Մութ ու ցուրտ տարիներ
Մութ ու ցուրտ տարիներ (կամ ցուրտ ու մութ տարիներ, նաև առաջացել են ցուրտումութ, մութուցուրտ), 1991 թվականից մինչ 1995 թվականի միջև ընկած ժամանակաշրջանի ժողովրդական տրված անվանումը, երբ նորանկախ Հայաստանի բնակչությունը հիմնականում էներգետիկայի ինչպես նաև սպառողական իրերի պակասի մեջ էր ապրում։ Հայաստանն ու Արցախը «նախաժամանակակից կենսապայմանների» մեջ էին հայտնվել, և բնակչությունը պարտավոր էին հորի ջրին, մոմով լույսին և կոտրատած փայտին ապավինել։ Անգլալեզու փաստաթղթերում այդ ժամանակաշրջանը, երբ Հայաստանը և Արցախը Հայկական ատոմային էլեկտրակայանի կանգնեցման և Ադրբեջանի կողմից շրջափակման պատճառով մոտավորապես զուրկ էին վառելիքից, հաճախ անվանվում է էներգետիկայի հայկական ճգնաժամ։ Վառելիքի պակասը մարդկանց պարտադրեց վառել այն ինչ կարող էին գտնել, սկսած ծառերից և վերջացրած գրքերով, դռներով, և կահույքով[1]։
Էներգետիկայի և աղքատության մեջ կա ուժեղ հարաբերակցություն․ արդի ժամանակներում ոչ մի երկրի հնարավոր չի եղել զգալիորեն կրճատել աղքատությունն առանց խիստ բարձրացնելու էներգետիկայի օգտագործումը։ Ժամանակակից էներգետիկան ամենամեծ ազդեցությունն ունի աղքատության վրա՝ աղքատ խավի արտադրողականությունը և դրա հետևանքով՝ եկամուտը բարձրացնելով։ Նաև, լույսերի և ժամանակակից սարքավորումն օգտագործելի դարձնելու շնորհիվ օգնում է բարելավել առողջական խնամքը և կրթությունը աղքատ խավի համար, և ավելի հավանական դարձնում որ կանայք կարդան և երեխաները դպրոց հաճախեն՝ անկախ իրենց եկամտի մակարդակից[2]։
Էներգետիկա
խմբագրել1988 թվականի փետրվարի 20-ից սկսել էր Արցախյան շարժումը, երբ ԼՂ ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը քվեարկեց ի նպաստ դուրս գալու Ադրբեջանի կազմից և միանալու Հայաստանին։ Նույն թվականի դեկտեմբերի 7-ին 6.9 ուժգնությամբ երկրաշարժ[3] տեղի ունեցավ Հայաստանում, որից մահացան 25,000 հոգի և 500,000 հոգի կորցրեցին իրենց տները (համեմատության համար, Ճապոնիայի 2011 թվականի 9.1 ուժգնությամբ երկրաշարժից[4] և ցունամուց մահացածների և կորածների թիվն ավելի քան 20,000 է[5], իսկ մոտ 140,000 հոգի[6] կորցրել են իրենց տները)։ Մեծամոր ատոմակայանը, որը երկրաշարժի էպիկենտրոնից 100 կիլոմետր հեռավորության վրա էր գտնվում, և ըստ հայ պաշտոնյաների և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ոչ մի վնաս չէր կրել, Խորհրդային պետության կողմից որոշվեց կանգնեցվել՝ ավերիչ երկրաշարժից առաջացած սեյսմիկ վտանգի մասին բարձրացած մտահոգությունների[7], այդ թվում Հայաստանի կանաչների միության կողմից բողոքների հետևանքով։ Ատոմակայանը 1980 թվականից սկսած Հայաստանի էներգետիկական պահանջների 25%-ն էր հոգում, որը գազի և նավթի պակասության ժամանակ մինչ 50%-ն էր հասնում[8]։ Կանգնեցման ժամանակ սույն ատոմակայանը մատուցում էր Հայաստանի էներգիայի 36%-ը[1]։
1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանը անկախացավ Խորհրդային միությունից։ Քանի որ Հայաստանը բնական գազի և նավթի պաշարներ չունի, Խորհրդային ժամանակներից այն բավականին կախված էր Ադրբեջանից՝ բնական գազի և նավթի ներմուծման համար։ Ռուսական բնական գազի պաշարները Ադրբեջանով անցնող գազամուղի միջոցով էին մտնում Հայաստան, որոնք Հայաստանի ջերմակայանների հիմնական վառելիքն էին կազմում։ Արցախյան պատերազմի պատճառով, Ադրբեջանը (ինչպես նաև Թուրքիան) Հայաստանին հարկադրին շրջափակում, որի հետևանքով փակվեց Ադրբեջան-Հայաստան գազամուղը, որով ներմուծվում էր Հայաստանի գազի 90%-ը[1]։ 1993 թվականին Վրաստանից նոր գազամուղ կառուցվեց դեպի Հայաստան, որն անցնում էր Վրաստանի Մառնեուլ ադրբեջանաբնակ փոքր քաղաքից։ Ադրբեջանցի սաբոտաժորդները 1993 թվականի հունվարի վերջերից մինչ միջ-մարտ գազամուղը յոթ անգամ պայթեցրին[9][10]։ Հայաստանի հարևան՝ Իրանը միակ հուսալի գործընկերն էր այդ տարիներին[1]։
Որպես այլընտրանքային էներգետիկայի աղբյուր, մնում էին Հայաստանի ջրաէլեկտրակայանները[1]։ 1992 թվականին Հայաստանի պետությունն ավելացրեց Սևանի ջրով սնվող ջրաէլեկտրակայանների միջոցով էլեկտրականության արտադրությունը։ Սակայն դա նշանակում էր, որ Սևանի ջուրն ավելի արագ էր օգտագործվում, քան բնությունը կարողանում էր այն համալրել։ 1993 թվականի հունվարից մինչև նոյեմբեր Սևանի ջուրը մոտ 80 սմ իջել էր. շարունակելու դեպքում, Սևանը կարող էր ճահճի վերածվել[11]։
Այդ տարիներին բենզինը հիմնականում բեռնատար մեքենաներով էր ներմուծվում, որոնք բեռնատարից էլ վաճառում էին բենզինը։ 1993 թվականի նոյեմբերին բենզինի մեկ գալոնի (չորս լիտրի) գինը 8 ԱՄՆ դոլար էր, որը հավասար էր հասարակ բանվորի մոտ երկու ամսվա աշխատավարձին[11]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ճորաբջյան, Սեդա. «Անտառահատումները Հայաստանի Հանրապետությունում՝ մարդկային և միջավայրային ճգնաժամ» (PDF). Բարդ քոլեջի Հասարակական հետազոտությունների բաժնին ներկայացված ավագ նախագիծ (անգլերեն): 23. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Սաղիր, Ջամալ (2005 թ․ մայիս). «Էներգետիկան և աղքատությունը․ Առասպելները, հարաբերությունները, և քաղաքականության խնդիրները» (PDF). Համաշխարհային բանկ -- Էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտի խորհուրդ (անգլերեն): 1.
- ↑ «Երկրաշաժային վնաս, Հայաստանի ԽՍՀ, դեկտեմբերի 7, 1988» (անգլերեն). Երկրաֆիզիկական տվյալների ազգային կենտրոն. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 25–ին-ին.
- ↑ «Թոհոքույի մեծ երկրաշարժ և ցունամի (հյուսիսարևելյան Հոնշու, Ճապոնիա)» (անգլերեն). Երկրաֆիզիկական տվյալների ազգային կենտրոն. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 25–ին-ին.
- ↑ «Վերջին երկրաշարժերից վերականգնումը» (անգլերեն). Կալիֆորնիայի Բերկլի համալսարան. Խաղաղօվկիանոսյան երկրաշարժային ճարտարագիտական հետազոտման կենտրոն. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 25–ին-ին.
- ↑ «1900 թվականից երկրաշարժներ որոնց մահացածների թիվը 1000կամ ավելին է» (անգլերեն). ԱՄՆ-ի Երկրաբանահետախուզական Երկրաշարժային վտանգների ծրագիր. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 25–ին-ին.
- ↑ Լավել, Մարիան և Ջոսի Գարթվեյթ. «Արդյո՞ք Հայաստանի ատոմակայանը աշխարհի ամենավտանգավորն է». Նեշնալ Գեոգրաֆիկ (անգլերեն): 1.
- ↑ «Առևտրական միջավայրի տվյալների բազայի դեպքերի ուսումնասիրություն. Հայաստանը և ատոմայինը» (անգլերեն). Վաշինգտոն ԴիՍի-ի Ամերիկյան համալսարան. Առևտրական միջավայրի տվյալների բազա. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 25–ին-ին.
- ↑ Իսարյան, Դրաստամատ։ (հունվար-փետրվար 1994). «Մինչև ծառեր չմնան». Ատոմային գիտնականների տեղեկագիր (անգլերեն). ԱՄՆ: 31.
- ↑ Սարգսյան, Գևորգ և այլն։ (2006). «Ճգնաժամից կայունություն՝ Հայաստանի էներգետիկայի հատվածում. Հայաստանի էներգետիկայի բարեփոխումներից սովորած դասեր». Համաշխարհային բանկի աշխատանքային փաստաթուղթ (անգլերեն). ԱՄՆ: xi.
- ↑ 11,0 11,1 Էրլիխ, Ռիս (1993 թ․ նոյեմբերի 12). «Հայաստանի էներգետիկայի ճգնաժամը» (անգլերեն). «Ապրել երկրում» ռադիոհաղորդում. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 25–ին-ին.