Հենրիկ Մամյան

հայ նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հենրիկ Արամի Մամյան (ապրիլի 24, 1934(1934-04-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 17, 2014(2014-07-17), Երևան, Հայաստան[1]), հայ նկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ (2010

Հենրիկ Մամյան
Ի ծնեՀենրիկ Արամի Մամյան
Ծնվել է1934, ապրիլի 24
ԾննդավայրԵրևան
Վախճանվել է2014, հուլիսի 17
Մահվան վայրԵրևան
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
Զավակներ

Կենսագրություն խմբագրել

1953 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1959 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1960-1964 թթ. դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, 1963 թվականից՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, պրոֆեսոր` 1990 թվականից, 1991 թվականից` ԵՊՃՇԻ-ում, ամբիոնի վարիչ 1991 թվականից[2] Հենրիկ Մամյանի աշխատանքները ցուցադրվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[3]։

Վախճանվել է 2014 թ. հուլիսի 17-ին։

Ստեղծագործական գործունեություն խմբագրել

Աշխատել է գրքային գրաֆիկայի, մոնումենտալ և հաստոցային գեղանկարչության ասպարեզներում։ Ձևավորել է մոտ 90 գիրք։

Հաստոցային գրաֆիկական գործեր՝

  • «Ձմեռ», 1981
  • «Լուսին», 1983
  • «Հայ ժողովրդի պատմությունից» նկարաշարը 1996

Հեղինակ է նաև բազմաթիվ մատենանիշների, մոնումենտալ երփնագիր աշխատանքների։ 1965-ին նկարիչ Հովհաննես Մինասյանի հեղինակային համագործակցությամբ ստեղծել են Օշականի Մեսրոպ Մաշտոց եկեղեցու որմնանկարները, Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» եռանկարի 3-րդ մասի որմնանկարները (2000-2002, Երևան, Կասկադ

Կոմիտասի 100-ամյակին Բեյրութում կազմակերպված մրցույթում «Կոմիտաս» եռանկարն արժանացել է 2-րդ մրցանակի։

Ցուցահանդեսներ խմբագրել

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում, Բաքվում (1975), Կիրովականում (1980), Լենինականում, Երևանում (1981, 1985, 2004[4]), Վարշավայում (1984), Բելգրադում (1991)։

Մեջբերումներ Հենրիկ Մամյանից խմբագրել

  Գրքի նկարազարդումը կյանք է։ Նկարազարդման համար անհրաժեշտ է, որպեսզի ամբողջությամբ մտնես ստեղծագործության էության մեջ, ընկալես հեղինակի ասելիքը, պետք է աշխատես, համառորեն աշխատես։  

Կոչումներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Հենրիկ Մամյանը
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. Հենրիկ Մամյանի աշխատանքները Հայաստանի ազգային պատկերասրահում
  4. Երևանում բացվեց գեղանկարիչ Հենրիկ Մամյանի գրաֆիկական աշխատանքների անհատական ցուցահանդեսը
  5. ՀՀ պատվավոր կոչումներ շնորհելու մասին