Հիրիկ կովկասյան
Հիրիկ կովկասյան | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Iris caucasica
|
Հիրիկ կովկասյան (Iris caucasica), հիրիկազգիների ընտանիքին պատկանող բույս։
Նկարագրություն խմբագրել
Բազմամյա կոճղարմատավոր բույս է։ Տերևները մոխրականաչավուն են, թրանման, երկարությամբ ծալված, մանգաղանման կորացած, սպիտակ, կռճիկանման եզրերով։ Ծաղկակիր ցողունը հասնում է 8-25սմ բարձրության, մինչև վերին ծայրը տերևապատ է, իր վրա կրում է 2-5 ծաղիկ։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։
Տարածում խմբագրել
Հանդիպում է թփուտներում, բուսածածկ և խճապատ թեքություններում, արոտավայրերում։ Մեր հանրապետությունում հանդիպում է Եղվարդում և Ուրցի լեռնաշղթայում։ Հայաստանից դուրս վայրի վիճակում աճում է Կովկասում, Փոքր Ասիայում, Հյուսիսային Իրանում։
Աճման պայմաններ խմբագրել
Կովկասյան հիրիկը պահանջկոտ չէ աճման պայմանների նկատմամբ։ Լուսասեր է, սակայն աճում է նաև ստվերոտ վայրերում, բավականին ցրտադիմացկուն է և շոգադիմացկուն։ Լավ է տանում ժամանակավոր երաշտը։ Լավ է աճում սննդանյութերով աղքատ, քարքարոտ, թեթև ավազային հողերում։
Նշանակություն խմբագրել
Օգտագործվում է ծաղկադեկորատիվ ձևավորումներում։ Հրաշալի ելանյութ է սելեկցիոն աշխատանքների համար։
Գրականություն խմբագրել
- Լ. Վ. Հարությունյան «Քո շրջապատի ծաղիկները»