Մեծ Անտիլյան կղզիներ

Մեծ Անտիլյան կղզիներ (անգլ.՝ Greater Antilles, ֆր.՝ Grandes Antilles, իսպ.՝ Antillas Mayores), Կարիբյան ծովի մի քանի խոշոր կղզիներ, որոնք մտնում են Վեստ Ինդիա անունով հայտի կղզեխմբի մեջ[1]: Վեստ Ինդիայի կղզիներն իրենց տեղակայվածությամբ և չափերով բաժանված են Բահամյան կղզիների, Փոքր Անտիլյան կղզիների և Մեծ Անտիլյան կղզիների: Վերջին երկու խմբերը միասին համարվում են Անտիլյան կղզիների կղզեխմբեր։

Picto infobox map.png
Մեծ Անտիլյան կղզիներ
անգլ.՝ Greater Antilles

'
Կոորդինատներ
Երկիր Կուբա
Հայիթի
Դոմինիկյան Հանրապետություն
Ճամայկա
Պուերտո Ռիկո
Ամենամեծ կղզին Կուբա (կղզի)
Ընդհանուր մակերեսը 207435 կմ2
Ամենաբարձր կետը 3087 մ
Ջրատարածություն Ատլանտյան օվկիանոս
Բնակչություն (2013) 37,582,088 մարդ
Բնակչության խտությունը 169.05 մարդ/կմ2

ԱշխարհագրությունԽմբագրել

Մեծ Անտիլյան կղզիների մեջ մտնում են Կուբա կղզին, Ճամայկան, Հայիթին և Պուերտո Ռիկո կղզին։

 
Մեծ Անտիլյան կղզիներ
Կղզի Մակերես,
կմ²
Բնակչություն,
մարդ (2009)
Խտություն,
մարդ/կմ²
Երկիր
Կուբա 110 860 11 242 621 101,41   Կուբա
Հայիթի 76 480 19 890 000 260,07   Դոմինիկյան Հանրապետություն և   Հայիթի
Ճամայկա 10 991 2 735 520 248,89   Ճամայկա
Կայմանյան կղզիներ 264 54 878 207,87   Կայմանյան կղզիներ (Մեծ Բրիտանիա)
Պուերտո Ռիկո 9104 3 994 259 438,74   Պուերտո Ռիկո (ԱՄՆ)
Ընդհանուր 207 435 37 862 400 182,53

Ի տարբերություն Փոքր Անտիլյան կղզիների, Մեծ Անտիլյան կղզիներն ունեն մայրցամաքային ծագում, մինչդեռ առաջինները հիմնականում ունեն հրաբխային կամ կորալային ծագում։

Կղզիների ամենաբարձր կետերն են՝ Սիերա Մաեստրա (2375 մ) և Սիերա դել Կոբրե (2119 մ) Կուբայում և Կապույտ լեռներ (2370 մ) Ճամայկայում։

Կարիբյան ծովի կղզիների ամենաբարձր գագաթներն են՝ Պիկո Դուարտե (Pico Duarte) Հայիթիում, Դոմինիկյան Հանրապետությունում (3087 մ)։

ՊատմությունԽմբագրել

Իրենց լեզվով, ավանդույթներով Մեծ Անտիլյան կղզիները դիտվում են որպես Լատինական Ամերիկայի մի մասը։ Կղզիները հայտնագործվել են Քրիստափոր Կոլումբոսի կողմից 1492 թվականին։

Մեծ Անտիլյան կղզիները միշտ ունեցել են ռազմավարական նշանակություն որպես դարպասներ դեպի Ամերիկա և այն ժամանակներում, երբ ռազմածովային ուժերը որոշիչ էին համարվում պետության ռազմավարության մեջ, դրանք ռազմադաշտ էին հանդիսանում մի քանի կայսերական տիրությունների համար, մասնավորապես Իսպանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Greater Antilles»։ Encyclopaedia Britannica։ Վերցված է 28 May 2015 

Արտաքին հղումներԽմբագրել

  • Rogonzinski, Jan. A Brief History of the Caribbean. New York: Facts on File, 1992.