Արևելաչինական ծով, Դունհայ, Խաղաղ օվկիանոսի կիսափակ ծով Չինաստանի և Թայվան, Ռյուկյու ու Կյուսյու կղզիների միջև։ Մակերեսը համաձայն խորհրդային տվյալների 836 հզր․ կմ² է, համաձայն արևմտյան սահմանման 1 249 հզ կմ², միջին խորությունը՝ 349 մ, առավելագույնը՝ 2717 մ։ Արևելաչինական ծովն է թափվում Յանցզի գետը։ Ծովի արևելյան մասով անցնում է Հյուսիսային պասատային հոսանքի շարունակությունը, որը հյուսիսում ճյուղավորվում է․ մեկ ճյուղն ուղղվում է դեպի Ճապոնական ծով, իսկ մյուսից սկզբնավորվում է Կուրոսիո հոսանքը։
Արևելաչինական ծով |
---|
 |
Տեսակ | սահմանային ծով |
---|
Երկիր | Չինաստան, Ճապոնիա, Չինաստանի Հանրապետություն և Հարավային Կորեա |
---|
Խորություն | 2719 մետր |
---|
Մակերես | 1 249 000 կմ²[1] |
---|
Մասն է | Խաղաղ օվկիանոս |
---|
Ավազանի երկիր | Չինաստան, Չինաստանի Հանրապետություն, Հարավային Կորեա և Ճապոնիա |
---|
Լիճ հոսող գետ | Jiao River?, Min River?, Ou River?, Յանցզի, Sendai River?, Asato River?, Genka River?, Hija River?, Jisso River?, Kokuba River?, Manose River?, Q11432150?, Q11514564?, Q11638072?, Tabaru River? և Urauchi River? |
---|
|
 |
 |
Կլիման մուսոնային է։ Մայիս-հոկտեմբերին 3-4 անգամ հարավից հյուսիս անցնում են թայֆունները։ Ջրի միջին ջերմաստիճանը ձմռանը՝ հյուսիս-արևմուտքից դեպի հարավարևելյան փոխվում է 7 °C-ից մինչև 16 °C, ամռանը՝ 27°-28 °C, տարեկան տեղումները մինչև 2244 մմ է։ Ջրի աղիությունը 34, 5°/օօ է, գետաբերանների մոտ՝ 5-10°/օօ։ Հաճախակի լինում են ստորջրյա երկրաշարժեր (ցունամի)։ Մակընթացությունները կեսօրյա բնույթի են և հասնում են մինչև 7, 5 մ բարձրության։ Արևելաչինական ծովում զարգացած է ձկնորսությունը։ Խոշոր նավահանգիստներն են Շանհայը, Ցզիլունը (ՉԺՀ), Նագասակին (Ճապոնիա)։