Նիլ Գիլևիչ (բելառուս․՝ Ні́л Сымо́навіч Гіле́віч, սեպտեմբերի 30, 1931(1931-09-30), Slabada, Hajnienski Sieĺsaviet, Lahojsk District, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 29, 2016(2016-03-29), Մինսկ, Բելառուս)[1][2]), բելառուս բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ, բանահյուսագետ, հասարակական գործիչ։ Արժանացել է Բելառուսի ժողովրդական բանաստեղծի, Բելառուսական ԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչումների, Բելառուսական ԽՍՀ Յանկա Կուպալայի անվան պետական մրցանակի, Խրիստո Բոտևի անվան միջազգային գրական մրցանակի։ Բանասիրական գիտությունների թեկնածու էր, պրոֆեսոր, ԽՍՀՄ գրողների միության անդամ։

Նիլ Գիլևիչ
բելառուս․՝ Ніл Гілевіч
Ծննդյան անունբելառուս․՝ Нінел Сымонавіч Гілевіч
Ծնվել էսեպտեմբերի 30, 1931(1931-09-30)
ԾննդավայրSlabada, Hajnienski Sieĺsaviet, Lahojsk District, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմարտի 29, 2016(2016-03-29) (84 տարեկան)
Վախճանի վայրՄինսկ, Բելառուս
ԳերեզմանKalvaryja
Գրական անունАдась Абабак, Антось Кудзеля, Бандысь Папруга, Дзед Архіп, Мікола Сведка և Францішак Вядзьмак-Лысагорскі
Մասնագիտությունբանաստեղծ, մանկագիր, թարգմանիչ, բանահավաք, հասարակական գործիչ, գրականագետ, քաղաքական գործիչ, գրող և գրականագետ
Լեզուբելառուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Բելառուս
ԿրթությունՄինսկի քաղաքային մանկավարժական քոլեջ (1951) և Բելառուսի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ (1956)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու (1963)
Գրական ուղղություններպոեզիա
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն, Frantsishak Skaryna Belarusian Language Society? և Բելառուսիայի գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրԲելառուսի պետական համալսարան, Զվյազդա և Q127038590?
Պարգևներ
Изображение автографа
 Nil Hilevich Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1931 թվականի սեպտեմբերի 30-ին, Բելառուսի Մինսկի մարզի Լոգոյսկի շրջանի Սլոբոդա գյուղում[3], գյուղացու ընտանիքում։ Իսկական անունը՝ Նինել, հետագայում փոխել է Նիլի[4]։ Եղբայրը՝ Միկոլա Գիլը, նույնպես գրող է։

1940-ական թվականների կեսերին որոշ ժամանակ աշխատել է որպես գյուղի փոստատար[5]։ 1951 թվականին ավարտել է Մինսկի Ն. Կրուպսկայայի անվան մանկավարժական ուսումնարանը, ապա՝ բելառուսական պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետն ու ասպիրանտուրան։ 1951 թվականին աշխատել է Մինսկի դպրոցներից մեկում՝ որպես ուսուցիչ, 1960—1986 թվականներին՝ բելառուսական պետական համալսարանի բելառուսական գրականության ամբիոնում։

1958-ից մինչև 1963 թվականը ներառյալ ՝ աշխատել է միաժամանակ որպես «Զվեզդա» թերթի գրական խորհրդատու։ 1980—1989 թթ. եղել է Բելառուսական ԽՍՀ գրողների միության վարչության առաջին քարտուղարը, 1989 թվականից՝ բելառուսական լեզվի Ֆրանցիսկ Սկորինայի անվան ընկերության նախագահը[6], այդ ընկերության «Մեր խոսքը» պարբերականի գլխավոր խմբագիրը։ Ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր (1985—1995), Բելառուսական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության անդամ, 1990—1995 թվականներին եղել է կրթության, մշակույթի և պատմական ժառանգության պահպանության կոմիտեի նախագահը[7]։

Ստեղծագործական իր երկարատև գործունեության ընթացքում Նիլ Գիլևիչը հրատարակել է մի քանի տասնյակ գրքեր (առաջինը լույս է ընծայել 1946 թվականին)։ Գրել է բանաստեղծություններ (այդ թվում՝ մանկական), պոեմներ, վեպեր, վիպակներ, պատմվածքներ, 15 թատերգություն, հրապարակագրական հոդվածներ, գրականագիտական ուսումնասիրություններ... Կատարել է չափածո թարգմանություններ (հիմնականում թարգմանել է բալկանյան ժողովուրդների հեղինակների երկերից)։ Մինսկում վերջերս լույս է տեսել գրողի երկերի ժողովածուն՝ 23 հատորով։

Նիլ Գիլևիչը մահացել է 84 տարեկան հասակում՝ 2016 թվականի մարտի 29ին, Մինսկում[8]։ Թաղվել է Կալվարիյսկոյե գերեզմանատանը՝ կնոջ շիրմի մոտ։ 2018 թվականի նոյեմբերի 23ին նրա գերեզմանին հուշարձան-շիրմաքար է տեղադրվել[9]։

Սմորգոն քաղաքի փողոցներից մեկը կոչվել է Նիլ Գիլևիչի անունով։

Պարգևներ

խմբագրել
  • Բելառուսական ԽՍՀ Յանկա Կուպալայի անվան պետական մրցանակ (1980) — «У добрай згодзе» բանաստեղծական ժողովածուի և թարգմանչական գործունեության համար
  • Խրիստո Բոտևի անվան միջազգային մրցանակ (1986) — հեղափոխական պոեզիայի և հրապարակագրության համար
  • Բելառուսական ԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչում (1980)
  • Բելառուսի ժողովրդական բանաստեղծի կոչում (1991).
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան
  • Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության «Կյուրեղ և Մեթոդիոս» առաջին աստիճանի շքանշան
  • Հարավսլավական աստղի շքանշան՝ ժապավենով
  • Յարոսլավ Իմաստուն իշխանի երրորդ աստիճանի շքանշան
  • Ֆրանցիսկ Սկորինայի մեդալ
  • «Песня ў дарогу» (1957)
  • «Прадвесне ідзе па зямлі» (1959)
  • «Сцяжок на мачце» (1959)
  • «Званковы валет» (1961)
  • «Неспакой» (1961)
  • «Сіні домік, сіні дом» (1961)
  • «Да новых венікаў» (1963)
  • «Зялёны востраў» (1963)
  • «Бальшак» (1965)
  • «Дождж-грыбасей» (1966)
  • «Перазовы» (1967)
  • «Лісце трыпутніку» (1968)
  • «Ці грэх, ці 2» (1970)
  • «Загадкі» (1971)
  • «А дзе ж тая крынічанька» (1972)
  • «Русалка на Нарачы» (1974)
  • «Як я вучыўся жыць» (1974)
  • «Запаветнае» (1975)
  • «Актавы» (1976)
  • «У добрай згодзе» (1979)
  • «Начлег на буслянцы» (1980), сборник пьес
  • «Калі рана ўстанеш» (1984)
  • «Святлынь» (1984)
  • «Родныя дзеці» (1985), роман в стихах
  • «Добры чалавек» (1987)
  • «Повязь» (1987)
  • «Перажыўшы вайну» (1988), повесть
  • «Кантора» (1989)
  • «Дыялог на хаду» (1990)
  • «Роднае слова»

Գրականություն

խմբագրել
  • Гілевіч Ніл // Беларускія пісьменнікі: Біябібліяграфічны слоўнік. У 6 т. / пад рэд. А. І. Мальдзіса. — Мн.: БелЭн, 1992—1995.
  • Беларускія пісьменнікі (1917—1990): Даведнік; Склад. А. К. Гардзіцкі. Нав. рэд. А. Л. Верабей. — Мн.: Мастацкая літаратура, 1994. — 653 с.: іл. ISBN 5-340-00709-X
  • Гилевич Нил // Кто есть кто в Республике Беларусь: Электронный справочник; БДГ on-line. — Эл. ресурс bdg.by

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Памёр Ніл Гілевіч [Электронный ресурс] // «Наша Ніва». — Веб-сайт газеты. — 29.03.2016. — Дата доступа: 29.03.2016. — Режим доступа: http://nn.by/?c=ar&i=167631.
  2. Памёр Ніл Гілевіч [Электронный ресурс] // Радыё «Свабода». — Веб-сайт белорусской редакции радиостанции RFE/RL. — 29.03.2016. — Дата доступа: 29.03.2016. — Режим доступа: http://www.svaboda.org/content/article/27642644.html
  3. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  4. «Быў час, быў век, была эпоха». Пяць фактаў пра Ніла Гілевіча, Наша Ніва (29 марта 2016)(բելառուս.)
  5. 20 незвычайных фактаў пра Ніла Гілевіча, Радыё Свабода (30 марта 2016)(բելառուս.)
  6. http://charter97.org/be/news/2011/9/30/43173/%7Ctítulo=Ніл(չաշխատող հղում) Гілевіч: «Мы сёньня працуем у вельмі ненармальных умовах»|língua2=be}}
  7. Ніл Гілевіч // Беларускія пісьменнікі (1917—1990) : Даведнік / Склад. А. К. Гардзіцкі; нав. рэд. А. Л. Верабей. — Мінск : Мастацкая літаратура, 1994. — С. 139—141.
  8. «Умер Нил Гилевич». Наша Ніва (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին.
  9. «На могиле Нила Гилевича установили надгробный памятник». Наша Ніва.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիլ Գիլևիչ» հոդվածին։