Թայվանի նեղուց
Թայվանի նեղուց, Թայվան հայսյա, Ֆորմոզայի նեղուց, Ասիա մայրցամաքի արևելյան ափի և Տայվան կղզու միջև։ Միացնում է Արևելա-Չինական և Հարավ-Չինական ծովերը։ Երկարությունը մոտ 360 կմ է, նվազագույն լայնությունը՝ մոտ 130 կմ, նվազագույն խորությունը նավարկուղում՝ 60 մ։ Մայրցամաքային ափը կտրտված է ծոցերով, կան շատ կղզիներ։ Հոսանքները(արագությունը 1 կմ/ժ) ձմռանը ուղղված են դեպի հարավ, ամռանը՝ հյուսիս։ Նավահանգիստներն են Գաոսյունը, Ֆուչժոուն և Սյամինը (Չինաստան)։
Թայվանի նեղուց | |
---|---|
臺灣海峽 (zh) | |
![]() | |
Երկիր | Չինաստան |
Բաժանում է | ![]() ![]() |
![]() ![]() |
Անվանում
խմբագրելՉինարեն կոչվում է Թայվանհայսյա։ Հայտնի է նաև Ֆորմոզայի նեղուց անունով[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թայվանի նեղուց» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 559)։ |