Գեորգի XII
Գեորգի XII (նոյեմբերի 10, 1746, Թելավ, Վրաստան[1] - դեկտեմբերի 28, 1800[1], Թիֆլիս, Քարթլի-Կախեթի թագավորություն[1]), Քարթլի Կախեթի (Արևելյան Վրաստան) վերջին թագավորը (1798 թ.-ից) Բագրատունիների դինաստիայից։
Գեորգի XII | |
---|---|
![]() | |
Ծնվել է՝ | նոյեմբերի 10, 1746 |
Ծննդավայր | Թելավ, Վրաստան[1] |
Մահացել է՝ | դեկտեմբերի 28, 1800[1] (54 տարեկան) |
Վախճանի վայր | Թիֆլիս, Քարթլի-Կախեթի թագավորություն[1] |
Տոհմ | Բագրատիոնիներ[1] |
Հայր | Հերակլ II |
Մայր | Աննա Աբաշիձե |
Երեխաներ | Դավիթ Բագրատիոնի, Իոան Բագրատիոնի[1], Իլյա Բոտոնիշվիլի, Թեյմուրազ Բագրատիոնի, Բագրատ Բագրատիոնի, Միշել Բագրատիոնի, Ջաբրաիլ Բագրատիոնի, Օկրոպիր Բագրատիոնի, Նինո Դադիանի և Q119852030? |
Հավատք | Վրաց ուղղափառ եկեղեցի |
Պարգևներ | |
Ստորագրություն | ![]() |
Հերակլ II-ի ավագ որդին։
1770 թվականին մասնակցել է Ասպինձայի ճակատամարտին, որտեղ վրաց-հայկական զորքերը պարտության են մատնել թուրքերին։ Վերականգնել է 1783 թվականի Գեորգիևսկի պայմանագիրը։ Գեորգին սերտ կապերի մեջ է եղել Տայոց կաթողիկոսների հետ, իմացել է հայերեն։ Նրա արքունիքում կարևոր պաշտոններ են վարել հայազգի իշխաններ Դարչի Բեհբությանը (Տփղիսի մելիքը), Սուլխան Թումանյանը (Տփղիսի մովրովը), Մկրաում Սուրգունյանը (Տփղիսի ոստիկանապետը), Տովսեփ Բեհբությանը, որը դեսպանի (բանագնացի) պաշտոն է վարել, Սուլխան Բեկթաբեկյանը (փոխկանցլեր), Միրզա Աբրահամ Ենիկոլոփյանը, որը նույնպես դեսպանի պաշտոն է վարել, իսկ Տովհաննես Կարայանը եղել է արքունի բժիշկը։ Գեորգի խնդրանքով Ղուկաս Ա Կարնեցի կաթողիկոսը Աղա Մահմեդ խանի կողմից ավերված Տփղիսը վերականգնելու համար նվիրաբերել է 1000 թուման։ Ուժ չունենալով պայքարելու Իրանի հարձակումների, ինչպես և իր եղբայրների գահակալական ոտնձգությունների դեմ, Գեորգին խնդրել է Պավել 1-ին Ռուսաստանի հպատակության տակ ընդունել Վրաստանը։ 1800 թվականի դեկտեմբերի 22-ին Պավել 1-ինը ստորագրել է Վրաստանը Ռուսաստանին միացնելու մանիֆեստը, որը հրապարակվել է Գեորգիի մահից հետո։
Ծանոթագրություն
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի XII» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 16)։ |