Թրոնդենեսի եկեղեցի (նորվ.՝ Trondenes kirke), միջնադարյան ամենահյուսիսային եկեղեցին աշխարհում։ Գտնվում է Նորվեգիայի Թրոմս ֆյուլքեի Հարսթադ կոմունայի Թրոնդենես բնակավայրում։ Այն նաև հանդիսանում է աշխարհում պահպանված ամենահյուսիսային միջնադարյան կառույցը։ Եկեղեցին պատկանում է Նորդ-Հալոգլանդ թեմին[1]։

Թրոնդենեսի եկեղեցի


ՏեղադրությունԹրոմս, Հարսթադ, Թրոնդենես
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԿրոնադավանանքԼյութերականություն
Ճարտարապետություն
ԿարգավիճակԳործող
Կառուցման սկիզբ11-րդ դար
Կառուցման ավարտ1435թ.
ՇինանյութՔար

Չնայած ընդունված է եկեղեցին թվագրել 11-րդ դարով, սակայն շինարարությունը ավարտվել է միայն 1435 թվականին։ Համեմատած Նորվեգիայի հյուսիսում գտնվող մյուս 10 միջնադարյան քարե եկեղեցիների՝ Տրոնդենեսի եկեղեցին պահպանվել է գրեթե իր նախնական տեսքով[2]։

Եկեղեցու նավի երկարությունը 22,6 մետր է, իսկ խորանին՝ 13,5 մետր, ինչը այն դարձնում է նորվեգական միջնադարյան գյուղական ամենամեծ եկեղեցին։ Ուշ միջնադարում այն հանդիսացել է Հյուսիսային Նորվեգիայի գլխավոր եկեղեցին[2]։

Եկեղեցին հայտնի է նաև իր սրբապատկերներով, որոնցից մեկը նկարել է գերմանացի նկարիչ Բերնթ Նոտկեն։ Եկեղեցում տեղադրված է 18-րդ դարի երգեհոն[2]։

Եկեղեցու հարևանությամբ գտնվում են մեկ այլ միջնադարյան եկեղեցու ավերակներ։ Նախկինում եկեղեցուն կից եղել է նաև զանգակատուն, սակայն չի պահպանվել։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Trondenes kirke. (նորվեգերեն)
  2. 2,0 2,1 2,2 Om Trondenes kirke> (նորվեգերեն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրոնդենեսի եկեղեցի» հոդվածին։