Թրանյոյ
Թրանյո (նորվ.՝ Tranøy), կոմունա Նորվեգիայի Թրոմս ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Վանգսվիք բնակավայրն է։ Պաշտոնական լեզուների ընտրության ժամանակ 3 լեզուներից որևէ մեկը չի ընտրել, այսինքն՝ չեզոք է։ Զբաղեցնում է 523.62 կմ² տարածք[1]։
Թրանյո նորվ.՝ Tranøy | |||
---|---|---|---|
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Կարգավիճակ | former municipality of Norway? | ||
Մտնում է | Թրոմս | ||
Վարչկենտրոն | Վանգսվիք | ||
Հիմնական լեզու | չեզոք (այսինքն կոմունան չի ընտրել լեզուներից որևէ մեկը) | ||
Բնակչություն (2007) | 1579 | ||
Տարածք | 523.62 | ||
![]() | |||
Հիմնադրված է | 1837 թ. | ||
Սահմանակցում է | Տորսկեն, Բերգ, Լենվիք, Դյուրյո, Իբեսթադ, Հարսթադ և Աննյոյ | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
ISO 3166-2 կոդ | 1927 | ||
tranoy.kommune.no |

Թրանյո կոմունան ստեղծվել է 1838 թվականի հունվարի 1-ին։ Անվանումը ստացել է Թրանյո փոքրիկ կղզուց։ Տնտեսության առանցքային ճյուղերից են ձկնորսությունը, նավահանգիստը և զբոսաշրջությունը։
Թրանյոյի զինանշանը Խմբագրել
Թրանյո կոմունայի զինանշանը հաստատվել է 1987 թվականի մայիսի 15-ին և իրենից ներկայացնում է սպիտակ գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված է սև գույնի ատլանտյան պանտուս տեսակի ձուկ։ Այն խորհրդանշում է տվյալ տարածքում նշված ձկնատեսակի առատությունը և կոմունայի բնակիչների համար ձկնորսության կարևորությունը[1]։
Բնակչություն Խմբագրել
Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Թրանյո կոմունայում բնակվում է 1579 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում նվազել է[1]։
Պատկերասրահ Խմբագրել
Աղբյուրներ Խմբագրել
- Store norske leksikon. (նորվեգերեն)
Արտաքին հղումներ Խմբագրել
- Կոմունայի վիճակագրական տվյալները վերցված Նորվեգիայի վիճվարչությունից: Archived 2011-05-14 at the Wayback Machine. (նորվեգերեն)