Հայներ Ֆլասբեկ (գերմ.՝ Heiner Flassbeck, 1950[1], Birkenfeld[2]), գերմանացի տնտեսագետ, հասարակական գործիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, տնտեսագիտության և քաղաքականության պատվավոր պրոֆեսոր։

Հայներ Ֆլասբեկ
գերմ.՝ Heiner Flassbeck
Դիմանկար
Ծնվել է1950[1]
ԾննդավայրBirkenfeld[2]
Քաղաքացիություն Գերմանիա
ԿրթությունSaarland University? (1976)[3] և Բեռլինի ազատ համալսարան (հուլիս 1987)[3]
Մասնագիտությունտնտեսագետ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրHamburger Universität für Wirtschaft und Politik?[3], German Institute for Economic Research?[3] և ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողով[3]
Զբաղեցրած պաշտոններsecretary of state from Germany?
 Heiner Flassbeck Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հայներ Ֆլասբեկը ծնվել է Բիրկենֆելդի Նահե քաղաքում։ 1956-1960 թվականներին սովորել է Բիրկենֆելդի հիմնական դպրոցում, ապա 1960-1969 թվականներին՝ Բիրկենֆելդի գիմնազիայում։ 1969-1971 թվականներին անցել է զինվորական ծառայության։ 1971-1976 թվականներին Հայներ Ֆլասբեկը սովորել է տնտեսագիտություն Սաարլանդի համալսարանում։ Այդ տարիներին եղել նախագահ Վոլֆգանգ Շտյուցելի օգնականը և մասնագիտացել է արժութային հարցերում։ Մինչև 1980 թվականը աշխատել է Գերմանիայի տնտեսական փորձագետների խորհրդի օգնական։ 1987թվականին ստացել է քաղաքական գիտությունների դոկտորի աստիճան իր «Գները, տոկոսները և արժույթը․ բաց տնտեսության տեսության մասին ճկուն փոխարժեքներով»(գերմ. ՝ «Preise, Zins und Wechselkurs. Zur Theorie der offenen Volkswirtschaft bei flexiblen Wechselkursen» ) ատենախոսության շնորհիվ։ 1980 թվականին աշխատել է Էկոնոմիկայի և տեխնոլոգիաների դաշնային նախարարությունում, 1986 թվականին՝ Բեռլինի տնտեսական հետազոտությունների գերմանական ինստիտուտում(գերմ. Deutsches Institut für Wirtschaftsforschung, DIW) ՝ ուսումնասիրելով աշխատաշուկայի, բիզնեսի ցիկլի, տնտեսական քաղաքականության հայեցակարգերը, որտեղ էլ 1990 թվականին դարձավ ինստիտուտի բիզնես ցիկլի վարիչ։ 1998-1999 թվականներին եղել է պետքարտուղար Գերմանիայի ֆինանսների դաշնային նախարարությունում, 2003-2012 թվականներին՝ Ժնևում Միավորված ազգերի կազմակերպության Առևտրի և զարգացման կոնֆերանսի (UNCTAD) մակրոտնտեսության և զարգացման ղեկավարը։ 2003 թվականից եղել է նաև գլոբալացման և զարգացման ռազմավարությունների բաժնի տնօրեն։ 2005 թ․ Հայներ Ֆլասբեկը նշանակվեց Համբուրգի համալսարանի տնտեսագիտության և քաղաքականության պատվավոր պրոֆեսոր[4]։

Տնտեսագետի դիրքորոշումները խմբագրել

Ֆլասբեկը, իր տնտեսագիտական դիրորոշումների մասին խոսելով, անդրադարձել է պետության կողմից կատարվող խնայողությունների և ներդրումների քաղաքականությանը։ Նա գտնում էր, որ նեոկլասիկական տնտեսական մոդելները հիմնված են այն ենթադրության վրա, որ ներդրումները ֆինանսավորվում են խնայողություններից։ Մինչդեռ Ֆլասբեկը կարևորում է այն հանգամանքը, որ ազգային տնտեսությունը չի կարող խնայել, իսկ ներդրումներն էլ պայման են ակտիվներ ստեղծելու համար[5]։ Ֆլասբեկը գտնում է, որ առկա է դրամավարկային քաղաքականության, աշխատավարձի և հարկաբյուջետային քաղաքականության համակարգման անհրաժեշտություն։ Աշխատավարձի քաղաքականությունը պետք է աշխատի «բաշխման նկատմամբ չեզոք» աշխատավարձի մակրոտնտեսական ճշգրտման ուղղությամբ։ Աշխատավարձի օպտիմալ աճի տեմպը պետք է լինի գնաճի և աշխատանքի արտադրողականության աճի ավելացման արդյունք։ Ֆլասբեկն ազգային տարածքում աշխատանքային պայմանագիրը համարում է շուկայական տնտեսության հետ ամենահամատեղելի լուծում[6]։ Նա արժութային միությունը դիտարկում է հիմնականում որպես «գնաճային համայնք»։ Դրան կարելի է հասնել միայն միավոր աշխատուժի ծախսերի աճի համահարթեցմամբ՝ բոլոր երկրների գնային մրցունակությունը պահպանելու և ընթացիկ հաշվի բարձր ավելցուկներից, ինչպես նաև դեֆիցիտներից խուսափելու համար[7]։ Լրատվամիջոցներում Ֆլասբեկը հաճախ պաշտպանում է իր տեսակետները տնտեսական քաղաքականության և տեսության վերաբերյալ, որոնք մասամբ աջակցում են քեյնսականությանը և, մասնավորապես, Յոզեֆ Շումպետերին և Վիլհելմ Լաուտենբախին։ 2010 թվականի ապրիլին, բախվելով սկզբնական արժութային ճգնաժամին, որը նաև կոչվում է եվրոյի ճգնաժամ Գերմանիայում, նա բանկերից պահանջեց «առանձնացնել խաղացողների գործարքները սովորական շուկայական գործունեությունից»[8]։ Ֆլասբեկը գտնում էր, որ 21-րդ դարում գործող շուկայական տնտեսությունը պետք է ունենա հետևյալ պարտավորությունները[9]

  Համաշխարհային կառավարում է պետք։ Գլոբալիզացիան կարիք ունի համաշխարհային կանոնների։ G-20 երկրները մի քայլ առաջ են, եթե ոչ ավելի լավը։ Ավելի լավ կլիներ ՄԱԿ-ում, բայց այնտեղ ամեն ինչ երկար է տևում։ Բացի այդ, անհրաժեշտ է պահպանել արժութային միությունը, հակառակ դեպքում ԵՄ-ն կքանդվի։ Երրորդ՝ պետության ներսում պետք է ապահովվի բոլոր մարդկանց մասնակցությունը։ Աշխատավարձերը պետք է բարձրանան, ինչպես նաև արտադրողականության աճը։ Երբ խոսքը վերաբերում է կլիմայի պաշտպանությանը, նավթի գինն այլևս չպետք է որոշվի սպեկուլյացիաներով, այն պետք է դուրս բերվի շուկայական համակարգից և այնուհետև վերահսկվի վերազգային կարգով։  

Կարևոր աշխատություններ խմբագրել

Հայներ Ֆլասբեկը 1980-ական թվականներին զբաղվել է արտաքին առևտրի տեսության (միջազգային տնտեսագիտության ոլորտ) և դրամավարկային քաղաքականության հարցերով։ «Ազատ առևտուր, GATT և միջազգային արժութային համակարգը» (գերմ.՝ «Freihandel, GATT und das internationale Währungssystem», 1985)[10] աշխատության մեջ նա առաջարկում է վերասահմանել ազատ առևտրի առավելությունները՝ հիմնված առևտրի նոր տեսության վրա։ 1988 թվականին իր ատենախոսության մեջ նա խոսում էր «բացարձակապես ֆիքսված արժույթի փոխարժեքների» մասին՝ որպես միակ լուծում, որը կարող էր ապահովել համաշխարհային տնտեսության արդյունավետ և շարունակական ճշգրտում, արտաքին գների կայունություն։ Իր տնտեսական դիրքորոշումները տնտեսագետ Ֆրեդերիկ Սփիքերի հետ արտահայտեց «Զանգվածային գործազրկության վերջը» գրքում (գերմ. ՝ «Das Ende der Massenarbeitslosigkeit» , 2007 թվական)։ Գերմանիայում երկար տարիների թույլ աճի և զանգվածային գործազրկության պատճառները նա համարում էր ոչ պահանջարկային քաղաքականության հետևանք[11]։ Իր «Ձախողում․ ինչո՞ւ է քաղաքականությունը հանձնվում տնտեսությանը (գերմ. ՝ «Gescheitert. Warum die Politik vor der Wirtschaft kapituliert» , 2009 թվական)[12] գրքում տնտեսական ճգնաժամը համարում է կառուցվածքային-պահպանողական քաղաքականության հետևանք։ Ֆլասբեկը «21-րդ դարի շուկայական տնտեսությունը» գրքում(գերմ. ՝ «Die Marktwirtschaft des 21. Jahrhunderts» , 2010 թվական)[13] , անդրադառնալով շուկայական տնտեսության համակարգում ցնցումներին և ճգնաժամին, գտնում էր, որ 21-րդ դարի նոր շուկայական տնտեսության մեջ յուրաքանչյուր խնդրի համար պետք է փնտրել անվերջ լուծումներ, որոնք կարող են կրել և՛ շուկան, և՛ պետությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 MAK (польск.)
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #131516205 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.flassbeck.de/pdf/Lebenslaeufe/lebd.pdf
  4. «Curriculum Vitae Dr. Heiner Flassbeck» , Curriculum Vitae, Wayback Machine, Internet Archive
  5. «Savings, Investment and Growth: Theory and Reality » , Heiner Flassbeck
  6. «Employment, Stability and Efficiency Strategic Essentials of European Economic Policy» , by Heiner Flassbeck
  7. «The Euro – a Story of Misunderstanding» , Heiner Flassbeck and Friederike Spiecker
  8. «Man könnte auch die Rating-Agenturen vollständig abschaffen» , 30.04.2010
  9. «Nächster Crash kommt bestimmt» , Wayback Machine, The Internet Archive
  10. «Freihandel, GATT und das internationale Währungssystem » , Heiner Flassbeck
  11. «Das Ende der Massenarbeitslosigkeit» , Heiner Flassbeck, Friederike Spiecker
  12. ««Gescheitert - Warum die Politik vor der Wirtschaft kapituliert » , 9783938060223(ISBN 3938060220)». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 7-ին.
  13. «Die Marktwirtschaft des 21.Jahrhunderts» , Heiner Flassbeck, 9783938060544(ISBN 3938060549)(չաշխատող հղում)