Աննա Աբաշիձե
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբաշիձե ազգանունով այլ մարդկանց մասին:
Աննա Աբաշիձե (վրաց.՝ ანნა აბაშიძე, 1730 - 1749, դեկտեմբերի 7), վրացի արքայադուստր Աբաշիձե ընտանիքից, Կախեթի թագուհին որպես Հերակլ II կին, ում հետ ամուսնացել է 1745 թվականին։ Վրաստանի վերջին թագավոր Գեորգի XII մայրը։
Աննա Աբաշիձե վրաց.՝ ანნა აბაშიძე | |
---|---|
Վրաց թագուհի | |
Իշխանություն | Վրաստան |
Ծնվել է՝ | 1730 |
Մահացել է՝ | 1749 |
Ազգություն | վրացի |
Հայր | prince Zaal Abashidze?[1] |
Մայր | NN Mkheidze?[1] |
Երեխաներ | Գեորգի XII և Thamar Bagrationi of Georgia? |
ԿենսագրությունԽմբագրել
Արքայադուստր Աննան ծնվել է 1730 թվականին Իմերեթի թագավորության ազնվական ընտանիքներից մեկում։ Հայրը եղել է արքայազն Զաալ Աբաշիձեն։ Ունեցել է երկու եղբայր՝ Յոհանը և Սիմոնը։ Վերջինս եղել է Մարնեուլի կառավարիչը (մոուրավի)։
1745 թվականին Աննան ամուսնացել է Հերակլ II հետ և դարձել նրա 2-րդ կինը։ Հերակլ II առաջին կինը եղել է կամ Կատևան Օրբելիանին, որից Հերակլ II բաժանվել է, կամ Կատևան Փխեիձեն, ով մահացել է վատ հիվանդությունից 1744 թվականին։ Աննայի և Հերակլի ամուսնությունը կազմակերպել է Հերակլ II մայրական մորաքույրը, արքայադուստր Անուկան, ով ամուսնացած է եղել Աբաշիձե ընտանիքի անդամներից մեկի հետ։ Հարսանիքը սկզբում նշել են Անուկայի Քվիշխեթի առանձնատանը, ապա Հերակլ II հայրական տանը՝ Թբիլիսիում։ Աննան մահացել է Թբիլիսիում, 19 տարեկան հասակում։ Թաղված է Մցխեթի Սվետիցխովելի տաճարում։ 1950 թվականին Հերակլ II ամուսնացել է 3-րդ անգամ Դարեջան Դադիանի հետ[2][3][4]։
Հերակլը և Աննան ունեցել են 3 երեխա[2][4]
- Գեորգի XII (1746 թ., նոյեմբերի 10 - 1800 թ., դեկտեմբերի 28), հաջորդել է Հերակլ II, եղել է Քարթլիի և Կախեթի թագավորը
- Արքայադուստր Թամար (1747 թ., հուլիսի 12 - 1786 թ., օգոստոսի 4), ամուսնացել է արքայազն Դավիթ Օրբելիանիի հետ
- Անհայտ դուստր, ով մահացել է մանկահասակ տարիքում
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Pas L. v. Genealogics — 2003. — ed. size: 683713
- ↑ 2,0 2,1 Javakhishvili David (2011–2012)։ «მეფე ერეკლე II-ის მეუღლეები» [The Spouses of King Erekle II]։ Georgian Source Studies (English summary) (Georgian)։ XIII-XIV: 90–96։ ISSN 1987-9563։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-07-ին։ Վերցված է 2015-10-21
- ↑ Dumin, S.V., ed. (1996)։ Дворянские роды Российской империи. Том 3. Князья [Noble families of the Russian Empire. Volume 3: Princes] (Russian)։ Moscow: Linkominvest։ էջ 69
- ↑ 4,0 4,1 Montgomery, Hugh, ed. (1980)։ Burke's Royal Families of the World, Volume 2։ London: Burke's Peerage։ էջ 66։ ISBN 0850110297