Հարավչինական ծով
Հարավչինական ծով (մալայ․՝ Laut China Selatan, վիետ․՝ Biển Đông, չին.՝ 南海, ինդոն.՝ Laut Cina Selatan), կիսափակ ծով Խաղաղ օվկիանոսի արևմուտքում, Հարավարևելյան Ասիայի ափերի մետ՝ Հնդկաչին թերակղզու, Կալիմանտան, Պալիվան, Լուսոն և Թայվան կղզիների միջև։ Հյուսիսում Թայվանի նեղուցով միանում է Արևելաչինական ծովին, հյուսիս-արևելքում՝ Բաշի և Լուսոն նեղուցներով՝ Խաղաղ օվկիանոսին, հարավ-արևմուտքում՝ Սինգապուրի նեղուցով՝ Հնդկական օվկիանոսին, հարավում՝ Գելասի և Կարիմատա նեղուցներով՝ Ճավայի ծովին։ Մակերեսը՝ 3537 հազար կմ2, խորությունը՝ մինչև 5560 մ։
Կոորդինատներ | 14°57′14″ հս․. լ. 112°49′47″ ավ. ե.HGЯO | |
Երկիր | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() | |
Տեղագրություն | Հարավարևելյան Ասիա | |
Ջրատարածություն | Խաղաղ օվկիանոս | |
Ընդհանուր մակերեսը | 3 500 000 կմ² | |
Ամենամեծ խորությունը | 5016 մ | |
![]() ![]() | ||
Խոշոր ծոցերն են Բակբոն (Տոնկինի) և Սինամին։ Խոշոր կղզին է Հանյանը։ Հարավչինական ծովն են թափվում Սիցզյան, Հանգհա, Մեկոնգ, Մենակ Չաո Պրայա գետերը։ Գլխավոր նավահանգիստներն են Բանգկոկը (Թաիլանդ), Հոշիմինը, Հայֆոնը (Վիետնամ), Սյանգանը (Սյանգան), Գուանչժոուն (Չինաստան), Մանիլան (Ֆիլիպիններ)։
ԱնվանումԽմբագրել
Չինարեն անվանումն է նանհայ (նան ― «հարավ», հայ ― «ծով», այսինքն՝ «հարավային ծով»)։ Այդպես է կոչվել Չինաստանի հարավային ափերի մոտ գտնվելը նկատի ունենալով[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հարավչինական ծով կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 289)։ |