Հայ-ուկրաինական հարաբերություններ

Հայ-ուկրաինական հարաբերություններ, երկկողմ դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և Ուկրաինայի միջև։ Հաստատվել են 1991 թվականի դեկտեմբերի 25-ին։ Մինչև 1991 թվականը երկու երկրները դաշնակից հանրապետություններ էին ԽՍՀՄի կազմում։ Այսօր երկու պետությունները ԱՊՀ, Առևտրի համաշխարհային կազմակերպության, ԵԱՀԿ անդամ են, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի լիիրավ անդամներ։

Հայ-ուկրաինական հարաբերություններ
Հայաստան և Ուկրաինա

Հայաստան

Ուկրաինա

Համեմատական բնութագիր

խմբագրել
  Ուկրաինա   Հայաստան
Բնակչություն 42 590 900 3 017 100
Տարածք 603 549 կմ² 29 743 կմ²
Բնակչության խտություն 73,92 մարդ/կմ² 101,4 մարդ/կմ²
Մայրաքաղաք Կիև Երևան
Ամենամեծ քաղաքներ Կիև, Խարկով, Օդեսա, Դնեպր Երևան, Գյումրի, Վանաձոր
Ներկայիս առաջնորդ նախագահ Վոլոդիմիր Զելենսկի
Վարչապետ Դենիս Շմիհալ
նախագահ Վահագն Խաչատուրյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյան
Կառավարման համակարգ Կիսանախագահական համակարգ Նախագահական համակարգ
Պետական լեզու Ուկրաիներեն Հայերեն
Հիմնական կրոն Քրիստոնեություն Քրիստոնեություն
ՀՆԱ 371 մլրդ ԱՄՆ դոլար (8 665 $ մեկ շնչի հաշվով) 24,28 մլրդ ԱՄՆ դոլար (8416,82 $ մեկ շնչի հաշվով)
Անվանական ՀՆԱ 134,8 մլրդ ամերիկյան դոլար (2 979 $ մեկ շնչի հաշվով) 10,881 մլրդ ամերիկյան դոլար (3351,63 $ մեկ շնչի հաշվով)
Արժույթ Գրիվնա Դրամ

Պատմություն

խմբագրել

1991 թվականի դեկտեմբերի 18-ին Հայաստանը ճանաչել է Ուկրաինայի անկախությունը։ Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունը բացվել է 1993 թվականի հունվարին։ Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Անդրանիկ Մանուկյանն է[1]։ Երևանում Ուկրաինայի դեսպանատունը գործում է 1996 թվականի սեպտեմբերից։ Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարն է Իվան Զագորոդնին[2]։ Երկկողմ հարաբերությունների հիմքում ընկած է 1996 թվականի մայիսի 14-ին ստորագրված Ուկրաինայի և Հայաստանի միջև բարեկամության և համագործակցության մասին պայմանագիրը։ 1997 թվականին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պաշտոնական այցով եղել է Ուկրաինայում։ 2001 թվականին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է Ուկրաինա։ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային և պաշտոնական այցելությունները տեղի են ունեցել 2011 թվականի հուլիսին և 2012 թվականի հուլիսին։ Ուկրաինայի երկրորդ նախագահ Լեոնիդ Կուչման պաշտոնական այցով եղել է Հայաստանում 1996 թվականի մայիսին և 2002 թվականի հոկտեմբերին[3]։ 2014 թվականին Հայաստանը դեմ է քվեարկել Ղրիմում հանրաքվեի անցկացման անօրինականության վերաբերյալ բանաձևին։ Ուկրաինական դեսպանի հետ խորհրդակցությունից հետո Հայաստանը չեզոք դիրքորոշում է ձեռք բերել Արևելյան Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ[4][5]։ Հարաբերությունների պայմանագրաիրավական հիմքը կազմված է 72 փաստաթղթերից, որոնք կարգավորում են համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում և` շրջանային մակարդակներով։

Տնտեսական համագործակցություն

խմբագրել

Ուկրաինան Հայաստան է արտահանում միս, կաթնամթերք, բանջարեղեն, հացահատիկ։ Հայաստանն Ուկրաինա է արտահանում էլեկտրատեխնիկական արտադրանք, ալկոհոլային խմիչք, հանքային ջուր[3]։ 2015 թվականի ինը ամիսների ընթացքում երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 94.2 միլիոն ամերիկյան դոլար, միևնույն ժամանակ` ապրանքների առևտրի ցուցանիշը կազմել է 76.4 միլիոն ամերիկյան դոլար[6]։

Ուկրաինացիները Հայաստանում

խմբագրել

Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների, Հայաստանում ապրում է 1176 էթնիկ ուկրաինացի[7]։ Ուկրաինացիների մեծ մասն ապրում է Երևանում, Վանաձորում և Գյումրիում։ Երկրում գործում է «Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիան։ Կազմակերպությունն ունի ուկրաիներենով լույս տեսնող տպագիր օրգան։ Հայաստանում գործում են նաև մի շարք գեղարվեստական խմբեր[8]։

Հայերն Ուկրաինայում

խմբագրել

Հայերը հնուց ապրել են ժամանակակից Ուկրաինայի տարածքում։ 1364 թվականին Լվովում եղել է հայերի թեմական կենտրոն, որին ենթարկվում էին Լիտվայի, Լեհաստանի և Մոլդովայի թեմերը։ Հայերը նշանակալի դեր ունեին առևտրում, դիվանագիտության, զինագործության և ոսկերչության մեջ։ 19-րդ դարում Լվովը դարձել է Արևմտյան Ուկրաինայի հայագիտական հետազոտությունների կենտրոն։ 1904 թվականին Լվովի համալսարանում բացվել է հայոց լեզվի ամբիոն, որը գոյություն է ունեցել մինչև Հայրենական մեծ պատերազմը[9]։

Դեսպանություններ

խմբագրել
Հայաստան
  • Կիև (դեսպանատուն)
Ուկրաինա

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Посол». Посольство Армении в Украине. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
  2. «Контактная информация». Посольство Украины в Республике Армения. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
  3. 3,0 3,1 «Двухсторонние отношения». Посольство Армении в Украине. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
  4. «ООН не признала присоединение Крыма к России». Русская служба BBC. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
  5. «Политическое сотрудничество между Украиной и Арменией». Посольство Украины в Республике Армения. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
  6. «Торгово-экономические отношения между Украиной и Арменией». Посольство Украины в Республике Армения. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
  7. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
  8. «Украинцы в Армении». Посольство Украины в Армении. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
  9. Ирина Гаюк. «Иллюстрированная энциклопедия Армянской культуры в Украине». Վերցված է 2016 թ․ մարտի 13-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայ-ուկրաինական հարաբերություններ» հոդվածին։