Լիկյոր (ֆր.՝ liqueur, լատին․՝ liquor «հեղուկ» բառից), անուշաբույր, սովորաբար քաղցր խմիչք, որը պատրաստվում է մրգային կամ հատապտղային հյութերից, հոտավետ բույսերի թուրմերից, արմատներից, համեմունքներից և այլն։ Էթիլային սպիրտի պարունակությունը լիկյորում տատանվում է 15 %-ից մինչև 75 %, իսկ շաքարի պարունակությունը, որպես կանոն, տատանվում է 25 %-ից մինչև 60 %[1]։

Լիկյոր
Ենթատեսակspirit drink?
 Liqueurs Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Լիկյորների առևտրային արտադրությունը սկսվեց Միջնադարում, երբ ալքիմիկոսները, բժիշկները և վանականները փնտրում էին կենսատու թուրմը։ Դա բերեց լայն տարածում գտած լիկյորների արտադրության, դրանց թվում նաև կրոնական միաբանությունների անունները կրող, որոնք առաջին անգամ ստացան այդ խմիչքը։ Մեր օրերում լիկյորների արտադրությունը զարգացած է գրեթե ամենուր, այս կամ այն տեղական տարատեսակները հաճախ են հիշատակվում ուղեցույցներում՝ զբոսաշրջիկների ուշադրությունը գրավելու համար։

Տարատեսակներ խմբագրել

Լիկյորների զանազանության և դրանց օգտագործման եղանակների պատճառով, գոյություն ունեն դրանց դասակարգման բազում տարբերակներ՝ ըստ թնդության, ըստ քաղցրության աստիճանի (Ֆրանսիայում հայտնի եղանակ), ըստ համային հիմնական բաղադրիչների (մրգային, ցիտրուսային, խոտաբույսային և այլն), ըստ սպիրտային հիմքի տեսակի։ Լիկյորի անունը կարող է ապրանքանիշ լինել (օրինակ՝ Baileys, Grand Marnier), կամ պարզապես ծագումնաբանական անուն (Օրինակ՝ Irish cream, Կյուրասաո)[2]

Ավանդական լիկյորները բաժանվում են թունդ (35 %-45 % սպիրտ, 30 %-50 % շաքար), դեսերտային (25 %-30 % սպիրտ և 25 %-30 % շաքար) և կրեմ (15 %-23 % սպիրտ և 50 %-60 % շաքար)։ Առաջին խմբին են դասվում առավել հին լիկյորների մեծամասնությունը, որոնք արտադրվել էին վանականների, դեղագործների, հրուշակագործների կողմից։ Կրեմ-լիկյորները հայտնվել են համեմատաբար վերջերս, 20-րդ դարի կեսերին, դրանք տարբերվում են խտությամբ և շատ քաղցր համով[3]։

Լիկյորները սովորաբար մատուցում են ճաշի վերջում՝ թեյի կամ սուրճի հետ։ Օգտագործում են ինչպես անապակ, այնպես էլ բազում խմիչքների և կոկտեյլների հետ խառնած։ Օգտագործվում են նաև բոլոր հնարավոր ուտեստների, առաջին հերթին աղանդերի պատրաստման համար։

Հայտնի լիկյորներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Das WikipediA Lexikon in einem Band. MOHN Media. Mohndruck GmbH. Gütersloch.2008 ISBN 978-3-577-09102-2
  2. «Ликеры». Барменская ассоциация России. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 11-ին.
  3. Д.И. Ермакович, А.А. Синяк Ликеры // Коктейли. — М.: АСТ. — С. 102. — 160 с. — ISBN 978-5-17-080803-8

Գրականություն խմբագրել

  • Стюарт Уолтон Энциклопедия крепких спиртных напитков = The New Guide to Spirits and Liqueurs. — М: БММ, 2004. — С. 58-105. — 128 с. — ISBN 5-88353-196-2
  • Федор Евсевский Библия бармена. — 2-е изд.. — Евробукс, 2004. — С. 148-157. — 304 с. — ISBN 5-9900239-1-X