևորգ Էմինի և Վահագն Դավթյանի թարգմանությամբ լույս է տեսել նրա «Սև աչքեր՝ կանաչ աչքերի խորքում» բանաստեղծությունների գիրքը, 1996 թվականին՝ «Ծաղիկների հովիտ»-ը[2][3]։ 1994 թվականին և 1999 թվականին դասախոսություններ է կարդացել Երևանի պետական համալսարանում[4][5][6]։

Երկեր խմբագրել

  • Վերադարձի օր, Երևան, 2002։

Մրցանակներ խմբագրել

  • ՀԳՄ Հ. Թումանյանի անվան մրցանակ, 1991 թ.
  • «Փեն քլաբ» մրցանակ
  • «Ամերիկյան պոեզիայի ընկերության» մրցանակ
  • Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալ
  • Մեսրոպ Մաշտոց թարգմանչաց մրցանակ, 2003 թ.
  • Հայաստանի ազգային գրադարանի մրցանակ
  • PEN-Նոր Անգլիա GOLDEN PEN մրցանակ
  • Արվեստի ազգային երախտավոր մրցանակ
  • Սուրբ Սահակ մեդալ
  • Պետերսոնի մրցանակ
  • Միջազգային պոեզիայի ֆորումի հրատարակման մրցանակ
  • QRL Colladay հրատարակչական մրցակ
  • Ամերիկյան գիտնականների և Prairie Schooner-ի մրցանակ
  • PEN/ Կոլումբիա թարգմանչական մրցանակ
  • Կոլումբիայի համալսարանի հայկական կենտրոնի Անահիտ մրցանակ
  • Բարսելոնայի խաղաղության մրցանակ
  • Armand Erpf թարգմանչական մրցանակ
  • Բոստոնի համալսարանի հարգարժան շրջանավարտների մրցանակ
  • Մերի Քերոլայն Դևիսի գրական ընկերության ամերիկյան բանաստեղծների մրցանակ
  • Նոր Անգլիայի գրական ակումբի Gretchen Warren մրցանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://mirrorspectator.com/2018/03/02/poet-diana-der-hovanessian-passed-away/
  2. Kherdian David, Agabian Nancy (2007-10)։ Forgotten bread: first-generation Armenian American writers (անգլերեն)։ Heyday Books 
  3. Bouvard Marguerite Guzman (1985)։ Landscape and Exile (անգլերեն)։ Rowan Tree Press։ ISBN 9780937672167 
  4. «Դայանա Տեր-Հովհաննիսյանի կենսագրությունը avproduction կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին։ Վերցված է 2018 թ․ փետրվարի 18 
  5. ԴԱՅԱՆԱ ՏԵՐ-ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ | ՀՈՐԸԴ ԱՐԵ
  6. Hairenik (2018 թ․ մարտի 2)։ «Diana Der Hovanessian: Dispensing Grace»։ The Armenian Weekly (en-US)։ Վերցված է 2018 թ․ մարտի 5 

Արտաքին հղումներ խմբագրել