Գևորգ Գևորգյան (դերասան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Գևորգյան (այլ կիրառումներ)
Գևորգ Սարգսի Գևորգյան (սեպտեմբերի 15, 1948, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, պրոդյուսեր։
Գևորգ Գևորգյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1948 սեպտեմբերի 15 |
Ծննդավայր | ![]() |
Կրթություն | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան պրոդյուսեր |
Պարգևներ և մրցանակներ | ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ |
ԿենսագրությունԽմբագրել
1968-1971 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: 1983 թվականին Մոսկվայում մասնակցել է կինեմատոգրաֆի բարձրագույն դասընթացներին։ 1971-1982 թվականներին եղել է Հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայի արտադրական բաժնի պետը, այնուհետև ստուդիայի փոխտնօրեն, 1982-1984 թվականներին՝ Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի արտադրական բաժնի պետը, 1984-1991 թվականներին՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի փոխտնօրենը, 1991-2005 թվականներին՝ տնօրենը։ 2005 թվականին ղեկավարել է «CS FILMS» ՓԲԸ-ն։ 2006 թվականին եղել է ՀՀ մշակույթի նախարար, նույն թվականից՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն։ 2012 թվականից նաև «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության նախագահն է[1][2][3]։
ՖիլմագրությունԽմբագրել
Տարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1994 | Լաբիրինթ | զենքով տղամարդ |
1992 | Կա-կա-դու | ռեստորանի տնօրեն |
1991 | Ռեզինե կինը | բեղերով տղամարդ |
1984 | Հրդեհ | պահակ |
1984 | Հեծյալը, որին սպասում էին |
ՊրոդյուսերԽմբագրել
Տարի | Ֆիլմ |
---|---|
2009 | Սահման
(փաստագրական ֆիլմ) |
ՊարգևներԽմբագրել
- ՀՀ նախագահի շնորհակալագիր, 2002, 2003
- ՀՀ վարչապետի շնորհակալագիր, 2004
- Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահի շնորհակալագիր, 2007
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2009