Ճավայի ծով, միջկղզային ծով, Խաղաղ օվկիանոսի արևմուտքում, Սումատրա, Ճավա և Կալիմանտան կղզիների միջև։ Տարածությունը 552 հզ կմ² է, միջին խորությունը՝ 111 մ, ջրի ծավալը՝ 61 հզ կմ³։ Ջրերի ամսական միջին ջերմաստիճանը 27—29 °C է, աղիությունը՝ 29,5—33,5%։ Կա մակընթացություն։ Զարգացած է ձկնորսությունը, մարգարտի արդյունահանությունը։ Նավահանգիստներն են Ջակարտան, Սեմարանգը (Ճավա կղզի), Բանջարմասինը (Կալիմանտան)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 87)։
|