Աշխատանքային պայմանագիր
Աշխատանքային պայմանագիր, երկկողմանի պայմանագիր աշխատողի և գործատուի միջև, ըստ որի՝ աշխատողը պարտավորվում է գործատուի համար որոշակի աշխատանք կամ մատուցել որոշակի ծառայություններ։
Աշխատողը ըստ աշխատանքային պայմանագրի պարտավորվում է մատուցել իր ծառայությունները՝ պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային պայմանները և օրենսդրական իրավանորմերը։ Աշխատանքային պայմանագիրը գործատուին պարտավորեցնում է վճարել պայմանագրում նշված աշխատավարձը, ինչպես նաև ապահովել օրենսդրությամբ նախատեսված պայմանները։
Բովանդակություն
խմբագրելԱշխատանքային պայմանագրում նշվում է նաև աշխատանքի վայրը, կառուցվածքային ստորաբաժանումները, աշխատանքը սկսելու ամսաթիվը, մասնագիտության անվանումը՝ նշելով որակավորման ներկայացվող պահանջները կամ աշխատանքային գործառույթները, կողմերի իրավունքները և պարտականությունները, վարձրատրության պայմանները, աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը։
Առանձին դեպքում աշխատանքային օրենսդրությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով կարող են սահմանվել աշխատանքային պայմանագրում ամրագրման ենթակա այլ պայմաններ։
Պայմանագրի կնքման կարգ
խմբագրելԱշխատանքային պայմանագրերի կնքման հիմնական ձևը դա գրավոր կերպով կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու ձևն է։
Աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից։ Սկզբում պայմանագիրը ստորագրում են գործատուն, գործատուի ներկայացուցիչը և աշխատողը։
Մյուս օրինակը պահվում է գործատուի մոտ՝ անախորժություններից խուսափելու համար։ Երկրորդ օրինակը պահվում է աշխատողի մոտ։ Աշխատանքային պայմանագիրը նույն օրը (կնքման օրը) գրանցվում է գործատուի աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանում։
Աշխատանքային պայմանագրի գրանցման կարգը, գրանցամատյանի ձևը, դրա վարման ու պահպանման կարգը սահմանում է տվյալ երկրի կառավարությունը։
Գործատուն աշխատողին թույլատրում է անցնել աշխատանքի միայն այն ժամանակ, երբ պայմանագիրը կնքվում է և երկրորդ օրինակը գործատուի մոտ է։
Աշխատանքի ընդունման ժամանակ գործատուն կամ նրա կողմից լիազորված անձը, որը ունի քաղաքացիություն և համապատասխանում է նվազագույն ստանդարտներին, պարտավոր է աշխատանքի ընդունվող անձի ստորագրությամբ ծանոթացնել աշխատանքի պայմաններին, ինչպես նաև կոլեկտիվ պայմանագրի առկայության դեպքում նաև կոլեկտիվ պայանագրին, ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող այլ իրավական ակտերին։
Եթե աշխատանքային պայմանագրով այլ բան նախատեսված չէ, աշխատողը պետք է անցնի աշխատանքի՝ պայմանագրի կնքման հոջորդ օրը[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Գևորգ Հակոբյան. «Աշխատանքային պայմանագրի տիպային նմուշ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 469)։ |